Իլհամ Ալիև

Իլհամ Ալիևը Ադրբեջանի ներկայիս նախագահն է։ 1977 թվականին ընդունվել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ:

2003 թվականի հոկտեմբերի 15-ին ընտրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ: Վերընտրվել է 2008, 2013, 2018 թվականներին։

Ըստ Փաշինյանի՝ Ալիևի հայտարարությունները էսկալացիա ստեղծելու նպատակ ունեն

Ըստ Փաշինյանի՝ Ալիևի հայտարարությունները էսկալացիա ստեղծելու նպատակ ունեն

Կարծում եմ՝ մեր միջազգային շփումները ցույց են տալիս, որ միջազգային հանրության ընկալումը Լաչինի իրավիճակի նկատմամբ մեծանում է։ Այս մասին խորհրդարանում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ վերջին ասուլիսին հնչեցրած մտքերին՝ Փաշինյանը կարծիք հայտնեց, որ այդ հայտարարությունները որոշակի պրովոկացիոն բնույթ ունեն, դրանք էսկալացիա ստեղծելու նպատակ ունեն։ «Եվ այդ հայտարարություններին մեր ճիշտ արձագանքն է, որ պետք է տարածաշրջանում կայունության որոշակի գործոն հանդիսանա։ Մենք, ըստ էության, շատ հստակ ենք հայտարարում, որ Պրագայի մեր պայմանավորվածությունների հիման վրա մենք պատրաստ ենք գնալ խաղաղության պայմանագրիստորագրման և այդ հայտարարությունները, ըստ էության, հակասում են առաջին հերթին ձեռք բերված պայմանավորվածություններին»։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ասում է՝ միջազգային հանրության ընկալումը կարծես թե մեծանում է, որովհետև մարդկանց համար համար ակնհայտ է դառնում, որ և Լաչինի միջանցքի մասով, և այդ հայտարարությունները ուղիղ խախտում են Ադրբեջանի իսկ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները․ «Այսինքն՝ էս իրավիճակներն են, որ կարծում եմ, պետք է մեծացնեն միջազգային հանրության ընկալումը։ Իսկ տարածաշրջանում իրավիճակը կայուն պահելու լավագույն տարբերակը բանակցային ու քաղաքական ճանապարհներով լուծումների գնալն է, և ինչպես մենք ստանձնել ենք այդ պատավորությունը, մենք պատրաստ ենք նաև շարունակել»։ Նրա խոսքով՝ միջազգային հանրությունն էլ արձանագրում է, որ Լաչինի միջանցքի շրջափակումը և Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունները նոր խոչընդոտներ են ստեղծում խաղաղության գործընթացի համար․ «Հարց․ իսկ ով ասաց, որ դա չի Ադրբեջանի ուզածը, հեռահար նպատակը, որ նաև այդ կարգի սադրիչ հայտարարություններով և հնարավոր ռեակցիաներ էլ օգտագործելով ամբողջությամբ վիժեցնի խաղաղության գործընթացը»։
17:17 - 18 հունվարի, 2023
Ադրբեջանի նախագահը զարգացնում է կեղծ թեզեր՝ փորձելով ստեղծել ռազմական ագրեսիայի արհեստական հիմքեր Հայաստանի ու Արցախի նկատմամբ. «Թաթոյան» հիմնադրամ

Ադրբեջանի նախագահը զարգացնում է կեղծ թեզեր՝ փորձելով ստեղծել ռազմական ագրեսիայի արհեստական հիմքեր Հայաստանի ու Արցախի նկատմամբ. «Թաթոյան» հիմնադրամ

Ադրբեջանի նախագահը 2023 թ. հունվարի 10-ի ելույթով զարգացնում է կեղծ թեզեր. պատմական ու իրավական փաստերի բացահայտ կեղծումով Հայաստանի Հանրապետության տարածքներն անվանում է «արևմտյան Ադրբեջան» և դրա հետ կապված նշում «արևմտյան ադրբեջանցիներ»: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Թաթոյան» հիմնադրամը: Ադրբեջանի նախագահն այդ ելույթով բորբոքում է հայատյացություն ու թշնամանք, նա կեղծ փաստերով փորձում է ստեղծել նաև ռազմական ագրեսիայի արհեստական հիմքեր Հայաստանի ու Արցախի նկատմամբ: Պետական սահմանների դելիմիտացիայի հարցերում Հայաստանին ու հայ ժողովրդին բացահայտ սպառնում է ռազմական ագրեսիայով, պատերազմով՝ փաստերի կեղծումով: Ադրբեջանի նախագահը բացահայտ խոսում է ուժի ու սպառնալիքի լեզվով, օգտագործում է այնպիսի բառեր ու արտահայտություններ, որոնք նսեմացնում են ամբողջ հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի ամբողջ բնակչության արժանապատվությունը, ահաբեկող բնույթի են: Ակնհայտ են նրա ինչպես այս, այնպես էլ՝ նախորդ ելույթներում ֆաշիզմի դրսևորումները, որով նա ընդգծում է մի ժողովրդի՝ ադրբեջանական ժողովրդի առավելությունները հայ ժողովրդի նկատմամբ, բորբոքում ատելություն ու այս պայմաններում հետո խոսում է խաղաղությունից»,- նշված է հաղորդագրության մեջ: Ադրբեջանի նախագահի ելույթների այդ հատվածներն առանձնացվել են և պաշտոնական նամակներով Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի կողմից ուղարկվել են ԵԱՀԿ, ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտե, ԵԽ-ի Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ հանձնաժողով, ՄԱԿ-ի և ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարներին և միջազգային այլ մարմինների։
10:50 - 17 հունվարի, 2023
Ալիևը շարունակում է խաբել միջազգային հանրությանը․ Ֆրանկ Փալոնեն՝ Լաչինի միջանցքի արգելափակման մասին 
 |factor.am|

Ալիևը շարունակում է խաբել միջազգային հանրությանը․ Ֆրանկ Փալոնեն՝ Լաչինի միջանցքի արգելափակման մասին |factor.am|

factor.am: ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրանկ Փալոնեն իր թվիթերյան էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի  արգելափակմանը՝ հայտարարելով, որ Ալիևը շարունակում է խաբել միջազգային հանրությանը։ «Ալիևը շարունակում է խաբել միջազգային հանրությանը Լաչինի միջանցքի մեկամսյա շրջափակման մասին։ Հստակ ապացույցներ կան, որ դա հումանիտար ճգնաժամ է առաջացնում Արցախում՝ արգելափակելով կարևոր սննդամթերքի և բժշկական պարագաների հասանելիությունը խաղաղ բնակիչներին»,- գրել է նա՝ կիսվելով հունվարի 10-ին Ալիևի արած հայտարարությունների մասին հոդվածով։ 2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ։ Շրջափակման պատճառով ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս: 350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ ՀՀ-ում: 13 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 13 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 6-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 17 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է: Հունվարի 10-ի վթարի պատճառով Արցախի էլեկտրամատակարարումն իրականացվում է տեղական սահմանափակ ռեսուրսի միջոցով։
11:34 - 12 հունվարի, 2023
Ալիևի երեկվա հայտարարությունը պետական մակարդակով իրականացվող էթնիկ զտումների մաքուր խոստովանություն էր․ Էդմոն Մարուքյան

Ալիևի երեկվա հայտարարությունը պետական մակարդակով իրականացվող էթնիկ զտումների մաքուր խոստովանություն էր․ Էդմոն Մարուքյան

Ալիևի երեկվա հայտարարությունը՝ Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ, պետական մակարդակով իրականացվող էթնիկ զտումների մաքուր խոստովանություն էր։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ «Նա (Իլհամ Ալիևը՝ խմբ․) ասաց, որ ճանապարհը բաց է նրանց համար, ովքեր չեն ցանկանում լինել Ադրբեջանի քաղաքացի։ Նրանք կարող են մեկնել մեքենաներով կամ ռուս խաղաղապահների ավտոբուսներով»,- գրել է Մարուքյանը։ Հիշեցնենք, որ երեկ Ալիևը պատասխանել է լրագրողների հարցերին, որոնց թվում էր նաև Լաչինի միջանցքի վերաբերյալ հարցը, ինչին ի պատասխան՝ Ալիևը նշել է, թե ոչ մի բլոկադա էլ չկա․ «Ովքեր չեն ուզում լինել մեր քաղաքացիները, ճանապարհը փակ չէ, այն բաց է․ կարող են հեռանալ։ Մենք նրանց չենք խանգարի, կա՛մ ինքնուրույն կարող են հեռանալ, կա՛մ ռուս խաղաղապահների մեքենաներով կամ ավտոբուսներով։ Ճանապարհը բաց է»։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։ Շրջափակման պատճառով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս: 350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ Հայաստանում: 13 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, 13 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 6-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 17 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել Հայաստան, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է: Արցախը շրջափակման մեջ է։
13:55 - 11 հունվարի, 2023
Ալիևը պնդում է, որ Հայաստանը փորձում է Ղարաբաղի թեման մտցնել հնարավոր խաղաղության պայմանագրի մեջ

Ալիևը պնդում է, որ Հայաստանը փորձում է Ղարաբաղի թեման մտցնել հնարավոր խաղաղության պայմանագրի մեջ

«Կարծում եմ՝ Հայաստանի իշխանությունը բավարար ուժ ունի միայնակ պատասխանատվություն վերցնելու ու գնալու խաղաղության պայմանագրի ստորագրման»։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հայկական սփյուռքը կարող է խանգարել ՀՀ իշխանություններին վերոնշյալ հարցում։ Նա նշել է, թե ինքը հենց սկզբում էլ ասել է, որ խաղաղության պայմանագիրը սովորական փաստաթուղթ է, որն արտացոլում է բոլոր հիմնական սկզբունքները. «Ու խոսք չի կարող այնտեղ լինել մեր ներքին խնդիրների մասին, ու այն ամենի, ինչ կապված է Ղարաբաղի հետ»։ Ալիեւը հիշեցրել է Պրահայի ու Սոչիի հայտարարությունները, եւ որ «հայկական կողմն այդպիսով ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու իմքնիշխանությունը». «Բայց ասելով A՝ նրանք (հայկական կողմը՝ խմբ.) չեն ցանկանում ասել B։ Նրանք փորձում են Ղարաբաղի թեման մտցնել հնարավոր խաղաղության պայմանագրի մեջ, ինչով էլ արգելափակում են այն (պայմանագրի կնքումը՝ խմբ.)»։ Ալիեւի խոսքով՝ «անթույլատրելի է» ՀՀ, ՌԴ ու Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ համդիպման մասնակցության չեղարկումը։ Ըստ նրա՝ սահմանային ավելի վատ իրադրություններ են եղել, բայց հանդիպումները չեն չեղարկվել։ Հիշեցնենք, որ Մոսկվայում դեկտեմբերի 23-ին նախատեսված էր Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, սակայն հայկական կողմը ոչ թե ճէ չեղարկել է ԱԳ նախարարի այցը, այլ խնդրել է հետաձգել հանդիպումը, քանի որ այս պահին Հայաստանի ԱԳ նախարարի առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է։
20:04 - 10 հունվարի, 2023
Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ «Զանգեզուրի միջանցք» բառը չկա, որովհետև դրանից հետո այդ տերմինը ներառեցի աշխարհաքաղաքական լեքսիկոնում. Ալիև
 |tert.am|

Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ «Զանգեզուրի միջանցք» բառը չկա, որովհետև դրանից հետո այդ տերմինը ներառեցի աշխարհաքաղաքական լեքսիկոնում. Ալիև |tert.am|

tert.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում կրկին անդրադարձել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»: ««Զանգեզուրի միջանցք» ծրագիրը մեզ համար ոչ միայն տնտեսական և տրանսպորտային, այլև ռազմավարական ծրագիր է, այս նախագծի իրականացումը մեր բնական իրավունքն է»,- ասել է նա: Անդրադառնալով այն դիտարկումներին, որ 2020 թվականի նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարության մեջ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին ոչինչ չկա, Ալիևը ասել է. «Ճիշտ է, այնտեղ «Զանգեզուրի միջանցք» բառ չկա, որովհետեւ դրանից հետո «Զանգեզուրի միջանցք» տերմինը ներառեցի աշխարհաքաղաքական լեքսիկոնում, ինչպես ասում են։ Սակայն այնտեղ հստակ նշված է, որ Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ պետք է լինի տրանսպորտային կապ, եւ Հայաստանը պետք է դա ապահովի: Մեզ համար սա ռազմավարական նախագիծ է և ոչ միայն մեզ, այլ մի քանի հարևան երկրների և մեծ աշխարհագրության համար»:
19:20 - 10 հունվարի, 2023
Ալիեւը քաջալերանքի խոսքեր է հղել Արցախը 30 օր շրջափակման մեջ պահող ցուցարարներին ու կրկին պնդել, թե միջանցքը բաց է

Ալիեւը քաջալերանքի խոսքեր է հղել Արցախը 30 օր շրջափակման մեջ պահող ցուցարարներին ու կրկին պնդել, թե միջանցքը բաց է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մամուլի ասուլիսի ժամանակ կրկին պնդեց, թե Լաչինի միջանցքը բաց է։ Նրա խոսքով՝ միջանցքով մեկ ամսվա ընթացքում ռուս խաղաղապահների բեռնատար մեքենաներ են անցել, Կարմիր խաչի մեքենաներ են անցել։ Ալիեւը, խոսելով միջանցքում ադրբեջանական կողմի վերահսկողության մասին, ասաց, թե «այնպես չէ, որ իրենք նոր են վերահսկում միջանցքը»։ Նա պնդեց, որ ճանապարհով իրանական մեքենաներ էլ անցել, որոնց մի մասն, Ալիեւի պնդմամբ, ունեցել է հայկական պետհամարանիշ։ Ադրբեջանի նախագահը նաեւ նշեց, թե հայկական կողմը բլոակադայի մասին, իր պնդմամբ, «կեղծ» հայտարարություններ է անում եւ ուղղում դրանք միջազգային հանրությանը, ու ասաց, թե «Արցախում բլոկադա չկա»։ «Ովքեր չեն ուզում լինել մեր քաղաքացիները, ճանապարհը փակ չէ, այն բաց է․ կարող են հեռանալ։ Մենք նրանց չենք խանգարի, կա՛մ ինքնուրույն կարող են հեռանալ, կա՛մ ռուս խաղաղապահների մեքենաներով, ավտոբուսներով։ Ճանապարհը բաց է»,- ասաց նա։ Ալիեւը նաեւ ողջունեց ու քաջալերանքի խոսքեր հղեց արդեն 30 օր Լաչինի միջանցքը փակած «երիտասարդ բնապահպաններին»՝ ասելով, թե «նրանք պայքարում են իրեն իրավունքների համար», եւ որ «իրենց պահանջներն արդարացի են»։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։ Շրջափակման պատճառով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս: 350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ Հայաստանում: 13 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, 13 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 6-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 13 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել Հայաստան, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է:
19:06 - 10 հունվարի, 2023
Ադրբեջանում աշխատանքային խումբ է ստեղծվել «Արևմտյան Ադրբեջան»-ում ապրած ադրբեջանցիների վերադարձի հետ կապված հարցերի համար․ Ալիև

Ադրբեջանում աշխատանքային խումբ է ստեղծվել «Արևմտյան Ադրբեջան»-ում ապրած ադրբեջանցիների վերադարձի հետ կապված հարցերի համար․ Ալիև

Ադրբեջանում աշխատանքային խումբ է ձևավորվել, որի գործունեության շրջանակում լինելու են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան»-ում ապրած ադրբեջանցիների վերադարձի հետ կապված հարցերը։ Այս մասին մամուլի ասուլիսի շամանակ հայտարարեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նշենք, որ Ադրբեջանի նախագահը տարբեր տարիների իր ելույթներում բազմիցս ասել է, թե իբր ներկայիս Հայաստանը «հինավուրց ադրբեջանական հող է»՝ հատկապես նշելով Սյունիքի, Երևանի, Սևանի մասին և ընդգծելով, որ այժմ դրանք «ադրբեջանական չեն պատմական անարդարության պատճառով»։ «Արևմտյան Ադրբեջան» ասելով՝ նա նկատի ունի Հայաստանի Հանրապետության տարածքը։ «Մենք աշխատանքներ ենք սկսել․ «Արևմտյան Ադրբեջան»-ից արտաքսվածները պետք է վերադառնան իրենց տներ։ Սրա հետ կապված աշխատանքային խումբ է ստեղծվել»,- նշեց Ալիևը։
17:45 - 10 հունվարի, 2023
Ադրբեջանի ԳԱԱ-ում կհիմնվի «Արևմտյան Ադրբեջանի» ուսումնասիրություններին վերաբերող 3 բաժին

Ադրբեջանի ԳԱԱ-ում կհիմնվի «Արևմտյան Ադրբեջանի» ուսումնասիրություններին վերաբերող 3 բաժին

Ադրբեջանի ԳԱԱ-ում «Արևմտյան Ադրբեջանի» ուսումնասիրություններին վերաբերող 3 բաժին կբացվի։ Այս մասին հայտնում է apa.az գործակալությունը։  «Ա. Ա. Բակիխանովի անվան պատմության ինստիտուտում ստեղծվել է Արևմտյան Ադրբեջանի պատմության բաժին, Ժողովրդական արվեստի ինստիտուտում ստեղծվել է «Արևմտյան Ադրբեջանի» ժողովրդական արվեստի բաժին, իսկ Նասիմիի անվան լեզվաբանության ինստիտուտում' տեղանվանաբանության բաժին։ Որոշվել է նաև ապահովել «Արևմտյան Ադրբեջանի» հետ կապված տարբեր գիտական ուղղություններով հետազոտությունների առաջնահերթությունը, «Արևմտյան Ադրբեջանական հանրության» հետ սերտ համագործակցությունը, «Արևմտյան Ադրբեջանի» հետ կապված պատմական ճշմարտությունների քարոզչությունը միջազգային մասշտաբով, ինչպես նաև միջազգային և հանրապետական մակարդակով գիտաժողովների և սեմինարների անցկացումը օտարերկրյա փորձագետների մասնակցությամբ»,-ասվում է հաղորդագրությունում։  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տարբեր տարիների ունեցած իր ելույթներում բազմիցս ասել է, թե իբր ներկայիս Հայաստանը «հինավուրց ադրբեջանական հող է», հատկապես նշելով Սյունիքի, Երևանի, Սևանի մասին և ընդգծելով, որ այժմ դրանք «ադրբեջանական չեն պատմական անարդարության պատճառով»։  Ալիևը ադրբեջանցիների Երևան ու Սյունիք «վերադարձի» մասին խոսել էր նաև դեկտեմբերի 24-ին՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» ներկայացուցիչների  հետ  հանդիպման ընթացքում։
12:13 - 10 հունվարի, 2023
Կարծում եմ՝ բոլոր պայմանները ստեղծված են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար․ Ալիև

Կարծում եմ՝ բոլոր պայմանները ստեղծված են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օրվա և Նոր տարվա կապակցությամբ» հղած ուղերձում հայտարարել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար ստեղծված են բոլոր պայմանները։ Ուղերձը հրապարակվել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում։ «Երկու տարի առաջ մարտի դաշտում տարած մեր պատմական հաղթանակը էլ ավելի ամրապնդեցինք քաղաքական ասպարեզում։ Այս տարվա հոկտեմբերին Պրահայում և Սոչիում կայացած հանդիպումներում Հայաստանը պաշտոնապես ճանաչեց մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Կարծում եմ, որ դրանից հետո բոլոր պայմանները ստեղծվեցին Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար, և Ադրբեջանի կողմից առաջարկված հայտնի հինգ սկզբունքների հիման վրա կարելի է խաղաղության պայմանագիր կնքել», - ասել է երկրի նախագահը։  
12:51 - 01 հունվարի, 2023
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթի վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթի վերաբերյալ

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում հնչեցված մտքերը ևս մեկ անգամ վկայում են, որ այս պետության ղեկավարությունը որևէ կերպ շահագրգիռ չէ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմամբ: Ավելին, վերջինս ոչ միայն բացահայտորեն ընդունում է ուժի կիրառման միջոցով ՀՀ ինքիշխան տարածքի օկուպացիայի փաստը, այլև` Հայաստանի Հանրապետության նկատմամբ հնչեցնում է նոր տարածքային պահանջներ և ուժի կիրառման սպառնալիքներ, բացահայտ արհամարհանք ցուցաբերում թե՛ միջազգային իրավունքի և թե՛ միջազգային գործընկերների նկատմամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունները, որոնք հակասում են Պրահայում և Սոչիում այս տարի ձեռք բերված պայմանավորվածություններին, արտացոլում են Ադրբեջանի ղեկավարության նկրտումները՝ ուղղված խաղաղության գործընթացի վիժեցմանը:  Իրականության հետ որևէ աղերս չունեն նաև Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերաբերյալ ելույթում հնչեցված բոլոր հիմնավորումները: Այս և նախկինում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված այլ ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդին էթնիկ զտումների ենթարկելու հետևողական քաղաքականության մասն են:  Եվս մեկ անգամ ընդգծելով տարածաշրջանում խաղաղություն և կայունություն կառուցելու հայկական կողմի հաստատակամությունը՝ միջազգային շահագրգիռ գործընկերներին կոչ ենք անում հասցեական հայտարարությունների և թիրախային գործողությունների միջոցով պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել ռազմատենչ և առավելապաշտական հռետորաբանությունը, իրագործել իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները, դուրս բերել ադրբեջանական զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից և վերականգնել Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունը», - նշված է հայտարարության մեջ:
21:45 - 24 դեկտեմբերի, 2022
Ալիևը կրկին խոսում է ադրբեջանցիների Սյունիք վերադարձի մասին
 |azatutyun.am|

Ալիևը կրկին խոսում է ադրբեջանցիների Սյունիք վերադարձի մասին |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի նախագահը կրկին տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին։ Այդ մասին Իլհամ Ալիևը խոսել է այսօր «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի՝ Բաքվում գտնվող գրասենյակ այցելության ընթացքում։ Ադրբեջանական իշխանությունները «Արևմտյան Ադրբեջան» են անվանում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզը։ «Արևմտյան Ադրբեջանը մեր պատմական տարածքն է։ Դա են վկայում բազմաթիվ պատմական փաստաթղթերը, պատմական քարտեզներն ու մեր պատմությունը», - հայտարարել է Ալիևը՝ մտավորականների հետ հանդիպման ժամանակ։ «Ցավոք սրտի, հայերը հողին են հավասարեցրել և ոչնչացրել են Արևմտյան Ադրբեջանում գտնվող մեր բոլոր պատմական ու կրոնական հուշարձանները։ Այս շենքում ցուցադրվող պատմական քարտեզները, սակայն, վկայում են, որ Արևմտյան Ադրբեջանը պատմական ադրբեջանական երկրամաս է հանդիսանում, իսկ այնտեղ գտնվող քաղաքների ու գյուղերի անվանումներն, ադրբեջանական ծագում ունեն։ Վստահ եմ, որ կգա մի օր, երբ արևմտյան ադրբեջանցիները, նրանց զավակներն ու թոռները մեծ ոգևորությամբ և էնտուզիազմով կվերադառնան հայրենի հողեր։ Այսպես պնդելու համար բազմաթիվ գործոններ կան։ Դրանցից գլխավորը մեր ժողովրդի պատմական հիշողությունն է», - հայտարարել է Ալիևը։
17:04 - 24 դեկտեմբերի, 2022
Ալիևը Մակրոնի հետ զրույցում հայտարարել է, թե «Հայաստանը դեռևս օկուպացված է պահում Ադրբեջանին պատկանող 8 գյուղ»

Ալիևը Մակրոնի հետ զրույցում հայտարարել է, թե «Հայաստանը դեռևս օկուպացված է պահում Ադրբեջանին պատկանող 8 գյուղ»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցի մասին Ադրբեջանի նախագահի աշխատակազմը եւս հաղորդագրություն է տարածել։  Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, ինչպես նաեւ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին։  Իլհամ Ալիեւը պնդել է, թե «ճանապարհը մարդասիրական նպատականերով օգտագործման համար բաց է և որևէ խոչընդոտ չկա՝ ընդգելով, որ շտապօգնության մեքենաների անցումն ապահովված է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի տեղական գրասենյակի միջնորդությամբ՝ առանց այլ հաստատությունների անհրաժեշտության»։  Զրույցի ընթացքում Իլհամ Ալիևը նշել է, թե «Հայաստանը դեռևս օկուպպացված է պահում Ադրբեջանին պատկանող 8 գյուղ»։  Հաղորդագրության մեջ նշվում է, թե «Իլհամ Ալիևը ափսոսանք է հայտնել Ֆրանկոֆոնիայի և այլ միջազգային միջոցառումների ընթացքում Ադրբեջանի դեմ ծավալվող գործունեության համար»։ Էմանուել Մակրոնն իր հերթին ասել է, որ Ֆրանսիան պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության պայմանագրի բանակցությունների շարունակմանը։ Հիշեցնենք, որ հեռախոսազրույցի մասին հայտնել է նաև ֆրանսիական կողմը՝ նշելով, որ Էմանուել Մակրոնը կոչ է արել ապահովելու Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև ազատ տեղաշարժը։  Դեկտեմբերի 12-ից մինչ օրս Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը` շրջափակման մեջ դնելով Արցախի 120.000 բնակիչների։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270-ը անչափահասներ, չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:  
14:30 - 24 դեկտեմբերի, 2022