tert.am: Իսրայելական կործանիչները շաբաթ գիշեր խոցել են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական ճամբարի հրթիռային համակարգը, որը տեղակայված է Գազայի հատվածում:
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով երկրի բանակային ծառայությանը, դա տեղի է ունեցել ի պատասխան այրվող նյութերով և պայթուցիկներով համալրված օդապարիկների արձակմանը: Նշվում է, որ օդապարիկները Գազայի հատվածից արձակվել էին Իսրայելում հրդեհներ առաջացնելու նպատակով:
Իսրայելական կործանիչները ողջ օրվա ընթացքում հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ-ի ռազմական ճամբարի և հրթիռների արձակման կայանի ուղղությամբ:
comment.count (0)