Լոռու մարզ

ՀՀ Լոռու մարզը տարածքի մեծությամբ երրորդն է հանրապետությունում (զբաղեցնում է ՀՀ տարածքի 12.7 %-ը): Գտնվում է հանրապետության հյուսիսում, սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը (110կմ երկարությամբ), արեւմուտքից Շիրակի, արեւելքից Տավուշի, հարավից Կոտայքի եւ Արագածոտնի մարզերին: Սահմանամերձ բնակավայրերն են Արծնի, Ապավեն, Ձորամուտ, Պաղաղբյուր, Ջիլիզա:

Մարզի տարածքով են անցնում Թբիլիսի-Երեւան երկաթուղու մի հատվածը:
ՀՀ Լոռու մարզն ընդգրկում է Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի, Գուգարքի տարածաշրջանները, Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր, Ախթալա, Թումանյան, Շամլուղ քաղաքները:

Երկրաշարժ է գրանցվել Սպիտակ քաղաքից 4 կմ հյուսիս-արևելք

Երկրաշարժ է գրանցվել Սպիտակ քաղաքից 4 կմ հյուսիս-արևելք

3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Սպիտակ քաղաքից 4 կմ հյուսիս-արևելք։ Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։ Նշվում է, որ երկրաշարժը գրանցվել է սույն թվականի մարտի 26-ին՝ տեղական ժամանակով ժամը 18:54-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 14:54-ին)։ «ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.85⁰ և արևելյան երկայնության 44.32⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 4 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.0 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Ինչպես փոխանցում են ՆԳՆ ՓԾ-ից, երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան, Վանաձոր քաղաքներում, ինչպես նաև Շիրակամուտ, Արջուտ, Լեռնապատ և Շահումյան գյուղերում 3-4 բալ ուժգնությամբ։
19:22 - 26 մարտի, 2023
Դատախազը պահանջում է Գյուլագարակի նախկին ղեկավարի տեղակալի նկատմամբ նշանակել լրացուցիչ պատիժ

Դատախազը պահանջում է Գյուլագարակի նախկին ղեկավարի տեղակալի նկատմամբ նշանակել լրացուցիչ պատիժ

Ռ.Վ.-ն, 2017 թվականի նոյեմբերի 24-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը, չի ներկայացրել հայտարարագիր: Մասնավորապես՝ Հակակոռուպցիոն կոմիտեում 2022 թվականի մայիսի 16-ին նախաձեռնված քրեական վարույթով տվյալներ են ձեռք բերվել, որ Գյուլագարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռ.Վ.-ն վարչական տույժի կիրառումից հետո՝ 30-օրվա ընթացքում, դիտավորությամբ չի ներկայացրել օրենքով նախատեսված հայտարարագիրը: 2022 թվականի հունիսի 22-ին քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: 2023 թվականի փետրվարի 10-ին դատարանը կայացրել է մեղադրական վերդիկտ. Ռ.Վ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 14.2 հոդվածի 1-ին մասով (հայտարարագիրը դիտավորությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չներկայացնելը)՝ դատապարտվելով 680 հազար դրամ տուգանքի: 2023 թվականի մարտի 16-ին դատախազի կողմից վերոհիշյալ դատավճռի դեմ բերվել է վերաքննիչ բողոք՝ միջնորդելով պատժի մասով բեկանել դատավճիռը: Ինչպես տեղեկացրին դատախազությունից, նշանակված տուգանք պատժատեսակից բացի՝ դատախազը պահանջել է նշանակել նաև լրացուցիչ պատիժ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելը: 
14:05 - 18 մարտի, 2023
Ոստիկանության աշխատակցի ծառայողական գործունեությանը միջամտելու մեղադրանքով կալանավորվել է երեք անձ

Ոստիկանության աշխատակցի ծառայողական գործունեությանը միջամտելու մեղադրանքով կալանավորվել է երեք անձ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են 3 անձի կողմից ոստիկանության աշխատակցի ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի մի շարք հանգամանքներ: Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2023 թվականի հունվարի 31-ին ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տաշիրի բաժնի վարչական շենքի պարեկային ծառայության համար նախատեսված աշխատասենյակում Տաշիր քաղաքի 31 և 33-ամյա և Սարատովկա բնակավայրի 28-ամյա բնակիչները, գտնվելով ոչ սթափ վիճակում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կրտսեր պարեկի կողմից իրենց ընկերոջը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելու վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն կազմելուն խոչընդոտելու նպատակով, սկսել են վիճաբանել հիշյալ պարեկի և վիճաբանությանը միջամտող մեկ այլ պարեկի հետ։ Վերջիններիս հասցեին նրանք հնչեցրել են հայհոյանքներ, այնուհետև բռնություն գործադրելով՝ ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել նրանց մարմնի տարբեր հատվածներին: Հարուցված հանրային քրեական հետապնդման հիման վրա վարույթն իրականացնող քննիչի կողմից հիշյալ երեք տղամարդկանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:41 - 07 փետրվարի, 2023
Սուրեն Պապիկյանը ԳՇ պետի և Լոռու մարզպետի ուղեկցությամբ այցելել է բանակային զորամիավորումներից մեկը

Սուրեն Պապիկյանը ԳՇ պետի և Լոռու մարզպետի ուղեկցությամբ այցելել է բանակային զորամիավորումներից մեկը

Դեկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ԶՈՒ ԳՇ պետ,պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ևԼոռու մարզպետ Արամ Խաչատրյանի ուղեկցությամբ, այցելել է N բանակայինզորամիավորում: Զորամասերից մեկում պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է հատուկ նշանակության և դեսանտագրոհային ստորաբաժանումների զինծառայողներիհետ, հետաքրքրվել ծառայության կազմակերպման ընթացքով, առկա խնդիրներով, անձնակազմի հանդերձավորման և հաստիքային սպառազինության հետ կապվածհարցերով: Այնուհետև Սուրեն Պապիկյանը և գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը հանդիպել ուզրուցել են ուսումնական գումարտակի ժամկետային զինծառայողների հետ,հաջողություններ մաղթել առաջիկա ավարտական քննությունների կապակցությամբ: Պաշտպանության նախարարը պատասխանել է զինվորներին հետաքրքրող հարցերին,ներկայացրել ԶՈՒ-ում մեկնարկած բարեփոխումների ընթացքի վերաբերյալ մանրամասներ: Պաշտպանության նախարարը և ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի 1-ին տեղակալը հարգանքի տուրք են մատուցել 2020 թվականի պատերազմում անմահացած հերոսների հիշատակին:Այցի ավարտին նախարար Պապիկյանը ծանոթացել է զորամասի տարածքում կառուցվող նորզորանոցի շինարարական աշխատանքների ընթացքին:    
17:06 - 02 դեկտեմբերի, 2022
Լոռիում ոչ թե պարեկներն են խոշտանգել քաղաքացիներին, այլ հակառակը, քաղաքացիներն են մետաղյա ձողերով վնասվածքներ հասցրել պարեկներին․ փոխոստիկանապետ
 |tert.am|

Լոռիում ոչ թե պարեկներն են խոշտանգել քաղաքացիներին, այլ հակառակը, քաղաքացիներն են մետաղյա ձողերով վնասվածքներ հասցրել պարեկներին․ փոխոստիկանապետ |tert.am|

tert.am: Այն տեսակետները, թե իբր պարեկները խոշտանգել են քաղաքացիներին, առերևույթ չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ անդրադառնալով Լոռիում օրեր առաջ քաղաքացիների և պարեկների միջև տեղի ունեցած միջադեպին։ «Հարուցվել է քրեական վարույթ, որի արդյունքում արդեն պարզ կլինեն բոլոր հանգամանքները։ Ասեմ ավելին, նույնիսկ հակառակ պրոցեսն է տեղի ունեցել, քաղաքացիների կողմից է եղել ոչ օրինաչափ գործողություն։ Բոլոր տեսագրությունները առկա են, ավելի մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի քրեական վարույթի շրջանակներում»,- ասաց Ֆիդանյանը։ Անդրադառնալով միջադեպի պատճառներին՝ փոխոստիկանապետը նշեց․ «Ավտոմեքենան վարել են կոպիտ խախտումներով, պարեկային ծառայողները փորձել են կանգնեցնել, որի արդյունքում էլ տեղի է ունեցել ամբողջ միջադեպը։ Երկու պարեկ է տուժել միջադեպի արդյուքնում, նրանք ստացել են մարմնական վնասվածքներ։ Տեսագրություններում երևում է, որ քաղաքացիներն են մետաղյա ձողերով վնասվածքներ հասցնում պարեկային ծառայողներին»։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Լոռու մարզում ոստիկանության ծառայողների և քաղաքացիների մասնակցությամբ տեղի է ունեցել միջադեպ, որի արդյունքում, ըստ որոշ հրապարակումների, քաղաքացիներին հասցվել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և կիրառվել է արցունքաբեր գազ։  Դեպքի վերաբերյալ հայտարարություն էր տարածել ՄԻՊ գրասենյանը՝ նշելով, որ պարզաբանումներ է պահանջել ՀՀ ոստիկանությունից, որի համաձայն՝ դեպքի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։
16:47 - 02 դեկտեմբերի, 2022
ՄԻՊ-ը պարզաբանում է պահանջել Լոռիում ոստիկանության ծառայողների և քաղաքացիների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

ՄԻՊ-ը պարզաբանում է պահանջել Լոռիում ոստիկանության ծառայողների և քաղաքացիների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Երեկ Լոռու մարզում ոստիկանության ծառայողների և քաղաքացիների մասնակցությամբ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ, որի արդյունքում, ըստ որոշ հրապարակումների, քաղաքացիներին հասցվել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և կիրառվել է արցունքաբեր գազ, Մարդու իրավունքների պաշտպանը պարզաբանումներ է պահանջել ՀՀ ոստիկանությունից, որի համաձայն՝ դեպքի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ը։ ՄԻՊ ներկայացուցիչներին ոստիկանությունից նաև բանավոր հավաստիացվել է, որ դեպքի կապակցությամբ ծառայողներին ամրակցված տեսանկարահանող սարքերով արված տեսանյութերը պահպանվել են։ Պաշտպանը հաջորդիվ քրեական վարույթի վերաբերյալ պարզաբանումներ է պահանջելու նաև քրեական հետապնդման մարմիններից և իր ուշադրության կենտրոնում է պահելու քրեական վարույթի ընթացքը՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության ապահովման նպատակով։ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում ավելի վաղ հայտնել էր, որ ահազանգ է ստացել Լոռու մարզի բնակիչներից առ այն, որ երեկ մի քանի քաղաքացիներ դաժան ծեծի են ենթարկվել Պարեկային ծառայության աշխատակիցների կողմից: «Ըստ քաղաքացու, ում հետ զրուցեցի քիչ առաջ, միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Պարեկային ծառայությունը փորձել է ճանապարհն ազատել Նիկոլ Փաշինյանի շարասյան համար և այդ ընթացքում վեճի է բռնվել տարեց քաղաքացու հետ, ով պարզապես խնդրել է իր հետ հարգանքով խոսել:Խոսակցությանը միջամտել է տարեց քաղաքացու տղան, որից հետո միջադեպին միջամտել են ավելի մեծ թվով Պարեկային ծառայության աշխատակիցներ (մեկ տասնյակից ավել), ովքեր, ըստ քաղաքացու, դաժան բռնություն են կիրառել քաղաքացիական անձանց նկատմամբ` օգտագործելով նաև արցունքաբեր գազ: Բռնության հետևանքով 2 քաղաքացի` այդ թվում նաև տարեց քաղաքացու անչափահաս թոռը բազմաթիվ վնասվածքներով, այդ թվում նաև կոտրվածքներով հայտնվել են հիվանդանոցում:Ըստ քաղաքացու, այսօր ոչնչացվել են նաև միջադեպը տեսագրած տեսախցիկների նյութերը, իսկ իրենց հորդորել են որևէ կերպ չբարձրաձայնել դեպքի մասին: Քաղաքացին խնդրում էր հնարավորինս հանրային ուշադրություն հրավիրել այս դեպքին: Հրավիրում եմ ՀՀ ոստիկանության ուշադրությունը, պահանջելով անհապաղ պարզել դեպքի հանգամանքները, նշանակել ծառայողական քննություն, իսկ մինչ քննության ավարտը միջադեպին մասնակցած անձանց թույլ չտալ շարունակել կատարել ծառայողական պարտականությունները: Հրավիրում եմ նաև իրավապաշտպանների ուշադրությունը, կոչ անելով թույլ չտալ միջադեպի արդյունքում տուժածների նկատմամբ ճնշումների գործադրմանը և օգնել նրանց պաշտպանել սեփական ոտնահարված իրավունքները»,- գրել է Վարդանյանը:
17:36 - 26 նոյեմբերի, 2022
Ստեփանավանում կասեցվել է մսամթերքի արտադրամասի գործունեությունը

Ստեփանավանում կասեցվել է մսամթերքի արտադրամասի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Պապյանին պատկանող մսամթերքի արտադրության արտադրական գործունեությունը: «Որոշման համար հիմք են ծառայել Լոռու մարզային կենտրոնի տեսուչների իրականացրած ստուգուման արդյունքները, որոնք փաստել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ այդ կազմակերպությունում: Մասնավորապես՝ արտադրական շինությունը չի ունեցել մեխանիկական օդափոխության համակարգ, հատակը չի համապատասխանել պահանջվող նորմերին` պատրաստված է փայտից, ոչ մսային բաղադրամասերի նախապատրաստումը չի իրականացվել առանձին շինությունում, իսկ աշխատակիցը ենթարկված չի եղել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների, չի ունեցել սանիտարական գրքույկ։ Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ»,- ասված է ՍԱՏՄ հաղորդագրության մեջ:  
12:41 - 24 նոյեմբերի, 2022
Հոկտեմբերի 24-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

Հոկտեմբերի 24-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի քաղաքի՝ 10:00-16:00 Աբելյան փ. 47 շենքի բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Նուբարաշեն 11 փողոցի առանձնատներ, 11:00-16:00 Նուբարաշեն 6փ. 26, 28; 8փ. 2-18; 10փ. 1-12; 12փ. 1-12 առանձնատներ, 11:00-17:00 «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, թիվ 143 մանկապարտեզ, «Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ,Զինկոմիսարիատ, Բագրատունյաց պող․ 4, 6, 8, 10 շենքեր, Բագրատունյաց պող. 1-ին նրբ․ 3, 7, 9, 11, 13, 15 շենքեր, Արտաշիսյան փ․ 40/8, 42/6, 42/7, 44/4ա, 44/3, 44/4, 44/5, 45/20, 45/21, 47/19, 49/19ա, 51/16, 51/17, 51/18 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նորագավիթ թաղ. 1, 2, 6 փողոցների առանձնատներ, Նորագավիթ թաղ. 1-ին փողոցի 1-ին փակուղու առանձնատներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նորագավիթ թաղ. 2-րդ փողոցի 1-ին նրբանցքի առանձնատներ, Նորագավիթ թաղ. 6-րդ փողոցի 6-րդ փակուղու առանձնատներ, Համբարձումյան փ. 10, 12, 45/2, 47 շենքեր և 37-67Ա առանձնատներ, Արաբկիր 23փ. 1/2; 25փ. 2, 2/1, 17; 27փ. 6/2, 9 շենքեր, Արաբկիր 27փ. 1-13 առանձնատներ, Արաբկիր 25 փողոցի առանձնատներ, Ռիգայի փ. 126/4 շենք, Վերին Անտառային փ. 9-192/2, 13/4, 27/1 121/7, 124/1, 133, 135, 136/3, 138/2, 138/6 շենքեր և 1-186/13 առանձնատներ, Անտառային փ. 11-220 շենքեր և 1-148/5 առանձնատներ, Լեռ Կամսարի փ. 30/3, 40/2 շենքեր, Լեոնիդ Ազգալդյան փ. 12/5, 12/6 շենքեր, Աղբյուր Սերոբի փ. 52/20 շենքեր, Գևորգ Էմինի փ. 22 շենք։Արմավիրի մարզի՝ 11:00-17:00 Լենուղի, Այգեվան, Հուշակերտ, Արաքս, Նոր Ամասիա և Նալբանդյան գյուղեր, Արարատի մարզի՝ 11:00-16:00 Արտաշատ քաղաք՝ Թումանյան, Մարքսի, Իսակովի, Աճառյան, Արազի, Այվազովսկու, Բակունցի, Բուդաղյան, Թորոմոնյան, Կասյան, Ներսիսյան, Դուրյան, Օգոստոսի 23-ի և Օրբելի փողոցներ մասնակի, Վայոց Ձորի մարզի՝ 11:00-15:00 Գլաձոր գյուղ մասնակի, Կոտայքի մարզի՝ 11։00-17։00 Կոտայք և Կաթնաղբյուր գյուղեր մասնակի, Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Գեղարքունիքի մարզի՝ 10։30–16:30 Լիճք բնակավայրն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Տավուշի մարզի` 11:00-13:00 Գետահովիտ գյուղ, գազի լցակայաններ, բջջային կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 16:30-17:30 Ջուջևան, Ոսկեպար, Բարեկավան գյուղեր, գազի լցակայաններ, բջջային կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շիրակի մարզի՝ 10:00-14:00 Աշոցքի տարածաշրջան՝ Բավրա գյուղի 3-րդ փողոց մասնակի։Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
12:01 - 22 հոկտեմբերի, 2022
Ալավերդիում համայնքապետ է ընտրվել «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն
 |armtimes.com|

Ալավերդիում համայնքապետ է ընտրվել «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն |armtimes.com|

armtimes.com: Այսօր կայացել է Լոռու մարզի Ալավերդի խոշորացված համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստը, որտեղ քվեարկության արդյունքներով  համայնքապետ է ընտրվել «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արկադի Թամազյանը։ Հիշեցնենք, որ ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Ալավերդում ոչ մի ուժ չէր հավաքել 50+ ձայներ: Այդ պատճառով հոկտեմբերի 2-ին  «Ապրելու երկիր» և «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություններն Ալավերդի համայնքի կառավարման հարցով հուշագիր էին ստորագրել: Ըստ դրա՝ համայնքի ղեկավարի թեկնածու էր առաջադրվելու և  «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակի առաջին համար Արկադի Թամազյանին, համայնքի ղեկավարի առաջին տեղակալի թեկնածու էր լինելու «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության ցուցակի երկրորդ համար Տիգրան Պապոյանը, համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակվելու է «Հայ Ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչ Սասուն Վարդումյանը,Օձուն, Շնող, Մեծ Այրում, Ծաթեր, Այգեհատ բնակավայրերի ղեկավարումը ստանձնում են «Հայ Ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչները, մնացած բնակավայրերի ղեկավարումը՝ «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչները: Նշենք, որ Ալավերդում «Ապրելու երկիր» կուսակցությունն ստացել էր 6791 քվե, երկրորդը ՔՊ-ն էր՝ 6557 ձայնով, որի թեկնածուն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն էր, սակայն վերջինս իր ավագանու մանդատը վայր է դրել:
12:08 - 12 հոկտեմբերի, 2022
Լոռու մարզի բնակիչները փակել են ճանապարհը՝ պահանջելով կառավարությունից սկսել ճանապարհների շինարարական աշխատանքները |tert.am|

Լոռու մարզի բնակիչները փակել են ճանապարհը՝ պահանջելով կառավարությունից սկսել ճանապարհների շինարարական աշխատանքները |tert.am|

tert.am: Լոռու մարզի բնակիչները փակել են ճանապարհը՝ պահանջելով կառավարությունից սկսել ճանապարհների շինարարական աշխատանքները։ «Մրցույթը հայտարարված է, կա կապալառու ընկերություն, որը մի քանի ամիս առաջ պետք է սկսած լիներ աշխատանքները, բաց առ այսօր բացի չափագրումից ճանապարհի վրա ոչինչ չի արվել, ոչ ոք չի եկել, նույնիսկ չափագրողները չեն եկել»,- ասացին նրանք։ Բնակիչները հայտնեցին, որ բոլոր միջոցներով փորձել են դիմել կառավարությանը այդ խնդրով, սակայն՝ ապարդյուն։ «Վարչապետը պատասխանել է մեր հարցադրմանը, նշել, որ աշխատանքներ են տարվում շինարարությունը սկսելու համար, սակայն չի արվել։ Կառավարությունից ասում են՝ գումարը փոխանցված է, բայց աշխատանքները չեն սկսվել։ Թող ՏԿԵ նախարարությունից ներկայացուցիչ գա ու պատասխանի ժողովրդի հարցերին»,- ասում են գյուղացիները։  
16:25 - 12 սեպտեմբերի, 2022
Լոռու մարզը կհամագործակցի Ճապոնիայի մարզերի հետ

Լոռու մարզը կհամագործակցի Ճապոնիայի մարզերի հետ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին:   Հանդիպմանը մասնակցել են նաև Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, Լոռու մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանը:   Ողջունելով և շնորհակալություն հայտնելով դեսպանին այցելության և Ճապոնիայի կողմից Լոռու մարզում իրականացվող աջակցության ծրագրերի համար, բարձր գնահատելով իրականացվող ներդրումների արդյունավետությունը՝ մարզպետ Արամ Խաչատրյանն ընդգծել է երկու երկրների հարաբերությունների զարգացման ու խորացման կարևորությունը և հույս հայտնել, որ դեսպանի այցը նոր ծրագրերի սկիզբ կլինի տարբեր բնագավառներում կապերի հաստատման ու ընդլայնման համար:   Ֆուկուշիմա Մասանորին իր հերթին շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ընդունելության և մարզում իրագործվող ծրագրերի շրջանակներում աջակցության և պատրաստակամության համար և առաջարկել է քննարկել, թե ինչպես կարելի է Ճապոնիայի մարզերի և Լոռու մարզի միջև համագործակցության եզրեր գտնել՝ երկկողմ հարաբերությունների առավել սերտ զարգացման համար:   Լոռու մարզպետը բարձրաստիճան դիվանագետին է ներկայացրել մարզի հնարավորությունները և ընդգծել, որ միջմարզային մակարդակով ամուր կապերի ստեղծումը երկու երկրների միջև առավել կնպաստի բարեկամական երկրների հարաբերությունների զարգացմանը:   Հանդիպման ավարտին կողմերը փոխանակել են խորհրդանշական նվերներ:
17:00 - 29 օգոստոսի, 2022