Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը պետք է «հաշվել այլ արժույթով», այլ ոչ թե դոլարով․ Լավրով
17:32 - 08 ապրիլի, 2022

Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը պետք է «հաշվել այլ արժույթով», այլ ոչ թե դոլարով․ Լավրով

Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը պետք է հաշվարկել այլ արժույթներով, այլ ոչ թե դոլարով, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այսօր ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսի ժամանակ։

«Նախորդ տարի [ՌԴ և Հայաստանի] միջև ապրանքաշրջանառությունը կազմել է ավելի քան $2,6 մլրդ։ Պետք է, երևի, արդեն այլ արժույթներով հաշվել, բայց մենք ձեզ հետ հետո կպայմանավորվենք», - ասել է նա։

Լավրովը նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի առաջատար առևտրային և ներդրումային գործընկերն է։

«Մեր մասնաբաժինն արտաքին առևտրում գերազանցում է 30%-ը։ Մենք գոհունակությամբ նշել ենք, որ անկումից հետո, որը կապված էր կորոնավիրուսային վարակի հետ, մենք կարողացել ենք նախորդ տարի ապրանքաշրջանառությունը վերադարձնել կայուն աճի հուն», - հավելել է նախարարը։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել