ՀՖՖ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) հայկական ֆուտբոլը կառավարող մարմինն է։ Հիմնադրվել է 1992-ի հունվարի 18-ին։ ՖԻՖԱ-ի անդամ է 1992թ․-ից, ՈՒԵՖԱ-ի լիիրավ անդամ՝ 1993թ․-ից։

ՀՖՖ բարձրագույն մարմինը համագումարն է, որը 4 տարով ընտրում է նախագահ եւ գործադիր կոմիտեի անդամներ։ Աշխատանքային մարմինը գործկոմն է։ 2018թ․ սեպտեմբերի 22-ից ֆեդերացիայի նախագահ է ընտրվել ԱԱԾ տնօրեն, գնդապետ Արթուր Վանեցյանը։ 2019թ. դեկտեմբերի 23-ին ՀՖՖ նախագահ  է ընտրվել Արմեն Մելիքբեկյանը։

ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը՝ Երևանում

ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը՝ Երևանում

ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի որոշմամբ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհյուրընկալի ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի 2024 թվականի եզրափակիչը: Այս մասին տեղեկացրին ՀՖՖ-ից:Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում:Այսպիսով, առաջին անգամ որևէ խաղային մարզաձևի եվրագավաթային եզրափակիչը կանցկացվի Հայաստանում:Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի 4-ի եզրափակչին կմասնակցեն իսպանական «Բարսելոնան» և «Պալմա ֆուտզալը», ինչպես նաև պորտուգալական «Սպորտինգը» և «Բենֆիկան»: Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոն «Պալմա Ֆուտզալի» կազմում հանդես է գալիս ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Լուանը, որը ճանաչվել էր ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի 2023 թ. եզրափակիչ մրցաշարի լավագույն ֆուտզալիստ:Կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 3-ին, երրորդ տեղի հանդիպումը և եզրափակիչը՝ մայիսի 5-ին:Բոլոր հանդիպումները տեղի կունենան Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
18:45 - 18 դեկտեմբերի, 2023
Մելիքբեկյան. «Ունեմ վստահություն, որ ակումբները քվեարկելու են մեր ծրագրի օգտին»
 |azatutyun.am|

Մելիքբեկյան. «Ունեմ վստահություն, որ ակումբները քվեարկելու են մեր ծրագրի օգտին» |azatutyun.am|

azatutyun.am: Չնայած Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբ «Փյունիկ»-ի հետ առճակատմանն ու գործող չեմպիոն «Ուրարտու»-ի հայտնած անվստահությանը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը համոզված է՝ դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ նախագահի ընտրություններում հաղթելու է: «Ես, այո, ունեմ այդպիսի վստահություն, որ ակումբները քվեարկելու են մեր ծրագրի օգտին», - «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում հայտարարեց Մելիքբեկյանը, - «Կա այդպիսի վստահություն: Իհարկե, դա ինքնավստահություն չի, որովհետև կյանքում ամեն ինչ կարող է լինել, բայց այս պահին ես կարծում եմ, որ այն, ինչ մենք ներկայացնում ենք մեր անդամներին, բավական համոզիչ է»: «Երբ ասում են՝ «դուք դիմում եք ակումբներին», ուրեմն՝ մենք ակումբների հետ, և բոլորը, ընդհանրապես, և ակումբները իրար հետ, անընդհատ կապի մեջ են, մենք ունենք 25 անդամ և բոլորի հետ անընդհատ կապի մեջ ենք: Ոչ մեկ չի դիմում որևէ ակումբի, ասում՝ «ընտրություններում ինձ ե՞ս ընտրելու, թե՞՝ ոչ», - ընդգծեց ՀՖՖ նախագահը: Խոշոր ակումբների մեղադրանքների, սկանդալային հայտարարությունների այս շրջանում ինչպե՞ս է Ֆեդերացիայի ղեկավարությունը պատկերացնում հետագա աշխատանքը, հնարավո՞ր է մեղմել լարվածությունը: Արմեն Մելիքբեկյանի խոսքով՝ ամեն բան կախված է ակումբերի քայլերից. «Եթե ակումբները պատրաստ են բաց մթնոլորտում աշխատել, իհարկե, դա այդպես է լինելու: Եթե պատրաստ չեն, միևնույն է, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կառույց է, որը ինքը կազմակերպում է պրոֆեսիոնալ ֆուտբոլը, բայց ՀՖՖ-ի միակ գործը պրոֆեսիոնալ ֆուտբոլը չէ՝ մենք ունենք բազմաթիվ շահառուներ, բազմաթիվ կետեր, որոնց հետ աշխատում ենք, և, այնուամենայնիվ, բնականաբար, աշխատանքը շարունակվելու է: Որովհետև մինչև հիմա նույն երկու ակումբի հետ աշխատանքը տարբեր հարցերում շարունակվում է՝ մեր բաժինների մակարդակով, և այլն»: «Փյունիկ»-ը պնդում է, թե ակումբի նկատմամբ խտրական վերաբերմունք է դրսևորվում։ ՀՖՖ նախագահը հակադարձում է՝ անարդարություն չի եղել. - «Ես չորս տարի Ֆեդերացիայի նախագահ եմ և վստահորեն ասում եմ, որ ոչ մի ակումբ անարդարության չի հանդիպել, այսինքն՝ եթե ունեցել է քննարկելու հարց, քննարկել է: Բոլոր ակումբները գիտեն, որ ես չեմ աջակցում որևէ մեկ ակումբի»: Արմեն Մելիքբեկյանը Ֆեդերացիայի նախագահ ընտրվեց 2019-ին, այն ժամանակ նա հայտարարում էր՝ ՀՖՖ-ն թափանցիկ է աշխատելու, իսկ ֆուտբոլային հանրությունը հնարավորինս միասնական ու համախմբված է լինելու։ Նա չորս տարի առաջ խոսում էր կրթական ծրագրերի կարևորությունից, ֆուտբոլի մասսայականությունից։ Իր նախանշած կետերից որոնցո՞ւմ է , ի վերջո, հաջողել Մելիքբեկյանը, որ ցանկանում է ևս երեք տարի պաշտոնավարել. - «Ամենակարևորն այն է, որ մենք փորձում ենք ստրուկտուրալ մոտեցում, համակարգային մոտեցում տալ ֆուտբոլին և հասկանում ենք, որ ֆուտբոլը բաղկացած է մի քանի հիմնական տարրերից: Օրինակ, առաջին հերթին, դա ենթակառուցվածքներն են, այսինքն՝ եթե մենք չունենանք ենթակառուցվածքներ, մենք չենք կարող աճեցնել քանակը ֆուտբոլիստների, մենք չենք կարող հետագայում ստանալ որակ, մենք չենք կարող ստանալ ընտրություն, մենք չենք կարող ստանալ լավ մրցաշարեր: Եվ այդ առումով, օրինակ, մենք մեծ ծավալի աշխատանք ենք արել: Վերջին չորս տարիների ընթացքում մենք կարողացել ենք վերակառուցել Արմավիրի, Վանաձորի, Աբովյանի մարզադաշտերը», - ընդգծեց ՀՖՖ նախագահը:
16:31 - 18 դեկտեմբերի, 2023
Փյունիկ-ՀՖՖ առճակատում. Ֆեդերացիան առաջին անգամ արձագանքում է մեղադրանքներին
 |azatutyun.am|

Փյունիկ-ՀՖՖ առճակատում. Ֆեդերացիան առաջին անգամ արձագանքում է մեղադրանքներին |azatutyun.am|

azatutyun.am: Աբովյանի մարզադաշտում տնային հանդիպումներն անցկացնելու իրավունքից «Փյունիկը» զրկվել է ՀՖՖ-ին շարունակ վարկաբեկելու պատճառով, հայտարարում է ֆուտբոլային գերատեսչությունը։ Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբի մեղադրանքներին ու քննադատությանը ՀՖՖ-ն ավելի քան մեկ տարի հրապարակավ չէր արձագանքում։ Կառույցը լռությունը խախտեց «Ազատությանը» տված հարցազրույցում՝ չհերքելով՝ ակումբին Աբովյանում խաղալու հնարավորությունից զրկելը այդ հայտարարությունների հետևանքն է։ «Վարկաբեկում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան անընդհատ, մենք հստակ պայմանավորվածություն ունեինք, որ չի կարելի էդքան վարկաբեկել ու սուտ խոսել, հերթական չափաբաժնից հետո մենք ուղղակի ստիպված էինք դադարեցնել համագործացկությունը», - ասաց նա։ «Փյունիկ»-ն անցած տարվանից անթաքույց դժգոհոմ է ՀՖՖ ղեկավար կազմից ու նրանց հեռացումն է է պահանջում։ Ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը պարբերաբար մեղադրում է ֆեդերացիայի ղեկավարությանը՝ մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը ձախողելուց մինչև անարդյունավետ կառավարման համար։ Ակումբը պնդում է՝ քննադատությունների պատճառով ֆեդերացիան թիմին պատժում է. - «Ակնհայտ է, որ թունավոր արշավ է իրականացվում «Փյունիկի» դեմ, այն պատճառով, որ մենք սկսել ենք բարձրաձայնել մեր կարծիքը»։ ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը պնդում է՝ «Փյունիկի» մեղադրանքները սուտ են և կեղծ. - «Բանսարկությունն ու շանտաժը իրենք սարքել են գործելաոճ, «Փյունիկի» ոչ մի ղեկավար ոչ մի անգամ որևէ փաստաթուղթ ցույց չի տվել, պնդում են, թե իրենց տույժեր ենք կիրառում իրենց նկատմամբ, ՀՖՖ-ն իրենց որակազրկում է և այլն։ Ոչ մի անգամ Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար կազմը դրա հետ մասնակցություն չի ունեցել, որովհետև իրենց տույժերն ու որակազրկումը կանոնակարգված են»: Մեկ շաբաթից կայանալիք ՀՖՖ նախագահի ընտրություններին ընդառաջ կրքերն էլ ավելի են թեժացել. «Փյունիկի» գլխավոր մարզիչն անգամ հրաժարվել է վերցնել լավագույնի կոչման իր մրցանակը։ Օրերս էլ ակումբի սեփականատերն ասուլիս հրավիրեց ու մի շարք պնդումներ արեց. ասաց՝ 90 փոքր դաշտեր կառուցելու ծրագիրը անորակ է իրականացվել, հայտարարեց, թե միջազգային կազմակերպություններից ստացված գումարները ոչ արդյունավետ են ծախսվում, և ինքը դրանց արդյունքը չի տեսնում։ Լրագրողներն ուղիղ հարցրին՝ այդ դեպքում ինչու՞ իրավապահներին չի դիմում, պատասխանը կարճ էր՝ իրենց դերը միայն բարձրաձայնելն է։ «70 միլիոն բյուջե են ասում, չկա տենց թիվ, սուտ են ասում։ Ֆուտբոլի ֆեդերացիան ստացել է ընդամենը 35 միլիոն և տվել է ամեն լումայի մասին հաշվետվություն, իսկ «Փյունիկը» ստացել է 1.2 միլիոն միայն Հայաստանի ֆւտբոլի ֆեդերացիայի միջոցով և մի քանի եվրո էլ ստացավ անցյալ տարի Եվրոպայի խաղերին մասնակցելու համար»։ «Ազատության» հետ զրույցում ՀՖՖ փոխնախագահն անդրադարձավ ակումբի բոլոր հիմնական մեղադրանքներին. - «Իրենք հայտարարություններն անում են եվրագավաթների ժամանակ, այնինչ մարտի 1-ին երկու պայմանագիր է կնքվել «Փյունիկ» ակումբի և ֆեդերացիայի միջև, և այս պայմանագրերը կնքվել են ևս երեք թիմերի հետ։ Համաձայն որի՝ Հանրապետական ստադիոնում խաղալու իրավունք վերապահվում է այն թիմին, որը կդառնա Հայաստանի չեմպիոն»։ Նախկին մարզական լրագրող Նիկողոսյանը պնդում է՝ 90 գյուղերում փոքր մարզդաշտերի կառուցումը լիարժեք վերասհկվել է, դրանք հատ առ հատ ստուգել է ՖԻՖԱ-ի հանձնաժողովը։ ՀՖՖ-ն ամիսներ առաջ դատի է տվել Սողոմոնյանին՝ պահանջելով ներողություն խնդրել զրպարտության համար։ Դատարանը որոշում դեռ չի կայացրել։ Մի քանի երկրներում բիզնես ունեցող Սողոմոնյանը «Փյունիկի» սեփականատեր է դարձել 2017 թվականին. ՀՖՖ նախկին նախագահ, այժմ հետախուզման մեջ գտնվող Ռուբեն Հայրապետյանի ընտանիքն անհատույց նրան է փոխանցել ակումբի սեփականության բոլոր իրավունքները։ Այն ժամանակ Սողոմոնյանը հայտարարում էր հեռու գնացող նպատակների մասին՝ մարզդապրոցների զարգացում, սաների որակների աճ, մեծ ներդրումներ և այլն։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
14:25 - 18 դեկտեմբերի, 2023
Գնդակն այժմ ակումբների դաշտում է․ Արմեն Մելիքբեկյանը՝ պրոֆեսիոնալ լիգայի ստեղծման մասին
 |armenpress.am|

Գնդակն այժմ ակումբների դաշտում է․ Արմեն Մելիքբեկյանը՝ պրոֆեսիոնալ լիգայի ստեղծման մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին հաշված օրեր են մնացել։ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար առաջադրվել է երկու թեկնածու՝ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը և կարիերան վերջերս ավարտած ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզը։ ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ով ֆեդերացիան ղեկավարում է վերջին 4 տարիներին, «Արմենպրես»-ի հետ զրույցում ամփոփել է տարբեր տարիքային հավաքականների մրցելույթները, խոսել պայմանավորված խաղերի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող քայլերի մասին, անդրադարձել հայկական ակումբների կողմից իր հասցեին հնչող քննադատություններին: -Սկսելով ամենակարևորից` Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից. ինչպիսի՞ գնահատական կտաք Եվրոպայի առաջնության ընտրական փուլին և Ալեքսանդր Պետրակովի կատարած աշխատանքին: - Իհարկե, միշտ էլ ուղեգրի համար պայքարելու խնդիր դնում ենք: Մինչև նախավերջին խաղը մենք շանսեր ունեինք: Եթե հաղթեինք Ուելսին, ապա վերջին խաղը եզրափակիչ կլիներ: Բայց շատ ավելի քիչ միավորներ հավաքեցինք, քան կարող էինք` հաշվի առնելով մեր խաղի մակարդակը: Փաստացի 8 խաղից մենք միայն մեկում ենք խաղային առումով ձախողվել: Դա Լատվիայի հավաքականի հետ խաղն էր: Եվ պարադոքսալ էր, որ, նման խմբում հայտնվելով, երկու գնդակի տարբերությամբ միայն Լատվիային ենք պարտվել: Եղան վերլուծություններ թե՛ մեր կողմից, թե՛ մարզչական շտաբի կողմից, որը դրականորեն ազդեց արդեն վերջին երկու խաղերի վրա, քանի որ խաղի մակարդակն այն էր, ինչ սովորաբար, քիչ թե շատ սպասում ենք: Միավորներ քիչ եղան, մենք չկատարեցինք մեր խնդիրը, բայց հուսադրող էր այն, որ բավականին բարդ խմբում մենք կարողացանք լավ ֆուտբոլ ցուցադրել։ Մեր խմբում երկու թիմ աշխարհի, երեքը Եվրոպայի վերջին առաջնությունների մասնակից էին, այսինքն` բավական բարդ խմբում էինք հայտնվել։ Մենք, 3-րդ զամբյուղում լինելով, ստացել էինք 4-րդ զամբյուղի ամենաուժեղ թիմին` Թուրքիային: Այդ խմբում կարողացանք ցույց տալ բավականին լավ ֆուտբոլ, և հուսադրող էր նաև այն, որ բազմաթիվ երիտասարդներով համալրված թիմն արդեն կայանում է: Մենք կարող ենք դրականորեն նայել ապագային: Այս առումով, ես, իհարկե, գոհ եմ Ալեքսանդր Պետրակովի աշխատանքից: Նրա պայմանագիրը դեռ մեկ տարի ժամկետ ունի, և մենք արդեն իսկ խոսել ենք ապագայի մասին, պայմանավորվում ենք հաջորդ տարվա անելիքների մասին: Եվ, իհարկե, հավաքականի առջև խնդիր է դրված Ազգերի լիգայի C խմբում առաջին տեղը զբաղեցնել: Իմ կարծիքով՝ այսօր Հայաստանի հավաքականն այն թիմերից է, որը պետք է լինի առնվազն Ազգերի լիգայի B լիգայում:   -Տարբեր տարիքային հավաքականների վերջին ելույթները, մեղմ ասած, հուսադրող չէին: Ի՞նչ է կատարվում թիմերում և ինչո՞ւ չի հաջողվում կայուն արդյունք ունեցող թիմ ունենալ: -Պատանեկան և երիտասարդական հավաքականների խնդիրը երկու տարբեր կողմ ունի: Այսօր 4 ֆուտբոլիստ՝ Գեորգի Հարությունյանը, Ստյոպա Մկրտչյանը, Արթուր Սերոբյանը, Հրանտ-Լեոն Ռանոսը, որոնց տարիքը թույլ է տալիս հանդես գալ Մ-21 հավաքականում, խաղում են ազգային հավաքականում: Նրանցից երեքն ազգային հավաքականի  հիմնական կազմի ֆուտբոլիստներ են: Ի սկզբանե, մարզիչը  4 ֆուտբոլիստի տեղափոխեց ազգային թիմ` կարևորելով Եվրոպայի առաջնության ընտրական փուլը: Երբ երիտասարդական հավաքականը զրկվում է այդ քանակի ֆուտբոլիստներից, իսկ նրանք թոփ ֆուտբոլիստներ են երիտասարդական ընտրանու համար, մենք արդյունքների խնդիր պետք է ունենանք: Ազդեց նաև Ռաֆայել Նազարյանի հրաժարականի որոշումը: Եվ այս ընթացքում  պետք է հասկանայինք, թե ինչպես պետք է առաջ շարժվենք: Կարծում եմ՝ երիտասարդական ընտրանու հետ կապվածճիշտ որոշում ենք կայացրել` վերադարձնելով Արմեն Գյուլբուդաղյանցին: Ինձ համար շատ կարևոր քայլ էր նրա նշանակումը: Վստահ եմ`Արմեն Գյուլբուդաղյանցը դրական աշխատանք կկատարի ԲԿՄԱ-ում և երիտասարդական թիմում, և  վերջին 4 խաղում մենք անպայման միավորներ կունենանք: Ինչ վերաբերում է պատանեկան հավաքականներին, այստեղ մենք մի գլոբալ խնդիր ունենք, որը վերաբերում է Մ17 տարեկանների թիմին: Պատմության ընթացքում մշտապես մենք ունեցել ենք շատ վատ արդյունքներ: Իմ օրոք 3 ընտրական փուլ ենք անցկացրել և ոչ մեկում չենք կարողացել վերջին տեղը չզբաղեցնել: Նախկինում էլ է այդպես եղել, ամբողջ պատմության ընթացքում Մ17 տարեկանների հավաքականն ընտրական փուլը  հաղթահարել է ընդամենը երկու անգամ: Բազմաթիվ պարտություններ ենք ունեցել, անգամ Սան Մարինոյի հետ ոչ-ոքի խաղացել: Բայց դա չի նշանակում, որ պետք է դրանով արդարանանք: Դա նշանակում է, որ մենք որոշակի պատկերացումներ ունենք խնդիրների մասին և շատ լուրջ ծրագիր ենք ուզում ներդնել մարզիչների խմբի հետ, որպեսզի փոխենք մոտեցումները: Եվ այս տարի արդեն իսկ սկսել ենք, բայց այստեղ արդեն հարցը մեր առաջնություններն են և ֆիզիոլոգիան է, քանի որ մեր ֆուտբոլիստներն ավելի ուշ են հասունանում, քան կենտրոնական, հյուսիսային Եվրոպայի կամ Մեծ Բրիտանիայի երկրների ֆուտբոլիստները: Մ19 տարեկանների հավաքականում այն մոտավորապես հավասարվում է: Մ17 տարեկանների հավաքականում ներդնելով այս ծրագիրը՝ գալիք երկու տարում կարող ենք տեսնել, թե ինչ կլինի: Եվ մի կարևոր հանգամանք ևս․ այո, մինչև 17 տարեկանների մեր առաջնությունը մրցակցային առումով այդքան էլ ուժեղ չէ: Եվ խոսքը երկու թիմի մասին չէ, այլ շատ: Բայց ֆուտբոլիստները սկսում են աճ գրանցել, երբ նրանց տեղափոխում ենք Առաջին խումբ կամ Բարձրագույն խումբ: Ինչ վերաբերում է Մ19 տարեկաններին, մենք նախորդ տարիների ընթացքում մեկ անգամ հաղթահարել ենք նախնական փուլը` մտնելով Էլիտ ռաունդ, որը 10 տարի անց առաջին անգամն էր: Եվ վերջին երկու տարիներին մենք լուրջ խնդիրներ ենք ունեցել ֆուտբոլիստների վնասվածքների պատճառներով: Այս տարի ևս մենք բազմաթիվ կորուստներ ենք ունեցել վնասվածքների, թղթաբանական խնդիրներ պատճառով, որն ազդեց թիմի ելույթների վրա: Բայց այդ տարիքում մենք շատ ավելի դրական ենք տրամադրված, քանի որ ֆուտբոլիստները սկսում են հանդես գալ Հայաստանի առաջնություններում: Կարծում եմ` փոփոխությունները 2024 թվականին մենք պետք է տեսնենք:      -2019 թվականին, երբ ներկայացնում էիք Ձեր ծրագիրը, մեծ տեղ ու դեր էր տրված պրոֆեսիոնալ լիգային: Անցել է 4 տարի, բայց այդ լիգան այդպես էլ չի ստեղծվել: Ինչո՞ւ: -Ես զարմանում եմ, երբ քննադատություն եմ ստանում ակումբներից պրոֆեսիոնալ լիգայի ստեղծման հարցում, քանի որ գնդակն այժմ ակումբների դաշտում է: ՀՖՖ-ն ստեղծել է տիպային կանոնադրություն, բոլոր անհրաժեշտ պայմանագրերը պատրաստել է և հանդիպել է ակումբների հետ` հանձնելով այն նրանց: Եվ հիմա ակումբներն իրար մեջ պետք է պայմանավորվեն, ստեղծեն այդ հասարակական կազմակերպությունը կամ այլ տիպի կառույց` գալով ֆեդերացիա ու ցանկանալով ստանալ պրոֆեսիոնալ լիգան: ՀՖՖ-ն այս առումով անհրաժեշտ քայլերն արել է: Մենք մեր առաքելությունն այս հարցում արդեն արել ենք: Պաշտոնապես հայտարարում եմ՝ յուրաքանչյուր պահի, երբ ակումբները կգան և կուզեն ստանձնել պրոֆեսիոնալ լիգայի կառավարումը, մենք ոչ միայն նրանց կօգնենք, կաջակցենք, այլ նաև այն հովանավորներին, որոնք հիմա հովանավորում են ID Bank Պրեմիեր լիգան․ կխնդրենք, որ գումարը փոխանցվի պրոֆեսիոնալ լիգային: Այդ հարցում ես ինչ-որ տեղ միտում եմ տեսնում՝ մեդիայում անհարկի քննադատություն ապահովելու տեսանկյունից: -Պայմանավորված խաղերի խնդիրը շարունակում է մեծ գլխացավանք մնալ, թեպետ այն կար նաև նախկինում: Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում: -Խնդիրը շատ լուրջ էր 2019 թվականին: Եվ մենք դրա դեմն առել ենք` բազմաթիվ որակազրկումներով, այլ քայլեր ձեռնարկելով, անգամ հարուցվել է քրեական գործ, որը, ցավոք սրտի, մինչ օրս ընթացքում է: Համեմատելով նրա հետ, ինչ եղել է նախկինում, ծավալը տասնյակ անգամ կրճատվել է: Բայց մենք չենք կարող խոսել պայմանավորված խաղերից, այլ կարող ենք խոսել մեր կասկածների մասին: ՀՖՖ-ն մշտապես զբաղվում է սրանով: Մենք ունենք աշխատանքային խումբ, որն ամենօրյա ռեժիմով վերլուծում է իրավիճակը, իսկ  անհրաժեշտության դեպքում ինֆորմացիան փոխանցում է իրավապահ մարմիններին Ինչպես ամեն տարի, այս տարի ևս, մենք ունենք քիչ քանակությամբ կասկածելի դեպքեր, որոնք հիմա ուսումնասիրում ենք: Սա շատ բարդ թեմա է նույնիսկ եվրոպական առաջատար երկրներում: -Կանանց ֆուտբոլում սկանդալների պակաս չունենք: Ազգերի լիգայում կանայք վատ արդյունք գրանցեցին՝ կրելով 6 պարտություն: Ի՞նչ է արվում այս խնդիրը շտկելու առումով: -Ցավոք սրտի, բազմաթիվ մարդիկ, ովքեր խոսում են կանանց ֆուտբոլից, երբևէ չեն դիտել կանանց ֆուտբոլի հանդիպումները: Ցավալիորեն, նրանք նայում են միայն հաշիվները և չեն տեսնում ընդհանուր զարգացման միտումները: Կանանց ազգային թիմը 8 տարվա դադարից հետո վերստեղծվել է 2020 թվականին` ընդամենը ընկերական խաղեր անցկացնելով: Եվ սա ընդամենը երրորդ տարին է, որ թիմը գոյություն ունի: Կանանց ֆուտբոլը դեռևս սաղմնային փուլում է: Մենք շատ բան ենք բաց թողել․ այն ժամանակ, երբ բազմաթիվ ֆեդերացիաներ խոշոր ներդրումներ էին անում կանանց ֆուտբոլում, մենք ոչինչ չենք արել: Հիմա մենք սկսել ենք անել դա ողջ ծավալով, բայց հետ ենք մնացել: Բայց եթե խոսում ենք ազգային թիմի խաղից և դրական միտում չենք տեսնում, այս հարցն ինձ նյարդայնացնում է, քանի որ մարդիկ, երբևէ չհետևելով խաղերին, միայն խոսում են արդյունքներից: Կանայք մինչև 2022 թվականը ոչ մի միավոր չէին վաստակել առհասարակ: Անցյալ տարի մեր Մ17 տարեկանների հավաքականը Մարիամ Ստեփանյանի գլխավորությամբ առաջին հաղթանակը տոնեց` հաղթելով Վրաստանին 3:0 հաշվով: Մենք շատ արժանի ելույթ ունեցանք Լյուքսեմբուրգում: Այս տարի արդեն մենք խմբում 3-րդն էինք: Այս տարի Մ17 տարեկանների հավաքականը երկու ոչ-ոքի գրանցեց, մեկ պարտություն և չգրավեց վերջին տեղը: Մենք տեղափոխվեցինք 3-րդ զամբյուղ: Մեզ համար սա բավական լուրջ նվաճում է: Սա այն դեպքում, երբ մեզ համար բարդ խնդիր է 30-35 աղջիկ հավաքել, որոնք համապատասխանում են հավաքականի մակարդակին: Հիմա մեծ շեշտ ենք դնում երեխաների վրա, և մի քանի տարի հետո ծավալը կմեծանա, որից էլ կկարողանանք որակ ապահովել: Մ19 տարեկանների հավաքականն ունի պարտությունների շարք, բայց այս տարի պատմության մեջ առաջին հաղթանակը տոնեցին: Ինչ վերաբերում է ազգային թիմին, շատ են երիտասարդ ֆուտբոլիստները: Ունենք հայ աղջիկներ, որոնք հանդես են գալիս ԱՄՆ-ում, և աշնանն ունեցել ենք խնդիր՝ դասերի հետ կապված: Մեզ ժամանակ է պետք: Իմ կարծիքով՝ որոշակիորեն առաջընթաց կա խաղային որակի առումով` հաշվի առնելով այն բազմաթիվ կորուստները, որ ունեցել ենք: Բոլոր նրանց, ովքեր գրում են, որ կանանց ընտրանին պարտվում է խոշոր հաշվով, հրավիրում եմ խաղադաշտ նայելու հավաքականի խաղերը և, գուցե, նրանք էլ մեզ կօգնեն` տեսնելով խնդիրներն ու բացթողումները, որոնք մենք չենք տեսնում: -Որքանո՞վ է արդարացված ԲԿՄԱ-ի նախագիծը:   -ԲԿՄԱ-ի նախագիծը սկիզբ առավ 2019 թվականին: Երբ նայում ենք, թե ովքեր են եղել առաջին նախագծում, տեսնում ենք, որ նրանցից երկուսն արդեն արտասահմանում են հանդես գալիս` Նարեկ Գրիգորյանը և Ժիրայր Շաղոյանը: 2-րդ, 3-րդ սերնդից մենք ունենք ֆուտբոլիստներ, որոնք խաղում են արտասահմանում` Ստյոպա Մկրտչյան, Արթուր Սերոբյան: ԲԿՄԱ-ի նախագիծը կա արդեն 4 տարի, և արդյունքում 4 ֆուտբոլիստ խաղում է արտասահմանում: Առնվազն 11 ֆուտբոլիստ տարբեր տարիների հրավիրվել է ազգային հավաքական: Ինձ համար այն իրոք շատ լավ նախագիծ է` մեր ամենաստացված նախագծերից մեկը: Ակնկալում ենք, որ ԲԿՄԱ-ի արդյունավետությունն էլ ավելի կբարձրանա Արմեն Գյուլբուդաղյանցի գալով: Շատ գոհ եմ նաև Վահագն Մինասյանի գլխավորած ԲԿՄԱ-2-ից, որտեղ պատանի ֆուտբոլիլստները լավ աճ են գրանցում: ԲԿՄԱ-ն մարտունակ թիմ է, կարողանում է խաղալ առաջատարների հետ և վերջերս էլ հաղթեց գործող չեմպիոնին: Բարձրագույն խմբի թիմերին նայելով՝ կտեսնենք, որ բազմաթիվ ֆուտբոլիստներ խաղում են այնտեղ: Օրինակ, ,միայն «Ուրարտու»-ում ԲԿՄԱ-ի առաջին սերնդից կա 5 ֆուտբոլիստ:  -Խոսենք ֆուտզալի ընտրանու մասին: Թիմը հանդես է գալիս Էլիտ ռաունդում: Ի՞նչ գնահատական կտաք: -Մենք երբևէ չէինք խաղացել Էլիտ ռաունդում․ դա քառաստիճան  համակարգի 3-րդ աստիճանն է: Իհարկե, մենք մեծ ցանկություն ունեինք տեղափոխվել հաջորդ փուլ, բայց այս անգամ չստացվեց: Բայց միանշանակ մենք խնդիր ենք դնելու հաղթահարել Եվրոպայի առաջնության ընտրական փուլը: Դրական ձեռքբերում է այն, որ, ի տարբերություն նախորդ տարիների, այժմ չենք սկսելու որակավորման ամենացածր փուլից: Ունենք առաջխաղացում ապրող հավաքական, ունենք երիտասարդ ֆուտբոլիստներ և, բացի բրազիլացի ֆուտբոլիստներից, ունենք երիտասարդ հայ ֆուտբոլիստներ, որոնք «ծեծում են հավաքականի դուռը»: Բացարձակ առաջատար ունենք․ խոսքը մեր ավագի` Վլադիմիր Սանոսյանի մասին: Տեսնում ենք, որ տեղում ֆուտզալի լիգաները զարգացնելով և նաև կառավարության հետ համատեղ ծրագրով ֆուտբոլ-ֆուտզալի դպրոց բացելու ճանապարհով կկարողանանք կայուն հիմք ունենալ, որի վրա էլ կկառուցենք մեր հավաքականը: Ֆուտզալում այս պահին ոչ մի խնդիր չեմ տեսնում: -Ի՞նչ փուլում է ազգային մարզադաշտ ունենալու նախագիծը։ -Ազգային մարզադաշտը լինելու է: Վերջին երկու տարում մեծ ծավալի աշխատանք ենք կատարել մարզադաշտի ստեղծման ուղղությամբ: Հիմա չեմ ուզում փակագծերը բացել, բայց կառավարության հետ համատեղ աշխատանքները շարունակվում են: Հասել ենք ինչ-որ փուլի, և հաջորդիվ արդեն կերևան վերջնական արդյունքները: -Հավաքականի խաղերի տոմսերի հետ կապված խնդիրներ կային նախորդ մրցափուլում: Ինչո՞ւ չի ստեղծվում հստակ համակարգ: -Խոսենք տոմսերի թանկ լինելու մասին․ մենք մարզադաշտում ունենք բազմաթիվ տեղեր, որոնք վաճառվում են 1000 դրամով: Եվ գների այս քաղաքականությունը սոցիալական այն խավերի համար է, որոնք չեն կարող իրենց թույլ տալ առավել թանկ տոմս գնել: Իրականում տոմսերի հետ կապված խնդիր եղել է միայն Խորվաթիայի հետ խաղից առաջ, երբ մեկ օրում տոմսերը սպառվեցին: Միայն դրանից հետո որոշակի փոփոխություններ կատարեցինք տոմսերի գների մեջ` պահելով նվազագույն գինը: Եվ ևս մեկ հետաքրքիր փաստ, օրինակ, Ուելսի հետ խաղից առաջ ավելի թանկ տոմսերը հիմնականում ավելի շուտ էին սպառվել, քան 1000 դրամանոց տոմսերը: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
10:40 - 18 դեկտեմբերի, 2023
ՀՖՖ-ն սկսում է «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» և «Տարվա լավագույն մարզչի» քվեարկությունը

ՀՖՖ-ն սկսում է «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» և «Տարվա լավագույն մարզչի» քվեարկությունը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության սկիզբը: Հայաստանի 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստի թեկնածուներն են՝ Նորբերտո Բալեկյան «Բոկա Խունիորս» (Արգենտինա)Տիգրան Բարսեղյան – «Սլովան» (Սլովակիա)Վահան Բիչախչյան – «Պոգոն» (Լեհաստան)Արտակ Դաշյան – «Փյունիկ»Նաիր Թիկնիզյան – «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)Ուգոչուկվու Իվու – «Ռուբին» (Ռուսաստան)Վարազդատ Հարոյան – «Աստանա» (Ղազախստան)Գեորգի Հարությունյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)Հովհաննես Հարությունյան – «Փյունիկ»Կամո Հովհաննիսյան – «Աստանա» (Ղազախստան)Հենրիխ Մխիթարյան – «Ինտեր» (Իտալիա)Արթուր Միրանյան – «Նոա»Ստյոպա Մկրտչյան – «Օսիեկ» (Խորվաթիա)Անդրե Չալըշըր – «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)Օգնյեն Չանչարևիչ – «Ալաշկերտ»Լուկաս Սելարայան – «Ալ-Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)Էդգար Սևիկյան – «Պարի ՆՆ» (Ռուսաստան)Հրանտ-Լեոն Ռանոս – «Բորուսիա Մյունխենգլադբախ» (Գերմանիա) Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստիքվեարկության կարգին կարող եք ծանոթանալ այստեղ: Հայաստանի 2023 թ. լավագույն մարզչի թեկնածուներն են՝ Վարդան Բիչախչյան – «Արարատ-Արմենիա»Դմիտրի Գունկո – «Ուրարտու»Վահե Գևորգյան – «Ալաշկերտ»Եղիշե Մելիքյան – «Փյունիկ»Վարդան Մինասյան – «Արարատ-Արմենիա»Ալեքսանդր Պետրակով – Հայաստանի ազգային հավաքական Հայաստանի 2023 թ. լավագույն մարզչի քվեարկության կարգին կարող եք ծանոթանալ այստեղ:
13:50 - 13 դեկտեմբերի, 2023
ՀՖՖ նախագահ ընտրվելու դեպքում ջանք չեմ խնայի, որ Մխիթարյանի նման ֆուտբոլիստները մինչև վերջ խաղան Հայաստանի հավաքականում. Արաս Օզբիլիզ |armenpress.am|

ՀՖՖ նախագահ ընտրվելու դեպքում ջանք չեմ խնայի, որ Մխիթարյանի նման ֆուտբոլիստները մինչև վերջ խաղան Հայաստանի հավաքականում. Արաս Օզբիլիզ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Արաս Օզբիլիզն օրեր առաջ հայտարարեց կարիերան ավարտելու մասին: Օզբիլիզն իր սերնդի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից էր: Ֆուտբոլային կարիերան «Այաքս»-ի ակադեմիայից սկսելով` Օզբիլիզն իր ուրույն ձեռագիրը թողել յուրաքանչյուր թիմում, որտեղ խաղաժամանակ է ստացել: «Արմենպրես»-ի հետ զրույցում հայազգի կիսապաշտպանը խոսեց կարիերայի ընթացքում խաղացած ակումբների, Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մասին և պատմեց  առաջիկա պլաններից: -Սկսելով ամենասկզբից. Արաս, ինչպես Ձեզ մոտծնվեց սերը ֆուտբոլի հանդեպ և ի՞նչ տարիքից եքսկսել ֆուտբոլով զբաղվել։ -Որքան հետ եմ նայում դեպի մանկություն, առաջին հիշողություններումս միշտ գնդակով եմ եղել: Նույնիսկ ընտանեկան լուսանկարների ալբոմներում առկա նկարներում ես միշտ գնդակով եմ: Իմ կարծիքով գնդակի նկատմամբ սիրով եմ ծնվել: Սակայն այս ամենում մեծ դեր ունի հայրս, ով շատ է սիրում ֆուտբոլ: Վստահաբար, նրա ներդրումը ևս կա ֆուտբոլն առավել շատ սիրելու գործում: -«Այաքս»-ը համաշխարհային ֆուտբոլին մեծանուններ տված ակումբ է, որտեղ եղել եք նաևԴուք։ Ի՞նչ տվեց Ձեզ այդ հեղինակավոր ակումբը: -Յուրաքանչյուր տարի «Այաքս»-ի ակադեմիան ընտրական փուլ է անցկացնում պատանի ֆուտբոլիստների համար, որին մասնակցում է մոտ 1200 երեխա: Հայրս ինձ 7 տարեկանում գրանցեց նման մի ընտրական փուլի, և այդ 1200 երեխաներից ընտրեցին 18-ին, որոնցից մեկն էլ ես էի: «Այաքս»-ի ակադեմիայի տված կրթությունն ամբողջ կյանքի համար է: Ակադեմիան է, որը ոչ միայն ֆուտբոլային հստակ գիտելիքներ է տալիս, այլ նաև պարտադիր է համարում երեխայի դպրոցական կրթությունն ու կարգապահությունը: Կարող եմ Ձեզ համար մի օրինակ բերել սեփական փորձից․ երբ հաճախում էի ակադեմիա, մարզումային պայուսակս շատ մեծ էր, սակայն պարտադիր էր, որ ինքս կրեի իմ մարզումային իրերը, ոչ թե ծնողներս: Հենց այդ տարիքից էլ երեխայի մեջ սերմանում են պատասխանատվության զգացումը: -«Այաքս»-ից «Կուբան», հետո «Սպարտակ»: Հիմա, հետ նայելիս, արդյոք ռուսական Պրեմիեր լիգանայդ պահի համար ճի՞շտ  որոշում էր:  -Տեղափոխությունից առաջ այլ տարբերակներ կային, բայց արդեն մրցաշրջանի սկիզբն էր, և այլ տարբերակներն ինձ հարմար չէին այդ պահի համար: Ճիշտ քայլ եմ համարում տեղափոխությունս «Կուբան», և հենց այդ ակումբից հետո կարողացա մեկ տարվա ընթացքում տեղափոխվել Ռուսաստանի ամենամեծ ակումբ` «Սպարտակ»: Իհարկե, յուրաքանչյուր պատանի «Այաքս»-ի ակադեմիայից հետո երազում է մեծագույն ակումբներում խաղալու մասին, սակայն «Հռոմ հասնելու այլ ճանապարհներ կան»:  Եթե անկեղծ, Նիդեռլանդներից Ռուսաստան տեղափոխությունն ինձ համար «մշակութային շոկ» էր: Բայց հենց այնտեղ սկսեցի խոսել ռուսերեն: Ամենուր, որտեղ որ խաղացել եմ, ինձ համար կապեր եմ ստեղծել, սովորել եմ տեղական մշակույթից և հենց այդ ամենն ինձ կօգնի այժմ` պրոֆեսիոնալ կարիերան ավարտելուց հետո: -«Սպարտակ»-ից թուրքական «Բեշիկթաշ»: Ժամանակին բուռն  քննարկումների առիթդարձավ Ձեր տեղափոխությունը: Քայլն իրավացի՞էր: -Այո, այդ պահի համար, տեղափոխությունը «Բեշիկթաշ» ճիշտ էր: Նոր-նոր էի վերականգնվում ծանր վնասվածքից: Այդ նույն ընթացքում վարձավճարով հանդես էի գալիս իսպանական «Ռայո Վալեկանո»-ում: Երազանքի պես մի բան է Լա լիգայում հանդես գալը: Եվ պետք է հաշվի առնենք այն, որ «Բեշիկթաշ»-ը Չեմպիոնների լիգայում հանդես եկող ակումբ էր: -«Ռայո Վալեկանո» ու «Շերիֆ»․ թեպետ երկարժամանակ չեք խաղացել այս ակումբներում. Ինչպե՞ս եք հիշելու այդ ակումբները: -Երիտասարդ էի շատ և, գուցե, սխալներ էլ եմ ունեցել այդ ակումբներում խաղալու տարիներին, սակայն միայն լավ հիշողություններն ու մեծ փորձն  են  ինձ մնացել։ Հիմա արդեն հետ նայելով, կարող եմ հստակ ասել, որ հենց այդ քայլերն են ինձ այսօր բերել այստեղ: -Հայկական Պրեմիեր լիգա. «Փյունիկ» և«Ուրարտու»։ Հայաստանի առաջնությանամենահեղինակավոր թիմերում եք խաղացել, ինչպե՞ս եք հիշելու այս թիմերը: -Հրաշալի հիշողություններ ունեմ երկու ակումբների հետ կապված: Ինչպես դուք ասացիք, երկուսն էլ հայկական ակումբների շարքում ամենահեղինակավորներից են եղել: «Փյունիկ»-ից սկսելով` ծանոթացել եմ հայկական ֆուտբոլի հետ: Այդ ժամանակ չէի էլ պատկերացնում, որ պետք է մի օր հանդես գայի նաև «Ուրարտու»-ում: Բայց կյանքի գեղեցկությունը նրանում է, որ չգիտես, թե ինչ է լինելու հաջորդիվ: «Ուրարտու»-ի հետ Հայաստանի չեմպիոն եմ դարձել, այնպես, որ երկու ակումբներն էլ ինձ մոտ միայն դրական հիշողություններ են առաջացնում: -Գալով գլխավորին. Հայաստանի ֆուտբոլիազգային թիմում 40-ից ավել խաղ եք անցկացրել: Տեսնելով ազգային ընտրանին «ներսից»՝ ի՞նչն եքհիշում թիմում: -Ամեն ինչն եմ հիշում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմում: Ինձ համար մեծագույն հպարտություն էր խաղալ Հայաստանի ընտրանու կազմում: Մեր սերունդն իսկապես լավ կազմ էր հավաքել և, կարծես, մի մեծ ընտանիք լինեինք: Բացարձակ այլ զգացողություն է հավաքականի մարզաշապիկով հանդես գալը: Կարոտում եմ հավաքականը, բայց այժմ էլ թիմի կողքին եմ՝ որպես առաջին երկրպագուներից մեկը: -Քիչ ֆուտբոլիստների է բախտ վիճակվումնորամուտի խաղում գոլի հեղինակ դառնալ: Կանադայի դեմ խաղում անվրեպ իրացրեցիք 11 մետրանոցը: Եկեք հիշենք այդ խաղը: Ինչպե՞սեղավ, որ Ձեզ տրվեց 11 մետրանոցը իրացնելուհնարավորությունը: -Հենց այն ընտանեկան մթնոլորտն էր, որի մասին խոսում էինք քիչ առաջ: Գնդակը Հենրիխի մոտ էր, հայացքներով միմյանց հանդիպեցինք, և նա հասկացրեց ինձ, որ ինձ է տրված այդ հնարավորությունը` իրացնելու 11 մետրանոց հարվածը: Լարվածություն չկար, վստահ էի, որ իրացնելու եմ: -Արաս, արդյոք Ձեր տաղանդն ամբողջությամբբացահայտվե՞ց, թե՞ վնասվածքներն իրենցնարեցին: -Բոլորն էլ գիտեն, որ կարիերայիս ընթացքում վնասվածքներս շատ են եղել: Ընդհանուր առմամբ, մոտ 4,5 տարի ֆուտբոլային կարիերայումս բաց եմ թողել հենց վնասվածքների պատճառով: Գուցե, մյուսները կարծում են, որ վնասվածքների պատճառով բախտս չի բերել, սակայն ես հակառակ կարծիքին եմ. 3 լուրջ վնասվածքներից հետո ես կրկին կարողացել եմ վերադառնալ մեծ ֆուտբոլ: -Ո՞վ է լավագույն ֆուտբոլիստը, ում դեմ և ում հետխաղացել եք: -Եթե անկեղծ` շատ են եղել նման ֆուտբոլիստներ: Երևի թե Ռիկարդու Կուարեժման, Ադրիանոն,Պեպեն,  Կոստան, և, իհարկե, Հենրիխ Մխիթարյանը: Անկեղծ եմ ասում, ինձ դուր չէր գալիս փոքրամարմին ֆուտբոլիստների դեմ խաղալը, քանի որ նրանք շատ ավելի արագ էին (ծիծաղում է. հեղ.): Ինձ համար իսկապես դժվար էր Պատրիկ Էվրայի դեմ խաղալը: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
09:48 - 07 դեկտեմբերի, 2023
Արաս Օզբիլիսը՝ ՀՖՖ նախագահի թեկնածու
 |sport.news.am|

Արաս Օզբիլիսը՝ ՀՖՖ նախագահի թեկնածու |sport.news.am|

sport.news.am: Ֆուտբոլիստի կարիերան ավարտած Արաս Օզբիլիսը հայտարարեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին։ «Ես միշտ ասել եմ, որ ես իմ կարիերայից հետո ուզում եմ հայկական ֆուտբոլին օգուտ տալ՝ կլինի մարզիչ, թե մենեջեր: Ես մտածում եմ, որ հայկական ֆուտբոլն այն խաչմերուկի վրա է, ու շատ կարեւոր խաչմերուկի, որը շատ կարեւոր ժամանակի մեջ է: Հայկական ֆուտբոլը աճելու տեղ ունի: Այդ պատճառով ես իմ թեկնածությունը դնում եմ ՀՖՖ նախագահի ընտրություններում: Մտածում եմ, որ իմ փորձով, անցած ճանապարհով եւ նվիրվությամբ կարող եմ հայկական ֆուտբոլին մեծ օգուտ տալ: Այդ փոփոխությունների համար ինձ պետք է այն դիրքը, որ կարողանամ դրանք իրագործել: Ես դուրսն եմ մեծացել՝ Հոլանդիայում: Ամենադժվարը լինելու է մտածելակերպ փոխելը: Խաղացողների, ծնողների, ակումբների մտածելակերպը պետք է փոխենք, որն ամենաբարդն է: Հայկական ֆուտբոլը ճիշտ ճանապարհի վրա է, Հայաստանում ֆուտբոլը դարձել է հայտնի մարզաձեւ: Շատ բաներ կան, որ մտածում եմ՝ կարող ենք ավելի լավ անել: Քանի դեռ ընտրված չեմ, չեմ ցանկանում առաջ ընկնել, այլ մանրամասների մասին ասել: Դեկտեմբերի 23-ից հետո, եթե ընտրվեմ, ազգային հավաքականին վերաբերող բոլոր հարցերին կպատասխանեմ: Ինչ վերաբերում է իմ կարծիքին, ոսկե սերդի ժամանակը շատ լավն էր: Ներկայիս կազմում էլ մեծ պոտենցիալ եմ տեսնում: Պատկերացրեք՝ Օզբիլիսը, Տիկնիզյանը, Սպերցյանը չեն գալիս: Պետք է մտածենք մեր ֆուտբոլիստներին ունենալու մասին: Մտածենք, թե ովքեր են գալու, եթե դրսի խացաղոցները չգան: Ես որեւէ մեկի խորհրդով, հավատալով չեմ դնում իմ թեկնածությունը: Սա իմ անձնական որոշումն է: Քանի որ վերջին ակումբս «Ուրարտուն» է եղել, այդպես է ստացվել, որ ակումբից եմ առաջադրում: Ես գալիս եմ խնդիրներ լուծելու: Տեսնում եմ խնդիրներ մանկապատանեկան ֆուտբոլում: Ես վստահ եմ, որ հայկական ֆուտբոլին կարող եմ օգուտ տալ եւ փոխել»,- ասաց Արաս Օզբիլիսը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածուների առաջադրման ժամկետի ավարտին մնացել է մեկ օր։ Նախագահի թեկնածու կառաջադրի նաեւ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը: NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը հայտնել էր, որ ինքը չի առաջադրվի, սակայն ակումբն այլ թեկնածուի կառաջադրի: Թեկնածուների առաջադրման վերջնակաժամկետը  2023թ. նոյեմբերի 23-ն է ներառյալ։ ՀՖՖ նախագահի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին:
15:11 - 22 նոյեմբերի, 2023
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնեց Խորվաթիա

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնեց Խորվաթիա

Նոյեմբերի 20-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնեց Զագրեբ, որտեղ նոյեմբերի 21-ին կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Խորվաթիա-Հայաստան հանդիպումը: ՀՖՖ-ից տեղեկացնում են, որ Հայաստանի ազգային հավաքականը Զագրեբ է մեկնել հետևյալ կազմով. ԴարպասապահներՕգնյեն Չանչարևիչ - «Ալաշկերտ»Արսեն Բեգլարյան - «Արարատ-Արմենիա»Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»ՊաշտպաններԿամո Հովհաննիսյան - «Աստանա» (Ղազախստան)Գեորգի Հարությունյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)Նաիր Թիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)Անդրե Չալըշըր - «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)Ստյոպա Մկրտչյան - «Օսիեկ» (Խորվաթիա)Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»Ալբերտ Խաչումյան - ԲԿՄԱԿիսապաշտպաններ/ՀարձակվողներԷդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)Լուկաս Սելարայան - «Ալ-Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)Էդգար Սևիկյան - «Պարի» (Նիժնի Նովգորոդ, Ռուսաստան)Արթուր Սերոբյան - «Կասա Պիա» (Պորտուգալիա)Վբեյմար Անգուլո - «Ալաշկերտ»Արտակ Դաշյան - «Փյունիկ»Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ» Արթուր Միրանյան – «Նոա»Ժիրայր Շաղոյան – ԲԿՄԱ (Սոֆիա, Բուլղարիա)Հրանտ-Լեոն Ռանոս - «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)Ավելացնենք, որ Վարազդատ Հարոյանը և Ուգոչուկվու Իվուն չեն մեկնել Խորվաթիա:  Մեր ընտրանու ավագը բաց կթողնի հանդիպումը ընտրական փուլում ստացած 5-րդ դեղին քարտի, իսկ Իվուն՝ Ուելսի դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով:
12:52 - 20 նոյեմբերի, 2023
Ալեքսանդր Պետրակովը Ուելսի հետ խաղի արդյունքը կապում է վարպետության պակասի հետ
 |armenpress.am|

Ալեքսանդր Պետրակովը Ուելսի հետ խաղի արդյունքը կապում է վարպետության պակասի հետ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Ուելսի հետ խաղի արդյունքը կապում է վարպետության պակասի հետ: «Այո, գրանցած արդյունքը կապված է վարպետության պակասի հետ: Ուելսն ուներ մեկ հնարավորություն և իրացրեց այն: Ես ֆուտբոլիստներից ոչ պահանջ չունեմ: Մեծ ձգտում ունեինք, սակայն ինքնագոլ ստացվեց: Բայց մոռանում ենք ու շարժվում առաջ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Պետրակովը: Վերջինիս խոսքով` Հայաստանի հավաքականը Ուելսի դեմ խաղում կոմպակտ ֆուտբոլ է ցուցադրել, ինչը նորմալ է մի թիմի դեմ, որի ֆուտբոլիստները հանդես են գալիս անգլիական Պրեմիեր լիգայում և այլ բարձրակարգ առաջնություններում: «Կարող էինք հաղթել այս խաղում: Չեմ ընդունում մեր բախտը չի բերել արտահայտությունը: Այդ բառը իմ բառապաշարում չկա»,-ասաց նա: Պետրակովն ընդգծեց, որ Ուելսի դեմ հանդիպումն Վարազդատ Հարոյանի այս ընտրական փուլի լավագույն խաղն էր: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի նախավերջին տուրում Հայաստանի ընտրանին Երևանում ընդունեց Ուելսի հավաքականին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի 1:1 հաշվով:
21:56 - 18 նոյեմբերի, 2023
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքիով ավարտեց Ուելսի դեմ երևանյան հանդիպումը |armenpress.am|

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքիով ավարտեց Ուելսի դեմ երևանյան հանդիպումը |armenpress.am|

armenpress.am: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանընտրական փուլի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը Երևանում ընդունեց Ուելսի ընտրանուն: Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղի մեկնարկից ընդամենը 5 րոպե անց Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը բացեց հանդիպման հաշիվը: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Լուկաս Սելարյանը: Բաց թողած գնդակից հետո Ուելսի հավաքականը տիրել էր նախաձեռնությանը, բայց անթերի էին գործում Հայաստանի ընտրանու պաշտպանները: Առաջին կեսի ավելացված րոպեին, սակայն, Ուելսը վերականգնեց հաշվի հավասարությունը: Ինքնագոլի հեղինակ դարձավ Նաիր Տիկնիզյանը: Առաջին կես` 1:1: Երկրորդ կեսում թիմերը փոխանակվում էին գրոհներով` չգտնելով միմյանց խոցելի օղակները: Խաղակեսի վերջնամասում Հայաստանի ազգային թիմը տիրում էր նախաձեռնությանը և շարունակաբար գրոհում էր: Պետրակովի սաներին այդպես էլ  չհաջողվեց բեկել հանդիպման ընթացքը: Հայաստան-Ուելս` 1:1: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ընտրական փուլի վերջին հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 21-ին` հյուրընկալվելով Խորվաթիայի ընտրանուն: Այդ խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին:  
19:59 - 18 նոյեմբերի, 2023