Freedom House

Հայաստանը «Ազատությունն աշխարհում» զեկույցում նահանջել է մեկ հորիզոնականով. Freedom House

 |aravot.am|

Հայաստանը «Ազատությունն աշխարհում» զեկույցում նահանջել է մեկ հորիզոնականով. Freedom House |aravot.am|

aravot.am: Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում» տարեկան զեկույցը, որում Հայաստանը նահանջել է մեկ հորիզոնականով և 54 միավորով շարունակում է մնալ մասամբ ազատ երկիր: Մասնավորապես, Հայաստանը միավոր է կորցրել ֆիզիկական բռնությունից և պատերազմներից պաշտպանված լինելու բաժնում` պայմանավորված 2022թ․ սեպտեմբերյան պատերազմով: Տարածաշրջանի երկրներից առավել բարձր միավոր ունի Վրաստանը` 58 միավոր (մասամբ ազատ), որն անցյալ տարվա համեմատությամբ փոփոխություն չի կրել: Ադրբեջանը նույնպես, ինչպես և նախորդ տարի, 9 միավորով շարունակում է մնալ ոչ ազատ երկիր: Ռուսաստանը 16 միավորով նույնպես անազատ երկրների շարքում է (նախորդ տարի՝ 19 միավոր): Ուշագրավ է, որ Ուկրաինան դիրքերը զիջել է 11 հորիզոնականով և 50 միավորով շարունակում է մնալ մասամբ ազատ երկիր: Զեկույցում՝ Հայաստանին վերաբերող հատվածում նշվում է, որ 2022թ. սեպտեմբերին ադրբեջանական զինուժը մտել է հայկական տարածք, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 200 և վիրավորվել ավելի քան 293 հայ զինվոր։ Երեք խաղաղ բնակիչ է զոհվել, իսկ 20 զինվոր գերի է ընկել։ «Պաշտոնական զեկույցները ներառում են հավաստի ապացույցներ, որ ադրբեջանական զորքերը ռազմական հանցագործություններ են կատարել: Հարձակման թիրախ են դարձել նաև Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերը, որտեղ պատճառվել է զգալի վնաս, և տեղահանվել են հազարավոր խաղաղ բնակիչներ։ Թեև ակտիվ ռազմական գործողությունները տևել են երկու օր, դրան հաջորդած հրադադարը պարբերաբար խախտվել է»,- ասվում է զեկույցում։ Դրանում նաև նշվում է, որ սեպտեմբերյան սրումից հետ արձանագրվել են արոտավայրերի և դաշտերի այրման, ինչպես նաև կենդանիների գողության բազմաթիվ դեպքեր: Զեկույցի՝ հակակոռուպցիոն մեխանիզմների մասին բաժնում ասվում է, որ ՀՀԿ վերնախավի և նրա դաշնակիցների դեմ ուղղված կոռուպցիոն հետաքննությունները մտահոգություններ են առաջացրել երկրի դատական և հետաքննական մեխանիզմների՝ օրենքի արդար կիրառումն ապահովելու կարողության վերաբերյալ: Զեկույցը հիշատակում է, որ 2022թ. հուլիսին Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ղեկավարի պաշտոնակատարը հրաժարական տվեց այն բանից հետո, երբ հրապարակվեց ձայնագրություն, որտեղ նա սպառնում էր ԲԴԽ այն ժամանակվա ղեկավարին, եթե վերջինս հրաժարական չտա։ «Հոկտեմբերին իշխող խմբակցությունն ընտրեց ԲԴԽ երկու նոր անդամներ, այդ թվում արդարադատության նախկին նախարարին, որը նույնպես եղել է իշխող կուսակցության անդամ։ Ընտրությունները դիտարկվեցին որպես քաղաքականապես մոտիվացված»,- ասվում է զեկույցում: Ավելի մանրամասն` aravot.am-ում։  
10:59 - 09 մարտի, 2023
Freedom House-ը կոչ է անում Ադրբեջանին բացելու Լաչինի միջանցքը

Freedom House-ը կոչ է անում Ադրբեջանին բացելու Լաչինի միջանցքը

Freedom House կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանին բացելու Լաչինի միջանցքը։ Այս մասին նշված է կազմակերպության թվիթերյան գրառման մեջ։ «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ մեկ ամիս շարունակվող շրջափակումը մարդասիրական ճգնաժամ է ստեղծում Լեռնային Ղարաբաղում, քանի որ կենսական մատակարարումերը նվազել են: Մենք կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնելու շրջափակումը»ն- նշված է հայտարարության մեջ։ Կազմակերպությունը կոչ է անում նաև միջազգային հանրությանը աջակցություն ցուցաբերելու շրջափակումը վերացնելուն և առանց բռնության բանակցությունների վերադառնալուն․ «Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքները, անվտանգությունը և բարօրությունը պետք է ապահովվեն»։ 2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ։ Շրջափակման պատճառով ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ․ առկա է սննդի, դեղորայքի պակաս: 11 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 8 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 3-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 19 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ, իսկ Արցախում հիվանդներից մեկը մահացել է: Հունվարի 10-ից վթարի պատճառով Արցախում էլեկտրամատակարարումն իրականացվում է տեղական սահմանափակ ռեսուրսի միջոցով, ինտերնետ կապը վերականգնված է։ 34 օր է՝ Արցախը շրջափակման մեջ է։
12:58 - 14 հունվարի, 2023
Հայաստանը դասվում է ազատ երկրների շարքին. Freedom House-ը հարապարակել է «Ազատությունը համացանցում» տարեկան զեկույցը

 |armenpress.am|

Հայաստանը դասվում է ազատ երկրների շարքին. Freedom House-ը հարապարակել է «Ազատությունը համացանցում» տարեկան զեկույցը |armenpress.am|

armenpress.am: Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Ազատությունը համացանցում «Countering the Authoritarian Overhaul of the Internet» վերտառությամբ տարեկան զեկույցը, համաձայն որի՝ Հայաստանը դասվում է ազատ երկրների շարքին: Զեկույցում նշվում է, որ այս տարի Հայաստանը ստացել է 74 միավոր, ի տարբերություն 2021 թ. 71 միավորի: Զեկույցն ընդգրկում է 2021թ․ հունիսի 1-ից 2022 թ․ մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածը։ Զեկույցում Հայաստանին առնչվող անդրադարձում, մասնավորապես, նշված է. «Հայաստանում տեղական և միջազգային քաղաքացիական հասարակության խմբերը համատեղ դատապարտեցին և համոզեցին կառավարությանը՝ չեղյալ համարել ծանր վիրավորանքի մասին հոդվածը քրեական օրենսգրքում՝ ընդունված 2021թ. հուլիսին: Օրենքը, որը քրեականացնում էր պետական պաշտոնյաներին և հասարակական գործիչներին ուղղված վիրավորանքները, կիրառվել է ամբողջ տարվա ընթացքում՝ քրեական պատասխանատվության ենթարկելու այն օգտատերերին, որոնք ուղղել են քննադատական մեկնաբանություններ հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին։ Քաղաքացիական հասարակության ակտիվիստներն իրենց մտահոգությունները հայտնել են դիվանագետների հետ մասնավոր հանդիպումների ժամանակ և հայկական լրատվամիջոցներում, իսկ նրանց առարկությունները այնուհետև մեջբերվել են Սահմանադրական դատարան ուղղված պաշտոնական դիմումի մեջ: Կառավարության պաշտոնյաները համաձայնել են չներառել տվյալ դրույթը 2022 թ. հուլիսին ուժի մեջ մտած նոր քրեական օրենսգրքում և պարտավորվել են ընդգրկուն խորհրդակցություններ անցկացնել ՔՀԿ խմբերի հետ՝ ապագայում ԶԼՄ-ների հետ կապված օրենքներ մշակելիս»: Զեկույցն ամբողջությամբ՝ հասանելի է հետևյալ հղմամբ:
17:00 - 18 հոկտեմբերի, 2022
Ադրբեջանի ԶՈւ-ն պետք է անհապաղ դադարեցնի մահաբեր հարձակումները Հայաստանի տարածքի դեմ․ Freedom House-ը դատապարտել է Բաքվի ագրեսիան |factor.am|

Ադրբեջանի ԶՈւ-ն պետք է անհապաղ դադարեցնի մահաբեր հարձակումները Հայաստանի տարածքի դեմ․ Freedom House-ը դատապարտել է Բաքվի ագրեսիան |factor.am|

factor.am: Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ։ Մասնավորապես, ի պատասխան ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող վայրերին շարունակվող հարվածների, Freedom House-ի նախագահ Մայքլ Ջ. Աբրամովիչը հանդես է եկել հայտարարությամբ: «Ադրբեջանի Զինված ուժերը պետք է անհապաղ դադարեցնեն մահաբեր հարձակումները Հայաստանի տարածքի վրա և հավատարիմ մնան ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից աջակցվող խաղաղ գործընթացին։ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները պետք է ընթանան դիվանագիտական և բանակցային ճանապարհով, այլ ոչ թե հրետանու և անօդաչու թռչող սարքերի հարվածների միջոցով»,- ասվում է հայտարարության մեջ։Աբրամովիչը նաև նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներն արժանի են խաղաղության ու անվտանգության։ «Ինքնիշխան ազգերի վրա ռազմական հարձակումները տեղ չունեն կանոնների վրա հիմնված միջազգային կարգի մեջ, այդ իսկ պատճառով մենք կոչ ենք անում ԱՄՆ կառավարությանը, ժողովրդավարական երկրներին և միջազգային կազմակերպություններին՝ անհապաղ հրադադարի կոչ անելու: Մենք ողջունում ենք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանձնառությունը՝ քննարկումներ անցկացնելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և կոչ ենք անում ժողովրդավարական կառավարություններին դիտարկել լրացուցիչ քայլեր՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։
22:14 - 14 սեպտեմբերի, 2022
Freedom House-ը ողջունում է Հայաստանում «ծանր վիրավորանքի» ապաքրեականացումը |azatutyun.am|

Freedom House-ը ողջունում է Հայաստանում «ծանր վիրավորանքի» ապաքրեականացումը |azatutyun.am|

azatutyun.am: Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը ողջունում է Հայաստանում «ծանր վիրավորանքի» ապաքրեականացումը և ԶԼՄ օրենսդրության շուրջ լայն շրջանակների հետ խորհրդակցություններ ունենալու կառավարության հանձնառությունը: Անցյալ ամռանը միայն իշխանական պատգամավորների ձայներով ընդունված «ծանր վիրավորանքը» քրեականացնելու օրենքը բազմաթիվ քննարկումների առիթ էր դարձել․ «ծանր վիրավորանքը» ապաքրեականացնելու կոչով Հայաստանին էին դիմել միջազգային մի շարք կառույցներ, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը։ Տեղական ու միջազգային փորձագետների տևական քննադատությունից հետո կառավարությունը որոշեց հրաժարվել «ծանր վիրավորանքի» համար քրեական պատասխանատվությունից։ Հուլիսի 1-ից Քրեական նոր օրենսգրքով այս դրույթն այլևս չի գործում։ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի խոսքով՝ այս արարքի համար քաղաքացիները կտուգանվեն միայն Քաղաքացիական օրենսգրքով սահմանված մինչև 3 միլիոն դրամի չափով։   Freedom House-ը նաև հորդորում է Հայաստանի վարչապետին՝ լրջորեն վերաբերվել ԶԼՄ-ների մտահոգություններին և օգտագործել ուղիղ հաղորդակցության ուղիները, ներառյալ բաց և թափանցիկ մամուլի ասուլիսները՝ առողջ ու գործուն ժողովրդավարություն ապահովելու նպատակով:
10:32 - 08 հուլիսի, 2022
Կարեն Անդրեասյանը կարևորում է կարգապահական պատասխանատվության համակարգի ճիշտ գործարկումը

 |armenpress.am|

Կարեն Անդրեասյանը կարևորում է կարգապահական պատասխանատվության համակարգի ճիշտ գործարկումը |armenpress.am|

armenpress.am: Անցնցում արդարադատություն ունենալու համար ամենակարևոր քայլերից մեկը դատավորների կարգապահական պատասխանատվության համակարգի ճիշտ գործարկումն է:  ժողովրդավարության հայկական ֆորումին այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը: Նրա խոսքով՝ այն աշխատանքը, որ հիմա արվում է դատավորների կարգապահական պատասխանատվության համակարգում, նախարարության ամենակարևոր, ամենաարդյունավետ և ամենալուրջ քայլերից մեկն է, որի մասին հասարակությունը, ցավոք սրտի, դեռ լիարժեք պատկերացում չունի: «Մենք զբաղվում ենք դատավորների ավելացմամբ, նոր դատարանների ստեղծմամբ, նոր դատավորներին շենքային և աշխատանքային պայմաններ ապահովելով, դատավորների համար աշխատավարձերի բարձրացմամբ, բայց այս ամենը միասին բավարար չէ: Ամեն դատավոր վճիռը կայացնելիս պիտի իմանա, որ կա կարգապահական վարույթ հարուցող մարմին, որն օբյեկտիվ է: Ամեն դատավոր պիտի իմանա, որ երբ էթիկայի հանձնաժողովը, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բերում են այդ կարգապահական վարույթները բարձրագույն դատական խորհուրդ, այնտեղ լինելու է արդար որոշում»,- ասաց նա: Անդրեասյանը նշեց, որ  դատական համակարգում վեթինգ կա, վեթինգը շարունակվում է, բայց վեթինգը այն վեթինգը չէ, որի մասին ի սկզբանե խոսում էին հասարակական և քաղաքական գործիչները: «Մեծ վեթինգի համար մեզ պետք են սահմանադրական բարեփոխումներ, և այսօր սահմանադրական բարեփոխումները մեզ համար ամենակարևոր հարցերից են: Ինչպես անել վեթինգը, որպեսզի կարողանանք ունենալ ոչ հակասահմանադրական գործընթաց, մենք չենք կարող մեկ օրում դատարկել ամբողջ դատական համակարգը և ունենալ արդարադատության կոլապս»,-հավելեց նա:
15:14 - 20 մայիսի, 2022
Ինչպես ՀՀ-ում բերել ենք ժողովրդավարություն, այնպես էլ բերենք խաղաղություն. վարչապետը համախմբման կոչ արեց

 |armenpress.am|

Ինչպես ՀՀ-ում բերել ենք ժողովրդավարություն, այնպես էլ բերենք խաղաղություն. վարչապետը համախմբման կոչ արեց |armenpress.am|

armenpress.am: Ժողովրդավարությունը այսօր Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և անկախության երաշխավորման և պահպանման կարևորագույն և առանցքային գործոնն է: Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ իր ելույթում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Կարծում եմ, որ շատ կարևոր երկու հարց կա, որին մենք պետք է պատասխանենք: Առաջինը՝ որքանո՞վ է ժողովրդավարությունը ի վիճակի պաշտպանել և պահպանել երկրի անվտանգությունը  և ինչքանո՞վ է ժողովրդավարությունը ի վիճակի պաշտպանել և պահպանել երկրի ինքնիշխանությունը և անկախությունը: Կարծում եմ, որ երկրորդ հարցի պատասխանը և այդ հարցի պատասխանը ես արդեն տվեցի, որ ժողովրդավարությունը այսօր Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և անկախության երաշխավորման և պահպանման կարևորագույն և առնացքային գործոնն է: Եվ մեր խնդիրն է ապացուցել, որ ժողովրդավարությունը, այո, ի վիճակի է ապահովել երկրի արտաքին անվտանգությունը, այդ թվում՝ երկրի ներքին անվտանգությունը: Եվ այս առումով ուզում եմ ընդգծել և կարևորել խաղաղության օրակարգը, որը որդեգրել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը և որի համար մանդատ է տվել Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Ընդհանրապես, կարծում եմ, որ շատ կարևոր է խաղաղության օրակարգի ձևակերպումը և քննարկումը նաև այն տրամաբանությամբ, որ ի վերջո երկրում առանցքային որոշումները, ինչպես արդեն ասացի, ժողովրդավարության կանոններին համապատասխան, Սահմանադրությամբ և օրենսդրությամբ սահմանված կարգով կայացնում է քաղաքացին, շատ կարևոր է, որ մենք ամբողջական և պատշաճ տեղեկատվություն տանք քաղաքացուն, որպեսզի նա իր որոշումների կայացման ժամանակ լինի բավարար չափով տեղեկացված: Ընդհանրապես վերջին շրջանում և շատ հաճախ մենք անդրադառնում ենք խաղաղության օրակարգի հետ առնչվող հարցերին, բանակցային գործընթացներին, պատմությանը: Ոմանք դա մեկնաբանում են, որ բանավեճ է տեղի ունենում նախկին և ներկա իշխանությունների միջև: Դա ամենևին կապ չունի դրա հետ: Եվ մեր կառավարությունը, մեր քաղաքական թիմը իր պարտքն է համարում քաղաքացիներին բավարար և պատշաճ տեղեկատվություն տալ մեզ հետ տեղի ունեցածի վերաբերյալ, որպեսզի քաղաքացին պատշաճ խորությամբ տիրապետի խնդիրներին և հետագայում նաև կայացնի այն որոշումները, որոնք պետք է կայացնի: Այդ տեղեկատվության վերլուծության հիման վրա է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացին կայացրել այն որոշումները, որոնք կայացրել է»,- ասաց վարչապետը: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երկար տարիներ պայքարել են Հայաստանում ժողովրդավարություն հաստատելու համար և կատարել են իրենց առաքելությունը՝ չնայած այն դեռ չի ավարտվել: «Հիմա ժողովրդավարությունն ամրապնդելու համար շատ կարևոր է, որ մենք համախմբվենք մեկ այլ առաքելության շուրջ: Ինչպես Հայաստանի Հանրապետությունում բերել ենք ժողովրդավարություն, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում բերենք խաղաղություն, որովհետև, կարծում եմ, մեկն առանց մյուսի շատ դժվարությամբ կարող է գոյություն ունենալ: Եվ ես առնվազն կարող եմ ուրախությամբ և հպարտությամբ նշել, որ կա քաղաքական իշխանություն Հայաստանի Հանրապետությունում, որը այս առաքելության շուրջ համախմբած է: Կարծում եմ, որ այս առաքելության շուրջ պետք է համախմբվեն Հայաստանի Հանրապետության բոլոր ժողովրդավարական ուժերը, որովհետև մեկը մյուսի շարունակությունն է: Սա չի նշանակում, որ մենք պետք է բոլոր հարցերի շուրջ ունենանք միևնույն տեսակետը և տեսլականը, բայց, կարծում եմ, որ այս փուլում չափազանց կարևոր է, որ մենք իրապես անկեղծ,  իրար աչքերի մեջ նայելով, վերլուծենք մեր երկրի վերջին 30 տարվա պատմությունը և կարողանանք սա անել անկեղծության մթնոլորտում, ազնվության մթնոլորտում:  Ժողովրդավարությունը սրա համար ստեղծում է բավարար պայմաններ: Հետևաբար, ժողովրդավարության մեր առաքելության շարունակությունը խաղաղության մեր առաքելությունն է, որը շատ ավելի ծանր, շատ ավելի դժվար և շատ ավելի մեծ ուժ ու կամք պահանջող առաքելություն է: Ես հավատում եմ և համոզմունք ունեմ, որ մենք իրականացնելու ենք այդ առաքելությունը ևս, որովհետև եթե չլինի համոզմունք, չի լինի նաև պատասխանատվությունը վերցնելու և կրելու պատրաստակամություն»,- ընդգծեց Փաշինյանը:
14:49 - 20 մայիսի, 2022
Միացյալ Նահանգները լավ գործընկեր է ձեռք բերել՝ ի դեմս Հայաստանի կառավարության

 |armenpress.am|

Միացյալ Նահանգները լավ գործընկեր է ձեռք բերել՝ ի դեմս Հայաստանի կառավարության |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարություններն աշխատում են տարբեր ոլորտներում, որոնք միտված են ժողովրդավարության խթանմանը, ժողովրդավարական հաստատությունների կառուցմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, տնտեսության զարգացմանը: Ժողովրդավարության հայկական ֆորումի ընթացքում ունեցած ելույթում այս մասին ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:  «Միացյալ Նահանգները  լավ գործընկեր է ձեռք բերել՝ ի դեմս Հայաստանի կառավարության: Մենք աշխատում ենք տարբեր ոլորտներում, որոնք միտված են ժողովրդավարության խթանմանը, ժողովրդավարական հաստատությունների կառուցմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, տնտեսության զարգացմանը: Եվ մի բան, որ ամենակարևորն է, կարծում եմ, դա մարդկային կապիտալում ներդրումներն են: Դրանք բացարձակ մեծ անհրաժեշտություն ունեն: Եթե մարդկային կապիտալում ներդրում չես անում, չես կարող հաջողության հասնել այլ ոլորտներում»,- ասաց դեսպանը: Անդրադառնալով ՀՀ վարչապետի այն  մտքին, որ քաղաքացիներին պետք է պատրաստել ժողովրդավարությանը մասնակից լինելուն՝ դեսպանը կարծիք հայտնեց, որ դա կարևոր գործոն է, որպեսզի ժողովրդավարությունը զարգացում ապրի:
14:34 - 20 մայիսի, 2022
Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության ամենակարևոր ինստիտուտը քաղաքացու ինստիտուտն է. Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության ամենակարևոր ինստիտուտը քաղաքացու ինստիտուտն է. Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետությունը 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո շատ մեծ ցնցումների միջով անցավ և Հայաստանի Հանրապետության քաղաքացին էր, որ կանխեց Հայաստանի Հանրապետության պետականության փլուզումը, ինքնիշխանության և անկախության կորուստը: Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ իր ելույթում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ողջունում եմ ժողովրդավարության հայկական ֆորումի անցկացումը: Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը այս վերնագրով ֆորում անցկացնելու ճիշտ վայրն է: Նույնիսկ ճիշտ ժամանակն է այս ֆորումը անցկացնելու և ճիշտ  վերնագրի ներքո է անցկացվում, որովհետև, սովորաբար, ասում եմ, որ ժողովրդավարությունը Հայաստանի Հանրապետության միջազգային հիմնական բրենդն է: Սովորաբար, Հայաստանի Հանրապետությունում այս պնդումն անելիս ես հղում եմ անում միջազգային ամենատարբեր կազմակերպությունների հրապարակած զեկույցներին, բայց քանի որ այստեղ այդ հրապարակումների, զեկույցների հետ առնչություն ունեցող բազմաթիվ մարդիկ կան, ես հիմա ուզում եմ հարցին նայել հակառակ կողմից: Զեկույցները կարևոր են, բայց ամենաէականը չեն: Զեկույցներն իրականում ոչ թե պատճառ են, այլ արդյունք են: Ես ուզում եմ արձանագրել, որ եթե Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության մասին խոսելիս հղում եմ անում միջազգային կազմակերպութունների զեկույցներին, հիմա ես ուզում եմ ժողովրդավարության մասին խոսելիս հղում անել Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, քանի որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության ամենակարևոր ինստիտուտը քաղաքացու ինստիտուտն է, և ես կարծում եմ, որ հենց քաղաքացին է Հայաստանի Հանրապետության ժողովրդավարության առանցքային երաշխավորը»,- ասաց վարչապետը: Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ դա պայմանավորված է նրանով, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին գիտի, որ ինքը որոշող է, որ ինքը որոշում կայացնող հիմնական և առանցքային սուբյեկտն է այնպես, ինչպես նախատեսված է Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ: «Ինչո ՞վ է ընդհանրապես տարբերվում ժողովրդավարական երկրի քաղաքացին, պայմանականորեն ասած, ոչ ժողովրդավարական երկրի քաղաքացուց: Մի շատ, կարծում եմ, էական հանգամանքով: Ժողովրդավարական երկրի քաղաքացին ավելի մեծ պատասխանատվություն է զգում ինքն իր վրա, և հետևաբար, ժողովրդավարական երկրի քաղաքացին մտածելուն, խորհելուն, վերլուծելուն, կշռելուն ավելի մեծ և ավելի շատ ժամանակ է տրամադրում: Ժողովրդավարական հասարակությունում յուրաքանչյուր քաղաքացի զգում է, տեսնում է, գիտի իր պատասխանատվությունը երկրի այսօրվա, երեկվա և ապագայի համար: Հետևաբար, ուզում եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունը 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո շատ մեծ ցնցումների միջով անցավ և Հայաստանի Հանրապետության քաղաքացին էր, որ կանխեց Հայաստանի Հանրապետության պետականության փլուզումը, ինքնիշխանության և անկախության կորուստը»,- ընդգծեց Փաշինյանը: Վարչապետն առաջարկեց ծափահարել Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, ով Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության առանցքը, հենասյունն ու անկյունաքարն է:  
13:22 - 20 մայիսի, 2022
«Առանց Թրեյսի Հայաստան». ցուցարարները կոչ են անում հետ կանչել Հայաստանում ԱՄՆ դեսպանին

«Առանց Թրեյսի Հայաստան». ցուցարարները կոչ են անում հետ կանչել Հայաստանում ԱՄՆ դեսպանին

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները այսօր Ֆրանսիայի հրապարակից քայլերթով շարժվեցի դեպի Բաղրամյան 26՝ ՀՀ նախագահի նստավայր, ապա դեպի Հանրապետության հրապարակում: Նրանք հրապարակում են՝ Marriott Armenia Hotel-ի դիմաց, որտեղ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ու Freedom House միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ տեղի է ունենում «Ժողովրդավարության հայկական ֆորումը»: Այս պահին ֆորումում ելույթ է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ներկա են նաև Հայաստանում ԵՄ ու ԱՄՆ դեսպանները: Ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը խոսեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի մասին՝ նշելով, թե «նա ինչպես կարող է գնալ Ադրբեջան, հանդիպել բռնակալ Ալիևի հետ, հետո գալ, Հայաստանում ժողովրդավարության դասեր տալ»: Նա նշեց, որ պետք է հետ կանչել Հայաստանում ԱՄՆ դեսպանին: Նրա ելույթից հետո հավաքվածները սկսեցին վանկարկել «առանց Թրեյսի Հայաստան»:
12:22 - 20 մայիսի, 2022
ՄԻՊ-ը և Freedom House-ի Եվրոպայի ու եվրասիական ծրագրերի տնօրենը համագործակցությունը խորացնելու նոր հնարավորություններ են նախանշել

ՄԻՊ-ը և Freedom House-ի Եվրոպայի ու եվրասիական ծրագրերի տնօրենը համագործակցությունը խորացնելու նոր հնարավորություններ են նախանշել

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի ու եվրասիական ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտին։ Քրիստիննե Գրիգորյանը ողջունել է գործընկերոջը ՄԻՊ աշխատակազմում՝ անդրադառնալով թե՛ Պաշտպանի առաքելության մարտահրավերներին և թե՛ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի առաջնահերթություններին։ Մարկ Բեհրենդտն իր հերթին վստահություն է հայտնել, որ Քրիստիննե Գրիգորյանն իր կարևոր նպաստը կբերի Պաշտպանի գրասենյակի ինստիտուցիոնալ զարգացման գործում։ Իր գործունեության նախանշած առաջնահերթությունների շրջանակում Պաշտպան Գրիգորյանը նշել է անվտանգային խնդիրների լուծումներում մարդու իրավունքների պաշտպանության մոտեցումների ընդունումը։ Պաշտպանը ներկայացրել է նաև պատերազմի հումանիտար հետևանքների վերացման հարցերին, հատկապես գերիների ու անհետ կորած անձանց հայրենադարձման ու անհետ կորած անձանց ընտանիքներին օգտակար ու պատասխանատու տեղեկատվության տրամադրման անհրաժեշտությունը։ Գործունեության առաջնահերթությունների շրջանակում Քրիստիննե Գրիգորյանն անդրադարձել է նաև ատելության խոսքի դեմ պայքարի, խտրականության բոլոր ձևերի բացառման և կանանց իրավունքների պաշտպանության իր նպատակադրմանը։ Մարկ Բեհրենդտի հարցմամբ Պաշտպանն անդրադարձել է նաև այս օրերին հավաքների ազատության իրավունքի իրացման ընթացքի խնդիրներին, մարդու իրավունքների խախտումների դեպքերով ՄԻՊ աշխատակազմի լիազորություններին, գործիքակազմին և իրականացվող աշխատանքներին։ Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը Մարդու իրավունքների պաշտպանությանը միտված համագործակցությունը խորացնելու նոր հնարավորություններ են նախանշել։
18:39 - 19 մայիսի, 2022
Կոչ ենք անում բնակիչներին խաղաղ իրականացնել իրավունքի դրսևորումը, իսկ ոստիկանությանը՝ զերծ մնալ անհավասար ուժի կիրառումից․ Freedom House |news.am|

Կոչ ենք անում բնակիչներին խաղաղ իրականացնել իրավունքի դրսևորումը, իսկ ոստիկանությանը՝ զերծ մնալ անհավասար ուժի կիրառումից․ Freedom House |news.am|

news.am: Մեզ մտահոգում է Հայաստանում տեղի ունեցող ցույցերի ժամանակ լրագրողների, հասարակական գործիչների և հասարակ քաղաքացիների դեմ կիրառվող բռնությունը: Այս մասին ասվում է Freedom House հասարակական կազմակերպության Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ: «Կոչ ենք անում բնակիչներին խաղաղ իրականացնել իրենց հիմնարար իրավունքի դրսևորումը, իսկ ոստիկանությանը կոչ ենք անում զերծ մնալ անհավասար ուժի կիրառումից: Հայաստանի իշխանությունները և ընդդիմությունը պետք է հարգեն ժողովրդավարական և իրավապաշտպան ինստիտուտների, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների անխափան գործունեությունը, որն անհրաժեշտ է քաղաքացիների իրավունքների ապահովման համար՝ ժողովրդավարական սկզբունքների համաձայն»,- ասվում է հայտարարությունում:
10:38 - 14 մայիսի, 2022
Հայաստանն առաջընթաց է գրանցել «Freedom House»-ի՝ ժողովրդավարության մակարդակը գնահատող նոր զեկույցում |1lurer.am|

Հայաստանն առաջընթաց է գրանցել «Freedom House»-ի՝ ժողովրդավարության մակարդակը գնահատող նոր զեկույցում |1lurer.am|

1lurer.am: Freedom House-ը հրապարակել է իր Nations in Transit 2022 տարեկան զեկույցը՝ անդրադառնալով եվրասիական 29 երկրներին, այդ թվում՝ Հայաստանին։ Իրավապաշտպան կազմակերպության պնդմամբ՝ 2004-ից սկսած՝ նախկինում ավտորիտար երեք երկրներ՝ Մոլդովան, Կոսովոն և Հայաստանը, քայլեր են ձեռնարկել ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ, որի արդյունքում դարձել են հիբրիդային ռեժիմներ: Հայաստանը, ըստ Freedom House-ի զեկույցի, ընդհանուր ցուցանիշով առաջընթաց է գրանցել՝ հնարավոր առավելագույն 7 միավորից, որն առավել ժողովրդավար երկրի ցուցանիշն է, ստանալով 3.04 միավոր նախորդ տարվա 2.96 միավորի փոխարեն: Հայաստանն առաջընթաց է գրանցել հետազոտվող մի քանի ոլորտում, ներառյալ ժողովրդավարական կառավարումը, ընտրական գործընթացը և դատաիրավական համակարգի զարգացումն ու անկախությունը՝ միևնույն ժամանակ նահանջելով անկախ մամուլի ցուցանիշում: Տոկոսային ցուցանիշով երկրի ժողովրդավարության զարգացման մակարդակը կազմում է 34%: Ըստ Freedom House-ի՝ այն երկրները, որոնք անցում են կատարել ավտորիտար կառավարման ձևից հիբրիդայինի, ավելի խոստումնալից են, թեև ամբողջապես «դեռևս չեն համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին»: Իրավապաշտպան կազմակերպությունը նկատում է, որ, օրինակ, Հայաստանում «2018 թվականին քաղաքացիներն օգտագործեցին բողոքի շարժումը և մրցակցային ընտրությունների շարքը, որոնցից վերջինը կայացավ 2021-ին՝ վճռականորեն վերջ դնելով Հանրապետական կուսակցության բազմամյա կառավարմանը։ Այդ ժամանակվա առաջնորդները փոխարինվեցին քաղաքական գործիչների նոր սերնդով, որոնք, չնայած նկատելի թերություններին, հիմնականում հանձնառություն ունեն դեպի ժողովրդավարություն և հանրային շահ»: Բացի դրանից՝ նշվել է, որ ՀՀ-ն և Մոլդովան այն երկրների թվին են պատկանում, որտեղ խորհրդարանում միայն մեկ կուսակցություն է գերակշռող։ Շեշտվել է, որ Հայաստանում քաղաքացիական հասարակության խմբերը կարողացել են կանխել իշխող կուսակցության առաջ քաշած մի օրինագիծ, որի արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը կհայտնվեր իշխանական վերահսկողության ներքո։ Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև ԼՂ երկրորդ պատերազմին՝ նշելով, որ ԼՂ-ում ՀՀ ԶՈՒ-երի դեմ սկսած Ալիևի զինված հարձակման հետևանքով հազարավոր մարդիկ սպանվել կամ տեղահանվել են։ Հայաստանը, ըստ զեկույցի, հետխորհրդային երկրներից զիջում է միայն Ուկրաինային, Վրաստանին ու Մոլդովային՝ իր հետևում թողնելով Կենտրոնական Ասիայի հանրապետությունները, Բելառուսը, Ռուսաստանն ու Ադրբեջանը:
11:47 - 20 ապրիլի, 2022