Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Հիվանդության պատճառով բացակայող պատգամավորներին հնարավորություն կտրվի քվեարկել գրավոր կարգով. 4 պատգամավորի նոր նախագիծը |armtimes.com|

Հիվանդության պատճառով բացակայող պատգամավորներին հնարավորություն կտրվի քվեարկել գրավոր կարգով. 4 պատգամավորի նոր նախագիծը |armtimes.com|

armtimes.com: nter> ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը, Աննա Կարապետյանը, Հայկ Գեւորգյանը, Վահագն Հովակիմյանը ԱԺ նախագահին առաջարկում են շրջանառության մեջ դնել իրենց հեղինակած նախագիծը՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացումներ կատարելու մասին: Ըստ նախագծի՝ առաջարկվում է ԿՈՎԻԴ-19-ով պայմանավորված իրավիճակից ելնելով՝ ներդնել մի համակարգ, որը հիվանդության պատճառով ժամանակավորապես անաշխատունակության վիճակում գտնվող պատգամավորներին հնարավորություն կտա գրավոր կարգով քվեարկել: Պատգամավորները կարծում են՝ չի բացառվում առաջանա այնպիսի իրավիճակ, որ խորհրդարանի պատգամավորների մի մասը, բացառված չէ՝ անգամ զգալի թվով, հնարավորություն չունենա խորհրդարանի աշխատանքներին ֆիզիկապես մասնակցել եւ զրկվի քվեարկելու հնարավորությունից: Ըստ այդմ՝ պատգամավորները մասնավորապես առաջարկում են հետեւյալ փոփոխությունները. Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 15-րդ հոդվածի 6.1-ին մասում. 1. «մեկնող» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ ժամանակավոր անաշխատունակության վիճակում գտնվող» կետադրական նշանը եւ բառերը: 2. երկրորդ նախադասության սկզբում լրացնել «Ազգային ժողովի կողմից գործուղման մեկնող» բառերը, 3. երկրորդ նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն. «Ժամանակավոր անաշխատունակության վիճակում գտնվող հանձնաժողովի անդամի ստորագրած գրությունը, ինչպես նաեւ օրենսդրությամբ սահմանված կարգով նրան տրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը փակ ծրարով հանձնաժողովի նախագահին կամ նրան փոխարինողին պետք է հանձնվի հարցի քվեարկությունից առնվազն երեք ժամ առաջ»: Շարունակությունը՝ armtimes.com-ում
17:52 - 19 հունիսի, 2020
ՍԴ նախագահի եւ 12 տարուց ավելի աշխատած ՍԴ անդամների պաշտոնավարումը կդադարի. Սահմանադրության փոփոխությունների նախագիծը |armtimes.com|

ՍԴ նախագահի եւ 12 տարուց ավելի աշխատած ՍԴ անդամների պաշտոնավարումը կդադարի. Սահմանադրության փոփոխությունների նախագիծը |armtimes.com|

armtimes.com: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ավելի քան 5 տասնյակ պատգամավորների կողմից շրջանառության մեջ է դրվել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծ: Նախագիծը նախատեսում է, որ դադարեն այն ՍԴ անդամների լիազորությունները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի եւ նրանց փոխարեն նշանակվեն ՍԴ նոր անդամներ:  Առաջարկվում է հետեւյալ փոփոխությունը. Հոդված 1. 1995 թվականի հուլիսի 5-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության` 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով, 213-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Հոդված 213. Սահմանադրական դատարանի անդամների (դատավորների) եւ նախագահի պաշտոնավարումը Մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված եւ Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տեւողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված եւ պաշտոնավարումը դադարում է: 2. Մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամը, ում պաշտոնավարումը չի դադարում սույն հոդվածի 1-ին մասի ուժով, շարունակում է պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավոր մինչեւ այդ պաշտոնում նրա պաշտոնավարման 12 տարին լրանալը` հաշվի առնելով նաեւ մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը որպես Սահմանադրական դատարանի անդամ պաշտոնավարած ժամկետը: 3. Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը եւ դատավորների ընդհանուր ժողովը: Սույն հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած` Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղերի համար առաջադրումները կատարվում են թափուր տեղն առաջանալուց հետո` մեկամսյա ժամկետում: 4. Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարումը դադարում է: Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո Սահմանադրական դատարանի նախագահն ընտրվում է Սահմանադրության 166-րդ հոդվածով սահմանված կարգով, որն իրականացվում է Սահմանադրական դատարանի դատավորների` սույն հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած թափուր տեղերը համալրելուց հետո: Հոդված 2. Սույն Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: նախագծի հիմնավորումը՝ այստեղ։ Առավել մանրամասն՝ armtimes.com-ում
17:36 - 19 հունիսի, 2020
Կքրեականացվի անձին ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելը կամ հարկադրելը

Կքրեականացվի անձին ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելը կամ հարկադրելը

Այսօր Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով նախատեսվում է քրեականացնել անձին ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելը կամ հարկադրելը: Սրա վերաբերյալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««...Խնդրում եմ, օգնեք գտնեմ երեխայիս, իմանամ, կենդանի՞ է նա արդյոք, թե ոչ: Տարիներ առաջ ես ստիպված էի հրաժարվել նրանից, քանի որ ամուսինս և նրա քույրը ասացին, որ տղաս առողջական խնդրով է ծնվել և չթողեցին, որ նրան վերցնեմ…» Սա մի օրինակ է այն բազմաթիվ նամակներից, որ մենք ստանում ենք այն ծնողներից, որոնց ստիպել են հրաժարվել ծնողական իրավունքից և որոնց մենք այսօր օգնել չենք կարող, որովհետև նրանց երեխաներն արդեն ընտանիք ունեն և հաճախ ապրում են այլ երկրում: Այսօր Ազգային Ժողովն ընդունեց «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքը: Կառավարության օրենսդրական նախաձեռնության նպատակն է ընտանիքի, մայրության, հայրության և մանկության պաշտպանությունը, երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովումը։ Փոփոխությունը քրեական պատասխանատվություն է նախատեսում ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելու կամ հարկադրելու համար: Նախագծի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի առավել արդյունավետ պայքարել այս բավականին տարածված երևույթի դեմ։ Ավելի խիստ պատժամիջոցներ են սահմանված այն դեպքերում, երբ նույն արարքը կատարվել է բուժաշխատողի կողմից, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դրա սպառնալիքով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ։ Այս նախագիծը խիստ կարևորում ենք նաև կանխարգելիչ միջոցառումների համատեքստում։ Մենք սկսել ենք երեխաների մուտքը հաստատությունների կանխարգելելու լայնամասշտաբ ծրագրեր։ Այն սկսվում է ծննդատնից, շարունակվում մինչև ծնողների հմտությունների ձեռքբերմանն ուղղված զբաղվածության ծրագրերով, ժամանակավոր կացարանի կազմակերպմամբ, հոգեբանի կամ սոցիալական աշխատողի միջոցով աջակցությամբ։ Այդ աշխատանքների արդյունքում, նախնական գնահատմամբ, 0-1 տարեկան երեխաների նկատմամբ ծնողական պարտավորություններից հրաժարվելը կտրուկ նվազել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ»:
21:55 - 18 հունիսի, 2020
ՀՀ-ում անցում կկատարվի կենսաթոշակների վճարման անկանխիկ եղանակի․ նախագիծն ընդունվեց ամբողջությամբ
 |armtimes.com|

ՀՀ-ում անցում կկատարվի կենսաթոշակների վճարման անկանխիկ եղանակի․ նախագիծն ընդունվեց ամբողջությամբ |armtimes.com|

armtimes.com: Խորհրդարանն այսօր ավարտեց յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի աշխատանքները: Նիստի վերջում պատգամավորները քվեարկեցին նախօրեին եւ այսօր քննարկված օրենքի նածագծերը։ Պատգամավորները ընդունեցին նաեւ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ։ «Լուսավոր Հայաստան» խմաբկցության պատգամավորները դեմ քվեարկեցին օրենքի նախագծին, որի արդյունքում ստացվեց 83 կողմ, 16 դեմ ձայն։ Այս օրենքով առաջարկվում է, որ թոշակառուներն իրենց ամսական կենսաթոշակներրը ստանան անկանխիկ եղանակով՝ բացառությամբ մի քանի սահմանած դեպքերի։ Մասնավորապես՝ եթե կենսաթոշակառուն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է կամ լրացել է նրա 75 տարին: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները դեմ արտահայտվեցին օրինագծին՝ մատնանշելով, որ այն բազմաթիվ անհարմարություններ է պատճառելու։ Մասնավորապես՝ նրանք առաջ քաշեցին գյուղական փոքրիկ համայնքների օրինակներ, որտեղ չկա տրանսպորտ, բանկոմատ, ուստի եւ դժվար է հասնել մոտակա համայնք, որտեղ առկա է բանկոմատ։ Նախագծի զեկուցողները պարզաբանեցին, որ օրենքով նախատեսված է 1000-ից պակաս բնակչություն ունեցող բնակավայրերում օրենքը կիրառել 2024 թվականից, ուստի մինչ այդ նման խնդիրները կարգավորված կլինեն։ Նրանք նաեւ հավելեցին, որ սույն օրենքն առհասարակ հետաձգվում է 6 ամսով, ինչի արդյունքում կշտկվեն մի քանի տեխնիկական հարցեր։
21:50 - 18 հունիսի, 2020
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Երևանի 10 վարչական շրջաններում «կարմիր գծերը» վերացնելու մասին նախագիծը

 |armenpress.am|

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Երևանի 10 վարչական շրջաններում «կարմիր գծերը» վերացնելու մասին նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից  առաջարկված օրենքի նախագիծը, որով նախատեսվում է, որ Երևանի 12 վարչական շրջաններից 10-ում վերացվեն «կարմիր գծերը»: «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 96 կողմ, 2 դեմ և 1 ձեռնպահ ձայներ: Նախագծի ընդունման դեպքում «կարմիր գծերը» փաստացի կվերանան 12 վարչական շրջաններից 10-ում, այսինքն կգործեն երկու վարչական շրջաններում՝ Կենտրոնում և Արաբկիրի որոշ հատվածներում: Բոլոր այն տեղերում, որտեղ կլինեն «կարմիր գծեր», տեղադրված են լինելու տեսախցիկներ: Եվ վարորդը տուգանվելու դեպքում ստանալու է առնվազն 15 րոպեանոց տեսանյութը: Այսպիսով՝ վարորդներն այսուհետ կտուգանվեն, եթե չեն վճարել համապատասխան վճարը՝ բացառապես տեսանյութի առկայության դեպքում:  
20:58 - 18 հունիսի, 2020
Պատգամավորներն առաջարկում են ամրապնդել մինչև 1 տարեկան երեխային խնամող կնոջ աշխատանքի երաշխիքները

 |armenpress.am|

Պատգամավորներն առաջարկում են ամրապնդել մինչև 1 տարեկան երեխային խնամող կնոջ աշխատանքի երաշխիքները |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ներկայացրել են օրենքի նախագիծ, որով սահմանվում է, որ երեխային փաստացի խնամող` արձակուրդում չգտնվող անձի` մինչեւ մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում աշխատանքի էական պայմանները չեն կարող փոփոխվել նվազ բարենպաստ պայմանների: ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը խորհրդարանի հունիսի 18-ի նիստում ներկայացրեց համահեղինակ Ծովինար Վարդանյանը: Նախագծի առաջին մասով ամրապնդվում են աշխատող կանանց երաշխիքները՝ երեխայի խնամքի արձակուրդից վերադառնալուց հետո: Իսկ երկրորդ մասը վերաբերվում է հայրության արձակուրդին: «Արտադրության տնտեսական, տեխնոլոգիական կամ աշխատանքային կազմակերպման ծավալների դեպքում գործատուն հնարավորություն ունի լուծել աշխատանքային պայմանագիրը՝ աշխատակիցների հետ: Այս պարագայում նախագծում 105-րդ հոդվածը լրացվում է 1.1-ին մասով, սահմանվում է, որ երեխային փաստացի խնամող` արձակուրդում չգտնվող անձի` մինչեւ մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում աշխատանքի էական պայմանները չեն կարող փոփոխվել նվազ բարենպաստ պայմանների, բացառությամբ պաշտոնի անվանման եւ (կամ) տարակարգերի»,-ասաց Վարդանյանն ու նշեց, որ նախագիծը խրախուսում է կանանց, որ երեխայի ծնվելուց հետո հնարավորինս արագ վերադառնան աշխատանքի: Գործով օրենսգրքով կա դրույթ, որը թույլ է տալիս աշխատող կանանց ամուսիններին վերցնել խնամքի արձակուրդ: Նախագծով հայրության արձակուրդ է առաջարկվում բոլոր տղամարդկանց համար: Երեխայի ծնվելու օրվանից հետո 30 օրվա ընթացքում նորածնի հոր ցանկությամբ տրամադրվում է 5 աշխատանքային օր տեւողությամբ վճարովի արձակուրդ, որի յուրաքանչյուր օրվա համար վճարվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափով:
20:08 - 18 հունիսի, 2020
Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննարկումը հետաձգվել է |1lurer.am|

Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննարկումը հետաձգվել է |1lurer.am|

1lurer.am: ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննությունը հետաձգվել է: Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը տեղեկացրեց, որ իրենք դատարանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել, և հիմա դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ: Ըստ Սարգսյանի, միջդատական վարույթների հետ կապված գործերի մակագրության կարգը խախտում է արդար դատաքննության իրավունքը, այն չի ապահովում պատահականության սկզբունքը, քանի որ դատարանի նախագահն է որոշում՝ ով քննի այդ գործը: Բացի այդ, ըստ Սարգսյանի, պաշտպանական կողմը ողզջամիտ ժամկետ է խնդրել, որ կարողանա լիարժեք պաշտպանվել: Դատարանն ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակի այսօր, փաստաբան Երեմ Սարգսյանի տեղեկացմամբ՝ մոտ 2 ժամից: Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին առնչվող չորս քրեական գործ է հարուցել, որոնցից մեկը վերաբերում է 2017 թ. ԱԺ ընտրություններում «Ծառուկյան» դաշինքի օգտին ընտրակաշառք բաժանելուն: ԱԺ-ն հունիսի 16-ին միաձայն համաձայնություն տվեց Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու՝ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությանը: Այժմ ընտրակաշառք բաժանելու գործով մեղադրանք է առաջադրվել Գ. Ծառուկյանին: Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին:
18:00 - 18 հունիսի, 2020
Բոլոր ուժերն ու անձինք, ովքեր նպաստել են Հայաստանում ընտրական համակարգի ձևախեղմանը, պետք է այսուհետև չմասնակցեն քաղաքական կյանքին․ Վարազդատ Կարապետյան  |lragir.am|

Բոլոր ուժերն ու անձինք, ովքեր նպաստել են Հայաստանում ընտրական համակարգի ձևախեղմանը, պետք է այսուհետև չմասնակցեն քաղաքական կյանքին․ Վարազդատ Կարապետյան |lragir.am|

lragir.am: Բոլոր ուժերն ու անձինք, ովքեր նպաստել են Հայաստանում ընտրական համակարգի ձևախեղմանը, պետք է այսուհետև չմասնակցեն քաղաքական կյանքին և պետական կառավարմանը։ Այս մասին Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը։ «Այն մեխանիզմը, որով հանրությունը պետք է կարողանար վերահսկել քաղաքական համակարգը՝ ընտրությունների մեխանիզմը, եղել է ախտահարված։ Հիմա մենք պետք է հոգ տանենք, որ ընդհանրապես ընտրությունների մեխանիզմը կարողանանք քաղաքական համակարգի բացասական ազդեցությունից զերծ պահել։ Մենք վերջին օրերին շատ ենք խոսում այս թեմայով, սա նաև թեժ քննարկումների թեմա դարձավ ԱԺ դահլիճում։Ես կարծում եմ՝ հանրային համաձայնություն այս հարցում հնարավոր է, եթե մեր ժողովրդի մեջ հարյուր հազարավոր մարդիկ, ովքեր մասնակից են եղել ընտրական համակարգի ձևախեղմանը, խոստովանեն այդ մեղքը։ Եվ մենք այս արատի դեմ կկարողանանք պայքարել միայն այն դեպքում, եթե որպես հանրություն կկարողանանք խոստովանել և հասկանալ այն ահավոր աղետը, որը մեր երկրում տեղի է ունեցել տասնամյակների ընթացքում՝ ընտրական համակարգը ձևախեղելու պատճառով։ Եթե չլինի այս խոստովանությունը, եթե մշտապես հանդիպենք արդարացումների, միակ գործուն մեթոդը կմնա պատիժը»,- ասաց նա։ Վարազդատ Կարապետյանը նշեց, որ պետք է լինի հանրային համաձայնություն՝ մեր երկրից այս ախտը վերացնելու ուղղությամբ։ Այս աշխատանքներն, ըստ նրա, պետք է վաղուց սկսվեին։ «Պարտավոր ենք օր առաջ սկսել, քանի որ չենք կարող սպասել, թե երբ իրավական համակարգը հերթական օրինակները կբացահայտի։ Եվ կարծում եմ՝ որպես հանրային համաձայնության արտահայտման ձև՝ բոլոր ուժերը, անձինք, ովքեր նպաստել են ընտրական համակարգի ձևախեղմանը, պետք է այսուհետև չմասնակցեն քաղաքական կյանքին և պետական կառավարմանը։ Սա կլինի խոհեմ որոշում մեր հանրության կողմից՝ այս ախտը վերացնելու համար»,- հավելեց նա։ Ընտրական օրենսգրքի նախագիծն, ըստ Կարապետյանի, նպատակ է հետապնդում քաղաքական որոշումների կայացման համակարգը տարանջատել վարչական համակարգից, որպեսզի հանրությունը կարողանա ազդեցություն ունենալ քաղաքական համակարգի վրա։ Հակառակ դեպքում, քաղաքական համակարգը բրգաձև է դարձնում մեր հանրային կյանքը։ «Եվ եթե հանկարծ արտաքին ազդեցության է սկսում ենթարկվել, մեր ամբողջ երկիրը դառնում է արտաքին ազդեցության զոհ։ Սա հրատապ հարց է, որը պետք է սկսել լուծել այսօր»,- նշեց պատգամավորը։
17:15 - 18 հունիսի, 2020
Հանրապետության որոշ համայնքներում նախատեսվում է անցնել համամասնական ընտրակարգի |armenpress.am|

Հանրապետության որոշ համայնքներում նախատեսվում է անցնել համամասնական ընտրակարգի |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկեց «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Փաթեթը հեղինակել են ՀՀ կառավարությունն ու խորհրդարանի երեք խմբակցությունների պատգամավորները: Նախագծով առաջարկվում է ՀՀ  ընտրական օրենսգրքով սահմանել մինչև 4 000 ընտրող ունեցող համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների մեծամասնական կարգով ընտրություններ՝ այն է գործող ընտրակարգը, իսկ 4 000 և ավելի ընտրող ունեցող և բազմաբնակավայր համայնքներում առաջարկվում է սահմանել ՏԻՄ-երի համամասնական ընտրություններ: Սա ենթադրում է, որ 4 000 և ավելի ընտրող ունեցող բոլոր համայնքներում պետք է լինեն համամասնական կարգով ընտրություններ, որոնց կմասնակցեն քաղաքական կուսակցությունները և դաշինքները: Փոփոխություններ են առաջարկվում նաև համայնքների ավագանիների անդամների թվաքանակի, ընտրական գրավի չափի, նախընտրական հիմնադրամների ձևավորման վերաբերյալ կարգավորումներում: Առաջարկվում է մանդատների բաշխմանը մասնակցելու համար անցողիկ շեմը կուսակցությունների համար սահմանել 4 տոկոս՝ գործող 6-ի փոխարեն: Իսկ կուսակցությունների դաշինքի համար՝ 6 տոկոս գործող 8-ի փոխարեն: Երբ լրանում է ավագանու լիազորությունների ժամկետը, կամ վաղաժամկետ դադարեցվում են լիազորությունները, իսկ համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը չի լրանում, մեծամասնական ընտրակարգով ընտրված համայնքի ղեկավարը շարունակում է պաշտոնավարել մինչև իր լիազորությունների ժամկետի ավարտը, որից հետո սույն օրենքով սահմանված կարգով արդեն իսկ ընտրված և ձևավորված համայնքի ավագանին իր կազմից ընտրում է համայնքի ղեկավար:
16:29 - 18 հունիսի, 2020
Ես կարծում եմ, որ պարոն Տուսկը պետք է ավելի զուսպ լինի և չխառնվի ՀՀ ժողովրդի գործերին. Սիմոնյան |shantnews.am|

Ես կարծում եմ, որ պարոն Տուսկը պետք է ավելի զուսպ լինի և չխառնվի ՀՀ ժողովրդի գործերին. Սիմոնյան |shantnews.am|

shantnews.am: Լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է նախորդ օրը ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի պատշաճ՝ նշելով, որ այդ հայտարարությունը եղել է մի քանի երկրների համատեքստում: «Ես դա կապում եմ այն չգրված կանոնի հետ, որ ԵԺԿ ղեկավարը մշտապես պաշտպանում է իրենց խմբին անդամակցող կուսակցությունների ներկայացուցիչներին, այդ թվում՝ Սերժ Սարգսյանին: Ես կարծում եմ, որ պարոն Տուսկը պետք է ավելի զուսպ լինի և չխառնվի ՀՀ ժողովրդի գործերին և Սերժ Սարգսյանի պաշտպանությամբ զբաղվելու համար, կարծում եմ, որ կան ավելի, ավելի մասնագիտցված անձինք»: Ալեն Սիմոնյանը նաև նշել է, որ միջազգային կառույցներին հղում անելիս կարելի է նկատի ունենալ ավելի լուրջ, ավելի համապարփակ ներկայացվող զեկույցների և արձագանքների՝ օրինակ բերելով կրկին նախրդ օրը հնչած Վենետիկի հանձնաժողովի հայտարարությանը:    
13:58 - 18 հունիսի, 2020
Համագործակցելով մեկ գործընկերոջ հետ, դա չենք անում մյուսի հետ հարաբերությունների հաշվին. ԱԳ նախարար |armenpress.am|

Համագործակցելով մեկ գործընկերոջ հետ, դա չենք անում մյուսի հետ հարաբերությունների հաշվին. ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց, որ Հայաստանի Հանրապետությունը, համագործակցելով մեկ գործընկերոջ հետ, դա չի անում մյուս գործընկերոջ հետ հարաբերությունների հաշվին: Մնացականյանն այս մասին ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանի՝ Կրոնական ազատության միջազգային դաշինքին Հայաստանի միանալու վերաբերյալ հարցին: Պատգամավորի այն դիտարկմանը, թե դաշինքի անդամ պետություններից Ամերիկայի Միացյալ Նահանգները հանդես է գալիս հակաչինական հայտարարություններով, Մնացականյանը նշեց, որ այդ հարթակը չի նախատեսում համատեղ գործնական որոշումների ընդունում: «Դաշինքը չի նախատեսում համատեղ գործնական որոշումների ընդունում, քվեարկության մեխանիզմ: Անդամ յուրաքանչյուր պետություն առաջնորդվում է իր ծրագրերով, առաջարկություններով: Հայաստանն արդեն բավական օրինակներ է ի ցույց տվել, որ համագործակցելով մեկ գործընկերոջ հետ, դա չի անում այլ գործընկերոջ հաշվին: Բացառվում է, որ մենք ներգրավենք մի գործառույթի մեջ, որը վնասի մեր համագործակցությանը որևէ այլ գործընկերոջ հետ: Սա կարևոր սկզբունք է, որին խստորեն հետևում ենք»,- ասաց Մնացականյանը: Արտաքին գործերի նախարարը նշեց, որ կրոնական ազատությունների հարցը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում մնում է առանցքային: «Այս նախաձեռնությունը հնարավորություն է տալիս աշխատել մեր բարեկամ երկրների հետ, առաջ տանելու ծրագրեր, որոնք նպաստելու են կրոնական փոքրամասնությունների պայմանների բարելավմանը»,- նշեց նախարարը:
18:38 - 17 հունիսի, 2020
Հայաստանում հունիսի 12-ի դրությամբ կորոնավիրուսի թեստ է հանձնել 55 հազար 849 մարդ |armenpress.am|

Հայաստանում հունիսի 12-ի դրությամբ կորոնավիրուսի թեստ է հանձնել 55 հազար 849 մարդ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետությունում հունիսի 12-ի դրությամբ՝ կորոնավիրուսի թեստ հանձնած քաղաքացիների թիվը 55 հազար 849 է: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գուրգեն Բաղդասարյանի հարցին: «Ուրբաթ օրվա դրությամբ՝ 55849 մարդ է թեստավորվել: Ընդհանուր առմամբ ավելի շատ թեստ է արվել, քանի որ լինում են քաղաքացիներ, որ մի քանի անգամ են թեստավորվում, սակայն այս թվերի տարբերությունը համավարակի վիճակի գնահատման առումով որևէ բան չի փոխում»,- ասաց Թորոսյանը: Պատասխանելով այն դիտարկումներին, թե Հայաստանում բնակչության թվի հետ համեմատած, ավելի քիչ թեստ է արվում, քան Ուկրաինայում կամ Հարավային Կորեայում, նախարարը նշեց, որ այդ երկու երկրներից Հայաստանում 1000 բնակչի հաշվով օրական ավելի շատ թվով թեստ է արվում:
18:09 - 17 հունիսի, 2020
438 ընտանիքի հարց և՛ Ֆիրդուսի թաղամասից, և՛ այլ թաղամասերից, լուծվել է․ Տիգրան Ավինյան |hetq.am|

438 ընտանիքի հարց և՛ Ֆիրդուսի թաղամասից, և՛ այլ թաղամասերից, լուծվել է․ Տիգրան Ավինյան |hetq.am|

hetq.am: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանին անդրադարձավ հանրային գերակա շահ ճանաչված Ֆիրդուսի շենքերի օտարմանն ու նոր շենքերի կառուցմանը: Ավինյանը հիշեցրեց թաղամասի հանրային գերակա շահի ճանաչման նախապատմությունը և ներկայացրեց, թե ինչ է արել գործադիրը հեղափոխությունից հետո: Ավինյանի խոսքով` եղել են ընտանիքներ, որոնց բնակարանային ապահովության հարցն առկախված է եղել «Գլենդել հիլզ» ընկերության սնանկացման հետևանքով:  «438 ընտանիքի հարց և՛ Ֆիրդուսի թաղամասից և՛ այլ թաղամասերից, լուծվել է, ոմանց տրվել է գումարային փոխհատուցում, ոմանց պատրաստի բնակարան: Գումարային փոխհատուցումները հեղափոխությունից հետո կրկնապատկվել են»,- ասաց նա: Փոխվարչապետի խոսքով` երկրորդ շահառուն ներդրողներն են, որոնք տարածքի օտարումների համար ներդրել են 70 միլիոն դոլարին համարժեք գումար և նրանց շահերից է բխում նաև, որ գործընթացը հնարավորինս արագ լինի: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը հետաքրքրվել էր, թե ինչ է սպասվում այն շենքերին, որոնք ներառված չեն հուշարձանների ցանկում, սակայն պատմական տեսանկյունից մեծ արժեք են ներկայացնում: Ավինյանն արձագանքեց` կա հանձնարարական, որ պատմամշակութային հուշարձանները պետք է հանվեն օտարման ծրագրից, եթե այդ ցանկում մեկ-երկուսը կան, դրանք էլ կհանվեն: «Ինչ վերաբերում է այն շենքերին, որոնք կարող են դիտարկվել որպես պատմամշակութային հուշարձան, դրանց վերաբերյալ տեղային լուծումներ փորձում ենք տալ»,- ասաց փոխվարչապետը: Տիգրան Ավինյանն անդրադարձավ Ֆիրդուսի 80 շենքին, որը ներառված չէ պատմամշակութային հուշարձանների ցանկում, սակայն Կառավարությունը բանակցում է ներդրողների հետ շենքն այդ ծրագրից դուրս բերելու համար: Ավինյանի խոսքով, սակայն, դա առաջացրել է շենքի բնակիչների դժգոհությունը, քանի որ նրանք ակնկալել են, որ փոխհատուցում կստանան: «Խնդիրը միակողմանի չէ, եղած նախապատմությամբ Ֆիրդուսի նախագիծը ինչ-որ մի տրամաբանությամբ բոլոր շահերը հաշվի առնելով՝ պետք է առաջ տանել, և կարծում եմ, ընդհանուր առմամբ բալանսավորված լուծումները հնարավոր են»,- ասաց նա:
18:03 - 17 հունիսի, 2020
Արտակարգ դրության օրերին մոտ 12 հազար մարդ մատնվել է հարկադիր պարապուրդի. փոխվարչապետ |armenpress.am|

Արտակարգ դրության օրերին մոտ 12 հազար մարդ մատնվել է հարկադիր պարապուրդի. փոխվարչապետ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության օրերին, նախնական տվյալներով, մոտ 12 հազար մարդ մատնվել է հարկադիր պարապուրդի: Այս մասին հունիսի 17-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Կարեն Սիմոնյանի հարցին: «Հարկադիր պարապուրդի թվերը մտահոգիչ են: Այս պահի դրույթամբ, նախնական գնահատականներով, հարկադիր պարապուրդը մոտ 12 հազար մարդուն է վերաբերվել, բայց քանի որ ապրիլի էպիկենտրոնային հատվածը դեռ վերջնական չի ամփոփվել, լիարժեք գնահատականների հնչեցնելը, կարծում ենք, վաղ է: Ավելի ստույգ կլինի երկու ամսից, արդյունքներն ամփոփելուց հետո»,- ասաց փոխվարչապետը: Գրիգորյանը նշեց, որ կառավարության համար կարևոր է եղել հասկանալ նաև՝ արտակարգ դրության օրերին որքան մարդ է պահպանել աշխատանքը, բայց վարձատրություն չի ստացել:
17:59 - 17 հունիսի, 2020