Եվրահանձնաժողովի ղեկավարը ողջունում Է զինադադարն Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ |armenpress.am|
11:48 - 21 մայիսի, 2021

Եվրահանձնաժողովի ղեկավարը ողջունում Է զինադադարն Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ |armenpress.am|

armenpress.am: Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյանենը ողջունում Է հրադադարի ռեժիմն Իսրայելի եւ ՀԱՄԱՍ շարժման միջեւ: Մայիսի 21-ին այդ մասին նա գրել Է Twitter-ում։

«Ես ողջունում եմ հրադադարը, որն այսօր ժամը 2-ին ուժի մեջ Է մտել Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ: Ես երկու կողմերին կոչ եմ անում ամրակայել այն եւ կայունացնել իրադրությունը երկարաժամկետ հեռանկարով: Միայն քաղաքական որոշումը կապահվի կայուն խաղաղություն եւ անվտանգություն բոլորի համար»,- նշել Է նա: Հրադադարի ռեժիմն ուժի մեջ Է մտել մայիսի 21-ին պաղեստինյան եւ իսրայելական ժամանակով 02:00-ին (Երեւանի ժամանակով 03:00-ին) Իսրայելի եւ Գազայի հատվածի պաղեստինյան խմբավորումների միջեւ:

Գազայում գործող խմբավորումները եւ իսրայելական բանակը հարվածներ են փոխանակել մայիսի10-ից: Հրթիռակոծումները հետեւել են Արեւելյան Երուսաղեմում Ալ Աքսա մզկիթի մոտ անկարգություններին, որոնք ծայր են առել Շեյխ Ջարահ թաղամասում արաբ ընտանիքներով բնակեցված տների բռնագրավման մասին իսրայելական դատարանի վճռի պատճառով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել