Սկսվում է հատուկ ռազմական գործողության հաջորդ փուլը. այժմ կարևոր պահ է լինելու. Լավրով
 |tert.am|
14:05 - 19 ապրիլի, 2022

Սկսվում է հատուկ ռազմական գործողության հաջորդ փուլը. այժմ կարևոր պահ է լինելու. Լավրով |tert.am|

tert.am: Ուկրաինայում սկսվում է «հատուկ ռազմական գործողության» հաջորդ փուլը՝ ուղղված Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ամբողջական «ազատագրմանը»։ Այս մասին երեքշաբթի India Today-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Արևելյան Ուկրաինայում օպերացիան ուղղված է, ինչպես արդեն իսկ հայտարարվել է ի սկզբանե, Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ամբողջական ազատագրմանը: Այժմ կարևոր պահ է լինելու»,- ասել է նա։ 

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ երեկոյան իր ելույթում հայտարարել է, որ սկսվել է մարտը Դոնբասի համար: Նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակն էլ իր հերթին հայտարարել է, որ մեկնարկել է պատերազմի երկրորդ փուլը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել