Սասուն Միքայելյանն արդարացվեց «Մարտի 1-ի» գործով |1lurer.am|
13:20 - 08 ապրիլի, 2022

Սասուն Միքայելյանն արդարացվեց «Մարտի 1-ի» գործով |1lurer.am|

1lurer.am: ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը «Մարտի 1»-ի գործով զանգվածային անկարգությունների մեղադրանքով արդարացվեց:

Վճռաբեկ դատարանը, նախագահությամբ դատավոր Համլետ Ասատրյանի, քիչ առաջ հրապարակեց որոշում, որով բեկանեց Միքայելյանի վերաբերյալ 2009 թվականին կայացված դատավճիռը:

Վճռաբեկը ճանաչեց և հռչակեց Միքայելյանի անմեղությունը առաջադրված մեղադրանքում:

Միքայելյանի վերաբերյալ գործը նոր վերանայելու բողոք էր ներկայացվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՄԻԵԴ-ը 2021 թվականի օգոստոսին «Սասուն Միքայելյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռ է կայացրել՝ ճանաչելով մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Միքայելյանի ազատության և խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքի խախտման փաստը:

Սասուն Միքայելյանը 2008-ի հետընտրական իրադարձություններից հետո 8 տարվա ազատազրկման էր դատապարտվել՝ մեղավոր ճանաչվելով զանգվածային անկարգություններ կազմակերպելու և ապօրինի զենք պահելու համար:

Զենք պահելու մեղադրանքի մասով Վճռաբեկը ստորադաս ատյանների որոշումները թողեց անփոփոխ: Ավելի քան 3 տարի բանտում անցկացնելուց հետո Միքայելյանը 2011 մայիսին համաներմամբ ազատ էր արձակվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել