Արդարադատության նախարարությունը ձեռք է բերել ստի դետեկտոր, այն արդեն գործարկվում է․ Գրիգոր Մինասյան
 |armenpress.am|
12:29 - 13 մարտի, 2023

Արդարադատության նախարարությունը ձեռք է բերել ստի դետեկտոր, այն արդեն գործարկվում է․ Գրիգոր Մինասյան |armenpress.am|

armenpress.am: Արդարադատության նախարարությունը մի շարք գերժամանակակից սարքավորումներ է ձեռք բերել։ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:

«Գերժամանակակից սարքավորումներ ենք ձեռք բերել, մասնավորապես ստի դետեկտոր ( պոլիգրաֆ): Մի քանի օր առաջ արդեն դրա գործարկումը սկսվեց։

Նաև հատուկ սարքավորում ենք ձեռք բերել, որը նախատեսված է փաստաթղթերի և ստորագրությունների հետազոտության համար։ Նախարարությունը ձեռք է բերել նաև նոր տեխնիկա, որով հնարավոր է դարձել մոդելավորել և ստանալ դեպքի վայրի, դրանում առկա հրազենային վնասվածքների տեղեկությունների 3D ձևաչափով պատկերներ»,- ասաց Մինասյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել