Սերգեյ Լավրով

ՌԴ արտաքին գործերի գործող նախագահն է։ Ծնվել է 1950թ. մարտի 21-ին։ 1972-1976 թվականներին եղել է ստաժյոր՝ Շրի Լանկայում ԽՍՀՄ դեսպանի կցորդը: 1976-1981 թվականներին զբաղեցրել է ԽՍՀՄ ԱԳՆ միջազգային տնտեսական կազմարկերպության երրորդ բաժնի, երկրորդ քարտուղարի պաշտոնը։ 1981-1988 թվականներին առաջին քոարտուղար, խորհրդատու, ավագ խորհրդատու ՄԱԿում Ռուսաստանի եւ ԽՍՀՄ մշտական ներկայացուցիչը Նյու Յորքում։ 1988-ից մինչեւ 1992 թվականը եղել է միջազգային կառավարման տնտեսական կազմակերպության նախագահի տեղակալը եւ նույն կազմակերպության ղեկավարը Սովետական Միության արտաքին գործերի նախարարությունում: Մինչեւ 1991 թվականը եղել է Կոմունիստական կուսակցության անդամ։

1991-ից մինչեւ 1992 թվականը եղել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում միջազգային տնտեսական կազմակերպության ղեկավար։ 1992 թվականին նշանակվել է արտաքին գործերի նախարարությունում միջազգային խնդիրների եւ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն։ 1992 թվականի ապրիլի 3-ին նշանակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ (փոխնախարար)։ Ղեկավարել է Ռուսաստանի ԱԳՆի մարդու իրավունքների պաշտպանության եւ միջազգային մշակութային համագործակցության բաժինը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում ԱՊՀ եկրների գործերով դեպարտամենտի ղեկավար, այս պաշտոնում է եղել մինչեւ 1994 թվականի հունվարը։

1993 թվականի մարտից եղել է Ռուսաստանի մասնակցությունը միջազգային կազմակերպությունների համակարգի, ՄԱԿի միջգերատեսչական հանձնաժողովի փոխնախագահ։ 1993-ի նոյեմբերից եղել է Ռուսաստանի կողմից միջգերատեսչական հանձնաժողովում ընտրված համնախագահ եւ ապահովել Ռուսաստանի մասնակցությունը խաղաղապահական գործունեությունում։ 1994ից մինչեւ 2004 թվականը եղել է Միացյալ Ազգերի Կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը։ 2004 թվականի մարտի 9-ին Ռուսաստանի նախագահի հրամանով նշանակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կհանդիպի ՌԴ նախագահ Պուտինին եւ ԱԳ նախարար Լավրովին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կհանդիպի ՌԴ նախագահ Պուտինին եւ ԱԳ նախարար Լավրովին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կընդունի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշին, ով ապրիլի 26-ին կժամանի Մոսկվա։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Երեքշաբթի օրը՝ ապրիլի 26-ին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը կժամանի Մոսկվա՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների նպատակով, նրան կընդունի նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը»,- ասել է Կրեմլի խոսնակը։ Գուտերիշի գրասենյակը հաստատել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ապրիլի 26-ին կայցելի Մոսկվա, որի ընթացքում կհանդիպի Լավրովի, ինչպես նաև նախագահ Պուտինի հետ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Էրի Կանեկոն նշել է, որ Գուտերիշը Պուտինի հետ կքննարկի, թե ինչ քայլեր է հնարավոր ձեռնարկել Ուկրաինայում հրադադարի համար։
21:40 - 22 ապրիլի, 2022
Ռուսաստանը չի հանդուրժի Ուկրաինայի ներկայացրած ոչ մի վերջնագիր․ Լավրով

Ռուսաստանը չի հանդուրժի Ուկրաինայի ներկայացրած ոչ մի վերջնագիր․ Լավրով

Ռուսաստանի համար անընդունելի է վերջնագրերի լեզուն, և նա չի հանդուրժի այն Ուկրաինայի կողմից, «Կոմերսանտի» փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Գիտեք՝ մենք ոչ մի վերջնագիր չենք հանդուրժում։ Չեմ կարող որևէ կերպ որակել նախագահ Զելենսկու հայտարարությունները։ Վստահ չեմ, որ նա հասկանում է, թե ինչի մասին է խոսքը», - ասել է նա։ Ապրիլի 16-ին Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիևը Մոսկվայի հետ բանակցությունների չի վարի, եթե Մարիուպոլում ոչնչացվեն ուկրաինացի զինվորականները։ Իսկ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել էր չեղարկել «Ազովստալի» գրոհը և այնտեղ արգելափակել ուկրաինացի զինվորականներին։ «Ինձ համար տարօրինակ է ամեն օր լսել Ուկրաինայի տարատեսակ ներկայացուցիչների հայտարարություններն՝ այդ թվում նախագահի և նրա խորհրդականների, ինչը բերում է այն մտքին, որ նրանց այս բանակցություններն ընդհանրապես պետք չեն, որ նրանք համակերպվել են իրենց ճակատագրին»,- հայտարարել է Լավրովը՝ Ղազախստանի արտգործնախարար Մուխտար Տլեուբերդիի հետ բանակցություններին հետևած ասուլիսի ժամանակ։   Նորա Վանյան
19:28 - 22 ապրիլի, 2022
ՀՀ-ի և ՌԴ-ի միջև երկկողմ փաստաթղթերի փաթեթը ստորագրվելու է վարչապետի՝ ՌԴ այցի շրջանակում․ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում․ Արմեն Խաչատրյան

ՀՀ-ի և ՌԴ-ի միջև երկկողմ փաստաթղթերի փաթեթը ստորագրվելու է վարչապետի՝ ՌԴ այցի շրջանակում․ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում․ Արմեն Խաչատրյան

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն էր տարածել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցի վերաբերյալ։ Ըստ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության՝ հեռախոսազրույցի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ապրիլի 19-20-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցի նախապատրաստական աշխատանքներին, այդ թվում՝ երկկողմ փաստաթղթերի փաթեթի ստորագրմանը։   Ստորագրվելիք փաստաթղթերի բովանդակության վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով փորձեցինք կապ հաստատել ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանի հետ, սակայն նրա հետ կապ հաստատել չհաջողվեց։ Վարչապետի աշխատակազմի  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը Infocom-ի հարցին ի պատասխան ասաց, որ փաստաթղթերի բովանդակության վերաբերյալ տեղեկություն չունի․ «Փաստաթղթերը ստորագրվելու են վարչապետի՝ Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակում։ Այդ ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում։ Կստորագրվի, մնացածը կիմանաք», - ասաց նա։ Ի դեպ, ՀՀ ԱԳՆ-ն նույնպես հաղորդագրություն է տարածել երկու երկրների ԱԳ նախարարների հեռախոսազրույցի մասին, որում, սակայն, ստորագրվելիք փաստաթղթերի վերաբերյալ հիշատակում չկա։
17:06 - 15 ապրիլի, 2022
Միրզոյանը և Լավրովն անդրադարձել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձևավորմանը

Միրզոյանը և Լավրովն անդրադարձել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձևավորմանը

Ապրիլի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի Դաշնություն կայանալիք պաշտոնական այցի նախապատրաստական աշխատանքներին։ Զրույցի ընթացքում քննարկվել է 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայատարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Նախարարներն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձևավորմանը։ Արարատ Միրզոյանն ընդգծել է ՌԴ միջնորդական ջանքերի կարևորությունը, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն։ Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ։1
16:28 - 15 ապրիլի, 2022
Սերգեյ Լավրովն ու Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց են ունեցել

Սերգեյ Լավրովն ու Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մոսկվայի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման հեռանկարները, գրում է ՏԱՍՍ-ը։ «Նախարարները մտքերով են փոխանակվել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների միջև 2020 թ-ի նոյեմբերի 9-ին, 2021 թ-ի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի մասին՝ տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների ապաարգելափակման և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հետագա քայլերի շեշտադրմամբ։ Անդրադարձ է եղել նաև ռուսական աջակցությամբ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման հեռանկարներին», - ասված է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրությունում։   Նորա Վանյան
15:39 - 15 ապրիլի, 2022
Ուկրաինայի մասին Բորելի հայտարարությունները «փոխում են խաղի կանոնները»․ Լավրով

Ուկրաինայի մասին Բորելի հայտարարությունները «փոխում են խաղի կանոնները»․ Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը քննադատել է  եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին այն խոսքերի համար, որ Ուկրաինայում «պատերազմը պետք է հաղթել մարտի դաշտում»։ Նախարարն ասել է, որ Բորելի խոսքերը վկայում են Արևմուտքի քաղաքականությունում «լուրջ շրջադարձի» մասին և «փոխում են խաղի կանոնները», գրում է «Կոմերսանտը»։ Լավրովի պնդմամբ՝ նման արտահայտությունները «չարացած լինելու» և անգամ «կատաղած լինելու արտահայտում են»։ «Սա շատ լուրջ շրջադարձ է անգամ այն քաղաքականությունում, որը ԵՄ-ն և, ընդհանուր առմամբ, Արևմուտքն՝ ԱՄՆ գլխավորությամբ, անկասկած սկսել են վարել մեր հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր», - ասել է ՌԴ արտգործնախարարը «Ռոսիա 24»-ի եթերում։ Նա նշել է, որ Եվրամիությունը «մինչ օրս երբեք, ընդհանրապես երբեք հանդես չի եկել որպես ռազմական կազմակերպություն»։ «Այն, ինչ այս աննախադեպ, ագրեսիվ ֆոնին ասել է Ժոզեպ Բորելն, իրականում, պետք է ասել, զգալիորեն փոխում է խաղի կանոնները», - հավելել է նա։   Նորա Վանյան  
16:40 - 11 ապրիլի, 2022
ԱՄՆ-ը պատրաստ է աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, այդ թվում որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ |1lurer.am|

ԱՄՆ-ը պատրաստ է աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, այդ թվում որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ |1lurer.am|

1lurer.am: Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու մնալ Հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագայի կառուցման հարցում։ Այդ մասին հայտնել են ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունից՝ ի պատասխան «Լուրերի» հարցմանն այն մասին, թե արդյոք ԱՄՆ-ը հանձնառո՞ւ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատին համահունչ՝ Լեռնային Ղարաբաղի համապարփակ կարգավորման գործընթացին: «Լուրերը» հիշեցրել էր, որ նախօրեին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր․ «Մեր, այսպես կոչված, ֆրանսիացի և ամերիկացի գործընկերները, ռուսաֆոբ մոլագարության մեջ ձգտելով չեղարկել ՌԴ-ի հետ կապված ամեն բան, չեղարկել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը՝ հայտարարելով, որ չեն շփվի մեզ հետ այդ  ձևաչափում»։  «Հայաստանին և Ադրբեջանին հորդորում ենք ակտիվացնել իրենց դիվանագիտական շփումը և շարունակել օգտվել ուղղակի շփման համար առկա մեխանիզմներից Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ վերջինիս արդյունքում առաջացած խնդիրների համար համապարփակ լուծումներ գտնելու նպատակով և կարգավորել հարաբերությունները խաղաղության համապարփակ համաձայնագրի հասնելու եղանակով»,- նշված է պատասխան նամակում։ Պետքարտուղարությունից հայտնել են. «Միացյալ Նահանգները շարունակում է պատրաստ լինել աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին այս նախաձեռնություններում, այդ թվում նաև՝ ԵԱՀԿ ՄԽ մեր կարողությունների շրջանակում»։
19:11 - 09 ապրիլի, 2022
Լավրովն ու Բայրամովը քննարկել են Արցախի շուրջ եռակողմ պայմանավորվածությունները

Լավրովն ու Բայրամովը քննարկել են Արցախի շուրջ եռակողմ պայմանավորվածությունները

Այսօր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում քննարկվել է Արցախի շուրջ Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի առաջնորդների պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ «Կողմերը կարծիքներ են փոխանակել «տարածաշրջանային և միջազգային մի շարք թեմաների վերաբերյալ», գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունը։ «Նախարարները քննարկել են 2020թ․-ի նոյեմբերի 9-ի, 2021թ,-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթների իրականացման ընթացքը, այդ թվում՝ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաարգելափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովի ձևավորմանն ուղղված ջանքերն, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ բանակցությունների համար պայմանների ստեղծումը»,- ասված է հաղորդագրությունում։ Երկու երկրների նախարարները քննարկել են նաև երկկողմ հարաբերությունների հարցեր՝ ներառյալ ՌԴ և Ադրբեջանի միջև 2022թ․-ի փետրվարի 22-ին ստորագրված դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի դրույթների իրականացումը։   Նորա Վանյան
19:57 - 08 ապրիլի, 2022
Ռուսաստանն օգնում է ավելացնել ռուսական դպրոցների թիվը Հայաստանում. Լավրով
 |civilnet.am|

Ռուսաստանն օգնում է ավելացնել ռուսական դպրոցների թիվը Հայաստանում. Լավրով |civilnet.am|

civilnet.am: Ի պատասխան պաշտոնական Երևանի ցանկության՝ Ռուսաստանն օգնում է ավելացնել ռուսական դպրոցների թիվը. այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` Մոսկվայում ապրիլի 6-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո: «Մենք շահագրգռված ենք ռուսաց լեզվի շարունակական աջակցությամբ մեր բարեկամների կառավարության կողմից»,- ասել է Լավրովը` հավելելով, որ հայկական կողմի հետ պայմանավորվել են խորացնել ակադեմիական և ուսանողական փոխանակումները և քննարկել են ռուս-հայկական հաջորդ երիտասարդական համաժողովի նախապատրաստական ​​աշխատանքները: Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ՌԴ հազարավոր քաղաքացիների հոսքը Հայաստան արդիական է դարձրել Հայաստանում ռուսերենով դպրոցական կրթության հարցը: ՍիվիլՆեթի հարցման ի պատասխան Կրթության, գիտության և մշակույթի նախարարությունից հայտնել են, որ տարածքում գործող՝ ռուսերենով ուսուցմամբ դասարաններ ունեցող դպրոցների թիվը 45 է, ինչը, նախարարության հավաստմամբ, «բավարարում է ՀՀ տեղափոխված սովորողների կրթությունն ապահովելուն»։ Համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տրամադրած տեղեկատվության՝ մարտի 1-ից ապրիլի 8-ն ընկած ժամանակահատվածում ռուսերենով ուսուցմամբ դասարաններում սովորողների թիվն ավելացել է 75-ով, որոնք հիմնականում ՌԴ-ից ժամանած երեխաներ են: Նրանց կրթությունը կազմակերպվում է ծնողի նախընտրած դպրոցում։ «Միաժամանակ ՀՀ 63 դպրոցներում իրականացվում է ռուսերենով խորացված ուսուցում, որից 33-ը` Երևանում, 30-ը՝ մարզերում: Նշված դպրոցների ցանկը հրապարակված է ԿԳՄՍՆ կայքում», – հայտնում են նախարարությունից:
17:50 - 08 ապրիլի, 2022
Ռուսաստանը պատրաստ է նպաստել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համար պայմանների ստեղծմանը

 |armenpress.am|

Ռուսաստանը պատրաստ է նպաստել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համար պայմանների ստեղծմանը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման համար պայմաններ ստեղծելու հարցում: Այս մասին ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում: Լավրովը հայտնեց, որ Հայաստանի գործընկերոջ հետ մանրամասն խոսել են Հարավային Կովկասի իրավիճակի մասին, ընդգծել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև՝ 2020-ի նոյեմբերի 9-ի , 2021-ի հունվարի 11-ի և  նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների խստորեն պահպանման, նաև ռուսական խաղաղապահ առաքելության կողմից իր մանդատի հստակ կատարման կարևորությունը: «Քննարկել ենք հարցեր, որոնք քննարկվել են մեր ղեկավարների մակարդակով, այդ թվում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի դելիմիտացիայի հարցով և հետագա քայլերը՝ ամրապնդելու վստահությունը, կայունությունը սահմանային գոտում»,-ասաց Լավրովը: ՌԴ ԱԳ նախարարը հույս հայտնեց, որ ամենամոտ ժամանակում այդ հանձնաժողովը կստեղծվի: Ռուսական կողմը այդ ճանապարհին խոչընդոտ չի տեսնում: Լավրովը շեշտեց՝ անշուշտ պետք է շարունակել աշխատանքը՝ հումանիտար խնդիրների լուծման հարցով: Տրանսպորտային և տնտեսական կապերն ապաշրջափակելու հարցով աշխատանքային խումբը հերթական հանդիպումը կանցկացնի այս ամիս: «Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Երևանի և Բաքվի միջև այժմ ծավալվող աշխատանքին`Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման համար պայմանների ստեղծման հարցում»,-ասաց Լավրովը: Նա հավելեց՝ առարկայական խոսել են, թե ինչպես կարող են օգնել բարեկամներին այդ գործընթացը սկսելու համար: «Մենք ողջունում ենք Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը: Դա պետք է նպաստի ընդհանուր տարածաշրջանում իրավիճակի բարելավմանը»,-ասաց ՌԴ ԱԳ նախարարը: Ըստ Լավրովի՝ ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպմանը խոսել են նաև 3+3 տարածաշրջանային խորհրդատվական հարթակի մասին, որը ներառում է անդրկովկասյան 3 երկրները, ինչպես նաև  Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։ Նրա խոսքով՝ ընդհանուր կարծիք ունեն, որ այս հարթակը լրացուցիչ հնարավորություններ է բացում Հարավային Կովկասի բոլոր երկրների համար։ «Մենք հաստատեցինք մեր շահագրգռվածությունը, որ մեր վրացի գործընկերները միանան հեռանկարային ձևաչափին»,- եզրափակեց Լավրովը։
17:47 - 08 ապրիլի, 2022
Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը պետք է «հաշվել այլ արժույթով», այլ ոչ թե դոլարով․ Լավրով

Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը պետք է «հաշվել այլ արժույթով», այլ ոչ թե դոլարով․ Լավրով

Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը պետք է հաշվարկել այլ արժույթներով, այլ ոչ թե դոլարով, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այսօր ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսի ժամանակ։ «Նախորդ տարի [ՌԴ և Հայաստանի] միջև ապրանքաշրջանառությունը կազմել է ավելի քան $2,6 մլրդ։ Պետք է, երևի, արդեն այլ արժույթներով հաշվել, բայց մենք ձեզ հետ հետո կպայմանավորվենք», - ասել է նա։ Լավրովը նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի առաջատար առևտրային և ներդրումային գործընկերն է։ «Մեր մասնաբաժինն արտաքին առևտրում գերազանցում է 30%-ը։ Մենք գոհունակությամբ նշել ենք, որ անկումից հետո, որը կապված էր կորոնավիրուսային վարակի հետ, մենք կարողացել ենք նախորդ տարի ապրանքաշրջանառությունը վերադարձնել կայուն աճի հուն», - հավելել է նախարարը։   Նորա Վանյան
17:32 - 08 ապրիլի, 2022
Ռուս զինվորականներն ուսումնասիրում են Փառուխում տեղի ունեցած միջադեպը․ Լավրով |civilnet.am|

Ռուս զինվորականներն ուսումնասիրում են Փառուխում տեղի ունեցած միջադեպը․ Լավրով |civilnet.am|

civilnet.am: Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբն ուսումնասիրում է մարտի 24-ին (Փառուխում – խմբ․) տեղի ունեցած միջադեպը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 8-ին, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսին հայտարարեց ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքով՝ ռուս զինվորականներն աշխատանքներ են տանում միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար։ «Մենք դրա մասին խոսել ենք (Արարատ Միրզոյանի հետ – խմբ․): Մեզ համար բոլոր հանգամանքները պարզ չեն, ես չէի ցանկանա առաջ ընկնել և վերջնական դատողություն անել։ Մենք համոզված ենք, որ մեր հայ գործընկերները ամբողջությամբ վստահում են ռուսական խաղաղապահ զորախմբին և երբեմն հնչեցվող կոչերը՝ զորախմբին պատասխանատվության ենթարկել, ինչ-որ ծառայողական քննություն իրականացնել, դա չի արտացոլում հայ ժողովրդի, Հայաստանի իշխանությունների իրական վերաբերմունքը»,- նշեց Լավրովը։ Ռուսաստանի արտգործնախարարը նկատում է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը հսկայական դեր ունի տարածաշրջանում կայունության պահպանման համար, բայց «ոչ լուրջ միջադեպեր պատահում են»։ «Այդ կոնկրետ միջադեպը, ևս մեկ անգամ ընդգծեմ, մեր զինվորականներն ուսումնասիրում են։ Կան բաներ, որոնք պարզաբանման կարիք ունեն»,- ասաց Սերգեյ Լավրովը։
17:01 - 08 ապրիլի, 2022
Մեր ֆրանսիացի և ամերիկացի գործընկերները հայտարարել են, որ չեն շփվի մեզ հետ Մինսկի խմբի ձևաչափով․ Լավրով |1lurer.am|

Մեր ֆրանսիացի և ամերիկացի գործընկերները հայտարարել են, որ չեն շփվի մեզ հետ Մինսկի խմբի ձևաչափով․ Լավրով |1lurer.am|

1lurer.am: «Մինսկի խմբի մեր ֆրանսիացի և ամերիկացի գործընկերները, ռուսատյացության հոսանքի մեջ, փորձելով չեղարկել Ռուսաստանի Դաշնության հետ կապված ամեն-ամեն ինչ, ասացին, որ մեզ հետ չեն շփվելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով»,- ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ընթացքում, պատասխանելով «Լուրեր»-ի հարցին, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։  «Դա նրանց իրավունքն է: Եթե նրանք պատրաստ են զոհաբերել շահերը Ղարաբաղում և ամբողջ Անդրկովկասում կարգավորման հարցում, եթե պատրաստ են զոհաբերել հայկական կողմի շահերը, ապա դա նրանց ընտրությունն է։ Նրանք ոչ միայն այդ, այլ նաև մյուս հակամարտությունների կարգավորումը պատանդ են դարձնում իրենց ռուսատյաց քաղաքականությանը։ Նրանք բոլոր ձևաչափերում, բոլոր հնարավոր տեղերում դադարեցնում են Ռուսաստանի հետ համագործակցությունը՝ փորձելով բոլորին ցուցադրել իրենց միակողմանի կամքը թելադրելու կարողությունը։    Այդ մոտեցումը համարում եմ բացարձակ անպատասխանատու, դա մեզ չի շեղի մեր ուղուց։ Մենք հավատարիմ ենք Ղարաբաղյան կարգավորմանը և այն բոլոր պայմանավորվածությունների իրականացմանը, որոնք ձեռք են բերվել եռակողմ ձևաչափով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների միջև։ Այդ ընտրությունը մերը չէր։ Եթե Ֆրանսիան և ԱՄՆ-ը որոշեն դա անել, թող Աստված լինի նրանց դատավորը»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը իր հայ գործընկերոջ հետ ասուլիսի ընթացքում։ 
16:46 - 08 ապրիլի, 2022
Վստահ եմ՝  ԼՂ-ում խաղաղապահների արդյունավետ գործունեությունը կնպաստի կայունությանը. Միրզոյան

 |armenpress.am|

Վստահ եմ՝ ԼՂ-ում խաղաղապահների արդյունավետ գործունեությունը կնպաստի կայունությանը. Միրզոյան |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը առանցքային դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և ռազմական գործողությունների դադարեցման գործում: Այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ: « Վստահ եմ, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի արդյունավետ գործունեությունը, ովքեր ապահովում են Արցախի ժողովրդի անվտանգությունը, կնպաստի Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմի պահպանմանը և սադրանքներ թույլ չտալուն, նորմալ կյանքի վերականգմանը և կայունությանն և անվտանգությանը մեր տարածաշրջանում»,- ընդգծեց Միրզոյանը: Արտաքին գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատում Ռուսաստանի միջնորդական դերը, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման նպատակ ունի: «Ակնհայտ է, որ երկկողմ համագործակցության օրակարգը ինչպես միշտ հագեցած է, և կան շատ հարցեր, որոնք պետք է քննարկվեն, պատշաճ կերպով պետք է քննարկել նաև սպասվելիք  բարձր մակարդակի հանդիպումը»,- եզրափակեց Միրզոյանը:
15:31 - 08 ապրիլի, 2022
ՌԴ-ն կշարունակի աջակցել Հայաստանին սահմանի պաշտպանության գործում. Լավրով
 |tert.am|

ՌԴ-ն կշարունակի աջակցել Հայաստանին սահմանի պաշտպանության գործում. Լավրով |tert.am|

tert.am: Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի ու Սերգեյ Լավրովի հանդիպումը, որի ընթացում Լավրովն ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի աջակցել Հայաստանին պաշտպանունակության ամրապնդման և սահմանների պաշտպանության գործում:«Մենք կշարունակենք Հայաստանի առանցքային դաշնակցի դիրքերից օգնել ձեզ ամրապնդել ձեր պաշտպանունակությունը և ապահովել սահմանի պաշտպանությունը»,- ասել է Լավրովը:Նա նաև նշել է, որ Մոսկվան կշարունակի ապահովել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների կատարումը, այդ թվում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությունը։«Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ կա համաձայնությունների երեք խումբ, որոնք ձեռք են բերվել ամենաբարձր մակարդակով 2020 թվականի նոյեմբերին, 2021 թվականի հունվարին և նոյեմբերին: Եվ մենք կշարունակենք ապահովել այդ պայմանավորվածությունների իրականացումը, ներառյալ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությունը՝ իր մանդատի խիստ համապատասխանությամբ»,- ասել է Լավրովը:
14:52 - 08 ապրիլի, 2022