Հրայր Թովմասյան

ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ, այժմ՝ ՍԴ դատավոր։

Ծնվել է 1970թ. հուլիսի 8-ին։ 1977-1987թթ. սովորել է Դարակերտի միջնակարգ դպրոցում: 1988-1990թթ. ծառայել է խորհրդային բանակում: Պահեստազորի մայոր է: 1990-1995թթ. սովորել է «Գլաձոր» կառավարման համալսարանի միջազգային իրավունքի ֆակուլտետում: Իրավաբան: 1996-1998 թթ. սովորել է ԳԱԱ փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտի պետաիրավական հետազոտությունների բաժնում: 1996-1998թթ. աշխատել է Սահմանադրական դատարանի աշխատակազմում որպես իրավախորհրդատվական ծառայության առաջատար մասնագետ:

1998-1999թթ. աշխատել է Սահմանադրական դատարանի աշխատակազմում որպես իրավախորհրդատվական ծառայության գլխավոր մասնագետ: 1999-2001թթ. աշխատել է Սահմանադրական դատարանի աշխատակազմում որպես իրավախորհրդատվական ծառայության ղեկավարի տեղակալ: 2001թ. ապրիլ-օգոստոս ամիսներին եղել է բնապահպանության փոխնախարար։ 1998 թվականից դասավանդում է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում: 2006 թվականից դասախոսություններ է կարդում Եվրոպայի խորհրդի Երևանի քաղաքական դասընթացների դպրոցում, նաև նույն դպրոցի շրջանավարտ է։

2001-2010թթ. եղել է Գերմանիայի տեխնիկական համագործակցություն ընկերության (GTZ) «Իրավական համակարգի ամրապնդման համար խորհրդատվություն» ծրագրի իրավաբան: 2010 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին եղել է նույն ընկերության «Հարավային Կովկասում իրավական եւ դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի իրավախորհրդատու: 2010 թվականի դեկտեմբերի 17-ից մինչև 2014 թվականի ապրիլի 30-ը եղել է Արդարադատության նախարար: 2013-2015 թթ. եղել է Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ: 2014 թվականի մայիսի 26-ից մինչև 2017 թվականի մայիսի 18-ը եղել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար։

2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով: 2017 թվականի մայիսի 20-ից մինչև 2018 թվականի փետրվարի 16-ը եղել է Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: 2018թ. մարտի 21-ին ԱԺ-ի կողմից ընտրվել է ՍԴ նախագահ։ 

Մեղադրվում է արդարադատության նախարար եղած տարիներին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

Հրայր Թովմասյանը կրկին միջնորդեց հրավիրել նախագահին. ՍԴ-ն հարցը կքննի խորհրդակցության ֆորմատով

 |armenpress.am|

Հրայր Թովմասյանը կրկին միջնորդեց հրավիրել նախագահին. ՍԴ-ն հարցը կքննի խորհրդակցության ֆորմատով |armenpress.am|

armenpress.am: Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը կրկին՝ մեկ այլ հոդվածով, միջնորդություն ներկայացրեց ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցով ՍԴ նիստին որպես վկա հրավիրելու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Թովմասյանը նման առաջարկությամբ հանդես եկավ հուլիսի 10-ի նիստում՝ ՍԴ-ի կողմից միջնորդությունը մեկ անգամ արդեն մերժելուց հետո: Հրայր Թովմասյանը նախ նշեց, որ նախագահին որպես վկա հրավիրելու իր միջնորդությունը մերժվել է, քանի որ պարզապես վրիպակ է եղել, ինքը հղում է արել այլ հոդվածի: «Ուստի ես հիմա շտկում եմ այդ վրիպակը և առաջարկում եմ՝ ՀՀ նախագահին սույն գործով պարզման ենթակա հանգամանքները պարզելու համար ներգրավել որպես վկա, առաջնորդվում եմ 55-րդ հոդվածով»,-ասաց Թովմասյանը: Նա պնդեց, որ գործով երեք դիմողները բարձրացրել են հարց, որի պատասխանը ոչ պատասխանողը, ոչ հարակից պատասխանողները չեն կարող տալ: Նա հավելեց՝ իր համար գործի ելքի համար էական նշանակություն ունեցող հանգամանք է, էական հանգամանք է նաև հանրության համար: «Իմ ներքին համոզմունքը կայանում է նրանում, որ ես կասկածներ չունեմ, որ նախագահին հարկադրվել է, պարտադրվել է, բայց դատարանը պետք է անդրադառնա դրան, պետք է գնահատական տա դիմողների կողմից բարձրացված հարցերին»,-ասաց Թովմասյանը: ՍԴ-ն այդ միջնորդությունը քննարկել էր հուլիսի 9-ին ժամը 18:00-ից հետո խորհրդակցության ֆորմատով: Արևիկ Պետրոսյանը և Հրայր Թովմասյանը չեն մասնակցել դրան: Նրանք պնդեցին, որ միջնորդությունը պետք է քննարկվեր անհապաղ նիստում, ոչ թե աշխատակարգային կարգով խորհրդակցությամբ: ՍԴ նախագահ Արման Դիլանյանը, սակայն, մեջբերում արեց ՍԴ մասին օրենքից. «Գործի դատաքննության ընթացքում նյութերի հետազոտման կարգի վերաբերյալ ՍԴ դատավորերի առաջարկությունները քննարկվում են անհապաղ: Ակնհայտ է, որ խոսքը վերաբերում է գործի նյութերի հետազոտման կարգին, առաջարկությունը քննարկվում է անհապաղ: ՍԴ-ի դատավորը, երբ ներկայացրեց միջնորդություն և խնդրեց դա քննարկել անհապաղ, դա գործի նյութերի հետազոտման կարգի վերաբերյալ առաջարկություն էր: Դատարանն անհապաղ քննարկեց և որոշեց բուն միջնորդությանն անդրադառնալ խորհրդակցության ֆորմատով՝ դատական նիստը ավարտելուց հետո»: Արևիկ Պետրոսյանը կրկին պնդեց՝ հենց այդ պահին միջնորդությունը դարձնել քննարկման առարկա և քվեարկել, հակառակ դեպքում ինքը դա կհամարի խախտում: «Միջնորդության քննարկման կարգ ՍԴ-ն չի կարող որոշել՝ այն դեպքում, երբ դա ուղիղ կարգավորված է օրենքով և ՍԴ-ի աշխատակարգով»,-ասաց նա: ՍԴ-ն դատավորների ձայների մեծամասնությամբ որոշեց Հրայր Թովմասյանի վերոնշյալ միջնորդությունը և ևս մեկ միջնորդությանն անդրադառնալ ընդմիջումից հետո խորհրդակցության ֆորմատով: 
12:14 - 10 հուլիսի, 2021
ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը միջնորդեց Քոչարյանի դիմումը քննել բանավոր ընթացակարգով |armenpress.am|

ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը միջնորդեց Քոչարյանի դիմումը քննել բանավոր ընթացակարգով |armenpress.am|

armenpress.am: Սահմանադրական դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանը մարտի 23-ին միջնորդեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1֊րդ հոդվածի սահմանադրականության հարցը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումները քննել բանավոր ընթացակարգով: Միջնորդությանը միացավ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը: ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը նշեց, որ բանավոր ընթացակարգով գործը քննելու դեպքում կբարձրանա հանրային վստահությունը, բացի դա՝ գործը զգայուն է։ Հրայր Թովմասյանն իր հերթին ասաց, որ ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակն ունի բացառապես քաղաքական բնույթ և ունեցել է միայն մեկ նպատակ՝ կապված սույն գործի հետ, իսկ ՍԴ-ն պարտավոր է ապացուցել հակառակը և գործը քննել բանավոր ընթացակարգով, որպեսզի հանրությունը ծանոթ լինի կողմերի դիրքորոշմանը: Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով զեկուցողներ են նշանակվել Սահմանադրական դատարանի դատավորներ Արայիկ Թունյանը, Աշոտ Խաչատրյանը, Երվանդ Խունդկարյանը, Էդգար Շաթիրյանը, Արթուր Վաղարշյանը:
12:02 - 23 մարտի, 2021
Հրայր Թովմասյանը բողոքարկել է իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունն առանց քննության թողնելու որոշումը |hetq.am|

Հրայր Թովմասյանը բողոքարկել է իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունն առանց քննության թողնելու որոշումը |hetq.am|

hetq.am: Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը բողոքարկել է իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական գործի վարույթն՝ իրեն վերաբերելի մասով կարճելու միջնորդությունն առանց քննության թողնելու մասին դատավոր Տաթևիկ Գրիգորյանի որոշումը։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։ Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանի  պաշտպանները փետրվարի 8-ին նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն են ներկայացրել, որի քննությունը շարունակվել է մարտի 4-ին։ Պաշտպանները պնդում են, որ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ մեղադրվող Թովմասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուց առաջ նրա անձեռնմխելություն չի հաղթահարվել, հետևաբար Թովմասյանի մասով նախաձեռնված բոլոր գործընթացները հակաիրավական են։ Պաշտպանները նաև պնդել են, որ Թովմասյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցնել՝ առանց դատաքննության, քանի որ այն փաստարկները,  որոնք իրենք ներկայացնում են՝ որպես քրեական հետապնդումը Թովմասյանի նկատմամբ բացառող հանգամանք, այս պահին արդեն պարզ են և փոփոխման չեն ենթարկվելու դատաքննության ընթացքում։ Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը մարտի 4-ին որոշում է կայացրել միջնորդությունն առանց քննության թողնելու մասին՝ պատճառաբանելով, որ առանց դատաքննություն կատարելու քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարցնելու որոշման կայացման հնարավորություն նախատեսված է միայն Քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածով, որը վերաբերում է քրեական գործը դատաքննության նախապատրաստելիս համապատասխան հիմքերի առկայության դեպքում առանց դատաքննության քրեական գործի վարույթը կարճելուն և քրեական հետապնդումը դադարեցնելուն։ Այսինքն՝ վերը նշված որոշումն, ըստ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի մեկնաբանության, դատարանը կարող է կայացնել քրեական գործը դատաքննության նախապատրաստելիս, մինչևդեռ այդ փուլում դատարանն այլ որոշում է կայացրել՝ գործը նշանակվել է դատաքննության, և նման պայմաններում Թովմասյանի նկատմամբ թե՛ հանցակազմի բացակայության, թե՛ անձեռնմխելիությունը հաղթահարված չլինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը պետք է լուծվի ոչ թե քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործը կարճելու որոշմամբ, այլ  դատական քննություն կատարելու միջոցով՝ մեղադրանքի օրինականության ստուգմամբ։ Նշենք, որ   մեղադրանքի օրինականությունը ստուգել դատարանը կարող է դատական քննության միջոցով՝ համապատասխան փուլերը սպառելուց հետո՝ դատավճռի կայացմամբ։ Հրայր Թովմասյանը վերաքննիչ դատարանից պահանջում է բեկանել դատավոր Տաթևիկ Գրիգորյանի՝ իրենց միջնորդությունն առանց քննության թողնելու մասին արձանագրային որոշումն ու կայացնել նոր դատական ակտ՝ գործն ուղարկելով նոր քննության։ Վերաքննիչ դատարանում բողոքը մակագրվել է դատավոր Արմեն Բեկթաշյանին, կազմում են դատավորներ Տիգրան Սահակյանը և Ռուբիկ Մխիթարյանը։
19:59 - 21 մարտի, 2021
Հրայր Թովմասյանը ՍԴ-ում նիստի էր. դատական նիստը հետաձգվեց |armtimes.com|

Հրայր Թովմասյանը ՍԴ-ում նիստի էր. դատական նիստը հետաձգվեց |armtimes.com|

armtimes.com։ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի և նրա սանիկ Նորայր Փանոսյանի գործով դատական նիստը հետաձգվեց: Նիստին ամբաստանյալներից ներկայացել էր միայն Փանոսյանը: Նիստի մեկնարկից առաջ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդել էր հետաձգել դատական նիստը, քանի որ Հրայր Թովասյանը Սահմանադրական դատարանում նույն օրը և նույն ժամին մեկ այլ նիստ է: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը նեկայացված միջնորդության վերաբերյալ լսեց կողմերի կարծիքները: Մեղադրող դատախազ Արսեն Մարգարյանը նկատեց, որ նման միջնորդություն արդեն 3-րդ անգամ է ներկայացվում: Ըստ նրա՝ ամբաստանյալի աշխատանքով պայմանավորված նիստերի անհարկի հետաձգումը թույլ չի տա, որ գործը քննվի ողջամիտ ժամկետում: Նշեց նաև, որ նիստերի օրը և ժամը հարմարեցված է եղել Հրայր Թովմասյանի հետ: Պաշտպան Միհրան Պողոսյանը հիշեցրեց, խոսքը Սահմանադրական դատարանի դատավորի մասին է, ինչի վերաբերյալ օրենքի կարգավարական նորմեր են գործում. «Կարող եք դիմել Սահմանադրական դատարանի ՁԵՐ նախագահին և ասել, որ նիստերը նշանակի այնպես, որ չխանգարի այս նիստերին»,- ասաց պաշտպան Պողոսյանը: Դատախազ Մարգարյանը նկատեց. «Դատախազությունը նման լիազորություն չունի»: Դատարանը, իդեմս նախագահող Տաթևիկ Գրիգորյանի, որոշեց հարգելի համարել Թովմասյանի բացակայությունը և նիստը հետաձգեց: Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 8-ին:
12:30 - 01 փետրվարի, 2021
Հրայր Թովմասյանի գործով դատախազին բացարկ հայտնելու միջնորդությունը մերժվեց |armtimes.com|

Հրայր Թովմասյանի գործով դատախազին բացարկ հայտնելու միջնորդությունը մերժվեց |armtimes.com|

armtimes.com: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ նստավայրում,  դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանի և վերջինիս սանիկ Նորայր Փանոսյանի գործով դատական նիստը: Նիստի ընթացքում Հրայր Թովմասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը  բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազ Արսեն Մարգարյանին: Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանը  և Նորայր Փանոսյանը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Խոսքը վերաբերում է այն ժամանակաշրջանին, երբ Թովմասյանը եղել է արդարադատության նախարար, իսկ Փանոսյանը՝ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետ: Թովմասյանի եւ Փանոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: Նախորդ դատական նիստին Թովմասյանի պաշտպանը ժամանակ էր խնդրել, որպեսզի բացարկի միջնորդություն ներկայացնի դատախազներ Արսեն Մարգարյանին և Արմեն Մուրադյանին, քանի որ նախապես կազմված միջնորդությունը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին բացարկի միջնորդություն հայտնելուն էր վերաբերվում: Նշենք, որ նիստին դատախազներից միայն Արսեն Մարգարյանն էր մասնակցում: Բացարկի հիմքերը, ըստ պաշտպան Պողոսյանի, գործի նկատմամբ շահագրգռվածությունն է, որը նա հիմնավորում է դատախազ Մարգարյանի կողմից մի շարք փաստեր մեղադրական եզրակացությանը չկցելու և դատական նիստից դուրս պաշտպանի նկատմամբ ցուցաբերած ոչ պատշաճ պահվածքի, քրգործերը միացնելու, միմյանցին անջատելու և մի շարք այլ փաստական տվյալներով: Միհրան Պողոսյանը համոզմունք հայտնեց, որ քննիչը խախտել է Քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածը (քրեական գործերի միացումը եւ անջատումը). ըստ նրա քննիչը միմյանց էր միացրել մի քանի քրգործեր և անջատել մի քրեական գործի միայն մի մասը և կցել այս պահին քննվող գործին, այնինչ պաշտպանական կողմը գտնում է, որ գործի մյուս հատվածում եղել են Հրայր Թովմասյանի անմեղությունը հիմնավորղ փաստական տվյալները: Պաշտպանական կողմը գլխավոր դատախազին միջնորդել էր վերացնել քննչի որոշումը, սակայն միջնորդությունը մերժվել էր: Դատական նիստի ընթացքում պաշտպանները եւս մեկ անգամ պնդեցին, որ գործընթացը քաղաքական է: Հիշեցրեցին գործում առկա չէ, որևէ փաստաթուղթ, որ Հրայր Թովմասյանը զրկվել է անձեռնմխելիությունից: «Պնդում ենք դատախազ Մարգարյանը, երբ ստացել է մեղադրական եզրակացությունը, օբյեկտիվությունից ելնելով, պետք է հարցներ (գլխավոր դատախազին,-խմբ.), թե ինչու՞ գործի նյութերին չի կցվել այն կարևոր հանգամանքը, որ Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանի նախագահն է: Այս հանգամանքը ևս հաշվի առնելով պաշպանական կողմը պնդում է, որ Մարգարյանը միտումնավոր է կցվել այս գործին»,- ասաց Պողոսյանը: Դատախազի ոչ պատշաճ վարքագիծը պաշտպան Պողոսյանի հիմնավորմամբ արտահայտվում էր նրանով, որ երբ բողաքարկվել էր Հրայր Թովմասյանի տան խուզարկության որոշումը, դատախազ Մարգարյանը այն որակել էր «մանիպուլատիվ», որից հետո իր «ի..» զարմանք արտահայտող բացականչմանը պատասխանել էր «ձի»: Պաշտպանն ասաց, որ իրենց կողմից այն դիտարկվում է «փողոցային» վարքագիծ: Այսպիսով պաշտպանը բացարկի միջնորդություն ներկայացրեց դատախազներին եւ դատարանից խնդրեց բավարարել այն: Դատական դահլիճում էին նաև ամբաստանյալներ Հրայր Թովմասյանը և Նորայր Փանոսյանը: Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանը միջնորության վերաբերյալ կարծիք հայտնելիս նշեց, որ նախկինում չի առնչվել և չի ճանաչել դատախազին: Շարունակությունը կարդացեք Armtimes.com-ում։
20:42 - 18 հունվարի, 2021
Սահմանադրական դատարանի դատավորներից մեկի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել․Հրայր Թովմասյանի գործով նիստը հետաձգվեց |hetq.am|

Սահմանադրական դատարանի դատավորներից մեկի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել․Հրայր Թովմասյանի գործով նիստը հետաձգվեց |hetq.am|

hetq.am: Սահմանադրական դատարանի դատավորներից, ինչպես նաև աշխատակազմի անդամներից մեկի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի, այսօր նշանակված էր ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի և վերջինիս սանիկ Նորայր Փանոսյանի գործով դատական նիստ, որը հետաձգվեց Թովմասյանի բացակայության պատճառով։ Նրա պաշտպան Միհրան Պողոսյանը հայտնեց, որ կորոնավիրուս է ախտորոշվել նաև Թովմասյանի հարազատներից մեկի մոտ, իսկ ուրբաթ օրվանից վիրուսին բնորոշ ախտանշաններ են առկա նաև Հրայր Թովմասյանի մոտ, ով այսօր պետք է թեստ հանձնի։   Դատախազ Արսեն Մարգարյանը դիրքորոշում հայտնեց, որ ամբաստանյալի բացակայության պայմաններում նիստը ենթակա է հետաձգման, բայց միևնույն ժամանակ դիտարկեց, որ Թովմասյանի՝ կոնտակտավոր լինելու վերաբերյալ տեղեկություններ չեն ներկայացվել դատարան։ Նիստի ընթացքում քննարկման առարկա դարձավ նաև Հրայր Թովմասյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանի բացակայության պատճառով նիստը հետաձգելու հարցը։ Նշենք, որ պաշտպան Մակինյանն արդեն մեկ ամսից ավելի է՝ մարտական հերթապահություն է իրականացնում և այդ հանգամանքով պայմանանավորված՝ չի կարող ներկա գտնվել դատական նիստերին։ Այսօրվա դատական նիստին Հրայր Թովմասյանի պաշտպան Միհրան Պողոսյանն առաջարկեց դատական հաջորդ նիստը հետաձգել ոչ թե մեկ շաբաթով, այլ ավելի երկար, ողջամիտ ժամկետով՝ հաշվի առնելով թե՛ պատերազմական իրավիճակը, թե՛ կորոնավիրուսի համավարակի լայն տարածման հանգամանքը։ Պաշտպանը նկատեց, որ եթե Հրայր Թովմասյանի և Նորայր Փանոսյանի գործով դատական նիստերի սկզբնական շրջանում՝ մարտ, ապրիլ ամիսներին, օրական կորոնավիրուսի 400-500 դեպք էր արձանագրվում, այսօր այդ թիվը հասնում է շուրջ 2000-2500-ի: Շարունակությունը՝ hetq.am-ում
15:56 - 02 նոյեմբերի, 2020
Այլ սցենարներ են քննարկվել, հնարավոր է՝ ՍԴ նախագահի թեկնածուի նոր առաջադրումներ լինեն. Հրայր Թովմասյան |tert.am|

Այլ սցենարներ են քննարկվել, հնարավոր է՝ ՍԴ նախագահի թեկնածուի նոր առաջադրումներ լինեն. Հրայր Թովմասյան |tert.am|

tert.am: Սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյանը չի մասնակցի ՍԴ փակ նիստին և ՍԴ նախագահի ընտրության քվեարկությանը: «Իմ ունեցած չճշտված տեղեկություններով՝ երեկվա իմ հայտարարություններից հետո որոշակի այլ սցենարներ են քննարկվել, բայց որ սցենարով էլ գնան, ինձ համար միևնույն է, հնարավոր է նորից առաջադրումներ լինեն»,-լրագրողների հետ զրույցում ասաց Թովմասյանը՝ հավելելով, որ ցանկացած դեպքում չի մասնակցի ՍԴ նախագահի ընտրությանը: Նա նշեց, որ եթե մեկ թեկնածու է, դա արդեն ինչ-որ բանի մասին է ասում: Ինչ վերաբերում է նախկինում իր ՍԴ նախագահ լինելու՝ քաղաքական որոշում լինելու դիտարկումներին, ապա Հրայր Թովմասյանն ասաց. «իմ պորտալարը քաղաքական գործունեությունից կտրել եմ և քաղաքական պրոցեսները չեմ մեկնաբանում»: Հրայր Թովմասյանը նշեց, որ ՍԴ նախագահը ի վերջո այս հաստատության դիրեկտորը չի, այլ մեկն է բոլորից: Նա նշեց, որ ինքը չի օգտվել ՍԴ նախագահի համար հատկացվող ամառանոցից, թիկնազոր չի ունեցել, ծառայողական մեքենայից ութ ամիս առաջ է օգտվել: «Ես բոլոր դատավորների ներկայությամբ ասել եմ, որ հարգելի գործընկերներ, երբ որոշեք, որ ես չեմ, եկեք և ինձ ասեք»,-ասաց Հրայր Թովմասյանը և նշեց, որ հիմա նիստին չի մասնակցում, քանի որ իր մոտ ստեղծվել է տպավորություն, որ այն դրսից ուղորդված է: Ավելին՝ tert.am-ում
15:01 - 25 սեպտեմբերի, 2020
30 տարի Հրայր Թովմասյանն ու մի խումբ մարդիկ նրա փաստաբանությամբ ՀՀ-ի հետ արել են ամեն ինչ, ինչ հնարավոր է. Ալեն Սիմոնյան |armtimes.com|

30 տարի Հրայր Թովմասյանն ու մի խումբ մարդիկ նրա փաստաբանությամբ ՀՀ-ի հետ արել են ամեն ինչ, ինչ հնարավոր է. Ալեն Սիմոնյան |armtimes.com|

armtimes.com: Հրայր Թովմասյանն այսօր ՍԴ դատավորների հետ կապված լեգիտիմության խնդիրներ է տեսնում,  ինչը չէր տեսնում օրինակ Սերժ Սարգսյանի պարագայում, և չէր տեսնում, օրինակ այն ժամանակ, երբ ԱԺ ընտրություններում ընտրվում էր ԱԺ պատգամավոր: Ուստի իրեն մեկնաբանելն անշնորհակալ գործ է, որովհետև նա անձնական շահ ունեցող, քաղաքականության մեջ գտնվող անձնավորություն է: Ճիշտ կլիներ, որ հրաժարական տար, և էսքանից հետո ուղղակի հեռանար, որովհետև արդեն իր այդ կերպարը ոչ միայն քաղաքական դաշտին,այլ հանրությանն ուղղակի ձանձրացրել  է: Այս մասին այսօր ՔՊ ընդլայնված նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնոլով լրագրողների դիտարկմանը, թե ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի մոտ տպավորություն է, որ ՍԴ-ի շուրջ կատարվող իրադարձություններն ըստ էության ուղղորդված ու պայմանավորված են: «Ես նման պայմանավորվածության մասին տեղյակ չեմ, ու չեմ էլ կարծում, որ նման պայմանավորվածություն կարող  է լինի: Իշխանությունն ամեն ինչ արել է, որ ՀՀ-ն հնարավորինս անցնցում անցնի այս ժամանակահատվածը, որովհետև  30 տարի  ՀՀ-ի հետ Հրայր Թովմասյանն ու մի խումբ մարդիկ Հրայր Թովմասյանի  փաստաբանությամբ արել են ամեն ինչ, ինչ հնարավոր է: Շարունակությունը՝ armtimes.com-ում
09:46 - 25 սեպտեմբերի, 2020
Աշոտ Խաչատրյանի թեկնածությունն առաջադրել էր Հրայր Թովմասյանը
 |lragir.am|

Աշոտ Խաչատրյանի թեկնածությունն առաջադրել էր Հրայր Թովմասյանը |lragir.am|

lragir.am: ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահի պաշտոնի համար առաջադրել էր Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը։ Նրա խոսքով՝ ՍԴ նախագահի համար կարևոր է տեսնել բաներ, որոնք մյուս դատավորները չեն տեսնի՝ տրամադրության անկումից սկսած մինչև առողջական խնդիրները և այդ առումով մյուսների մասին չէր կարող շատ բան ասել։ Թովմասյանը նշեց, որ ոչ միայն առաջադրել է Խաչատրյանին, այլև՝ մյուս դատավորներին հայտնել է, թե ինչու չի առաջադրում մյուսներին։ Աշոտ Խաչատրյանն ամենափորձառուն է և ավագը, գիտությունների դոկտոր է և, ըստ Թովմասյանի, ունի կառավարչական որոշակի հմտություններ։ Բացի դա՝ եթե փոփոխություններ չլինեն, Խաչատրյանի պաշտոնավարմանը մնացել է երկու տարի, ուստի՝ Թովմասյանը գտնում է, որ դա կլիներ կարևոր անցումային ժամանակահատված, որ մյուսներն իրար ավելի լավ ճանաչեն և ընտրություն կատարելիս չապավինեին նախկին փորձին, ունենային շփում և կարողանան ընտրել։ Նա նշեց, որ ՍԴ-ում չորս դատավոր նոր է, ովքեր միմյանց լավ չեն ճանաչում և այդ ամենը հաշվի առնելով էլ առաջադրել է Խաչատրյանի թեկնածությունը։ Թովմասյանը հայտնեց, որ, երբ մնացել է մեկ թեկնածու, ինքը դադարեցրել է նիստին իր մասնակցությունը, քանի որ տպավորություն էր, որ այդ ամենն ուղղորդված էր։
20:14 - 24 սեպտեմբերի, 2020
Հրայր Թովմասյանը հայտնեց՝ ինչ գործոններով է առաջնորդվելու ՍԴ նախագահ ընտրելիս |armenpress.am|

Հրայր Թովմասյանը հայտնեց՝ ինչ գործոններով է առաջնորդվելու ՍԴ նախագահ ընտրելիս |armenpress.am|

armenpress.am: Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը հորդորում է դատարանի նախագահի ընտրությունը դարի հարց չդարձնել, դա քաղաքական ընտրություն, քաղաքական պայքար չէ, անգամ հայացքների պայքար չէ:  Թովմասյանը նման տեսակետ հայտնեց ընտրությունից առաջ լրագրողների հետ զրույցում: «Անգամ օրվա հարց մի դարձրեք, որովհետև Սահմանադրական դատարանի նախագահը իր հիմնական ֆունկցիան իրականացնելիս ոչնչով չի տարբերվում ՍԴ մյուս  դատավորներից: Ինքն ընդամենը ունի մեկ առաքելություն՝ ՍԴ-ի բնականոն գործունեությունը ապահովելը: Եվ հարցադրումներն էլ, ընտրությունն էլ պետք է կատարվի այս ասպեկտով՝ ով է, որ ավելի լավ կկատարի: Սա քաղաքական ընտրություններ չեն, քաղաքական պայքար չէ, հայացքների պայքար չէ: Սա անձերի պայքար չպետք է դիտարկել, ընդամենը ներքին փոքրիկ պրոցեդուրա է»,-ասաց նա ու նկատեց՝ այն երկրներում, որ ՍԴ-ի նախագահի ընտրությունները վերապահվել են հենց ՍԴ-ին, անցնում են շատ աննկատ, անգամ կարող է երկար ժամանակ անցնի, նոր մարդիկ իմանան, թե ով է ՍԴ նախագահը: Թովմասյանը նշեց, որ իր քվեարկությունը կատարելիս առաջնորդվելու է երեք ասպեկտով: «3 գործոն ինձ համար էական նշանակություն ունի: Առաջինը՝ պրոֆեսիոնալ հատկանիշներն են, և ներսում, և դրսում մասնագիտական առումով պետք է հեղինակություն լինի: Սա շատ կարևոր է Սահմանադրական դատարանի նախագահի համար: Երկրորդն իր մարդկային հատկանիշներն են, թե որքանով է ինքը ունակ ՍԴ-ում իրականում ապահովել այնպիսի մթնոլորտ, որ հնարավորություն տա մարդկանց աշխատել: Եվ երրորդը՝ վարչական, կազմակերպչական ունակություններն են»,-ասաց Թովմասյանը: Թովմասյանը նշեց՝ տասնյակ հարցեր ունի այն թեկնածուներին, որոնք կառաջադրվեն կամ կինքնառաջադրվեն: Նրա խոսքով՝ ինքը կկիսվի իր փորձով, քանի որ ունի որոշակի փորձ, կհասկանա, այդ թեկնածուն համապատասխանում է, թե ոչ: «Եվ եթե չգտնեմ այն թեկնածուին, որ կարծում եմ՝ կկարողանա դա անել, բոլորին դեմ կքվեարկեմ: Կտեսնեմ, որ ինչ-որ մեկը կա, կողմ կքվեարկեմ»,-ասաց Թովմասյանը: Անդրադառնալով հարցին, թե ինչպես է պատկերացնում իր գործունեությունը ՍԴ-ում՝ հաշվի առնելով դատարանի շուրջ վերջին գործընթացները, Թովմասյանն ասաց՝ դրանք իրարից պետք է բաժանել:
11:42 - 24 սեպտեմբերի, 2020
Արձակուրդից վերադառնալուց հետո Հրայր Թովմասյանը մասնակցել է նշանակված բոլոր աշխատակարգային և ՍԴ նիստերին․ ՍԴ աշխատակազմ

Արձակուրդից վերադառնալուց հետո Հրայր Թովմասյանը մասնակցել է նշանակված բոլոր աշխատակարգային և ՍԴ նիստերին․ ՍԴ աշխատակազմ

Սահմանադրական դատարանն իր ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տեղադրել, որում հերքում է «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումն այն մասին, թե արձակուրդից վերդառնալուց հետո Հայր Թովմասյանը չի մասնակցել ՍԴ նիստերին։ Հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է․ «Այսօր «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակել է Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի՝ աշխատանքի չներկայանալու վերաբերյալ նյութ, ինչը տարածում է գտել նաև այլ լրատվամիջոցներում։ Ի պատասխան վերոգրյալի՝ տեղեկացնում ենք, որ սույն թվականի հունիս ամսին տրամադրված արձակուրդից վերադառնալուց հետո պարոն Թովմասյանը մասնակցել է նշանակված բոլոր աշխատակարգային և Սահմանադրական դատարանի նիստերին (օգոստոսի 7, 18, 25, սեպտեմբերի 1, 15, 18), ուստի, նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»։
13:42 - 19 սեպտեմբերի, 2020
Հրայր Թովմասյանի և Նորայր Փանոսյանի գործով դատական նիստը հետաձգվեց.պաշտպանական կողմը ժամանակ խնդրեց՝ դատախազին բացարկ հայտնելու համար |pastinfo.am|

Հրայր Թովմասյանի և Նորայր Փանոսյանի գործով դատական նիստը հետաձգվեց.պաշտպանական կողմը ժամանակ խնդրեց՝ դատախազին բացարկ հայտնելու համար |pastinfo.am|

pastinfo.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և նրա սանիկ Նորայր Փանոսյանի քրեական գործով դատական նիստը մեկնարկից անմիջապես հետո հետաձգվեց։  Նախագահող դատավորը նիստի մեկնարկին հայտնեց, որ ՀՀ գլխավոր դատախազից գրություն է ստացվել գործով նոր դատախազներ ներգրավելու մասին։ Պաշտպանական կողմը ժամանակ խնդրեց՝ դատախազներին բացարկ հայտնելու մասին միջնորդություն ներկայացնելու հարցը քննարկելու համար։ Դատարանը որոշեց ժամանակ տրամադրել պաշտպանական կողմին հարցը քննարկելու համար և որոշեց հետաձգել դատական նիստը։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 28-ին։ Նախորդ դատական նիստը ևս հետաձգվել էր, քանի որ Նորայր Փանոսյանն օգոստոսի 27-ից գտնվում էր ինքնամեկուսացման մեջ։ Այս դատական նիստին Փանոսյանն արդեն ներկայացել էր։ ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Նորայր Փանոսյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։ Քրեական գործի նախաքննության ավարտի մասին ՀՔԾ-ն հայտարարել է փետրվարի 18-ին, իսկ մարտի 9-ին հայտնի դարձավ, որ Դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել դատարան։ Մարտի 11-ին գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանին, իսկ մարտի 13-ին ընդունվել վարույթ:
13:52 - 14 սեպտեմբերի, 2020
ՍԴ-ն վարույթ չի ընդունել ԲՀԿ-ի և Տիգրան Ուրիխանյանի դիմումները, որով նրանք վիճարկում էին Սահմանադրական փոփոխությունների օրենքի սահմանադրականության հարցը
 |tert.am|

ՍԴ-ն վարույթ չի ընդունել ԲՀԿ-ի և Տիգրան Ուրիխանյանի դիմումները, որով նրանք վիճարկում էին Սահմանադրական փոփոխությունների օրենքի սահմանադրականության հարցը |tert.am|

tert.am: Սահմանադրական դատարանը վարույթ չի ընդունել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության եւ խմբակցությունից առանձնացված՝ անկախ  պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի դիմումները, որով նրանք վիճարկում էին Ազգային ժողովում ընդունած Սահմանադրական փոփոխության օրենքի սահմանադրականության հարցը։ Այս մասին  ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։ Արման Աբովյանը ասաց. «Մենք ենթադրում էինք, որ 26, 27 ստորագրությունների հետ կապված կլինեին վիճելի պահեր, քանի որ այդ  դիմումը քաղաքական բնույթ էր կրում, քաղաքական մեսիջ էր պարունակում: Իսկ երկրորդ դիմումը, բովանդակությամբ նույնն է ինչ առաջինը, մենք «Լուսավոր Հայաստան»-ի հետ ներկայացրեցինք, և այնտեղ սահմանադրական բոլոր նորմերը պահպանված են, խոսքը՝ ստորագրությունների քանակի մասին: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն հուլիսի 26-ին դիմել էր Սահմանադրական դատարան՝ վիճարկելով հունիսի 22-ին խորհրդարանի ընդունած սահմանադրական փոփոխությունները։ Այդ փոփոխությունների համաձայն՝ Հրայր Թովմասյանը պետք է թողնի ՍԴ նախագահի պաշտոնը, եւ բարձր դատարանի կազմից հեռանան 12 տարի պաշտոնավարած դատավորները։
09:26 - 01 սեպտեմբերի, 2020
Հ. Թովմասյանի եւ ՍԴ 3 նախկին դատավորների ներկայացուցիչը ՄԻԵԴ է ներկայացրել գանգատի լրացված տարբերակը |armtimes.com|

Հ. Թովմասյանի եւ ՍԴ 3 նախկին դատավորների ներկայացուցիչը ՄԻԵԴ է ներկայացրել գանգատի լրացված տարբերակը |armtimes.com|

armtimes.com: ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի եւ նախկին դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի ու Հրանտ Նազարյանի շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը ՄԻԵԴ է ներկայացրել իր պաշտպանյալների գանգատի լրացված տարբերակը: Սահակյանը տեղեկացրեց, որ սահմանված ժամկետում ՄԻԵԴ են ուղարկվել նաեւ իրենց պահանջները հիմնավորող այլ ապացույցներ: «Մենք այդ փաստաթուղթը, կից ապացույցները, համապատասխան զարգացումների մասին տեղեկատվությունը ուղարկել ենք դատարանին»,- ասաց նա: Փաստաբանը նշեց, որ հետագա քայլերի մասին դատարանը տեղյակ կպահի ինչպես հայցվոր կողմին, այնպես էլ՝ ՀՀ Կառավարությանը՝ որպես պատասխանողի: Իրենց հայցում, ըստ Սահակյանի, դատավորները նշել են մի շարք իրավունքների խախտումներ՝ սկսած արդար դատաքննության իրավունքից, մասնագիտական կյանքին միջամտել, խտրականության դրսեւորում, վերջացրած իրավունքից տարբերվող նպատակներով Հայաստանի Հանրապետությունում գործընթացների նախաձեռնում եւ կազմակերպում: Շարունակությունը՝ armtimes.com-ում
14:39 - 31 օգոստոսի, 2020