Գեղարքունիքի մարզ

Գեղարքունիքը մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր է Հայաստանի արեւելքում։

Սահմանակից է հյուսիսում՝ Տավուշի, արեւմուտքում՝ Կոտայքի եւ Արարատի, հարավում՝ Վայոց ձորի մարզերին, արեւելքում՝ Ադրբեջանի Հանրապետության Գետաբեկի, Դաշքեսանի եւ Թովուզի շրջաններին, հարավ-արեւելքում՝ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանին:

Մասշտաբով երկրի ամենամեծ մարզն է, որի մարզկենտրոնն է հանդիսանում Գավառ քաղաքը: Մարզում է գտնվում Հայկական լեռնաշխարհի երեք խոշորագույն լճերից մեկը՝ Սեւանա լիճը:

ՄԻ պաշտպանը չհայտարարված այց է իրականացրել «Գավառի մանկատուն»

ՄԻ պաշտպանը չհայտարարված այց է իրականացրել «Գավառի մանկատուն»

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 30-ին չհայտարարված այց է իրականացրել Գեղարքունիքի մարզի «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ: Պաշտպանին ուղեկցել են ՄԻՊ աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության և Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ներկայացուցիչները: Այցի ընթացքում Անահիտ Մանասյանը շրջել է հաստատության տարածքով, ծանոթացել սաների առօրյային, կրթական ու զարգացման ծրագրերին, ուսումնասիրել մանկատան պայմանները, այդ թվում՝ խոհանոցը, ննջասենյակները, բուժկետը: Առանձնազրույցներ են տեղի ունեցել հաստատության սաների և անձնակազմի հետ՝ նրանց իրավունքների ապահովման վիճակի առնչությամբ: ՊՈԱԿ-ի տնօրեն Նաիրա Խանդանյանը ներկայացրել է առաջնահերթ խնդիրնզերն ու սաների հետ աշխատանքների հետ կապված հարցեր: Այցի ավարտին Պաշտպան Անահիտ Մանասյանն ու ՄԻՊ ներկայացուցիչները մանկատան ղեկավար կազմին ներկայացրել են արձանագրված խնդիրները և առաջարկել դրանց լուծման հնարավոր տարբերակներ: Պաշտպանը նշել է, որ չափազանց կարևոր է երեխաների հետ իրականացնել համակարգված աշխատանք, մշակել ճիշտ մեթոդաբանություն և շարունակական աշխատանք իրականացնել անձնակազմի մասնագիտական հմտությունները կատարելագործելու ուղղությամբ: Անահիտ Մանասյանը շեշտել է, որ յուրաքանչյուր երեխայի զարգացման և անվտանգ միջավայրի ապահովման հարցում առանցքային է անհատականացված, համախմբված, նվիրված և պրոֆեսիոնալ աշխատանքը։ Չհայտարարված այցի արդյունքները կամփոփվեն և համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին։
11:46 - 31 հունվարի, 2024
ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել Գավառ-Երևան երթուղու «Գազել»-ի վթարից

ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել Գավառ-Երևան երթուղու «Գազել»-ի վթարից

Հունվարի 23-ին, ժամը 10․20-ի սահմաններում, Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի  124կմ հատվածում, «Գազել» մակնիշի ավտոմեքենան, որը, նախնական տվալներով, Գավառ-Երևան երթուղով իրականացնում է ուղևորափոխադրում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել։ Այս մասին գրել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։ «Ավտոմեքենայի վարորդը, ինչպես նաև ավտոմեքենայում գտնվող 13 ուղևորներից 9-ը, բուժօգնության են տեղափոխվել տարբեր բժշկական կենտրոններ։ Դեպքի առթիվ  ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի  մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Բուժօգնության դիմած անձանցից 9-ը ճանաչվել են տուժող։ Վարույթի շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դատաբժկական փորձաքննություն։ Դեպքի հանգամանքները պարզվում են իրականացվող նախաքննությամբ։ Բուժհաստատություններ դիմած անձանց վիճակը, ըստ նախնական տվյալների, բավարար է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»։
16:26 - 23 հունվարի, 2024
Գեղարքունիքի մարզպետի մոտ քննարկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց խնդիրների կարգավորման ընթացքը

Գեղարքունիքի մարզպետի մոտ քննարկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց խնդիրների կարգավորման ընթացքը

 Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի մոտ հրավիրված հերթական խորհրդակցության ընթացքում քննարկվել են առաջնահերթ ու կարևոր խնդիրներ։ Ինչպես տեղեկանում ենք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, մարզպետին նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականներից զեկուցվել է 6 հարց՝ 60-ից ավելի ենթահարցերով, որոնք հիմնականում առնչվում են կրթության, առողջապահության, քաղաքաշինության, ենթակառուցվածքների կառավարման, ֆինանսական, տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության, ծրագրերի իրականացման, տեղեկատվության ու այլ ոլորտներին։ Առանձնակի անդրադարձ է եղել  Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության հիմնախնդիրների կարգավորման ընթացքին։ Ստորաբաժանումների ղեկավարների ներկայացմամբ՝ մարզպետի աշխատակազմի ամենօրյա ուշադրության կենտրոնում են գտնվում դպրոցական ու նախադպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ներգրավելու, Սևան համայնքում բնակվող դպրոցահասակ երեխայի բուժման ընթացքի, պետության կողմից սոցիալական աջակցությունների տրամադրման, նպաստների և թոշակների վճարման, փաստաթղթային անճշտությունների ուղղման, Ճամբարակ համայնքում նախորդ տարեվերջին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի այցելության ժամանակ ԼՂ-ից բռնի տեղահանված բնակիչների կողմից բարձրացված հարցերի հետ կապված խնդիրների կարգավորումը։ Խոսվել է նաև համայնքների բյուջեների սեփական եկամուտների ամբողջական հավաքագրման, 2024 թվականի բյուջեների հաստատման, ֆոնդային բյուջե ուղղված գումարների, ապառքների գանձման, աղբահանության պայմանագրերի կնքման, աղբավայրերի կառավարման, աղբահանության գումարների ճիշտ պլանավորման հարցերի շուրջ լիարժեք տեղեկատության տրամադրման մասին։ Ներկայացվել են  կատարված հանձնարարականները մարզով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների պաշտպանական գոտիներում քաղաքաշինական գործունեության ծավալման, ճանապարհների ամառային և ձմեռային պահպանության ու սպասարկման, ապօրինի գովազդային վահանակների ապամոնտաժման, Մարտունու ԲԿ և Զոլաքարի մանկապարտեզի նորառույց շենքերի շահագործման, քաղաքաշինական ու ենթակառուցվածքների կառավարման ոլորտի բազմաբնույթ հարցերի շուրջ։ Մարզպետ Կարեն Սարգսյանն առաջարկել է՝ այս պահից քայլեր ձեռնարկել նախատեսվող բոլոր կրթական, առողջապահական կամ այլ նշանակության հաստատությունների նորակառույց շենքերը համապատասխան ենթակառուցվածքներով ապահովելու ուղղությամբ։ «Բնական է, որ նորակառույց բոլոր շենքերը պետք է ապահովվեն բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքներով։ Դրա համար անհրաժեշտ է սուբվենցիոն ծրագրերի հայտերում ընդգրկել բոլոր այն ճանապարհները, ջրագծերը, գազատարները, այլ կոմունիկացիաները, առանց որոնց անհնար է պատկերացնել տվյալ կառույցի շահագործումը»,- շեշտել է Կարեն Սարգսյանը։ Մարզպետին տեղեկատվություն է ներկայացվել նաև 2021-2023 թվականներից 2024 թվական տեղափոխված սուբվենցիոն ծրագրերի, 2024 թվականին Միջգերատեսչական հանձնաժողով ներկայացված սուբվենցիոն ծրագրային հայտերի մասին։ Համաձայն ներկայացված տեղեկատվության՝ 2021-2023 թվականներից 2024 թվական է տեղափոխվել սուբվենցիոն 107 ենթածրագիր՝ 7,9 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով, իսկ 2024 թվականին համայնքներից ներկայացված 31 ծրագրային հայտերով նախատեսվում է իրականացնել 150 ենթածրագիր՝ 12 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով, որից 7 միլիարդ 300 միլիոն դրամը կկազմի պետության, 4 միլիարդ 700 միլիոն դրամը համայնքների մասնաբաժինը։ Քննարկում է ծավալվել նաեւ առողջապահական առաջնային պահպանման հիմնարկների օպտիմալացման, բուժամանկաբարձական կետերի օգտագործվող տարածքների համար համապատասխան պայմանագրերի կնքման, քաղաքացիական պաշտպանության 2024 թվականի պլանների ճշգրտման, մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների 2023 թվականի տարեկան աշխատանքային հաշվետվության ներկայացման, այլ գերատեսչությունների պատվիրատվությամբ Գեղարքունիքի մարզում իրականացվող ծրագրերի ընթացքի, գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի նպատակային օգտագործման, առաջնահերթ ու կարևոր նշանակության այլ հարցերի շուրջ։ Խորհրդակցության արդյունքում առանձնացվեց այն հարցերի շրջանակը, որն օրակարգային կդառնա այս տարվա մարզի խորհրդի անդրանիկ նիստի համար։ Այն կհրավիրվի 2024 թվականի հունվարի 31-ին։
15:12 - 23 հունվարի, 2024
Վարդենիսի անձնագրային բաժանմունքը կտեղափոխվի Մարտունի․ բնակիչները դժգոհ են որոշումից
 |factor.am|

Վարդենիսի անձնագրային բաժանմունքը կտեղափոխվի Մարտունի․ բնակիչները դժգոհ են որոշումից |factor.am|

factor.am: Սահմանամերձ Վարդենիս քաղաքի անձնագրային և վիզաների վարչությունը կտեղափոխվի․ այս մասին Factor TV-ի խմբագրություն են ահազանգում բնակիչները։ Նրանք լսել են, որ փետրվարի 15-ից վարչությունը տեղափոխվելու է Վարդենիսից շուրջ 40 կմ հեռավորության վրա գտնվող Մարտունի քաղաք։  Վարդենիսի անձնագրային բաժանմունքը երկու աշխատակից ունի և գրեթե միշտ հերթում սպասող քաղաքացիներ․ որոշումը նրանց համար անակնկալ է, բաժանմունքի տեղափոխումը՝ խնդիր։ Որոշումը հանրային մեծ դժգոհություն է հարուցել․ բնակիչների գլխավոր խնդիրն այն է, որ հանրային տրանսպորտ չի գործում․ կա՛մ տաքսիով պիտի հասնեն Մարտունի քաղաք, կա՛մ մեքենայով։ Եթե բաժանմունքը տեղափոխվի, նրանք կկորցնեն աշխատանքը, քանի որ չեն կարող ամեն օր Վարդենիսից հասնել Մարտունի։  ՀՀ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը Factor TV-ի հետ զրույցում հաստատեց բաժանմունքների տեղափոխման մասին լուրերը։ «Տարածքային ստորաբաժանումների օպտիմալացումը բարեփոխումների բնականոն հատվածն է։ Հաշվի են առնվում անձնագրային ստորաբաժանումների իրականացրած գործառույթները, նաև՝  բնակչության սպասարկման ծածկույթը»,- մեզ հետ զրույցում ասաց խոսնակը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
14:45 - 22 հունվարի, 2024
Լիազորությունները կասեցված դատավորը մեղավոր է ճանաչվել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեջ և դատապարտվել 4 տարի ժամկետով ազատազրկման

Լիազորությունները կասեցված դատավորը մեղավոր է ճանաչվել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեջ և դատապարտվել 4 տարի ժամկետով ազատազրկման

Շուրջ երկու տարի տևած դատաքննությունից հետո, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի հունվարի 9-ի դատավճռով՝ մասնակի բավարարվել է Դատախազության պահանջը (դատախազը պահանջել է 7 տարվա ազատազրկում) և Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը զբաղեցրած (լիազորությունները կասեցված) անձը մեղավոր է ճանաչվել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեջ՝ դատապարտվելով ազատազրկման՝ 4 տարի ժամկետով: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։  Լիազորությունները կասեցված դատավորին մեղադրանք էր ներկայացվել այն հանցանքի կատարման համար, որ նա, զբաղեցնելով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը (լիազորությունները կասեցված), Մ.Մ.-ի միջոցով, վերջինիս ազգական Ս.Մ.-ից խարդախությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով՝ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ 20 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Մասնավորապես՝ լիազորությունները կասեցված դատավորը խոստացել է, որ նոր երևան եկած հանգամանքի հիմքով կարող է հասնել նոր հայցադիմում ներկայացնելու ճանապարհով՝ հօգուտ Ս.Մ.-ի դատական ակտ կայացնելուն. այդ պատրվակով՝ խաբեությամբ պահանջել է 20 հազար ԱՄՆ դոլար, այն դեպքում, երբ լիազորությունները կասեցված դատավորն ի սկզբանե՝ մինչև գումարը ստանալը, տեղեկացված է եղել, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայման  հիմքերը բացակայում են: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
16:46 - 09 հունվարի, 2024
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու դեպքն ամբողջությամբ բացահայտվել է. Քյարամյան
 |armenpress.am|

Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու դեպքն ամբողջությամբ բացահայտվել է. Քյարամյան |armenpress.am|

armenpress.am: Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու դեպքի գործով 3 մեղադրյալ կա, բոլորը կալանավորված են:  «Լուրեր»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը: «Այս վարույթը, կարելի է ասել, ամբողջությամբ բացահայտվել է: Մենք ունենք նաև պատվիրատու անձին, ում համար նկարահանվել են այդ տեսանյութերը, նա ևս ունի համապատասխան դատավարական կարգավիճակ: Նաև բացահայտվել է այն անձը, որը ի սկզբանե տարածել է այդ բովանդակությամբ տեսանյութը, նա ևս ունի մեղադրյալի կարգավիճակ»,-ասել է Քյարամյանը: Պատվիրատուն կալանավայրից է: Երեխայի հայրն այս գործով որևէ կարգավիճակ չունի: Եվ կատարողը, և պատվիրատուն, և հրապարակողը բացահայտված են: Այս գործով անցնող բոլոր անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Թեև գործն այս պահին բացահայտվել է, սակայն Քյարամյանը չբացառեց, որ լինեն այլ անձինք ևս, քննությունը շարունակվում է: Ամիսներ առաջ սոցիալական ցանցերում տարածվել էր հանրային բուռն քննարկման առարկա դարձած տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես է մայրը բռնության ենթարկում անչափահաս դստերը՝ դրան մասնակից դարձնելով իր մյուս անչափահաս երեխաներին ևս: Քննչական կոմիտեից ավելի վաղ տեղեկացրել էին, որ մոր նկատմամբ մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով, 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 239-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 300-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2- րդ կետերով: Առաջադրված մեղադրանքում կինն իրեն մեղավոր էր ճանաչել:
14:21 - 05 հունվարի, 2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։   Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։   Վարդենյաց լեռնանցքը (մառախուղ և բուք է) անվաշղթաների կիրառման դեպքում դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։   Ջերմուկ քաղաքում, Սիսիան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում, Վարդենյաց լեռնանցքում, Ելփինի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Շիրակի մարզի Լանջիկ-Մաստարա, Գյումրի-Բավրա, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան, Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածներում, Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի և Թալինի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։   Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:   Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
10:13 - 23 դեկտեմբերի, 2023
 Սիմիդյանը որոշողը չի, ոլորտից հասկացողի հետ ենք հանդիպում պահանջում․ ձկնաբույծ |tert.am|

Սիմիդյանը որոշողը չի, ոլորտից հասկացողի հետ ենք հանդիպում պահանջում․ ձկնաբույծ |tert.am|

tert.am: Ձկնաբույծները կրկին բողոքի են դուրս եկել։ Նրանք միակողմանի փակել էին Հրազդան մարզադաշտից Հաղթանակի կամուրջ տանող հատվածը և քայլերթով շարժվել են դեպի Կառավարության շենք՝  բողոքի ակցիան այդտեղ շարունակելու նպատակով։ Ձկնաբույծներից մեկը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ 969 ապօրինի հոր կա և պահանջեց ջրային ռեսուրսները խնայելու համար նախ փակել դրանք։ «Կան տիրազուրկ հորեր, որոնցից վայրկյանում 7,000-10,000լիտր ջուր է դուրս գալիս, եթե իրենք փակում են ամբողջ տիրազուրկ հորերը, մեզ փակելու խնդիր չկա։ Մենք չենք հրաժարվում, ասում ենք՝ եկեք փակենք, եթե ջուրը չի վերականգնվի, համաձայն ենք մերը փակելուն»,- նշեց նա։ Ձկնաբույծները հանդիպել են նաև ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանին, սակայն, այս հարցում այդպես էլ ընդհանուր հայտարարի չեն եկել։ «Հակոբ Սիմիդյանն ասեց, որ ապօրինի հորերը պատրաստ են փուլային տարբերակով փակել, սկզբից 20 տոկոսը, հետո՝ նույնքան։ Սիմիդյանը չէ որոշողը, նրա հետ հանդիպում չենք ուզում, ուզում ենք հանդիպենք մեկի, որը ոլորտից հասկանում է։ Փոխվարչապետի հետ ենք հանդիպում ուզում»,- հավելեց նա՝ նշելով, որ 1,5 մլն դրամի վարկ ունի, եթե նոր օրենքով աշխատի, սնանկացման եզրին կհայտնվի։ Հիշեցնենք, որ տևական ժամանակ է ձկնաբույծները բողոքի ակցիաներ են անցկացնում հունվարի 1-ից ուժի մեջ մտնող օրենքի դեմ։ Ջրային ռեսուրսների վատնումը նվազեցնելու նպատակով կառավարությունը որոշել է, որ հաջորդ տարվանից ձկնաբուծարարները կաշխատեն փակ ցիկլով։ Իսկ սա նշանակում է, որ բնական աղբյուրից վերցված ջուրը ձկնաբուծարանին ծառայելուց հետո չի հոսի ետ՝ դեպի բնություն, այլ կմնա և ֆիլտրերի միջով անցնելուց հետո նորից կօգտագործվի։ Ըստ ձկնարտադրողների՝ այս օրենքի կիրառման դեպքում, իրենց չեն կարողանալու աշխատել և կանգնալու են փակման շեմին։
12:00 - 22 դեկտեմբերի, 2023
Պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել ձերբակալվածներին պահելու վայր Նորատուսում ձերբակալված անձանց տեսակցելու նպատակով

Պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել ձերբակալվածներին պահելու վայր Նորատուսում ձերբակալված անձանց տեսակցելու նպատակով

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ Պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածներին պահելու վայր Գեղարքունիքի մարզի Նորատուս բնակավայրում ձերբակալված անձանց տեսակցելու նպատակով։ «Տեղի կունենան առանձնազրույցներ ձերբակալված անձանց հետ, կուսումնասիրվեն նրանց ձերբակալելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ իրավապահ մարմինների կազմած փաստաթղթերը»,- տեղեկացնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ Հիշեցնենք՝ Գեղարքունիքում առերևույթ տասնյակ ձկնորսների կողմից կատարված զանգվածային խուլիգանության համար ձերբակալվել է 26 անձ: Միևնույն ժամանակ ձկնորսները այսօր բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով թույլ տալ իրենց զբաղվել ձկնորսությամբ․ «Ձուկ շատ կա Սեւանում, գիտնականները ասում են, հա, բայց ես 30 տարի ձկնորսությամբ եմ զբաղվում, ինձանից ավելի տարիքով ձկնորոսներ էլ կան, մի քիչ էլ մենք ենք հասկանում։ Լիճը սկսել է նստել, եթե լիճը պակասում է, ձուկը՝ շատանում, էդպես ստացվում է՝ պաշարները, թթվածինը ձկանը չեն հերիքում, սատկում է։ Որ պատճառ են բերում, թե սիգա ձուկը էսինչ թվին վերջանում էր, չի եղել էդպես․ սիգա տեսակի ձուկը մի պահ է նվազել, որովհետև խեցգետինի քանակը շատ էր, իկրան (ձկնկիթ) չէր կարողանում ամեն տեղ թողնել։ Հետո նորից ձուկը բնական ձևով վերականգվեց, շատ ուժեղ բազմացավ, հիմա էլ լիքն է»,- ասել էր ձկնորսներից մեկը։
16:37 - 20 դեկտեմբերի, 2023
Վարդենիսում բժշկական նոր կենտրոն կկառուցվի |armenpress.am|

Վարդենիսում բժշկական նոր կենտրոն կկառուցվի |armenpress.am|

armenpress.am: Վարդենիսում բժշկական նոր կենտրոն կկառուցվի։ Կառավարության նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետն Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեց, թե կառուցման աշխատանքները ի՞նչ փուլում են: Ավանեսյանը պատասխանեց, որ 2024 թվականին կիրականացվեն նախագծման աշխատանքները, այնուհետև՝ շինարարական աշխատանքները։ Վարչապետը մարզերում կատարված աշխատանքների ցանկը տպավորիչ է համարում։ «Տարածքային համաչափ զարգացում ասելով՝ մենք նկատի ունենք կապիտալ ներդրումները, որոնք իրականացվում են սուբվենցիոն ու ուղիղ ծրագրերով։ Իսկապես, կատարված աշխատանքի ծավալն ահռելի է, ինչն, իհարկե, շատ լավ լուր է այն առումով, որ ոչ միայն համայնքներում մարդիկ տեսնում են իրական փոփոխություններ, այլև կարևոր է, որ մեր երկրի տնտեսական աճի պոտենցիալը էականորեն մեծանում է»,- հավելեց Փաշինյանը։
14:07 - 14 դեկտեմբերի, 2023
Գիտեինք, որ բենզինով վառարանը վառել չի կարելի, դիզվառելիքով էինք վառում. կացարանի ողբերգական հրդեհի գործով տուժող  |news.am|

Գիտեինք, որ բենզինով վառարանը վառել չի կարելի, դիզվառելիքով էինք վառում. կացարանի ողբերգական հրդեհի գործով տուժող |news.am|

news.am: Գեղարքունիքի մարզի Սեւանի նստավայրում այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինվորի գործով հարցաքննվում է գործով տուժող Լեւոն Խառատյանը։ Նա պատմեց, որ կացարանում ունեցել են գեներատորներ, որոնց համար էլ իրենց տրվել է բենզին, ինչպես նաեւ դիզվառելիք՝ տրակտորների համար։ «Սայլարկան պահվել է բոչկաների մեջ՝ դուրսը, բենզինն էլ՝ չուլանում։ Սայլարկան ավտոմեքենաների կայանման հատվածում էր»,- ասաց տուժողը։ Նա պատմեց, որ կացարանում փայտի համար նախատեսված վառարան են ունեցել․ «Ունեցել ենք նաեւ պլիտա, որը վառում էինք քնելու սենյակում։ Վառարանը ծառայողներից մեկի տնից էինք բերել, բայց չեմ հիշում՝ ում տնից։ Փայտն էլ բերել էինք հանքից»։ Խառատյանն ասաց, որ մինչեւ այդ վառարանն ունեցել են նաեւ այլ վառարան, որը հնացել էր եւ հաճախակի էր ծուխը տուն լցվում։ «Զոդի հանքից գերաններ էինք բերել։ Վերադասներն էին ասել, վաշտի հրամանատարը մինչեւ չասեր մենք չէինք կարող գնալ, փայտ բերել, ինչքան հիշում եմ վարորդն էր մեզ հետ եկել»։ Տուժողի խոսքով՝ վառարանը տակդիր չի ունեցել, միանգամից փայտե հատակի վրա է դրվել․ «Ուներ դուխովկայի նման բան, որի մեջ պլեճ էինք սարքում»։ Գործով մեղադրող դատախազը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս էին զինծառայողները գործարկում վառարանը, տուժողը պատմեց․ «Փայտերը լցնում էինք, սայլարկան ու թեփը խառնում էինք իրար ու դրանք էլ լցնում։ Բոլորս էլ հասկանում էինք, որ վառարանը բենզինում չեն վառում»։ Հարցին՝ արդյո՞ք վերադասից որեւիցե ներկայացուցիչ իրենց ասել է՝ ինչպես գործարկել, Խառատյանն ասաց․ «Որեւէ մեկը մեզ չի ասել, թե ինչպես վառել վառարանը»։ Դատախազը հարցրեց, թե վառարանը վառելու պարտականությունը ո՞ւմ վրա էր, Խառատյանն ասաց, որ կոնկրետ պատասխանատու չկար․ «Ով ներսն էր լինում, նա էր վառում։ Վառարանը գիշերները հիմնականում չէր հանգում, հազարից մեր էր հանգում, դա էլ էն դեպքում, եթե վառարանի ծուխը լցվում էր, տանում դատարկում էինք, նորից վառում։ 3-4 օրը մեկ հանում վառարանը մաքրում էինք։ Մենք տեսնում էինք որ ծխում է, հանում թափ էինք տալիս»։  Հարցին՝ արդյո՞ք իրենց այցելում էին վերադասից, տուժողը պատմեց․ «Ծառայության պետը՝ Տիգրանը, միշտ գալիս էր։ Թիկունքի պետին մեկ կամ երկու անգամ եմ տեսել, Եղիշեին նույնպես տեսել եմ։ Նախարարությունից մի անգամ եկել են, բայց չեմ հիշում վառարանն այդ ժամանակ դրված էր, թե՝ չէ»։ Տուժողը պատմեց, որ կացարանում հակահրդեհային պաշտպանության միջոցներ չեն ունեցել, միայն շինարարական աշխատանքներ կատարելու բահերն են եղել։  Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն: Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։ Ողբերգությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ) եւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։ Հավելենք, որ զոհերի ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին: Նրանք կարծում են, որ կատարվածը դիտավորություն է եղել, եւ որ տղաները մահացած են եղել նախքան հրդեհը։ Նրանցից շատերը պատմում են տղաների եւ սպաների միջեւ եղած լարված հարաբերությունների մասին։
17:57 - 08 դեկտեմբերի, 2023
Սոթքի բաց հանքի աշխատողներն արդեն ազատված են աշխատանքից. Գեղարքունիքի մարզպետ |aysor.am|

Սոթքի բաց հանքի աշխատողներն արդեն ազատված են աշխատանքից. Գեղարքունիքի մարզպետ |aysor.am|

aysor.am: Սոթքի բաց հանքի աշխատողներն արդեն ազատված են աշխատանքից, հանքը մասնակի է աշխատում։ Աշխատողներն ունեն խնդիրներ, գրավոր դիմել են ինձ, որը փոխանցել եմ ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն։ Առաջիկայում նախարարի հետ կքննարկենք, թե ինչպես կարող ենք այդ հարցերը կարգավորել։ Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ Մարզպետը նշեց, որ աշխատողներն ասել են, թե իրենց համար ներկա պահին բաց հանքում աշխատանքը, հանքը շահագործելը այդքան էլ օգտակար չէ, և հիմա փակ հանքում են աշխատում․ «Աշխատողների շատ փոքր հատվածի աշխատանքի խնդիրը լուծել ենք, բայց դեռ բավականին խնդիրներ ունենք»,-ասաց նա։ Խոսելով Արցախից բռնի տեղահանվածներին մարզում կեցավայրով ապահովելու մասին՝ Սարգսյանը նշել է, որ այդ հարցերը կարգավորել են, սակայն մի շարք անձինք ունենք հոգեկան խնդիրներ, որոնց մասով ևս աշխատանքներ են տարվում։
12:49 - 07 դեկտեմբերի, 2023