Սերգեյ Լավրովն ու Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց են ունեցել
15:39 - 15 ապրիլի, 2022

Սերգեյ Լավրովն ու Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մոսկվայի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման հեռանկարները, գրում է ՏԱՍՍ-ը։

«Նախարարները մտքերով են փոխանակվել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների միջև 2020 թ-ի նոյեմբերի 9-ին, 2021 թ-ի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի մասին՝ տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների ապաարգելափակման և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հետագա քայլերի շեշտադրմամբ։ Անդրադարձ է եղել նաև ռուսական աջակցությամբ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման հեռանկարներին», - ասված է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրությունում։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել