Հայաստան

Լավրովն ու Բայրամովը քննարկել են Արցախի շուրջ եռակողմ պայմանավորվածությունները

Լավրովն ու Բայրամովը քննարկել են Արցախի շուրջ եռակողմ պայմանավորվածությունները

Այսօր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում քննարկվել է Արցախի շուրջ Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի առաջնորդների պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ «Կողմերը կարծիքներ են փոխանակել «տարածաշրջանային և միջազգային մի շարք թեմաների վերաբերյալ», գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունը։ «Նախարարները քննարկել են 2020թ․-ի նոյեմբերի 9-ի, 2021թ,-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթների իրականացման ընթացքը, այդ թվում՝ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաարգելափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովի ձևավորմանն ուղղված ջանքերն, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ բանակցությունների համար պայմանների ստեղծումը»,- ասված է հաղորդագրությունում։ Երկու երկրների նախարարները քննարկել են նաև երկկողմ հարաբերությունների հարցեր՝ ներառյալ ՌԴ և Ադրբեջանի միջև 2022թ․-ի փետրվարի 22-ին ստորագրված դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի դրույթների իրականացումը։   Նորա Վանյան
19:57 - 08 ապրիլի, 2022
Ռուսաստանն օգնում է ավելացնել ռուսական դպրոցների թիվը Հայաստանում. Լավրով
 |civilnet.am|

Ռուսաստանն օգնում է ավելացնել ռուսական դպրոցների թիվը Հայաստանում. Լավրով |civilnet.am|

civilnet.am: Ի պատասխան պաշտոնական Երևանի ցանկության՝ Ռուսաստանն օգնում է ավելացնել ռուսական դպրոցների թիվը. այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` Մոսկվայում ապրիլի 6-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո: «Մենք շահագրգռված ենք ռուսաց լեզվի շարունակական աջակցությամբ մեր բարեկամների կառավարության կողմից»,- ասել է Լավրովը` հավելելով, որ հայկական կողմի հետ պայմանավորվել են խորացնել ակադեմիական և ուսանողական փոխանակումները և քննարկել են ռուս-հայկական հաջորդ երիտասարդական համաժողովի նախապատրաստական ​​աշխատանքները: Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ՌԴ հազարավոր քաղաքացիների հոսքը Հայաստան արդիական է դարձրել Հայաստանում ռուսերենով դպրոցական կրթության հարցը: ՍիվիլՆեթի հարցման ի պատասխան Կրթության, գիտության և մշակույթի նախարարությունից հայտնել են, որ տարածքում գործող՝ ռուսերենով ուսուցմամբ դասարաններ ունեցող դպրոցների թիվը 45 է, ինչը, նախարարության հավաստմամբ, «բավարարում է ՀՀ տեղափոխված սովորողների կրթությունն ապահովելուն»։ Համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տրամադրած տեղեկատվության՝ մարտի 1-ից ապրիլի 8-ն ընկած ժամանակահատվածում ռուսերենով ուսուցմամբ դասարաններում սովորողների թիվն ավելացել է 75-ով, որոնք հիմնականում ՌԴ-ից ժամանած երեխաներ են: Նրանց կրթությունը կազմակերպվում է ծնողի նախընտրած դպրոցում։ «Միաժամանակ ՀՀ 63 դպրոցներում իրականացվում է ռուսերենով խորացված ուսուցում, որից 33-ը` Երևանում, 30-ը՝ մարզերում: Նշված դպրոցների ցանկը հրապարակված է ԿԳՄՍՆ կայքում», – հայտնում են նախարարությունից:
17:50 - 08 ապրիլի, 2022
Ռուսաստանը պատրաստ է նպաստել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համար պայմանների ստեղծմանը

 |armenpress.am|

Ռուսաստանը պատրաստ է նպաստել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համար պայմանների ստեղծմանը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման համար պայմաններ ստեղծելու հարցում: Այս մասին ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում: Լավրովը հայտնեց, որ Հայաստանի գործընկերոջ հետ մանրամասն խոսել են Հարավային Կովկասի իրավիճակի մասին, ընդգծել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև՝ 2020-ի նոյեմբերի 9-ի , 2021-ի հունվարի 11-ի և  նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների խստորեն պահպանման, նաև ռուսական խաղաղապահ առաքելության կողմից իր մանդատի հստակ կատարման կարևորությունը: «Քննարկել ենք հարցեր, որոնք քննարկվել են մեր ղեկավարների մակարդակով, այդ թվում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի դելիմիտացիայի հարցով և հետագա քայլերը՝ ամրապնդելու վստահությունը, կայունությունը սահմանային գոտում»,-ասաց Լավրովը: ՌԴ ԱԳ նախարարը հույս հայտնեց, որ ամենամոտ ժամանակում այդ հանձնաժողովը կստեղծվի: Ռուսական կողմը այդ ճանապարհին խոչընդոտ չի տեսնում: Լավրովը շեշտեց՝ անշուշտ պետք է շարունակել աշխատանքը՝ հումանիտար խնդիրների լուծման հարցով: Տրանսպորտային և տնտեսական կապերն ապաշրջափակելու հարցով աշխատանքային խումբը հերթական հանդիպումը կանցկացնի այս ամիս: «Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Երևանի և Բաքվի միջև այժմ ծավալվող աշխատանքին`Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման համար պայմանների ստեղծման հարցում»,-ասաց Լավրովը: Նա հավելեց՝ առարկայական խոսել են, թե ինչպես կարող են օգնել բարեկամներին այդ գործընթացը սկսելու համար: «Մենք ողջունում ենք Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը: Դա պետք է նպաստի ընդհանուր տարածաշրջանում իրավիճակի բարելավմանը»,-ասաց ՌԴ ԱԳ նախարարը: Ըստ Լավրովի՝ ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպմանը խոսել են նաև 3+3 տարածաշրջանային խորհրդատվական հարթակի մասին, որը ներառում է անդրկովկասյան 3 երկրները, ինչպես նաև  Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։ Նրա խոսքով՝ ընդհանուր կարծիք ունեն, որ այս հարթակը լրացուցիչ հնարավորություններ է բացում Հարավային Կովկասի բոլոր երկրների համար։ «Մենք հաստատեցինք մեր շահագրգռվածությունը, որ մեր վրացի գործընկերները միանան հեռանկարային ձևաչափին»,- եզրափակեց Լավրովը։
17:47 - 08 ապրիլի, 2022
Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը պետք է «հաշվել այլ արժույթով», այլ ոչ թե դոլարով․ Լավրով

Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը պետք է «հաշվել այլ արժույթով», այլ ոչ թե դոլարով․ Լավրով

Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը պետք է հաշվարկել այլ արժույթներով, այլ ոչ թե դոլարով, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այսօր ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսի ժամանակ։ «Նախորդ տարի [ՌԴ և Հայաստանի] միջև ապրանքաշրջանառությունը կազմել է ավելի քան $2,6 մլրդ։ Պետք է, երևի, արդեն այլ արժույթներով հաշվել, բայց մենք ձեզ հետ հետո կպայմանավորվենք», - ասել է նա։ Լավրովը նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի առաջատար առևտրային և ներդրումային գործընկերն է։ «Մեր մասնաբաժինն արտաքին առևտրում գերազանցում է 30%-ը։ Մենք գոհունակությամբ նշել ենք, որ անկումից հետո, որը կապված էր կորոնավիրուսային վարակի հետ, մենք կարողացել ենք նախորդ տարի ապրանքաշրջանառությունը վերադարձնել կայուն աճի հուն», - հավելել է նախարարը։   Նորա Վանյան
17:32 - 08 ապրիլի, 2022
Վստահ եմ՝  ԼՂ-ում խաղաղապահների արդյունավետ գործունեությունը կնպաստի կայունությանը. Միրզոյան

 |armenpress.am|

Վստահ եմ՝ ԼՂ-ում խաղաղապահների արդյունավետ գործունեությունը կնպաստի կայունությանը. Միրզոյան |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը առանցքային դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և ռազմական գործողությունների դադարեցման գործում: Այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ: « Վստահ եմ, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի արդյունավետ գործունեությունը, ովքեր ապահովում են Արցախի ժողովրդի անվտանգությունը, կնպաստի Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմի պահպանմանը և սադրանքներ թույլ չտալուն, նորմալ կյանքի վերականգմանը և կայունությանն և անվտանգությանը մեր տարածաշրջանում»,- ընդգծեց Միրզոյանը: Արտաքին գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատում Ռուսաստանի միջնորդական դերը, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման նպատակ ունի: «Ակնհայտ է, որ երկկողմ համագործակցության օրակարգը ինչպես միշտ հագեցած է, և կան շատ հարցեր, որոնք պետք է քննարկվեն, պատշաճ կերպով պետք է քննարկել նաև սպասվելիք  բարձր մակարդակի հանդիպումը»,- եզրափակեց Միրզոյանը:
15:31 - 08 ապրիլի, 2022
ՌԴ-ն կշարունակի աջակցել Հայաստանին սահմանի պաշտպանության գործում. Լավրով
 |tert.am|

ՌԴ-ն կշարունակի աջակցել Հայաստանին սահմանի պաշտպանության գործում. Լավրով |tert.am|

tert.am: Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի ու Սերգեյ Լավրովի հանդիպումը, որի ընթացում Լավրովն ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի աջակցել Հայաստանին պաշտպանունակության ամրապնդման և սահմանների պաշտպանության գործում:«Մենք կշարունակենք Հայաստանի առանցքային դաշնակցի դիրքերից օգնել ձեզ ամրապնդել ձեր պաշտպանունակությունը և ապահովել սահմանի պաշտպանությունը»,- ասել է Լավրովը:Նա նաև նշել է, որ Մոսկվան կշարունակի ապահովել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների կատարումը, այդ թվում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությունը։«Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ կա համաձայնությունների երեք խումբ, որոնք ձեռք են բերվել ամենաբարձր մակարդակով 2020 թվականի նոյեմբերին, 2021 թվականի հունվարին և նոյեմբերին: Եվ մենք կշարունակենք ապահովել այդ պայմանավորվածությունների իրականացումը, ներառյալ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությունը՝ իր մանդատի խիստ համապատասխանությամբ»,- ասել է Լավրովը:
14:52 - 08 ապրիլի, 2022
«Հայելային հետքաշման» իրականացման դեպքում սահմանի պահպանությունը կվստահեն ԱԱԾ-ին
 |civilnet.am|

«Հայելային հետքաշման» իրականացման դեպքում սահմանի պահպանությունը կվստահեն ԱԱԾ-ին |civilnet.am|

civilnet.am: Սոթք-Խոզնավար հատվածում «հայելային հետքաշման» գործընթացն իրականացնելու պարագայում պետական սահմանի պահպանության իրականացումն առաջարկվելու է Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներին։ Այդ մասին ՍիվիլՆեթի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին ՀՀ կառավարության աշխատակազմից։ Պատասխանում նշված է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «հայելային հետքաշման» առաջարկը «դեռևս գտնվում է քննարկման փուլում, և դրա շուրջ ընթանում են բանակցություններ»։ «Հայելային հետքաշումը պետք է ապահովի բնակչության, սահմանին մոտ գտնվող բնական ռեսուրսների (նրանց անխափան օգտագործման) և պետական ենթակառուցվածքների անվտանգությունը»,- ասված է պատասխանում։ ՍիվիլՆեթը խնդրել էր պարզաբանել, թե միջազգային որ փորձի հիման վրա է Հայաստանն առաջարկում իրականացնել «հայելային հետքաշում», ինչպես նաև տրամադրել Խորհրդային Հայաստանի այն քարտեզները, որոնք ընկած են կառավարության առաջարկի հիմքում։ Կառավարությունից, սակայն, այս հարցերին չպատասխանեցին։ «Հայելային հետքաշում» բառակապակցությունը գործադիրի խոսույթ մտավ 2021-ի մայիսի 27-ից։ Այդ ժամանակ կրկին գործադիրի նիստին Փաշինյանն առաջարկեց հետ քաշվել Սոթք-Խոզնավար հատվածի այն մասերում, որտեղ ադրբեջանական ուժերը ներխուժել էին մայիսի սկզբին։ Թե ինչու վարչապետ Փաշինյանը որոշեց նաև Երասխի մասով առաջարկել հետքաշման տարբերակը՝ անհասկանալի է գյուղի բնակիչների համար։ 2022-ի մարտի 24-ի նիստին վարչապետն այդ գաղափարին ավելացրեց Երասխի դիրքերը։   Գլխավոր լուսանկարը՝ Սիվիլնեթի-ի    
14:43 - 08 ապրիլի, 2022
Անվտանգային իրավիճակը տարածաշրջանում մնում է փխրուն, այդուհանդերձ ՀՀ-ն հավատարիմ է իր ստանձնած պարտավորություններին. ԱԳՆ

Անվտանգային իրավիճակը տարածաշրջանում մնում է փխրուն, այդուհանդերձ ՀՀ-ն հավատարիմ է իր ստանձնած պարտավորություններին. ԱԳՆ

Ապրիլի 7-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը մասնակցել է «Հայաստան-Չինաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակ. ձեռքբերումներ և հեռանկարներ» խորագրով գիտաժողովին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: Գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի, ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության, Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հետազոտությունների ինստիտուտի կողմից՝ առցանց ձևաչափով: Մնացական Սաֆարյանը հանդես է եկել բացման խոսքով: Գիտաժողովի բացման նիստին ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ՉԺՀ կառավարության Եվրասիական հարցերով հատուկ ներկայացուցիչ Լի Հուեյը, ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, Չինաստանի հասարակական գիտությունների գլխավոր քարտուղար Ճաո Ցին, ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը, ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Ֆան Յոնգը, ՇՀԿ բարիդրացիության, բարեկամության և համագործակցության հանձնաժողովի գլխավոր քարտուղար Շըն Վեյը։ Ողջույնի խոսքերում անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների 30-ամյա ուղուն, արձանագրված հաջողություններին, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակին։ Մասնավորապես, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մ.Սաֆարյանը նշել է, որ անվտանգային իրավիճակը տարածաշրջանում մնում է փխրուն, այդուհանդերձ Հայաստանը հավատարիմ է մնում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ իր ստանձնած պարտավորություններին: Ընդգծվել է, որ անվտանգությունն ու խաղաղությունը կարող են ապահովվել միայն ներգրավված բոլոր կողմերի ջանքերով և կամքով։ Գիտաժողովը շարունակվել է երկու երկրների հետազոտողների զեկույցներով երկկողմ հարաբերությունների և դրանց վրա անմիջական ազդեցություն ունեցող թեմաների վերաբերյալ։
19:54 - 07 ապրիլի, 2022
Հակամարտությունները դիվանագիտական ճանապարհով լուծելը ներկայում առավել քան կարևոր է. Բորելն անդրադարձել է Բրյուսելի հանդիպմանը

 |armenpress.am|

Հակամարտությունները դիվանագիտական ճանապարհով լուծելը ներկայում առավել քան կարևոր է. Բորելն անդրադարձել է Բրյուսելի հանդիպմանը |armenpress.am|

armenpress.am: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում կայացած հանդիպմանը: Ժոզեպ Բորելը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում՝ կիսվելով ԵԽ նախագահ Շառլ Միշելի գրառմամբ, որում նա նշել է, որ արդյունավետ երեկո են ունեցել Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ՝ կոնկրետ և շոշափելի արդյունքներով, հանձնառություն են ստանձնել՝ աշխատելու խաղաղության ապագա պայմանագրի նախապատրաստման ուղղությամբ: Բորելն այն գնահատել է որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերված կարևոր ջանք և առաջընթաց՝ տևական խաղաղության և կայուն ու ապահով Հարավային Կովկասի ուղղությամբ աշխատելու համար: «Ներկա աշխարհաքաղաքական համատեքստում հիմա առավել քան երբևէ կարևոր է գտնելու ուղիներ՝ ներգրավվելու և դիվանագիտական ճանապարհով լուծելու հակամարտությունները»,-ընդգծել է նա: Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների և ԵԽ նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը կայացել է ապրիլի 6-ին Բրյուսելում:  
17:43 - 07 ապրիլի, 2022
Արցախից տեղահանվածներին մտահոգում է, որ հայտարարությունում Լեռնային Ղարաբաղի մասին որևէ հիշատակում չկա
 |azatutyun.am|

Արցախից տեղահանվածներին մտահոգում է, որ հայտարարությունում Լեռնային Ղարաբաղի մասին որևէ հիշատակում չկա |azatutyun.am|

azatutyun.am: Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումից որևէ դրական արդյունք չէին սպասում Արցախից տեղահանվածները։ Այսօր նրանք կրկին հավաքվեցին նախ Հանրապետության հրապարակում, ապա ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև։ «Ուրիշ ի՞նչ պիտի ակնկալեինք, ոչ մի բան, դրական բան չկա, դրական բան դուք տեսնո՞ւմ եք», - ասաց նրանցից մեկը։ Արցախցիներին մտահոգել էր այն, որ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների երեկվա հանդիպումից հետո Եվրամիության գործադիր մարմնի ղեկավարի ծավալուն հայտարարությունում Լեռնային Ղարաբաղի մասին որևէ հիշատակում չկար։ «Մեր պետությունը, մեր քաղաքական դասը չի հայտարարում Արցախի պաշտպանություն, Արցախի բնակչությանը պաշտպանություն։ Բոլորը խոսքները մեկ արած դարձել են նոյեմբերի 9-ի թղթի սազանդարները։ Ինչպե՞ս են մեզ կոչ անում վերադառնալ Արցախ, երբ որ այդ գյուղերը նորից տալիս են: Պահանջները` կա՛մ մոտ ապագայում, կա՛մ հեռու ապագայում Արցախ վերադարձ, երկրորդ` փախստականի ստատուսի ճշտում», - ասում են նրանք:
16:39 - 07 ապրիլի, 2022
Հետևողականորեն շարունակելու ենք առաջ տանել մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման տարածաշրջան բացելու մեր օրակարգը. Նիկոլ Փաշինյան
 |1lurer.am|

Հետևողականորեն շարունակելու ենք առաջ տանել մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման տարածաշրջան բացելու մեր օրակարգը. Նիկոլ Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում ընդհանուր գնահատական տվեց  Բրյուսելում կայացած հանդիպմանը: «Պետք է արձանագրեմ, որ երկու ուղղություններով առաջ գնալու համաձայնություն է ձեռք բերվել, և հետագա գնահատականը, իհարկե, կախված է համաձայնությունների գործնական կիրառման փուլում արձանագրվելիք արդյունքներից: Մենք հետևողականորեն շարունակելու ենք առաջ տանել մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման տարածաշրջան բացելու մեր օրակարգը և պետք է առավելագույնն անենք, որ այս օրակարգը դառնա իրականություն: Սա միայն մեզնից չէ կախված, բայց մենք աշխատանքի մեր մասը պետք է հետևողականորեն իրագործենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ բրյուսելյան հանդիպման ժամանակ քննարկման կարևոր թեմաներից են եղել հումանիտար հարցերը: «Արցախյան երկու պատերազմներից հետո մենք գտնվելու վայրն անհայտ 985 մարդ ունենք, 208 հոգի՝ 44-օրյա պատերազմից, 77 հոգի՝ Արցախյան առաջին պատերազմից, և պետք է շարունակենք նրանք ճակատագիրը պարզելուն ուղղված աշխատանքը: Քննարկեցինք նաև անհետ կորած համարվող անձանց ճակատագիրը պարզելու շուրջ համագործակցելու հնարավորությունը և հարցերը»,- ասաց վարչապետը՝ նշելով՝ Եվրոպական խորհրդի նախագահն ընդգծել է գերեվարված բոլոր անձանց ազատ արձակելու անհրաժեշտությունը:
16:37 - 07 ապրիլի, 2022
«Սկզբունքային են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխիքներն ու վերջնական կարգավիճակի ճշգրտումը»․ Փաշինյան
 |civilnet.am|

«Սկզբունքային են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխիքներն ու վերջնական կարգավիճակի ճշգրտումը»․ Փաշինյան |civilnet.am|

civilnet.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 7-ի կառավարության նիստի մեկնարկին խոսեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բրյուսելում երեկ կայացած հանդիպման մասին։ Նա ընդգծեց, որ երկու ուղղություններով պայմանավորվածություն է ձեռք բերվել, մեկով՝ երկրների արտաքին գործերի նախարարներին հանձնարարվել է շփվել, բանակցել խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքների ուղղությամբ և երկրորդով՝ ստեղծել երկկողմ հանձնաժողով դեմարկացիայի, դելիմիտացիայի հարցերով։ Անդրադառնալով խաղաղության համաձայնագրի բովանդակությանը՝ Փաշինյանը նշեց. «Մեզ համար սկզբունքային նշանակութուն ունեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխիքներն ու նրանց իրավունքների, ազատությունների պաշտպանությունը, նաև՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ճշգրտումը»։ Փաշինյանն ասաց, որ այս կետերը ընդգրկված են եղել Ադրբեջանին նախկինում հասցեագրված հայկական կողմի պատասխանում, և դրանք պիտի դառնան բանակցությունների առարկա։ Հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի ու դեմարկացիայի հանձնաժողով ստեղծելու աշխատանքների մասին խոսելով՝ Փաշինյանը շեշտեց՝ հանձնաժողովն ունենալու է նաև երկրորդ մանդատը՝ սահմանին անվտանգության ու կայունության ապահովումը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի դիրքորոշումն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դե յուրե սահման գոյություն ունի, և դա խորհրդային ժամանակներում գոյություն ունեցող սահմանագիծն է,  և այս արձանագրումով սահմանագծման աշխատանքները պետք է սկսել և փորձել լուծումների հասնել՝ զուգահեռ միջոցներ ձեռնարկելով անվտանգության և կայունության ապահովման ուղղությամբ: «ՀՀ տարածքներ կան, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, և կան ադրբեջանական տարածքներ, որ ՀՀ վերահսկողության ներքո են։ Այս հարցերը պիտի լուծվեն դե յուրե հիմնավորված արձանագրումների, իրավական նշանակություն ունեցող փաստերի հիման վրա»,- ասաց Փաշինյանը։ Այս հարցով աջակցության պատրաստակամություն է հայտնել ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Եվրամիությունը։ Ինչ վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման՝ Փաշինյանը տեղեկացրեց, որ այս հարցով կան տարընթերցումներ․ բանակցությունները շարունակվելու են։ Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև գերիների և այլ պահվող անձանց վերադարձի անհրաժեշտության թեման։  
15:58 - 07 ապրիլի, 2022