Ղազախստան

Ղազախստանը պետություն է Եվրասիայում։ Մինչև 1936 թվականը եղել է Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կազմում՝ որպես ինքնավար հանրապետություն։ Հետագայում՝ մինչև անկախացումը (1991 թվական), ունեցել է ԽՍՀՄ միութենական հանրապետության կարգավիճակ։ Այդ ընթացքում մայրաքաղաքը եղել է Ալմա Աթան, անկախացումից հետո տեղափոխվել է Նուր-Սուլթան։

Երկրի նախագահը Կասիմ-Ժոմարտ Տոկաևն է։

Վրաստանի և Ղազախստանի վարչապետները քննարկել են Սև ծովի նավահանգիստներով էներգիայի տարանցման ավելացման հարցը |armenpress.am|

Վրաստանի և Ղազախստանի վարչապետները քննարկել են Սև ծովի նավահանգիստներով էներգիայի տարանցման ավելացման հարցը |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Թբիլիսին ողջունում է Աստանայի էներգառեսուրսների՝ մասնավորապես նավթի և նավթամթերքների փոխադրման ծավալների ավելացման հեռանկարները Վրաստանի տրանսպորտային ենթակառուցվածքով և Սև ծովի նավահանգիստներով։  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական հարթակը՝ մանրամասնելով, որ հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 5-ին Վրաստանի վարչապետի՝ Ղազախստան կատարած երկօրյա պաշտոնական այցի շրջանակներում։ «Թբիլիսին ողջունում է Վրաստանի տրանսպորտային ենթակառուցվածքով և սևծովյան նավահանգիստներով ղազախական էներգառեսուրսների, մասնավորապես նավթի և նավթամթերքների փոխադրման ծավալների ավելացման հեռանկարները», - ասել է Վրաստանի վարչապետը։ Նա նաև նշել է, որ նպատակահարմար է ակտիվացնել աշխատանքը «Միջին միջանցքի» զարգացմանը նպաստելու և լրացուցիչ բեռներ ներգրավելու համար։ Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանը հնարավորություն ունի կապող օղակ դառնալ Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Հարավային Ասիայի, ինչպես նաև Կենտրոնական և Արևելյան Ասիայի միջև։  «Միջազգային հաղորդակցության ուղիները թույլ են տալիս մեզ դառնալ թվային հանգույց Եվրոպայի և Ասիայի միջև»,- ընդգծել է նա։ Ղազախստանի վարչապետն, իր հերթին, նշել է, որ Աստանան վճռականորեն հավատարիմ է տարածաշրջանային կապի ընդլայնմանը և համապատասխան ենթակառուցվածքների ու պայմանների համակարգված բարելավմանը: Նա նաև ընդգծել է, որ երկու երկրներն էլ ակտիվորեն համագործակցում են Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու զարգացման գործում։  
20:30 - 05 փետրվարի, 2025
Ղազախստանը նախնական զեկույց է հրապարակել Ակտաուում տեղի ունեցած օդային աղետի մասին |armenpress.am|

Ղազախստանը նախնական զեկույց է հրապարակել Ակտաուում տեղի ունեցած օդային աղետի մասին |armenpress.am|

armenpress.am: Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը նախնական զեկույց է հրապարակել Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական AZAL ինքնաթիռի կործանման հետաքննության վերաբերյալ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։  «Ադրբեջանական ավիաուղիների Embraer-190 օդանավի վթարի հետաքննության վերաբերյալ նախնական զեկույցը հրապարակված է տրանսպորտի նախարարության պաշտոնական կայքում»,- ասված է հաղորդագրության մեջ։ Փաստաթղթի համաձայն՝ ·         ավիադիսպետչերները նախազգուշացրել են AZAL ինքնաթիռի անձնակազմին Գրոզնիում իրականացվող «Կարպետ» պլանի մասին, ·         անձնակազմը հայտնել է հետևի նստատեղերի հատվածում ուժեղ հարվածի և պայթյունի մասին, ·         վթարից առաջ անձնակազմը քաոսային կերպով փոխել է թռիչքի ուղին, և նկատվել է բարձրության կտրուկ աճ և նվազում, ·         հիդրոտեխնիկան և էլեկտրական լարերը վնասվել են արտաքին առարկաների պատճառով նախքան օդանավի գետնին բախվելը։ Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը հրապարակել է նաև անձնակազմի և ցամաքային ծառայությունների միջև բանակցությունների հատվածները։ Քննչական հանձնաժողովը շարունակում է մանրամասն ուսումնասիրել ինքնաթիռի կողային կառույցներին հասցված վնասը։ Բաքվից Գրոզնի թռչող ադրբեջանական Embraer 190 ինքնաթիռը դեկտեմբերի 25-ի առավոտյան վթարի էր ենթարկվել Ղազախստանի արևմտյան Ակտաուի մոտակայքում։ Ինքնաթիռում եղել է անձնակազմի հինգ անդամ և 62 ուղևոր, այդ թվում՝ 16-ը ՌԴ քաղաքացի, այդ թվում՝ 11-ամյա աղջիկ, 37-ը Ադրբեջանի քաղաքաց, 6-ը՝ Ղազախստանի և երեքը՝ Ղրղզստանի քաղաքացի։  
20:35 - 04 փետրվարի, 2025
Կդյուրացվի Հայաստանի և Ղազախստանի միջև ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների գործընթացը
 |1lurer.am|

Կդյուրացվի Հայաստանի և Ղազախստանի միջև ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների գործընթացը |1lurer.am|

1lurer.am: Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության կառավարությունների միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին 2006 թ. նոյեմբերի 6-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրինագծին: Ըստ հիմնավորման՝ ներկայումս երկու երկրների միջև բեռնափոխադրումների իրականացման ոլորտում առկա է խնդիր՝ կապված ճանապարհային և բնապահպանական հարկերի գանձման օրենսդրական կարգավորումների հետ։ Խնդրի լուծման նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել համաձայնագրում, որը կկանոնակարգի երկու երկրների միջև մի կողմի պետության տարածքում գրանցված տրանսպորտային միջոցները մյուս կողմի պետության օրենսդրությամբ նախատեսված հարկերից ու վճարներից ազատման արտոնությունների սահմանման գործընթացը: Համաձայնագրի փոփոխությունը հնարավորություն կտա դյուրացնելու երկու երկրների միջև ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների գործընթացը, բարձրացնելու Հայաստանի տարանցման դերը տարածաշրջանում բեռնափոխադրումների կազմակերպման հարցում:
18:27 - 30 հունվարի, 2025
ՌԴ ԱԳՆ-ն տարակուսանք է հայտնել ադրբեջանական ԶԼՄ-ներում հակառուսական հրապարակումների վերաբերյալ |1lurer.am|

ՌԴ ԱԳՆ-ն տարակուսանք է հայտնել ադրբեջանական ԶԼՄ-ներում հակառուսական հրապարակումների վերաբերյալ |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը արտգործնախարարությունում ընդունել է Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Ռահման Մուստաֆաևին: «Ռուսական կողմն ընդգծել է 2022 թվականի փետրվարի 22-ին բարձր մակարդակով ստորագրված հռչակագրի հիման վրա Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության և դաշնակցային ոգով հարաբերությունների կառուցման անվերապահ կարևորությունը՝ ի շահ երկու պետությունների ազգային շահերի։ Այս կապակցությամբ տարակուսանք է հայտնվել ադրբեջանական ԶԼՄ-ներում հակառուսական ուղղվածության վերջին հրապարակումների շարքի, ինչպես նաև Բաքվում «Ռուսական տան» դեմ ապատեղեկատվական արշավի կապակցությամբ: Նշվել է հնչած մեղադրանքների բացարձակ անհիմն լինելը»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Քննարկվել է նաև 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի վթարի թեման: Ընդգծվել է պաշտոնական հետաքննությունն ավարտելու և դրա արդյունքների հրապարակման անհրաժեշտությունը:
12:27 - 28 հունվարի, 2025
Ղազախստանը կործանված ինքնաթիռի սև արկղերի վերծանված տվյալները փոխանցել է Ռուսաստանին և Ադրբեջանին
 |1lurer.am|

Ղազախստանը կործանված ինքնաթիռի սև արկղերի վերծանված տվյալները փոխանցել է Ռուսաստանին և Ադրբեջանին |1lurer.am|

1lurer.am: Ղազախստանը ադրբեջանական AZAL ավիաընկերության ինքնաթիռի սև արկղերի վերծանված տվյալները փոխանցել է Ռուսաստանին և Ադրբեջանին՝ հայտարարել է Ղազախստանի փոխվարչապետ և ավիավթարի հետաքննության հանձնաժողովի ղեկավար Կանատ Բոզումբաևը։  «Դրանք վերծանվել են Բրազիլիայում, վերադարձվել Ղազախստան, գտնվում են գլխավոր դատախազության ենթակայությամբ գործող քննչական խմբի մոտ։ Բոլոր փորձագետներն աշխատում են դրանց վրա։ Այժմ և՛ ադրբեջանական, և՛ ռուսական կողմերն ունեն այդ արկղերի տվյալների պատճենները։ Մենք թաքցնելու ոչինչ չունենք»,- ասել է Բոզումբաևը: Նրա խոսքով՝ հետաքննության նախնական արդյունքները կարող են հրապարակվել հաջորդ շաբաթ։ Բոզումբաևի խոսքով՝ Ղազախստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փորձագետներից բացի` հետաքննությանը միացել են նաև Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչները։
20:00 - 24 հունվարի, 2025
Սրբուհի Գալյանն ու Ղազախստանի դեսպանը պայմանավորվել են օրակարգային հարցերի շուրջ խորացնել համագործակցությունը

Սրբուհի Գալյանն ու Ղազախստանի դեսպանը պայմանավորվել են օրակարգային հարցերի շուրջ խորացնել համագործակցությունը

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։   Երկուստեք բարձր է գնահատվել ՀՀ-ի և ՂՀ-ի միջև փոխգործակցության մակարդակը, մասնավորապես՝ երկու երկրների Արդարադատության նախարարությունների միջև առկա սերտ համագործակցությունը դատաիրավական բարեփոխումների համատեքստում: Կողմերը քննարկել են վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ իրականացված աշխատանքները, անդրադարձ է եղել արդարադատության ոլորտի թվայնացմանը՝ որպես ոլորտային բարեփոխումների առաջնահերթ ուղղություն: Դեսպանը մատնանշել է Ղազախստանի համար Հայաստանի արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումներին ծանոթանալու կարևորությունը՝ նախարարին փոխանցելով այս ուղղությամբ Ղազախստանի բարեփոխումների առաջնահերթությունների օրակարգը: Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են կոնկրետ օրակարգային հարցերի շուրջ խորացնել համագործակցությունն ու նախանշել առաջիկա անելիքները, ինչը նոր լիցք կհաղորդի արդարադատության ոլորտում համագործակցությանը:
11:18 - 22 հունվարի, 2025
Օբյեկտիվ հետաքննության համար ինքնաթիռի «սև արկղերը» Բրազիլիա տեղափոխելն ամենաճիշտ որոշումն էր․ Տոկաև
 |tert.am|

Օբյեկտիվ հետաքննության համար ինքնաթիռի «սև արկղերը» Բրազիլիա տեղափոխելն ամենաճիշտ որոշումն էր․ Տոկաև |tert.am|

tert.am: Ղազախստանում կործանված ադրբեջանական ինքնաթիռի «սև արկղերը» վերծանման համար Բրազիլիա ուղարկելն ամենաճիշտ որոշումն էր։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ «Ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝ ինքնաթիռի կործանման պատճառները հետաքննելու համար։ Բացի այդ, հրավիրվել են 17 միջազգային փորձագետ։ Կառավարական հանձնաժողովը որոշել է սև արկղերն ուղարկել Բրազիլիա՝ վերծանման, որտեղ արտադրվել է օդանավը։ «Վստահ եմ, որ սա միակ ճիշտ որոշումն է՝ ապահովելու հետաքննության օբյեկտիվությունն ու անաչառությունը»,- ասել է Տոկաևը։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին ադրբեջանական ավիաուղիներին (AZAL) պատկանող ինքնաթիռը վթարի էր ենթարկվել ղազախական Ակտաու քաղաքի օդանավակայանի մերձակայքում։ Ղազախստանն ինքնաթիռի սև արկղերն ուղարկել էր Բրազիլիա՝ Ավիավթարների հետաքննության և կանխարգելման կենտրոն՝ վերծանման նպատակով։ 
11:16 - 03 հունվարի, 2025
Ղազախստանն «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի սև արկղերն ուղարկել է Բրազիլիա
 |azatutyun.am|

Ղազախստանն «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի սև արկղերն ուղարկել է Բրազիլիա |azatutyun.am|

azatutyun.am: Ղազախստանն իր տարածքում կործանված «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի սև արկղերն ուղարկել է Բրազիլիա՝ Ավիավթարների հետաքննության և կանխարգելման կենտրոն՝ վերծանման նպատակով։ Այս մասին հայտնում է Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը։ «Ղազախստանը սև արկղերն ուղարկել է Բրազիլիա՝ Ավիացիոն պատահարների հետաքննության և կանխարգելման կենտրոն (CENIPA): Վթարների հետաքննության հանձնաժողովը ևս մեկնել է Բրազիլիա»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նախկինում վարչությունը նշել էր, որ CENIPA կենտրոնն ունի անհրաժեշտ տեխնիկական հնարավորություններ, հագեցած է համապատասխան սարքավորումներով և լաբորատորիայով։ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ին պատկանող Embraer 190 ինքնաթիռը դեկտեմբերի 25-ին կործանվել էր Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ՝ Բաքվից Գրոզնի թռչելիս։ Վթարի հետևանքով զոհվել է 38 ուղևոր, ողջ է մնացել 29 մարդ։
17:58 - 30 դեկտեմբերի, 2024
Տոկաևը կոչ է արել մանրակրկիտ ստուգել Ղազախստանի ավիացիոն անվտանգությունը |armenpress.am|

Տոկաևը կոչ է արել մանրակրկիտ ստուգել Ղազախստանի ավիացիոն անվտանգությունը |armenpress.am|

armenpress.am: Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է Ակտաուի մոտ տեղի ունեցած ավիավթարից հետո հանրապետությունում ավիացիոն անվտանգության վիճակի ուշադիր ուսումնասիրության անհրաժեշտության մասին։ Այդ մասին հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։  «Նախագահը նշել է տեղեկատվական սադրանքների և կեղծիքների կանխարգելման կարևորությունը: Բացի այդ, նա նշել է ողջ երկրում ավիացիոն անվտանգության վիճակի ուշադիր ուսումնասիրության անհրաժեշտությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։ Հաղորդվում է, որ հանրապետության ղեկավարը կառավարական հանձնաժողովին հանձնարարել է ապահովել տուժած օտարերկրյա քաղաքացիներին անհրաժեշտ բժշկական և հոգեբանական օգնության ցուցաբերումը, ինչպես նաև հատուկ ուշադրություն դարձնել Ղազախստանի մահացած քաղաքացիների հարազատներին, ինչպես նաև ապահովել ավիավթարի բազմակողմանի և օբյեկտիվ հետաքննությունը։ Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռը վթարի էր ենթարկվել Ղազախստանի արևմուտքում գտնվող Ակտաու քաղաքի մոտ։ ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալության տվյալների համաձայն՝ օդանավի հրամանատարը որոշել է մեկնել Ակտաուի այլընտրանքային օդանավակայան՝ դա բացատրելով թռչունների հետ բախմամբ։ Ավիաընկերության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ։
15:30 - 28 դեկտեմբերի, 2024
ՆԱՏՕ-ն կոչ է արել լիարժեք հետաքննել Ակտաուի մոտ տեղի ունեցած ավիաաղետը
 |factor.am|

ՆԱՏՕ-ն կոչ է արել լիարժեք հետաքննել Ակտաուի մոտ տեղի ունեցած ավիաաղետը |factor.am|

factor.am: ՆԱՏՕ-ի խոսնակ Ֆարահ Դախլալլան «X» սոցիալական ցանցում ցավակցություն է հայտնել Ղազախստանում «Azerbaijan Airlines»-ի օդանավի կործանման կապակցությամբ և կոչ արել «ամբողջական հետաքննություն» իրականացնել միջադեպի առնչությամբ։ «Մեր մտքերն ու աղոթքները «Azerbaijan Airlines»-ի J28243 չվերթի զոհերի ընտանիքների հետ են: Մենք շուտափույթ ապաքինում ենք մաղթում վթարի հետևանքով տուժածներին և կոչ ենք անում լիարժեք հետաքննություն սկսել»,- գրել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը: Դեկտեմբերի 25-ի առավոտյան Բաքվից Գրոզնի թռչող ադրբեջանական Embraer 190 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ղազախստանի արևմտյան Ակտաու քաղաքի մոտ։ Օդային տրանսպորտի դաշնային գործակալության տվյալներով՝ այն բանից հետո, երբ ինքնաթիռը բախվել է թռչուններին, օդանավի հրամանատարը որոշել է շեղվել դեպի Ակտաուի այլընտրանքային օդանավակայան։ Ավիաընկերության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ ողջ է մնացել 29 մարդ։
18:32 - 26 դեկտեմբերի, 2024
Ղազախստանում ինքնաթիռի վթարի վայրը նկարած բլոգերին 10 օրով ձերբակալել են |azatutyun.am|

Ղազախստանում ինքնաթիռի վթարի վայրը նկարած բլոգերին 10 օրով ձերբակալել են |azatutyun.am|

azatutyun.am: Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի կործանման վայրը նկարահանած բլոգեր Ազամատ Սարսենբաևը 10 օրով ձերբակալվել է։ Այս մասին բլոգերը գրել է իր ֆեյսբուքյան էջում։ Ղազախստանը բլոգերին մեղադրում է իրավապահների օրինական պահանջին չենթարկվելու համար։ Ոստիկանությունից հայտնել են, որ տղամարդը «դեպքի վայրում անօդաչու թռչող սարք է գործարկել՝ խոչընդոտներ ստեղծելով փրկարար ծառայությունների աշխատանքի և քննչական գործողությունների համար», ինչպես նաև «չի կատարել ոստիկանության ծառայողների օրինական պահանջները»։ Բլոգերը պատմել է, որ իր նկարահանած կադրերն օգտագործել են Reuters-ը, The Guardian-ը, BBC-ն և Le Monde-ը։ Բաքվից Գրոզնի ուղևորվող ինքնաթիռը կործանվել է դեկտեմբերի 25-ին Ղազախստանի տարածքում։ «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությունը հայտնել է, որ նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռը բախվել է թռչունների երամի, ինչն էլ դարձել է կործանման պատճառը։ Ինքնաթիռում 67 մարդ՝ 62 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ է եղել։ Վերջին տվյալներով հաղորդվում է 38 զոհի, 29 վիրավորի մասին։ Բաքվում այսօր սգո օր է հայտարարված։
13:27 - 26 դեկտեմբերի, 2024
Ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետևանքով 38 զոհ կա. Ղազախստանի փոխվարչապետ
 |azatutyun.am|

Ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետևանքով 38 զոհ կա. Ղազախստանի փոխվարչապետ |azatutyun.am|

azatutyun.am: Ղազախստանի փոխվարչապետը հայտարարել է, որ ադրբեջանական մարդատար ինքնաթիռի կործանման հետևանքով 38 զոհ կա։ Բաքվից Գրոզնի թռչող ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռը վթարի է ենթարկվել այսօր առավոտյան Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պատճառն ինքնաթիռի բախումն է թռչունների երամին։ Ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ ինքնաթիռի կործանման փաստով քրեական գործ է հարուցվել երկու հոդվածներով՝ անփութություն և երթևեկության անվտանգության և օդային տրանսպորտի շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է երկու և ավելի մահ։ Ադրբեջանի գլխավոր դատախազության ներկայացուցիչն ասել էր, որ ըստ ամենայնի՝ 32 մարդ ողջ է մնացել ու հիվանդանոց տեղափոխվել։ Նա շեշտել է, որ սա վերջնական տվյալ չէ։
20:07 - 25 դեկտեմբերի, 2024
Ակտաուում տեղի ունեցած ավիավթարից հետո 25 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Ակտաուում տեղի ունեցած ավիավթարից հետո 25 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Ղազախստանի Ակտաու քաղաքում տեղի ունեցած ավիավթարից հետո 25 մարդ տեղափոխվել է տեղի բժշկական կենտրոն: «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ղազախստանի ԱԻՆ օպերատիվ շտաբից։ «Մարզային հիվանդանոց է տեղափոխվել 25 մարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ Ռուսաստանից վերադառնում է Բաքու  ինքնաթիռի կործանման պատճառով: Նա այնտեղ էր ժամանել ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու նպատակով: Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ակտաուում: Օդանավում եղել է 67 ուղևոր ու 5 հոգանոց անձնակազմ: Ադրբեջանական APA-ն նշում է, որ ինքնաթիռը Կասպից ծովի վրա աղետի ազդանշան է տվել և հարկադիր վայրէջքի համար ուղևորվել Ղազախստան: «Sputnik Азербайджан»-ը, հղում անելով ավիաընկերությանը, գրում է, որ վթարի պատճառ է դարձել թռչունների երամի հետ ինքնաթիռի բախումը։ Նախնական տվյալներով Ակտաուի օդանավակայանում ինքնաթիռն ընկել է թռիչքուղուն հարակից դաշտում։ Flightradar-ի տվյալներից երևում է, որ վթարից առաջ ինքնաթիռը պտտվել է օդանավակայանի վրայով։  Ղազախստանի առողջապահության նախարարությունը հայտնել է՝ նախնական տվյալներով 6 անձ ողջ է մնացել:
12:25 - 25 դեկտեմբերի, 2024