ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը, Աննա Կարապետյանը, Հայկ Գեւորգյանը, Վահագն Հովակիմյանը ԱԺ նախագահին առաջարկում են շրջանառության մեջ դնել իրենց հեղինակած նախագիծը՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացումներ կատարելու մասին: Ըստ նախագծի՝ առաջարկվում է ԿՈՎԻԴ-19-ով պայմանավորված իրավիճակից ելնելով՝ ներդնել մի համակարգ, որը հիվանդության պատճառով ժամանակավորապես անաշխատունակության վիճակում գտնվող պատգամավորներին հնարավորություն կտա գրավոր կարգով քվեարկել: Պատգամավորները կարծում են՝ չի բացառվում առաջանա այնպիսի իրավիճակ, որ խորհրդարանի պատգամավորների մի մասը, բացառված չէ՝ անգամ զգալի թվով, հնարավորություն չունենա խորհրդարանի աշխատանքներին ֆիզիկապես մասնակցել եւ զրկվի քվեարկելու հնարավորությունից: Ըստ այդմ՝ պատգամավորները մասնավորապես առաջարկում են հետեւյալ փոփոխությունները. Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 15-րդ հոդվածի 6.1-ին մասում. 1. «մեկնող» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ ժամանակավոր անաշխատունակության վիճակում գտնվող» կետադրական նշանը եւ բառերը: 2. երկրորդ նախադասության սկզբում լրացնել «Ազգային ժողովի կողմից գործուղման մեկնող» բառերը, 3. երկրորդ նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն. «Ժամանակավոր անաշխատունակության վիճակում գտնվող հանձնաժողովի անդամի ստորագրած գրությունը, ինչպես նաեւ օրենսդրությամբ սահմանված կարգով նրան տրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը փակ ծրարով հանձնաժողովի նախագահին կամ նրան փոխարինողին պետք է հանձնվի հարցի քվեարկությունից առնվազն երեք ժամ առաջ»: Շարունակությունը՝ armtimes.com-ում
comment.count (0)