Գրիգոր Մինասյանը` Դիլիջանի քրեականի պետի կողմից երեխային ծեծելու մասին

 |factor.am|
16:33 - 02 հունիսի, 2023

Գրիգոր Մինասյանը` Դիլիջանի քրեականի պետի կողմից երեխային ծեծելու մասին |factor.am|

factor.am: ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Դիլիջանի ոստիկանության քրեական վարչության պետի կողմից անչափահասին ծեծի ենթարկելու դեպքին։

Մինասյանը, անդրադառնալով հարցին, թե մարդուն կարո՞ղ են ծեծել և զղջալ ու պատասխանատվության չենթարկվել։

«Կոնկրետ այս գործով կա հնարավորություն, որ վերադաս դատարանը չեղարկի այդ որոշումը՝ քննիչի վարույթ չհարուցելու որոշումը, եթե չեմ սխալվում, եռամսյա ժամկետ կա, այսինքն դեռ ժամանակ կա և հնարավորություն շտկելու իրավիճակը»,- նշեց նախարարը։

Նշենք, որ երեկ, հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության օրը, լրատվամիջոցներով տարածվել էր տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես է ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը ծեծի ենթարկում 16-ամյա տղայի։  Ավելի ուշ հաղորդագրություն տարածվեց, որ ապրիլի 14-ին ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում դեպքի առնչությամբ սկսվել էր ծառայողական քննություն և հաստատվել վերոհիշյալ փաստը:

Ինչպես նաև 16-ամյա տղան ճանաչվել է տուժող՝ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Սակայն, ավելի ուշ քրեական վարույթ չհարուցելու մասին որոշում է կայացվել՝ հաշվի առնելով Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի զղջալու։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել