Երկրապահ կամավորականների միություն - ԵԿՄ

Երկրապահ կամավորականների միություն․ հասարակական կազմակերպություն, որը գրանցված է Հայաստանի Հանրապետությունում։

Հիմնադրել է Վազգեն Սարգսյանը 1993 թվականի հուլիսին։ Ի սկզբանե ԵԿՄ-ին կարող էին անդամագրվել հայկական կողմից Արցախյան պատերազմի մասնակիցները, սակայն հետագայում հասարակական կառույցին սկսեցին անդամագրվել նաև քաղաքացիներ, ովքեր չեն մասնակցել պատերազմին:

2018թ․ հունիսի 24-ին ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները կասեցվեցին վարչության որոշմամբ։ Այդ որոշման պատճառ էր դարձել Գրիգորյանի անձի շուրջ ծագած սկանդալը՝ կապված բանակից գույք, պահածողներ և այլ պարագաներ յուրացնելու դեպքի հետ։ Այժմ կառույցի վարչության նախագահը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանն է։ 

Հունիսի 29-ը անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է. ԵԿՄ նախագահը ուղերձ է հղել

Հունիսի 29-ը անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է. ԵԿՄ նախագահը ուղերձ է հղել

Հունիսի 29-ը Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է: Այս կապակցությամբ ուղերձ է հղել ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը՝ նշելով. Սիրելի՛ հայրենակիցներ Հայորդիները հանուն արդարության, անկախության, մեր ազատ ապրելու իրավունքի ելան պայքարի: Նորօրյա պայքարի պատերազմներում հայորդիներից ոմանց ճակատագիրը մեզ անհայտ մնաց: Անհայտ ճակատագիր ունեցող բոլոր ժամանակների հերոսները գիտակցաբար էին պայքարում:Հունիսի 29-ը Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է: «...Գիտակցություն չի եղել, որ պատմությունը պիտի իմաստավորվի, որ պատմության դիմաց ու պատմության համար կա պատասխանատվություն, որ պատմությունը քո, իմ, նրա կյանքի շարադրանքը չէ: Գիտակցություն չի եղել, որ պատմությունն ունենում է ոտնահետքեր»,-Սպարապետ Վազգեն Սարգսյան: Նրանց ճակատագրերն անհայտ են, բայց նրանց ոտնահետքերը մեր պատմության էջում են: Անհայտ կորածների ցավը նույպես մեծ է մեզ համար, ինչպես հերոսաբար զոհվածներինը: Նրանց կատարած հայրենանվեր սխրանքը երբեք չի մոռացվի:Խոնարհվում եմ անհայտ կորած հայորդիների մայրերի առաջ: Դասեր քաղելով պատմության ընթացքում թույլ տված սխալներից մենք պետք է միասնական լինենք եւ համազգային համախմբվածությամբ պաշտպանենք մեր հայրենիքը: Պատերազմի պատճառած ցավալի հետեւանքներն ու փորձությունները հաղթահարելու, մեր հայրենիքը, պետականությունը ամուր պահելու, մեր պետության համար նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ կերտելու, նահատակված հերոսների արյամբ սրբացած մեր հայրենիք շենցնելու համար պարտավոր ենք հզորանալու, միմյանց նկատմամբ չչարանալու եւ համախմբվելու: Մենք ենք կերտում մեր պատմությունը: Իմ խոնարհումը հերոսածին մայրերին: Հավերժ փա՛ռք ու հիշատակ հանուն հայրենիքի նահատակված քաջերի եւ անհայտ կորած հայորդիների հիշատակի առաջ: Փա՛ռք մեր բանակին, զինվորներին, երկրապահին, կամավորականներին:Փա՛ռք Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնությանը:
09:31 - 29 հունիսի, 2022
Մենք պարտավոր ենք գիտակցել հաղթանակների ձեռքբերման գինը եւ շարունակել քայլել ու նույն ոգով կերտել նորանոր հաղթանակներ․ Սասուն Միքայելյան

Մենք պարտավոր ենք գիտակցել հաղթանակների ձեռքբերման գինը եւ շարունակել քայլել ու նույն ոգով կերտել նորանոր հաղթանակներ․ Սասուն Միքայելյան

Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը Երկրապահների օրվա առիթով ուղերձով է հանդես եկել․   «Սիրելի՛ հայրենակիցներ, մայիսի 8-ը Երկրապահի օրն է:   Նախորդ դարավերջին, չունենալով բանակ, Սպարապետ Վազգեն Սարգսյանը կարողացավ համախմբել մեզ, եւ մենք միասնական կերտեցինք մեր նորագույն պատմության փառահեղ էջը: Այսօր երկրապահները, կամավորականները, ազատամարտիկները վստահ են, որ նորանոր նվաճումներ ու ձեռքբերումներ կունենանք:   Երկրապահը միշտ սահմանում է, զինվորի կողքին:   Տոնդ շնորհավո՛ր, երկրապահ: Տոնդ շնորհավո՛ր, Սպարապետ:   Մենք՝ երկրապահներս, անցել ենք դժվարին ճանապարհներ, հաղթահարել ենք բազում փորձություններ։ Սպարապե’տ, մենք հավատարիմ ենք մնալու մեր առաքելությանն ու Քո պատգամին: Այսօր մեր շարքերը համալրվում են երիտասարդներով եւ պատանի երկրապահներով: Սիրելի՛ պատանի երկրապահներ, հավատում եմ, որ Դուք մեր արժանի հետնորդները կդառնաք: Երկրապահի օրվա եւ մայիսյան եռատոնի առթիվ շնորհավորում եմ մեր ժողովրդին:    Մենք պարտավոր ենք գիտակցել հաղթանակների ձեռքբերման գինը եւ շարունակել քայլել ու նույն ոգով կերտել նորանոր հաղթանակներ:   Մենք այդպես էլ չսովորեցինք դասեր քաղել մեր թույլ տված սխալներից: Մայիսի 9-ը միասնությամբ, համախմբվածությամբ կերտած հաղթանակների օր է: Գնահատենք մայիսյան տոների արժեքը, գնահատենք մեր նորանկախ պետականության համար պայքարած անհատներին, կամավորականներին, բանակին, գեներալից մինչեւ մեր խիզախ զինվոր:   Սիրելի՛ հայրենակիցներ, պատմականորեն, երբ համախմբվել ենք, տարել ենք հաղթանակներ, ուստի այսօր առավել քան կարեւոր է մեր միասնությունը, համախմբվածությունը: Սպարապետ Վազգեն Սարգսյանն ասում էր.   «Դարերի մեռած պատմությունը թափ տվեք ձեր հոգուց, մի մեռեք ձեր տան մեջ: Ձեր հոգու մեռելներին թաղեք: Էս երկիրը ձերը չէ, դուք գալիս-անցնում եք, ձերը էս երկրի սիրտը պահելն է: Սիրտը: Ես ձեզ չեմ հասկանում: Ես ձեզնից վախենում եմ, դուք կգնաք ու ձեր զավակների վզից կկախեք Մեղրիի ձեր տան բանալիները, լաց կլինեք, կենաց կխմեք ու կսատկեք կարոտից, բայց զենք չեք վերցնի: Ես ձեզնից վախենում եմ, դուք մեռոնին թույն կխառնեք…»:   Սիրելի’ հայրենակիցներ Եկեք միասին պահենք ու հզորացնենք բազում փորձություններով եւ արհավիրքներով անցնող մեր հայրենիքը:   Հավերժ փա՛ռք նահատակված քաջերին, Հավերժ հիշատակ Սպարապետ Վազգեն Սարգսյանին, Մեր խոնարհումը հերոսածին մայրերին, Փա՛ռք երկրապահին, ազատամարտիկներին, մեր բանակին, զինվորներին, Փա՛ռք Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնությանը: Աստված պահապան մեր ազգին»,- ասված է ուղերձում։
11:56 - 08 մայիսի, 2022
Սասուն Միքայելյանն արդարացվեց «Մարտի 1-ի» գործով |1lurer.am|

Սասուն Միքայելյանն արդարացվեց «Մարտի 1-ի» գործով |1lurer.am|

1lurer.am: ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը «Մարտի 1»-ի գործով զանգվածային անկարգությունների մեղադրանքով արդարացվեց: Վճռաբեկ դատարանը, նախագահությամբ դատավոր Համլետ Ասատրյանի, քիչ առաջ հրապարակեց որոշում, որով բեկանեց Միքայելյանի վերաբերյալ 2009 թվականին կայացված դատավճիռը: Վճռաբեկը ճանաչեց և հռչակեց Միքայելյանի անմեղությունը առաջադրված մեղադրանքում: Միքայելյանի վերաբերյալ գործը նոր վերանայելու բողոք էր ներկայացվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՄԻԵԴ-ը 2021 թվականի օգոստոսին «Սասուն Միքայելյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռ է կայացրել՝ ճանաչելով մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Միքայելյանի ազատության և խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքի խախտման փաստը: Սասուն Միքայելյանը 2008-ի հետընտրական իրադարձություններից հետո 8 տարվա ազատազրկման էր դատապարտվել՝ մեղավոր ճանաչվելով զանգվածային անկարգություններ կազմակերպելու և ապօրինի զենք պահելու համար: Զենք պահելու մեղադրանքի մասով Վճռաբեկը ստորադաս ատյանների որոշումները թողեց անփոփոխ: Ավելի քան 3 տարի բանտում անցկացնելուց հետո Միքայելյանը 2011 մայիսին համաներմամբ ազատ էր արձակվել:
13:20 - 08 ապրիլի, 2022
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Երկրապահ կամավորականների միություն

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Երկրապահ կամավորականների միություն

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 24-ին այցելել է Երկրապահ կամավորականների միություն։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը;  Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծաղիկներ է խոնարհել Վազգեն Սարգսյանի կիսանդրու մոտ։ Այնուհետև ԵԿՄ վարչության անդամների հետ անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը ներկայացրել է պաշտպանության նախարարության և ԵԿՄ համագործակցության շրջանակում իրականացված ծրագրերը, անդրադարձել լուծման կարիք ունեցող մի շարք հարցերի։ Պաշտպանության նախարարը կարևորել է ԵԿՄ գործունեությունն ու նշանակալի մասնակցությունը պետության անվտանգության ապահովման գործընթացին, ընդգծել փոխգործակցության հնարավորություններն ընդլայնելու ուղղությամբ առավելագույն ջանք գործադրելու անհրաժեշտությունը։ Սուրեն Պապիկյանը նշել է, որ խորհրդակցության ընթացքում բարձրացված բոլոր հարցերն ու ներկայացված առաջարկները մանրամասն կքննարկվեն և կստանան համապատասխան լուծումներ։
20:28 - 24 մարտի, 2022
Երկրապահ կամավորականների միությանը անհատույց օգտագործման իրավունքով տարածք կտրամադրվի Դավթաշենում

Երկրապահ կամավորականների միությանը անհատույց օգտագործման իրավունքով տարածք կտրամադրվի Դավթաշենում

Երևանի Դավթաշեն 1-ին թաղամաս 39 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկի ոչ բնակելի տարածքն անհատույց օգտագործման իրավունքով կտրամադրվի Երկարապահ կամավորականների միությանը։ ԵԿՄ-ն տարածքը կազմակերպությանը հանձնելու խնդրանքով դիմել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն՝ տարածքն անհատույց օգտագործման իրավունքով ստանալու համար՝ ԵԿՄ-ի Երևանի քաղաքային խորհրդի Դավթաշենի տարածքային կառույցի բնականոն աշխատանքների իրականացման նպատակով։ Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշումը։ Երևանի քաղաքապետարանի և ԵԿՄ-ի միջև 03.07.2020թ. կնքված  պայմանագրով ք. Երևան, Դավթաշեն 1-ին թաղամաս 27/2 հասցեում գտնվող շենքի 172 ք.մ մակերեսով տարածքը 5 տարի ժամկետով հատկացվել էր Կազմակերպությանը, որտեղ Երևանի քաղաքային խորհրդի Դավթաշենի տարածքային կառույցն իրականացնում է իր գործունեությունը: Այժմ Երևանի քաղաքապետարանը ցանկանում է վաղաժամկետ լուծել պայմանագիրը, որի արդյունքում Կազմակերպությունը կզրկվի աշխատելու հնարավորությունից: Համաձայն ներկայացված ծրագրի՝ Կազմակերպությունն աջակցում է հայրենիքի հզորացման և հայ ժողովրդի անվտանգության գործին, օժանդակում է ՀՀ զինված ուժերի հզորացմանը և պատանիների ու երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությանը, նպաստում է հաշմանդամ, զոհված և անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը, ցույց է տալիս բարոյական ու նյութական օգնություն, աջակցում է նրանց քաղաքացիական իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից մշակվել է «Անհատույց օգտագործման իրավունքով տարածք հանձնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։  «Անհատույց օգտագործման իրավունքով տարածք հանձնելու մասին» նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
12:42 - 27 հունվարի, 2022
«Մենք պարտավոր ենք համախմբվել, կանգնել մեր բանակի կողքին». ԵԿՄ շենքի դիմաց տեղի ունեցավ խաչքարի բացման արարողություն |armtimes.com|

«Մենք պարտավոր ենք համախմբվել, կանգնել մեր բանակի կողքին». ԵԿՄ շենքի դիմաց տեղի ունեցավ խաչքարի բացման արարողություն |armtimes.com|

armtimes.com: Այսօր ԵԿՄ վարչության մուտքի մոտ 44-օրյա պատերազմում անմահացած քաջորդիներին նվիրված խաչքարի բացման արարողություն տեղի ունեցավ: Միջոցառմանը մասնակցում էին զոհված զինծառայողների հարատազները, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը և ԵԿՄ անդամներ, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, ԳՇ պետ Արտակ Դավթյանը, ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն իր ելույթում նշեց, որ սա շատ խորհրդանշական քայլ է: «ԵԿՄ-ն մի դարբնոց էր Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ: Ինչպես սպարապետն էր ասում՝ մենք կարողացանք սիրո և խաղաղության, կյանքը չխնայելու հոգեբանությամբ դուրս գալ պայքարի և ծնկի բերել մեր դարավոր թշնամուն: Եվ այսօր մենք դասեր չենք քաղում: Մենք պարտավոր ենք համախմբվել, կանգնել մեր բանակի կողքին: ԵԿՄ-ն միշտ բանակի կողքին է»: Միքայելյանն իր խոնրահումը հայտնեց որդեկորույս մայրերին. «Փառք ու պատիվ ձեր զավակներին, գլուխներդ միշտ բարձր: Մենք ընդամենը պարտվել ենք մարտի դաշտում, ոչ թե պատերազմը: Այդ հույսով ու հոգեբանությամբ պետք է առաջ քայլենք և այս անորոշությունը, հարգելի պետական այրեր, մեր ժողովրդի մեջից հանենք»: ԵԿՄ նախագահի խոսքով՝ Հայաստանը հնարավոր է՝ նոր պատերազմի առաջ կանգնի: «Կարող է ոտնձգություն լինել ՀՀ պետական սահմանի նկատմամբ, դրա համար մենք բոլորս պետք է համախմբվենք»,- իր ելույթում ընդգծեց Միքայելյանը:
14:05 - 27 սեպտեմբերի, 2021
ԵԿՄ Արարատի ստորաբաժանման նախագահը ձերբակալվել է՝ ապօրինի մեծ քանակի զինամթերք պահելու կասկածանքով

ԵԿՄ Արարատի ստորաբաժանման նախագահը ձերբակալվել է՝ ապօրինի մեծ քանակի զինամթերք պահելու կասկածանքով

«Երկրապահ կամավորական միություն» հասարակական կազմակերպության Արարատի տարածքային ստորաբաժանման նախագահը, տան պահեստարանում գտնվող արկղի միջից իրավապահներին ներկայացրել է 2 հատ զրահաբաճկոն, ինքնաձիգի 18 պահեստատուփ՝ լիցքավորված 430 հատ 7,62մմ տրամաչափի փամփուշտներով, 3 հատ փամփշտատուփ՝ լիցքավորված 111 հատ 5,45 մմ տրամաչափի փամփուշտներով, 4 հատ չբացված՝ գործարանային վիճակում գտնվող մետաղյա արկղ, որոնց մեջ՝ ընդհանուր 2800 հատ 7,62 մմ տրամաչափի փամփուշտ, 1 հատ բացված վիճակում գտնվող մետաղյա արկղ, որի մեջ՝ 340 հատ 7,62 մմ տրամաչափի փամփուշտ, պլաստմասե տարա, որի մեջ՝ 365 հատ 7,62 մմ տրամաչափի փամփուշտ, 1 հատ «ֆ1» տեսակի նռնակ՝ առանց պայթուցիչի, մեկ «ՌԳՊ-5» տեսակի նռնակ՝ առանց պայթուցիչի, նռնակի մեկ հատ պայթուցիչ, մեկ հատ սվին դանակ, մեկ հատ «Տոզ» տեսակի 5,6մմ տրամաչափի հրացան, մեկ հատ «ՍԿՍ» տեսակի 7,62 մմ տրամաչափի հրացան, մեկ հատ երկփողանի ողորկափող հրացան՝ փողերը կտրված վիճակում: Բացի այդ, խուզարկությամբ նույն պահեստարանի մետաղյա պահարանի վրայից հայտնաբերվել է մեկ հատ երկփողանի հրացան, մետաղյա պահարանի միջից՝ նռնակի մեկ հատ պայթուցիչ, տան նկուղից՝ փամփուշտների համար նախատեսված չբացված մեկ հատ արկղ, որի մեջ՝ 1400 հատ 7,62 մմ տրամաչափի փամփուշտ, տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ 61-ամյա տղամարդը հայտնաբերված զենք, զինամթերքը հավաքել է Արցախյան վերջին պատերազմի ժամանակ՝ Արցախի տարբեր շրջաններից: Ըստ աղբյուրի՝ իրավապահներն ԵԿՄ Արարատի ստորաբաժանման նախագահի տանն են հայտնվել նրա որդու հետքերով. 2021թ. օգոստոսի 21-ին ՀՀ ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Լուսառատ գյուղի 22-ամյա բնակիչն իր մոտ ապօրինի պահվող հրազենից Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքում կրակոցներ է արձակել: Նույն օրը՝ ժամը 01.15-ին, երիտասարդն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին և ներկայացրել «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ և ինքնաձիգի մեկ հատ դատարկ պահունակ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերջինս կամավորական հիմունքներով մասնակցել է 2020թ. Արցախյան պատերազմին, որի ընթացքում ճանապարհին գտել է մեկ հատ ինքնաձիգ, ինքնաձիգի համար նախատեսված պահունակ և մի քանի փամփուշտ, որն իր հետ բերել է Հայաստանի Հանրապետություն և պահել Արարատի մարզի Լուսառատ գյուղի՝ իրեն պատկանող «բետոնե հենասյուների» արտադրամասում: Այնուհետև՝2021թ. օգոստոսի 20-ին` ժամը 22:00-ի սահմաններում, Փոքր Վեդի գյուղի Պարույր Սևակի փողոցի հարակից դաշտում երիտասարդը նշված ինքնաձիգով 2-3 մի քանի կրակոց է արձակել դեպի օդ: 61-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, փոխադրելու, կրելու կամ պահելու կասկածանքով: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ  մեղադրվողըհամարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
21:14 - 22 օգոստոսի, 2021
Չդիմե´նք քայլերի, որոնք կարող են տանել անդառնալի կորուստների. ընտրություններին ընդառաջ ԵԿՄ-ն հայտարարություն է տարածել

Չդիմե´նք քայլերի, որոնք կարող են տանել անդառնալի կորուստների. ընտրություններին ընդառաջ ԵԿՄ-ն հայտարարություն է տարածել

Երկրապահ կամավորականների միությունը երեկ վարչության նիստ է անցկացրել, որը վարել է վարչության նախագահ Սասուն Միքայելյանը: Նիստի ավարտին, ինչպես տեղեկանում ենք տարածված հայտարարությունից, որոշվել է հունիսի 20-ին կայանալիք ընտրություններին ընդառաջ հայտարարել հետեւյալը. «Գիտակցելով պահի լրջությունը, համապետական ընտրություններին ընդառաջ, հարկ ենք համարում եւս մեկ անգամ շեշտել. Երկրապահը ունի առաքելություն՝ տեր լինել մեր պետությանն ու պետականությանը: Դրա համար մեզ անհրաժեշտ է ներքաղաքական կայունություն: Բոլորս քաջ գիտակցում ենք, որ ներքին անկայունությունը կարող է բերել անկանխատեսելի զարգացումների: Ինչպես պատերազմի, այնպես էլ հետպատերազմական օրերին մենք՝ երկրապահներս, պետության սահմաններում ենք, որպեսզի բանակի հետ ապահովվենք մեր երկրի սահմանների անվտանգությունը: Սիրելի´ հայրենակիցներ Սահմանների անվտանգությունը կախված է երկրում ներքաղաքական կայունությունից: Չդիմե´նք քայլերի, որոնք կարող են տանել անդառնալի կորուստների»: 
12:24 - 18 հունիսի, 2021
Որոշել եմ չառաջադրվել որպես թեկնածու արտահերթ խորհրդարանական ընտրություններին․ Սասուն Միքայելյան

Որոշել եմ չառաջադրվել որպես թեկնածու արտահերթ խորհրդարանական ընտրություններին․ Սասուն Միքայելյան

Երկրապահ կամավորական միության վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը որոշում է կայացրել որպես թեկնածու չառաջադրվել կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Նրա տարածած հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․«Սիրելի հայրենակիցներ,հետպատերազմյան շրջանում ներքաղաքական լարված իրավիճակն էլ ավելի չսրելու մտահոգությունից ելնելով միայն՝ ձեռնպահ եմ մնացել հրապարակային, ակտիվ քաղաքական որևէ դիրքորոշում հայտնելու գայթակղությունից։ Գիտակցելով, որ ցանկացած դժգոհության կամ քննադատության արտահայտմամբ Երկրապահը կներքաշվեր ներքաղաքական գործընթացների մեջ, ինչը կարող էր հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։ Ներքաղաքական իրավիճակը հանգուցալուծելու, ժողովրդի կողմից նոր իշխանության ձևավորելու ընդունելի միակ ճանապարհը համարել եմ արտահերթ ընտրությունների անցկացումը, որին հնարավորինս նպաստել եմ այս ամիսների ընթացքում։ Լինելով Արցախյան հաղթական ազատամարտի զինվոր ու հրամանատար, Երկրապահ կամավորական միության վարչության նախագահ՝ անընդունելի եմ համարում անհասկանալի այս պատերազմում պարտվածի կարգավիճակի գիտակցմանը համակերպվելը, ինչը հարիր չէ իմ ու իմ կողմից ղեկավարվող կառույցի անցած ճանապարհին ու առաքելությանը։ Նման և այլ հանգամանքներից ելնելով՝ որոշել եմ չառաջադրվել որպես թեկնածու սույն թվականի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ մնալով հավատարիմ իմ ժողովրդին, Երկրապահին ու իմ կոչմանը»։
21:45 - 21 մայիսի, 2021
Համար 1 եմ տվել Երկրապահին․ դիմել եմ թե՛ ԳՇ պետին, թե՛ Պաշտպանության նախարարին, որ թույլ տա, դուրս գանք․ Սասուն Միքայելյան

Համար 1 եմ տվել Երկրապահին․ դիմել եմ թե՛ ԳՇ պետին, թե՛ Պաշտպանության նախարարին, որ թույլ տա, դուրս գանք․ Սասուն Միքայելյան

Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն իր ելույթում ասաց՝ այսօր անհրաժեշտ է ներքին կայունություն պահպանել․ «Այսօր մեզ ներքին կայունություն է պետք, համախմբվածություն է պետք։ Թուրքը եկել, հասել է Սյունիք, հելել ենք իրար ենք քննադատում, ո՞վ է ճիշտ է, ո՞վ է սխալ, ռուսի ասած՝ после разбирем,  եկեք համախմբված էս արհավիրքի դեմն առնենք»։  Միքայելյանը, անդրադառնալով որոշ պատգամավորների՝ այլ պետությունների օգնությանը դիմելու դիտարկումներին, նշեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմում Հայաստանին որոշակի չափով միայն Ռուսաստանն է օգնել․ «Այսօր, մեր աշխարհագրական դիրքից ելնելով, մենք ոչ մի իրավունք չունենք քննադատել Ռուսաստանին, որովհետև ուրիշ տարբերակ չունենք, ժողովուրդ ջան։ Եկեք չբզբզանք, ունքի տեղը աչքն էլ հանենք»։ Միքայելյանը շեշտեց, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, ուստի ՀԱՊԿ-ը պարտավոր է օգնել Հայաստանին։ «Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է թևերս ծալենք, նստենք, մինչև մեզ ՀԱՊԿ-ը օգնի»։  Պատգամավորը հավելեց, որ, իր կարծիքով, խնդիրը լուծելու համար եռակողմ հանձնաժողով է պետք ստեղծել՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի մասնակցությամբ․ «Երեկ չէ մյուս օր հրաման եմ տվել, համար 1 եմ տվել Երկրապահին, և դիմել եմ թե՛ Պաշտպանության նախարարին, թե ԳՇ պետին, որ թույլ տա՝ դուրս գանք։ Թույլ չեն տալիս, ես չեմ կարող ելնել, կուրծք ծեծել, ասել՝ ես գնացի»։
19:53 - 14 մայիսի, 2021
ԵԿՄ-ն համախմբման կոչով է հանդես եկել

ԵԿՄ-ն համախմբման կոչով է հանդես եկել

ԵԿՄ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.   «Սիրելի՛ հայրենակիցներ,   ՀՀ ԵԿՄ վարչությունը, գիտակցելով իրավիճակի լրջությունը, պետության ամրապնդման, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ հզորացման անհրաժեշտությունը, հայտնելով մեր հավատարմությունը Ազատամարտի մասնակիցներին, ազգային գաղափարները կրող, ազգի ճակատագրով մտահոգ, հայրենասեր, հայրենատեր մարդկանց համախմբման կոչ է անում։   Սթափվել է պետք. հակառակորդ երկրի ղեկավարն արդեն հոխորտում ու սպառնում է Զանգեզուրը նվաճելով, ուստի․   Հրատապ է՝   1. Հայաստան պետության համար վճռորոշ այս իրավիճակում անհրաժեշտություն է պետական բոլոր կառույցների և մարմինների ամրապնդումը, աններելի է ներքին անկայունության շարունակությունը:   2. Իշխանությունը ժամ առաջ ամբողջական գործնական ծրագիր ներկայացնի ներկայումս երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։   3. Գերակա խնդիր համարել պետության ներքին կայունության վերականգնման ու հաստատման անհրաժեշտությունը, դիմագրավել այն քաղաքական ուժերին ու անհատ բախտախնդիրներին, ովքեր իրենց գործունեությամբ ապակայունացնում են իրավիճակը։   4. Անմնացորդ նվիրվել զինծառայողների մարտական ոգու և հայրենասիրության հետագա ամրապնդման գործին։   5. Նպաստել երկրում համերաշխության հաստատմանն ու առճակատող բևեռների հարթեցմանը։   6. Մենք այսօր մեր հավատավոր միասնությամբ, սթափ և ճկուն քաղաքականությամբ ի զորու ենք և պարտավոր դիմակայել արտաքին ու ներքին դժվարություններին ու մարտահրավերներին, ինչպես կարողացանք անել 1988-1994 թթ․։   7. Արցախի անկախության համար նահատակված մեր հերոսների՝ Արցախն անկախ տեսնելու հույսն ու հավատը երբեք չկորցնենք։   8. Ինչպես ասում էր Սպարապետ Վազգեն Սարգսյանը՝ «Հաղթել են, պետություն են ստեղծել այն ժողովուրդները, որոնք պատերազմի կես ճանապարհին չեն հոգնել․․․»։   ԵԿՄ-ն կոչ է անում՝ ոչ թե հոգնենք, ոչ թե հուսահատվենք ու մեր ապագան թողնենք բախտի քմահաճույքին, այլ համախմբվենք ազգովի և գործենք ի շահ մեր պետության, պետականության ու ժողովրդի»:      
15:47 - 12 մարտի, 2021
Մեր երկիրը վիրավոր է. վիրավոր է, բայց այդ վերքերը բուժելի են. ԵԿՄ վարչության ուղերձը

Մեր երկիրը վիրավոր է. վիրավոր է, բայց այդ վերքերը բուժելի են. ԵԿՄ վարչության ուղերձը

ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձի առթիվ ՀՀ ԵԿՄ վարչության և միության անդամները ծաղիկներ են խոնարհել ԵԿՄ վարչության շենքում տեղադրված Սպարապետի կիսանդրու առջև:   ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ԵԿՄ վարչության անդամները, երկրապահները, Սպարապետի մարտական ընկերները, պետական և քաղաքական գործիչներ են այցելել «Եռաբլուր» զինվորական պանթեոն:   ՀՀ ԵԿՄ վարչությունն ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև.   «Այսօր հաղթանակ կերտած Սպարապետի, ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձն է:   Հետպատերազմական այս բարդ իրավիճակում առավել է արժևորվում Սպարապետի ծնունդն ու սերունդներին ժառանգած պատգամը:   Մենք պարտք ունենք քո առջև՝ Սպարապե´տ, մեք պարտք ունենք մեր հերոս նահատակների առաջ։   Մեր երկիրը վիրավոր է. վիրավոր է, բայց վստահաբար ենք ասում, որ այդ վերքերը բուժելի են, քանի որ մեր հավաքական կամքն ու սերը հայրենիքի նկատմամբ ավելի ամուր է, ավելի զորեղ:   Մենք՝ երկրապահներս, Սպարապետի պատգամին հավատարիմ, այս օրերին էլ շարունակում ենք մեր սուրբ գործը, մենք ամուր կանգնած ենք սահմանին:   Սիրելի՛ հայրենակիցներ   Պատերազմի պատճառած ցավալի հետեւանքներն ու փորձությունները հաղթահարելու, մեր հայրենիքը, պետականությունը ամուր պահելու, մեր պետության համար նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ կերտելու նպատակով պետք է շարունակենք ապրել ու արարել մեր երկրում:   Պետք է ամեն վայրկյան մտածենք նահատակված հերոսների արյամբ սրբացած մեր հայրենիքի շենացման ու կայունացման մասին, պետք է հզորանանք մեր համախմբման միջոցով. մենք այլևս սխալվելու իրավունք չունենք, մենք «փառքեր ունենք թաղված հողի տակ, մենք հույսեր ունենք պահված մեր երկրում»։   Խոնարհվում ենք որդեկորույս մայրերի առջև:   Ցավը բոլորիս սրտերում է: Փա՛ռք մեր պետությանը, Փա՛ռք աշխարհասփյուռ հայությանը: Փա՛ռք ՔԵԶ Սպարապետ Օրհնվի Ծնունդդ՝ խաղաղություն լինի մեր երկրում»:
18:30 - 05 մարտի, 2021