Freedom House-ը կոչ է անում Ադրբեջանին բացելու Լաչինի միջանցքը
12:58 - 14 հունվարի, 2023

Freedom House-ը կոչ է անում Ադրբեջանին բացելու Լաչինի միջանցքը

Freedom House կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանին բացելու Լաչինի միջանցքը։ Այս մասին նշված է կազմակերպության թվիթերյան գրառման մեջ։

«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ մեկ ամիս շարունակվող շրջափակումը մարդասիրական ճգնաժամ է ստեղծում Լեռնային Ղարաբաղում, քանի որ կենսական մատակարարումերը նվազել են: Մենք կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնելու շրջափակումը»ն- նշված է հայտարարության մեջ։

Կազմակերպությունը կոչ է անում նաև միջազգային հանրությանը աջակցություն ցուցաբերելու շրջափակումը վերացնելուն և առանց բռնության բանակցությունների վերադառնալուն․ «Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքները, անվտանգությունը և բարօրությունը պետք է ապահովվեն»։

2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ։

Շրջափակման պատճառով ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ․ առկա է սննդի, դեղորայքի պակաս:

11 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 8 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 3-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 19 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ, իսկ Արցախում հիվանդներից մեկը մահացել է:

Հունվարի 10-ից վթարի պատճառով Արցախում էլեկտրամատակարարումն իրականացվում է տեղական սահմանափակ ռեսուրսի միջոցով, ինտերնետ կապը վերականգնված է։

34 օր է՝ Արցախը շրջափակման մեջ է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել