ՀԱՄԱՍ

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն հանձնառու են մնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
 |azatutyun.am|

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն հանձնառու են մնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուրբաթ օրը Սպիտակ տանն ընդունել է Եվրամիության առաջնորդներին՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։ ԱՄՆ-ԵՄ գագաթնաժողովի մասին համատեղ հայտարարությունում նշված է, որ նախկինի պես հանձառու են մնում՝ առաջ մղելու Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու գործընթացը՝ հիմնված միմյանց ինքնիշխանությունը, սահմանների անձեռնմխելիությունը և տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչելու վրա։ Ադրբեջանին կոչ է արվել ապահովել Լեռնային Ղարաբաղում մնացած կամ իրենց տները վերադառնալու ցանկություն ունեցող մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը։ Բոլոր կողմերին կոչ է արվել ձեռնպահ մնալ ուժ կիրառելուց կամ ուժի դիմելու սպառնալիքներից։ ԱՄՆ-ԵՄ համատեղ հայտարարությունը խստորեն դատապարտում է «Համաս»-ին և նրա դաժան ահաբեկչական հարձակումը Իսրայելի վրա։ «Ահաբեկչությունը ոչ մի արդարացում չունի։ Մենք հաստատում ենք Իսրայելի ինքնապաշտպանվելու իրավունքը այդ նողկալի հարձակումներից», - նշված է փաստաթղթում։ Հանդիպմանը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասել է, որ միասին կանգնած են Իսրայելի կողքին՝ ընդդեմ ահաբեկչության, նշել, որ պաղեստինցի ժողովուրդը ևս «Համաս»-ի զոհն է։ Շառլ Միշելն ասել է, թե ցանկանում են խաղաղության գործընթաց՝ հիմնված երկու պետության սկզբունքի վրա։ ԱՄՆ նախագահը երեկ կայացած այդ հանդիպմանը ասել էր, որ Իսրայելից ու Եգիպտոսի նախագահից հավաստիացումներ է ստացել, որ հումանիտար օգության համար Գազայի հատվածի անցակետը կբացվի, ասել, որ քննարկում են իրավիճակը Իսրայելում և Ուկրաինայում ու նաև տնտեսական հարցեր է շոշափել՝ առաջարկելով քննարկել մետաղի, ալյումինի, օգտակար կարևոր հանածոների, նրա խոսքերով, «անարդար առևտուրը»։ Նահանգները և Եվրամիությունը Ռուսաստանին կոչ են արել դադարեցնել դաժան պատերազմը և անհապաղ, ամբողջովին ու առանց վերապահումների դուրս բերել զորքերը Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված տարածքից։ ԱՄՆ-ի և Եվրոպայի առաջնորդները վերահաստատել են աջակցությունը Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանը և նրանց եվրոպական ձգտումներին։
18:56 - 21 հոկտեմբերի, 2023
Սա պատերազմ է՝ ընդդեմ զավթիչների․ ՀԱՄԱՍ-ի խոսնակ

Սա պատերազմ է՝ ընդդեմ զավթիչների․ ՀԱՄԱՍ-ի խոսնակ

ՀԱՄԱՍ-ի խոսնակ Խալեդ Քադոմին «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության հետ զրույցում հայտարարել է, որ խմբավորման ռազմական օպերացիան հանդիսանում է պատասխան այն վայրագությունների, որոնց բախվել են պաղեստինցիները տասնամյակի ընթացքում։ «Մենք ուզում ենք, որ միջազգային հանրությունը դադարեցնի վայրագությունները Գազայում, պաղեստինյան ժողովրդի դեմ, մեր սրբավայրերում, ինչպիսին Ալ-Աքսան է։ Այդ ամենն է այս կռիվը սկսելու պատճառը»,- ասել է նա։ Հարցին՝ ՀԱՄԱՍ-ը պատա՞նդ է վերցրել իսրայելցի զինվորների ու խաղաղ բնակիչների, Քադոմին պատասխանել է․ «Նրանք պատանդ չեն, ռազմագերի են»։ Նա հավելել է, որ «իսրայելցի վերաբնակեցվածները նույնպես օկուպանտ են հանդիսանում՝ նաեւ միջազգային իրավունքի համաձայն»։ «Ուստի, իրավիճակն այսօր հանդիսանում է պատերազմ զավթիչների դեմ»,- ասել է նա։ Լուսանկարը՝ Reuters-ի
13:32 - 07 հոկտեմբերի, 2023
Եթե ՀԱՄԱՍ-ը խախտի հրադադարը և հարձակվի Իսրայելի վրա, մեր պատասխանը կլինի շատ հզոր. Նեթանյահու |tert.am|

Եթե ՀԱՄԱՍ-ը խախտի հրադադարը և հարձակվի Իսրայելի վրա, մեր պատասխանը կլինի շատ հզոր. Նեթանյահու |tert.am|

tert.am: Պաղեստինյան արմատականների կողմից Գազայի հատվածում հրադադարի ռեժիմի հնարավոր խախտման դեպքում Իսրայելի պատասխանը շատ հզոր կլինի: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն` ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ Երուսաղեմում մի քանի ժամ տևած բանակցություններից հետո համատեղ ելույթի ժամանակ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:«Եթե ՀԱՄԱՍ-ը խախտի հրադադարը և հարձակվի Իսրայելի վրա, մեր պատասխանը կլինի շատ հզոր»,-ասել է Նեթանյահուն: Նա նաև շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և ամերիկյան դիվանագիտության ղեկավարին «Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին աջակցելու համար»:«Ինչ վերաբերում է բուն խաղաղությանը (պաղեստինցիների հետ), ֆորմալ խաղաղության հաստատմանը, նախագահ Բայդենը միանգամայն իրավացի է, երբ ասում է, որ խաղաղություն հնարավոր չէ ձեռք բերել նախքան Իսրայելի ճանաչումը որպես անկախ հրեական պետություն: Դա (հակամարտության լուծման) բանալին է»,-ավելացրել է նա:
16:22 - 25 մայիսի, 2021
Եվրահանձնաժողովի ղեկավարը ողջունում Է զինադադարն Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ |armenpress.am|

Եվրահանձնաժողովի ղեկավարը ողջունում Է զինադադարն Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ |armenpress.am|

armenpress.am: Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյանենը ողջունում Է հրադադարի ռեժիմն Իսրայելի եւ ՀԱՄԱՍ շարժման միջեւ: Մայիսի 21-ին այդ մասին նա գրել Է Twitter-ում։ «Ես ողջունում եմ հրադադարը, որն այսօր ժամը 2-ին ուժի մեջ Է մտել Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ: Ես երկու կողմերին կոչ եմ անում ամրակայել այն եւ կայունացնել իրադրությունը երկարաժամկետ հեռանկարով: Միայն քաղաքական որոշումը կապահվի կայուն խաղաղություն եւ անվտանգություն բոլորի համար»,- նշել Է նա: Հրադադարի ռեժիմն ուժի մեջ Է մտել մայիսի 21-ին պաղեստինյան եւ իսրայելական ժամանակով 02:00-ին (Երեւանի ժամանակով 03:00-ին) Իսրայելի եւ Գազայի հատվածի պաղեստինյան խմբավորումների միջեւ: Գազայում գործող խմբավորումները եւ իսրայելական բանակը հարվածներ են փոխանակել մայիսի10-ից: Հրթիռակոծումները հետեւել են Արեւելյան Երուսաղեմում Ալ Աքսա մզկիթի մոտ անկարգություններին, որոնք ծայր են առել Շեյխ Ջարահ թաղամասում արաբ ընտանիքներով բնակեցված տների բռնագրավման մասին իսրայելական դատարանի վճռի պատճառով:
11:48 - 21 մայիսի, 2021