Հետևողականորեն շարունակելու ենք առաջ տանել մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման տարածաշրջան բացելու մեր օրակարգը. Նիկոլ Փաշինյան
 |1lurer.am|
16:37 - 07 ապրիլի, 2022

Հետևողականորեն շարունակելու ենք առաջ տանել մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման տարածաշրջան բացելու մեր օրակարգը. Նիկոլ Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում ընդհանուր գնահատական տվեց  Բրյուսելում կայացած հանդիպմանը:

«Պետք է արձանագրեմ, որ երկու ուղղություններով առաջ գնալու համաձայնություն է ձեռք բերվել, և հետագա գնահատականը, իհարկե, կախված է համաձայնությունների գործնական կիրառման փուլում արձանագրվելիք արդյունքներից:

Մենք հետևողականորեն շարունակելու ենք առաջ տանել մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման տարածաշրջան բացելու մեր օրակարգը և պետք է առավելագույնն անենք, որ այս օրակարգը դառնա իրականություն: Սա միայն մեզնից չէ կախված, բայց մենք աշխատանքի մեր մասը պետք է հետևողականորեն իրագործենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ բրյուսելյան հանդիպման ժամանակ քննարկման կարևոր թեմաներից են եղել հումանիտար հարցերը:

«Արցախյան երկու պատերազմներից հետո մենք գտնվելու վայրն անհայտ 985 մարդ ունենք, 208 հոգի՝ 44-օրյա պատերազմից, 77 հոգի՝ Արցախյան առաջին պատերազմից, և պետք է շարունակենք նրանք ճակատագիրը պարզելուն ուղղված աշխատանքը: Քննարկեցինք նաև անհետ կորած համարվող անձանց ճակատագիրը պարզելու շուրջ համագործակցելու հնարավորությունը և հարցերը»,- ասաց վարչապետը՝ նշելով՝ Եվրոպական խորհրդի նախագահն ընդգծել է գերեվարված բոլոր անձանց ազատ արձակելու անհրաժեշտությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել