Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն իր ելույթում ասաց՝ այսօր անհրաժեշտ է ներքին կայունություն պահպանել․
«Այսօր մեզ ներքին կայունություն է պետք, համախմբվածություն է պետք։ Թուրքը եկել, հասել է Սյունիք, հելել ենք իրար ենք քննադատում, ո՞վ է ճիշտ է, ո՞վ է սխալ, ռուսի ասած՝ после разбирем, եկեք համախմբված էս արհավիրքի դեմն առնենք»։
Միքայելյանը, անդրադառնալով որոշ պատգամավորների՝ այլ պետությունների օգնությանը դիմելու դիտարկումներին, նշեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմում Հայաստանին որոշակի չափով միայն Ռուսաստանն է օգնել․
«Այսօր, մեր աշխարհագրական դիրքից ելնելով, մենք ոչ մի իրավունք չունենք քննադատել Ռուսաստանին, որովհետև ուրիշ տարբերակ չունենք, ժողովուրդ ջան։ Եկեք չբզբզանք, ունքի տեղը աչքն էլ հանենք»։
Միքայելյանը շեշտեց, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, ուստի ՀԱՊԿ-ը պարտավոր է օգնել Հայաստանին։ «Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է թևերս ծալենք, նստենք, մինչև մեզ ՀԱՊԿ-ը օգնի»։
Պատգամավորը հավելեց, որ, իր կարծիքով, խնդիրը լուծելու համար եռակողմ հանձնաժողով է պետք ստեղծել՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի մասնակցությամբ․ «Երեկ չէ մյուս օր հրաման եմ տվել, համար 1 եմ տվել Երկրապահին, և դիմել եմ թե՛ Պաշտպանության նախարարին, թե ԳՇ պետին, որ թույլ տա՝ դուրս գանք։ Թույլ չեն տալիս, ես չեմ կարող ելնել, կուրծք ծեծել, ասել՝ ես գնացի»։
comment.count (0)