Նարեկ Զեյնալյան

Նարեկ Արտավազդի Զեյնալյանը ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը: Մանկաբույժ (բակալավր), բժիշկ-էնդոսկոպիստ, բժշկական գիտությունների թեկնածու: 

Ծնվել է 1979թ․ ապրիլի 18-ին Երեւանում: 2007-2008 թթ․ ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Միչեւ 1996 թ․ սովորել է ՀՀ առողջապահության նախարարության բժիշկների կատարելագործման ազգային ինստիտուտի բժշկական քոլեջում, իսկ 2002-ին ավարտել է Երեւանի պետական բժշկական համալսարանի մանկաբուժության ֆակուլտետը, 2004-ին՝ նույն համալսարանի կլինիկական օրդինատուրան, իսկ 2007 թվականին՝ «Հանրային առողջություն եւ առողջապահության կառավարոման» ասպիրանտուրան, 2012 թվականին՝ օրդինատուրան՝ «Պրոկտոլոգիա» մասնագիտությամբ:

2008-2010 թվականներին «ԲԲՋ» բժշկական կենտրոնում աշխատել է բժիշկ-էնդոսկոպիստ, 2004-2007թթ․եւ 2008-2013 թվականներին աշխատել է որպես  ԵՊԲՀ «Հանրային առողջության եւ առողջապահության կառավարում» ամբիոնի դասախոս, 2008-2014 թվականներին «Մեծամորի հիվանդանոց» ՊՓԲԸ,  2014-2017թթ․
«ՍլավՄեդ», իսկ 2010-2018թթ․ «Էրեբունի» բժշկական կենտրոններում աշխատել է որպես բժիշկ-էնդոսկոպիստ:

2018թ. սեպտեմբերի 23-ին ընտրվել է Երեւանի ավագանու անդամ («Իմ Քայլը» դաշինք):
2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ Քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
2019թ. հունվարի 18-ին ընտրվել է ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

ԱԺ-ն չընդունեց մեկուսացման նպաստ սահմանող նախագիծը. այն ուղարկվեց առաջարկների ստացման փուլ |armenpress.am|

ԱԺ-ն չընդունեց մեկուսացման նպաստ սահմանող նախագիծը. այն ուղարկվեց առաջարկների ստացման փուլ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ չընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով, մասնավորապես, առաջարկվում է սահմանել մեկուսացման նպաստ: ԱԺ նիստում «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը չընդունեց՝ ստանալով 27 «կողմ» 82 «դեմ» ձայներ: Նախագծով, ըստ էության, առաջարկվում է նախատեսել մեկուսացման նպաստ այն անձանց համար, որոնք վարձու աշխատող են կամ ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահովված անձինք են և պարետատան ցուցումով մեկուսացվել են կամ ինքնամեկուսացվել: Նպաստից չեն օգտվի այն անձինք, որոնք հեռավար են աշխատել, հարկադիր պարապուրդի մեջ են գտնվել, և նրանց աշխատավարձը վճարվել է, ինչպես նաև այն անձանց, որոնք խախտել են ինքնամեկուսացման ու մեկուսացման պայմանները: Զեյնալյանն առաջարկեց նախագիծը տեղափոխել առաջարկությունների ստացման փուլ: Այս առաջարկը քվեարկությամբ ստացավ 85 «կողմ» և 2 «ձեռնպահ» ձայներ: Այսպիսով նախագիծն ուղարկվեց գրավոր առաջարկությունների ստացման փուլ:
12:55 - 04 հունիսի, 2020
Մեկուսացման նպաստ սահմանող օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ․ կառավարությունը դեմ էր
 |armenpress.am|

Մեկուսացման նպաստ սահմանող օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ․ կառավարությունը դեմ էր |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին, որով առաջարկվում է մեկուսացման նպաստ տրամադրել որոշ քաղաքացիների: Օրինագիծն ընդունվեց 98 «կողմ» և 1 «դեմ» ձայներով: «Իմ քայլը» խմբակցության անդամ Նարեկ Զեյնալյանի հեղինակած «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է նախատեսել մեկուսացման նպաստ այն անձանց համար, որոնք վարձու աշխատող են կամ ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահովված անձինք են և պարետատան ցուցումով մեկուսացվել են կամ ինքնամեկուսացվել: Նպաստից չեն օգտվի այն անձինք, որոնք հեռավար են աշխատել, հարկադիր պարապուրդի մեջ են գտնվել և նրանց աշխատավարձը վճարվել է, ինչպես նաև այն անձանց, որոնք խախտել են ինքնամեկուսացման ու մեկուսացման պայմանները: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը հայտնեց, որ կառավարությունը դեմ է օրենքի նախագծին, քանի որ այն չի լուծի առաջադրված խնդիրը և նոր խնդիրներ կառաջացնի գործատուների համար:
20:18 - 03 հունիսի, 2020
Մեղավորներ չպետք է փնտրել, դա կոլեկտիվ պատասխանատվության հարց է. Նարեկ Զեյնալյան

Մեղավորներ չպետք է փնտրել, դա կոլեկտիվ պատասխանատվության հարց է. Նարեկ Զեյնալյան

Քանի դեռ թեստերն ավելացնում ենք և դրական պատասխաններն ավելանում են սա նշանակում է, որ նվազման մասին դեռ խոսք լինել չի կարող, սա դրական պրոցես է։ Հայտնաբերում ենք հանրության շրջանում գտնվող վարակվածներին։ Այս մասին այօսր լրագրողների հետ զրույցում ասաց Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը։  «Երբևէ չենք կարող ֆիքսել, որ կանխարգելիչ միջոցառումները  այս կամ այն ժամանակահատվածում պետք է արվեին և վերջ։ Կանխարգելիչ միջոցառումները շարունակական բնույթ են կրում և պետք է կրեն, դրանք ՝ կախված իրավիճակից անընդհատ փոփոխման են ենթարկվում և պետք է ենթարկվեն։ Ըստ էության, այստեղ մեղավորներ պետք չի փնտրել, սա կոլեկտիվ պատասխանատվության հարց է,  և՛ կառավարության կամ պարետատան կողմից իրականացվող միջոցառումների որակը, և՛ մակարդակը բարձրացնելու , և՛ հանրության շրջանում յուրաքանչյուր անձի զգոնությունը բարձրացնելու, բարձր անձնական պատասխանատվություն ունենալով է պայմանավորված»,- ասաց Զեյնալյանը։ Անդրադառնալով այն հարցին, որ իրարամերժ հայտարարությունները պատճառ են դառնում, որ հանրությունը անլուրջ վերաբերվի խնդրին՝ Զեյնալյանը պատասխանեց, որ «իրարամերժ հայտարարություններ» ձևակերպումը այնքան էլ տեղին չէ, որովհետև այն դիմակները, որոնք  պահանջվում է կրել, 100 տոկոսով չեն ապահովագրում վարակվելուց։ «Բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է դիմակ կրենք, որովհետև առավելապես կանխում է մեր վարակվելը կամ վարակելը։ Չի ասվել, որ դա հարյուր տոկոսով է իրականացվում, բայց եթե կա մի գործողություն, միջոցառում, որը գոնե մեկ տոկոսով կարող է կանխել վիրուսի տարածումը, ուրեմն այն պետք է իրականացնել»,- հավելեց պատգամավորը։  Անդրադառնալով այն հանգամանքին, որ վարակվածության ցուցանիշներով Հայաստանը հայտվել է  կարմիր գոտում, Զեյնալյանը նշեց,որ  մահվան դեպքերով Հայաստանը ամենևին էլ առաջին հորիզոնականներում  չէ։ Ինչ վերաբերում է մահաբերության ցուցանիշին , այն բավականին ցածր է ՝ համեմատած համաշխարային միջինի և շատ երկրներում առանձին արձանագրված մահաբերության գործակիցների հետ։  «Մահաբերության ցուցանիշը հարաբերական է, որը հաշվարկվում է հիվանդների մեջ մահացածների տոկոսային արտահայտությամբ։ Եվրոպական որոշ երկրներում այդ ցուցանիշը գերազանցել է 10 տոկոսը, Հայաստանում 1․5 տոկոսի շրջանակներում է, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է թուլացնենք զգոնությունը, միջոցառումները, որովհետև յուրաքանչյուր քաղաքացու կյանքը, առողջությունը բարձրագույն արժեք է։ Կարելի է ասել, որ մենք պիկին չենք հասել, որովհետև թվերը պետք է սկսեն նվազել և ձգտել զրոյի, որպեսզի մենք կարողանանք ասել, որ պիկին հասել ենք և հաղթահարել։ Սրանից կախված տարբեր պետություններ  տարբեր վարքագիծ են դրսևորում այլ պետությունների նկատմամբ՝ սահմաններ բացել- չբացելու հետ կապված՝  կախված տվյալ երկրների ցուցանիշներից»։ Լրագրողների այն հարցին , թե ինչպիսին են Զեյնալյանի  և Արսեն Թորոսյանի հարաբերությունները այս փուլում, արդյո՞ք Թորոսյանը լսում է իր թիմակիցներին, քանի որ ընդդիմությոինը նշում է, որ պարբերաբար հորդորներ և կոչեր են անում, սակայն նախարարը ականջալուր չի լինում՝ պատգամավորը պատասխանեց․ «Ես չգիտեմ, թե ինչ են գրում մամուլում, բայց իմ՝ պարետատան նիստերի մասնակցության վերաբերյալ դժգոհություններ չեն եղել։ Որքան մեծ լինի մասնակցելիությունը պարետատան աշխատանքներին, այդքան ավելի արդյունավետ կլինի։ Դրանով իսկ պայմանավորված, ինձ հրավիրել են պարետատան նիստերին մասնակցելու, և  ես մասնակցում եմ » ։ Լրագրողների այն դիտարկամնը, որ բոլոր վարակակիրներին՝ անկախ այն բանից, նրանք ասիմպտոմ են, թե ոչ, կոչ է արվում ինքնամեկուսանալ, որպեսզի վարակը չտարածվի, բայց վարչապետը պարետատան նիստից հետո մասնակցում է ճեպազրույցների և արդյո՞ք վերջինս չպետք է ինքնամեկուսանար, Զեյնալյանն ասաց․ «Ասիմպտոմ ձևերին տնային պայմաններում, բժշկի հսկողության տակ պահելը  ճիշտ որոշում է, որովհետև մարդիկ որևէ գանգատ չունեն և այդ անձանց որևէ բժշկական օգնության կարիք չկա, այն փուլում, երբ մարդը որևէ գանգատ չունի։  Հաշվի առնելով՝ առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը այդ քաղաքացիները գտնվում են տեղամասային կամ ընտանեկան բժշկի հսկողության տակ, մինչև լինի գանգատ և կատարվի հոսպիտալացում կամ չլինի գանգատ և անցնի ասիմպտոմ։  Այստեղ վիրուսի վարակելիության աստիճանը  այդքան էլ պարզ չէ, այսինքն երկու անձ կարող են շփվել իրար հետ ու չվարակվեն, իսկ մյուս դեպքում, ուղղակի իրար կողքով անցնելիս վարակվեն»։  Անդրադառնալով այն խնդրին, որ վերակենդանացման բաժանմունքներում բուժում են ստանում և կորոնավիրոսով վարակված անձինք և այլ հիվանդություններով այդտեղ հայտնված քաղաքացինեը, պատգամավորը նշեց, որ պետք է յուրաքանչյուր քաղաքացու, ով մտնում է բժշկական հաստատություն դիտարկել կորոնավիրուսի  պոտենցյալ վարակակիր և վերաբերվել  այդպես։ «Ցանկացած անձ կարող է  այլ գանգատով դիմել հիվանդանոց և պարզվի, որ նա ունեցել է կորոնավիրուս և նա կարող է հանդիսանալ բժշկական հաստատությունում վարակի տարածման աղբյուր, իսկ դրանից հետո բժշկական հաստատությունը դառնա վարակի աղբյուր։ Վերակենդանացման բաժանմունքները  բավականաչափ ծանրաբեռնված են, բայց առողջապահական համակարգը ունի և՛ հիվանդանոցային և մասնագիտական ներուժ, որպեսզի հավելյալ միջոցառումներ իրականացնի։ Այնպես չէ, որ առողջապահության նախարարությունը կոլապսի է ենթարկվել, ուղղակի այն քաղաքացիները, որոնք  վարակված չեն , բայց այլ հիվադնությունների պատճառով ունեն բուժում ստանալու անհրաժեշտություն, պետք  է կարողանան ստանալ այն»,- եզրափակեց պատգամավորը։ 
13:46 - 03 հունիսի, 2020
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց Հայաստանում չգրանցված դեղորայքի ներկրման հարցը |hetq.am|

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց Հայաստանում չգրանցված դեղորայքի ներկրման հարցը |hetq.am|

hetq.am: Խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնությունը: Այս փոփոխություններով ֆիզիկական անձինք հնարավորություն են ստանալու փոստային առաքանիների միջոցով պատվիրել ու ստանալ Հայաստանում գրանցում չունեցող դեղորայք: «Հաշվի առնելով կարանտինային պայմանները՝ կարծում եմ՝ բավականին օգտակար նախագիծ է»,- ասաց հիմնական զեկուցող Սիսակ Գաբրիելյանը: Նախագծի հարակից զեկուցող, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը մանրամասնեց, որ քաղաքացին պետք է դիմի առողջապահության նախարարություն, և վերջինս մեկ օրվա ընթացքում պատասխանի: «Եթե այդ դեղը այդ պահին երկրում առկա չէ, կամ գրանցված է, բայց այդ պահին առկա չէ, քաղաքացին միաժամանակ կցում է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, և անձին տրվում է դեղի միանվագ ներկրման նախնական թույլտվություն: Այդ դեպքում քաղաքացին կարող է դեղ ներկրել և՛ առաքանու միջոցով, և՛ օնլայն պատվիրելու միջոցով»,-ասաց Զեյնալյանը: Վերջինիս խոսքով` այս փոփոխություններն արվում են այն բացը լրացնելու համար, որ կան բազմաթիվ դեղեր, որոնք գրանցված չեն Հայաստանում, բայց բժիշկների կողմից նշանակվում են: Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանն էլ հավելեց, որ փոփոխությունները կյանքի կոչվելու դեպքում քաղաքացիները կկարողանան ոչ միայն սահմանը հատելիս իրենց անհրաժեշտ դեղորայքը ներկրել, այլ նաև պատվիրել:
15:23 - 27 մայիսի, 2020
Քննարկվել է «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը

Քննարկվել է «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը

Մայիսի 20-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ կառավարության հեղինակած «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ դրան կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Ըստ հիմնական զեկուցող ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանի` նախաձեռնությամբ մասնավորապես առաջարկվում է օրենսդրորեն ամրագրել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքները` անկախ նրանց գտնվելու վայրից, սահմանել դատահոգեբուժական փորձաքննությունների իրականացման ընթացակարգ, նախատեսել դատահոգեբուժական փորձաքննությունների հանձաժողովային կարգով իրականացում, սահմանել հարկադիր բուժման ենթարկվող անձանց առողջական վիճակի վերաբերյալ բժշկի կողմից պարտադիր եզրակացություն տալու հստակ ժամկետներ, նախատեսել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց բժիշկ-հոգեբույժին կամ հոգեբուժական կազմակերպություն դիմելու փաստի, իր առողջական վիճակի, հետազոտման, ախտորոշման եւ բուժման ընթացքում պարզված տեղեկությունների` որպես բժշկական գաղտնիքի պաշտպանության մեխանիզմները, ամրագրել բժշկական օգնության եւ սպասարկման պայմանները, ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցների կամ հանդարտեցման մեթոդների իրականացման կարգը: Փոխնախարարի խոսքով` նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է բարելավել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքների իրացումը, տարբեր գործիքների միջոցով սահմանել մեխանիզմներ` դրանց պաշտպանության համար, ապահովել անձանց հոգեկան առողջության ոլորտում առաջացող հարաբերությունների համալիր կարգավորումը: Կարեւորելով նախաձեռնությունը` պատգամավորներն ընդգծել են, որ այն մեկ քայլ առաջ է մարդու իրավունքների պաշտպանության եւ իրացման տեսանկյունից:Նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ՀՀ կառավարության հեղինակած «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերն ու ՀՀ կառավարության հեղինակած «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Լրամշակելու նպատակով հետաձգվել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Կորյուն Մկրտչյանի, Արփինե Դավոյանի, Լուսինե Բադալյանի, Հրաչյա Հակոբյանի, Կարեն Սարուխանյանի հեղինակած «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթի քննարկումը: Պատգամավորները քննարկել եւ հավանություն են տվել խորհրդարանական վերահսկողություն սահմանելու վերաբերյալ հանձնաժողովի որոշման նախագծին, ըստ որի, հանձնաժողովը վերահսկողություն կիրականացնի «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ, 47-րդ եւ 98-րդ հոդվածների (հանձնաժողովի գործունեության ոլորտների մասով) կատարման ընթացքի նկատմամբ:
16:06 - 20 մայիսի, 2020
Կառավարությունը ցանկանում է մասնավորեցվող առողջապահական ընկերությունների պրոֆիլի պահպանման պահանջն իրեն վերապահել |hetq.am|

Կառավարությունը ցանկանում է մասնավորեցվող առողջապահական ընկերությունների պրոֆիլի պահպանման պահանջն իրեն վերապահել |hetq.am|

hetq.am: Կառավարությունն առաջարկում է պետական գույքի 2017-2020 թվականների մասնավորեցման ծրագրում փոփոխություն կատարել` ընձեռելով հնարավորություն մասնավորեցվող առողջապահական կազմակերպությունների պրոֆիլի պահպանումը յուրաքանչյուր դեպքով վերապահել Կառավարությանը: Նախագիծը քննարկվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում: Այն ներկայացրեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը: Նրա խոսքով` անցնող տարվա ընթացքում միայն երեք առողջապահական կազմակերպություն է մասնավորեցման ցանկից հանվել, որից երկուսը` Կառավարության, երրորդը` ԱԺ-ի նախաձեռնությամբ: «Մյուսների դեպքում ունենք ոչ էդքան նպատակահարմարություն պրոֆիլը պահպանելու, ոչ բարձր աստիճանի հետաքրքրվածություն գնորդների կողմից»,- ասաց Նարեկ Բաբայանը: Նրա խոսքով` մասնավորեցված ընկերություններից «Դիլիջան մանկան հակատուբերկուլյոզային առողջարան» ՓԲԸ-ի բաժնետոմսերը մասնավորեցվել է պրոֆիլը պահպանելու պայմանով, սակայն պարտավորությունը չի կատարվել, և այժմ դատական պրոցես է սկսվել: Մասնավորեցվող ընկերությունների ցանկում ընդգրկված Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի առնչությամբ Բաբայանն ասաց, որ կենտրոնը երբ հիմնադրվել է, յուրահատուկ ծառայություն է մատուցել, այժմ պրոֆիլը պահպանելու կարիք չկա, քանի որ գրեթե բոլոր ԲԿ-ներում այդ ծառայությունը մատուցվում է ավելի որակյալ: Կենտրոնը, ըստ Նարեկ Բաբայանի, այժմ կորցրել է գրավչությունը, և գնորդները հետաքրքրություն չեն ցուցաբերում: Բաբայանի խոսքով` մասնավորեցվող ընկերությունը եթե պրոֆիլը պահպանելու պահանջ չունենա, ապա այն մասնավորեցումից հետո կարող է դառնալ բիզնես կենտրոն կամ հյուրանոց, և ավելի եկամտաբեր լինել: Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հետաքրքրվեց, թե կան արդյոք կոնկրետ պլաններ մասնավորեցվող ընկերությունների ճակատագրերի վերաբերյալ և կան պոտենցիալ գնորդներ, որոնք հետաքրքրություն են հայտնել: Բաբայանն արձագանքեց` հիմնական խնդիրը նևրոզների և օրթոպեդիայի կլինիկաների հետ է կապված, քանի որ գնորդների համար պրոֆիլը պահպանելու պայմանով հետաքրքրություն չեն ներկայացնում: Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյան համաձայնեց` ցանկում կան բժշկական կենտրոններ, որոնց պրոֆիլը կարելի է և չպահպանել, բայց կաև նաև այնպիսիք, որոնց պրոֆիլի պահպանումը կարևոր է: «Օրինակ՝ Օրթոպեդիայի կենտրոը, համաձայն եմ, որ պահպանելու կարիք չկա, քանի որ մնացած բոլոր ԲԿ-ներում այդ ծառայություններն ավելի որակով են մատուցվում, բայց այս համավարկային պայմաներում այն ծառայում է Covid-ի համար և պարզ է, որ մինչև տարվա վերջ չի կարող մասնավորեցվել: Ինչ վերաբերում է Կուրորտաբանության ինստիտուտին, այն բացառիկ ծառայություն է մատուցում` հանքային ջրերի նյութաբանական ծառայություն է իրականացնում, և եթե մասնավորեցվի առանց պրոֆիլը պահպանելու՝ պիտի հասկանալ այս ծառայությունն ինչպես է մատուցվելու: Այն կարող է նաև վերականգնողական կենտրոն դառնալ»,- ասաց Զեյնալյանը: Վերջինս նաև հիշեցրեց, որ Նևրոզների կլինիկայի ուղղվող գումարները կրճատվել է, և հոգեկան առողջության խնդիր ունեցող քաղաքացիները փաստի առջև են հայտնվել, նրանց ուղղորդում են հոգեբուժական կլինիկաներ, սակայն նրանց խնդիրն այլ է: Զեյնալյանն առաջարկեց, որ յուրաքանչյուր մասնավորեցվող ԲԿ-ի հարցը խորհրդարանը քննարկի` հասկանալու պրոֆիլի պահպանման կարևորությունը: Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն առաջարկեց նախագիծը լրամշակել և այդ տեսքով ներկայացնել հանձնաժողովին: «Եթե կմշակեիք ընդհանուր սկզբունքներ ու քննարկեիք մեզ հետ, չեմ կարծում, թե այդ պրոցեսը կտուժեր: Դուք հիմա ասում եք` քաշվեք մի կողմ, կառավարությունը կորոշի ամեն հիմնարկի հետ ինչ անել: Ես գտնում եմ, որ այդ մոտեցումը ճիշտ չէ: Եթե ուզում էիք ավելի ճկուն լինել, մեկ այլ մեխանիզմ առաջարկեիք, ընդհանուր սկզբունքների հիման վրա որոշեինք, որ ինչ-ինչ կլինիկաների մասով նման արտնություն տայինք կառավարությանը»,-ասաց Թունյանը: Թունյանը նաև ասաց, որ տեսել է Նարեկ Բաբայանի հարցազրույցը, որտեղ վերջինս խոսում է Հայփոստի` Սարյան փողոցում գտնվող գլխամասային շենքի մասնավորեցման հնարավորության մասին` առանց այդ հարցը քննարկելու խորհրդարանի հետ: «Խորհրդարանի ֆիլտրը անհրաժեշտ է պահպանել, սա է իմ դիրքորոշումը: Եթե հարմար եք գտնում, կարող ենք ինչ-որ ժամանակով հետաձգել հարցի քննարկումը: Կներեք, Ձեր առաջակն ինձ համար ընդունելի չէ»,-ասաց նա: Նարեկ Բաբայանն արձագանքեց, որ պատրաստ է աշխատել հանձնաժողովի հետ, ուստի նախագծի քննարկումը հետաձգվեց երկու ամսով:
13:29 - 20 մայիսի, 2020
Պատգամավորն առաջարկում է մեկուսացած եւ ինքնամեկուսացած աշխատող քաղաքացիների համար անաշխատունակության նպաստ նշանակել
 |armtimes.com|

Պատգամավորն առաջարկում է մեկուսացած եւ ինքնամեկուսացած աշխատող քաղաքացիների համար անաշխատունակության նպաստ նշանակել |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանն առաջարկում է շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդության տարածումը կանխելու նպատակով մեկուսացման կամ ինքնամեկուսացման անհրաժեշտության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում նպաստ տրամադրել (մեկուսացման նպաստ): Պատգամավորը «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին համապատասխան նախագիծն արդեն շրջանառության մեջ է դրել։ Նախագծով՝ մեկուսացում է համարվում անձանց, այդ թվում՝ հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց (կոնտակտավորների) առանձնացումը դրա համար նախատեսված որոշակի տարածքում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը բացառելու եւ վարակի տարածումը կանխելու նպատակով: Իսկ ինքնամեկուսացում է համարվում վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց (կոնտակտավորների) առանձնացումն իրենց մշտական բնակության կամ իր նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու եւ վարակի տարածումը կանխելու նպատակով: Պատգամավորն առաջարկում է վարձու աշխատողին մեկուսացման նպաստ տրամադրել ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված՝ ժամանակավոր անաշխատունակության 14 օրացուցային օրից ոչ ավելի ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար՝ սկսած երկրորդ աշխատանքային օրվանից:Ավելին՝ Armtimes.com-ում։
21:12 - 19 մայիսի, 2020
ՀՀ-ում կորոնավիրուսի պատճառով առավել խոցելի խմբերը կազմում են ընդհանուր աշխատուժի 35 տոկոսը․ Զեյնալյան |aysor.am|

ՀՀ-ում կորոնավիրուսի պատճառով առավել խոցելի խմբերը կազմում են ընդհանուր աշխատուժի 35 տոկոսը․ Զեյնալյան |aysor.am|

aysor.am: Կորոնավիրուսի հետևանքով առաջացած տնտեսական կապերի խզումը և խաթարումը այս կամ այն կերպ ազդել է համաշխարհային աշխատուժի 3.3. մլրդ անձանց վրա, ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը։ «Համաձայն այդ կանխատեսումների՝ միջինից բարձր եկամուտ ունեցող երկրներում գումարային աշխատաժամերը նվազելու են մոտ 7 տոկոսով, որը կազմում է մոտ 100 մլն դրույք աշխատող։ Ըստ այդ հրապարակման՝ առավել խոցելի են կացության և սննդի կազմակերպման, մեծածախ և մանրածախ առևտրի, անշարժ գույքի հետ կապված գործունեություն իրականացնողները, մշակող արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներ», - ասաց Զեյնալյանը։ Նա ընդգծեց, որ 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ այդ ոլորտներում Հայաստանի Հանրապետությունում աշխատել է մոտ 209 հազար քաղաքացի, որոնք կազմում են ընդհանուր աշխատուժի մոտ 35 տոկոսը։
11:49 - 04 մայիսի, 2020
Կերակրողին կորցնելու նպաստ ստացող ուսանողների տարիքային շեմը բարձրացվեց 26-ի |armenpress.am|

Կերակրողին կորցնելու նպաստ ստացող ուսանողների տարիքային շեմը բարձրացվեց 26-ի |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց  «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և հարակից այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագիծը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հայկ Կոնջորյանն ու Նարեկ Զեյնալյանը։ Կոնջորյանը նշել էր, որ կերակրողին կորցրած ուսանողները, որոնք սովորում են առկա ուսուցմամբ բուհերում, գործող օրենսդրությամբ կարող են ստանալ կերակրողին կորցնելու աշխատանքային կենսաթոշակ և կերակրողին կորցնելու նպաստ և այդ իրավունքը կարող են պահպանել մինչև 23 տարեկանը: Այս դրույթը հաստատվել է՝ ելնելով նախկինում գործող 10-ամյա միջնակարգ կրթության և մեկաստիճան բարձրագույն կրթության համակարգից: 2004 թ. ՀՀ-ում անցում է կատարվել երկաստիճան բարձրագույն կրթության համակարգի, իսկ 2009 թ. անցում է կատարվել 12-ամյա միջնակարգ կրթության, որի արդյունքում նշված իրավունքից օգտվող ուսանողները ոչ թե 23 տարեկանում են ավարտում բուհը, այլ ավելի ուշ: Նախագծի նպատակն է շտկել օրենսդրության մեջ գոյացած այն բացը, որի արդյունքում երեխաների մի մասը զրկվել է օրենսդրությամբ օժտված իրավունքից, և տարիքային շեմը 23-ից բարձրացնել 26-ի: «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքում և հարակից այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն` 116 «կողմ» ձայնով:
13:09 - 16 ապրիլի, 2020
Պատգամավորները փոփոխություններ եւ լրացումներ են առաջարկում ՀՀ աշխատանքային օրենսգրքում

Պատգամավորները փոփոխություններ եւ լրացումներ են առաջարկում ՀՀ աշխատանքային օրենսգրքում

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանը, Սոնա Ղազարյանը, Նարեկ Զեյնալյանը մարտի 11-ին նախաձեռնել էին «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ներկայացուցիչներ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից, միջազգային, հասարակական կազմակերպություններից, փորձագետներ, իրավաբաններ: Ծովինար Վարդանյանի ներկայացմամբ՝ նախագծով առաջարկվող կարգավորմամբ ակնկալվում է օրենսդրորեն ամրապնդել աշխատողների, մասնավորապես՝ կանանց իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաեւ խրախուսել տնտեսական գործունեությամբ զբաղվելը: Անդրադառնալով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 105-րդ հոդվածով սահմանված որոշ ձեւակերպումների՝ բանախոսները նշել են, որ առկա են սողանցքներ անբարեխիղճ գործատուների համար: Առաջարկվող կարգավորումներով կբացառվեն նմանօրինակ դեպքերը: Նախագծով առաջարկվող հաջորդ լրացումը վերաբերում է երեխայի ծնվելուց հետո նորածնի հորը տրամադրվելիք վճարովի արձակուրդին: Ըստ նախագծի համահեղինակ Սոնա Ղազարյանի՝ այն հնարավորություն կտա նորածնի հորը երեխայի ծնվելու օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում, իր իսկ ցանկությամբ ստանալու գործատուի հաշվին վճարովի արձակուրդ 5 աշխատանքային օր տեւողությամբ: Հեղինակների խոսքով՝ նմանօրինակ կարգավորումներն ամրագրված են մի շարք երկրների օրենսդրությամբ: Քննարկման մասնակիցները մտքեր են փոխանակել ժողովրդագրական մտահոգիչ վիճակագրական տվյալների, դրական խտրականության, հայրության խրախուսման հարցերի շուրջ:
17:40 - 11 մարտի, 2020
ԱԺ-ն քննարկեց խնամակալության նպաստ սահմանող օրենսդրական  նախագիծը

ԱԺ-ն քննարկեց խնամակալության նպաստ սահմանող օրենսդրական նախագիծը

 ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը , որը ներկայացրել է  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի։ Նախագծով առաջարկվում է սահմանել խնամակալության նպաստ: «Նախագծով առաջարկվում է սահմանել խնամակալության նպաստ, և այդ իրավունքը վերապահել 14 տարին չլրացած անչափահասների խնամակալներին, որոնք ֆիքսված են խնամակալության համակարգում: Առաջարկվում է խնամակալ նշանակված անձանց հաշվառումը խնամակալության նպաստի համակարգում իրականացնել ՀՀ կառավարության սահմանած չափորոշիչների համաձայն»,-ասաց նախագծի հեղինակ Նարեկ Զեյնալյանը։ Պատգամավորը նշեց, որ նախագիծը վերաբերում է շուրջ 450 անձի: Բյուջեի  ծախսը լինելու է շուրջ 140 մլն դրամ: Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում նախագծի վերաբերյալ առաջարկություններ չեն եղել: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը Ազգային ժողովում ներկայացրեց կառավարության դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ: Վերջինս նշեց, որ  կառավարությունում քննարկումը սահուն է անցել,  տեխնիկական փոփոխությունների հետ կապված առաջարկներն ընդունվել են: «Կառավարությունը դեմ չէ նախագծին: Հիմնական աշխատանքը պետք է արվի կառավարության կողմից կարգը մշակելու ընթացքում, պետք է հստակ չափորոշիչներ որդեգրենք, որպեսզի խուսափենք հնարավոր ռիսկերից»,-ասաց Ուդումյանը։ Ուդումյանը ընգծեց, որ կարող են լինել ընտանիքներ, որոնք այդ համակարգում ընդգրկվելու համար, օրինակ՝ կարող են հրաժարվել երեխայից, և երեխայի խնամքով զբաղվի, ասենք, տատիկը:
11:58 - 03 մարտի, 2020
Հակավիրուսային դեղերի և դիմակների թանկացումը բացառվում է. Նարեկ Զեյնալյան |armenpress.am|

Հակավիրուսային դեղերի և դիմակների թանկացումը բացառվում է. Նարեկ Զեյնալյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը կարծում է, որ դեղատներում բժշկական դիմակների պակասը պայմանավորված է նրանով, որ մարդիկ չհիմնավորված խուճապի մեջ են և սկսել են իրենց տներում դիմակներ պահեստավորել: Զեյնալյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: «Այս պահին, որքանով տեղյակ եմ, դեղատներում դիմակները բացակայում են: Սա չհիմնավորված խուճապի արդյունք է, երբ բնակիչները դիմակներ են պահեստավորում իրենց տներում»,-ասաց Զեյնալյանն ու հավելեց՝ դա բացարձակ անիմաստ է: Նա նշեց՝ բժշկական դիմակը վարակվելուց 100-տոկոսով զերծ չի պահում: Պատգամավորը վստահեցրեց՝ Առողջապահության նախարարությունն ունի բավականաչափ պահեստավորված դիմակներ: «Բացառելու ենք, որ որևէ հակավիրուսային դեղորայքի կամ դիմակի թանկացում լինի»,-նշեց նա: Հայաստանի մի շարք դեղատներում բժշկական դիմակների խիստ պակաս է զգացվում, որոշ դեղատներում դրանք առհասարակ չկան, որոշներում էլ վաճառում են սահմանափակ քանակով, օրինակ՝ մեկ անձին առավելագույնը 5 հատ: Որոշ դեղատներ սկսել են դիմակները վաճառել սովորականից շատ ավելի բարձր գնով՝ հասցնելով մինչև 210 դրամի: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը փետրվարի 24-ին հայտարարություն էր տարածել՝ հորդորելով դեղերի շրջանառության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին զերծ մնալ բժշկական դիմակների, հակավիրուսային դեղերի և այլ բժշկական պարագաների գների չհիմնավորված բարձրացումներից, ինչպես նաև  շուկայում արհեստական պակասուրդի ստեղծումից: ՀՀ առողջապահության նախարարությունը փետրվարի 24-ին հայտնել էր, որ համապատասխան ստորաբաժանումները զբաղվում են դեղատներում պաշտպանիչ դիմակների օրեցօր նկատվող պակասի հարցը լուծելու հարցով, դիմել են մի շարք աղբյուրների՝ դիմակների մեծ խմբաքանակ ներկրելու համար:
13:02 - 25 փետրվարի, 2020
Օրակարգում են կորոնավիրուսի ներթափանցման կանխման բոլոր տարբերակները՝ ընդհուպ մինչև Մեղրիի սահմանային անցակետի ժամանակավոր փակման հարցը. Նարեկ Զեյնալյան

Օրակարգում են կորոնավիրուսի ներթափանցման կանխման բոլոր տարբերակները՝ ընդհուպ մինչև Մեղրիի սահմանային անցակետի ժամանակավոր փակման հարցը. Նարեկ Զեյնալյան

ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Իրանի տարածքում կորոնավիրուսի տարածմանը: Նա մասնավորապես նշել է, որ վերոնշյալի առթիվ ոխսել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ և քննարկել ստեղծված իրավիճակը: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև. «Վերջին օրերին FB-ում ակտիվ քննարկում է ծավալվում Իրանում հայտնաբերված կորոնավիրուսով ախտահարման և մահվան դեպքերի շուրջ։ Տեղեկացնեմ, որ այսօր խոսել եմ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ և քննարկել ենք կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ամենօրյա ռեժիմով ստացվում է տեղեկատվություն, ինչը վերլուծության է ենթարկվում, ամենայն մանրամասնությամբ գնահատվում են հնարավոր ռիսկերը և բոլոր հնարավոր զարգացումները։ Օրակարգում են վիրուսի ներթափանցման կանխման բոլոր տարբերակները՝ ընդհուպ մինչև Մեղրիի սահմանային անցակետի ժամանակավոր փակման հարցը»։
14:29 - 23 փետրվարի, 2020