Արցախից տեղահանվածներին մտահոգում է, որ հայտարարությունում Լեռնային Ղարաբաղի մասին որևէ հիշատակում չկա
 |azatutyun.am|
16:39 - 07 ապրիլի, 2022

Արցախից տեղահանվածներին մտահոգում է, որ հայտարարությունում Լեռնային Ղարաբաղի մասին որևէ հիշատակում չկա |azatutyun.am|

azatutyun.am: Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումից որևէ դրական արդյունք չէին սպասում Արցախից տեղահանվածները։ Այսօր նրանք կրկին հավաքվեցին նախ Հանրապետության հրապարակում, ապա ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև։

«Ուրիշ ի՞նչ պիտի ակնկալեինք, ոչ մի բան, դրական բան չկա, դրական բան դուք տեսնո՞ւմ եք», - ասաց նրանցից մեկը։

Արցախցիներին մտահոգել էր այն, որ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների երեկվա հանդիպումից հետո Եվրամիության գործադիր մարմնի ղեկավարի ծավալուն հայտարարությունում Լեռնային Ղարաբաղի մասին որևէ հիշատակում չկար։

«Մեր պետությունը, մեր քաղաքական դասը չի հայտարարում Արցախի պաշտպանություն, Արցախի բնակչությանը պաշտպանություն։ Բոլորը խոսքները մեկ արած դարձել են նոյեմբերի 9-ի թղթի սազանդարները։ Ինչպե՞ս են մեզ կոչ անում վերադառնալ Արցախ, երբ որ այդ գյուղերը նորից տալիս են: Պահանջները` կա՛մ մոտ ապագայում, կա՛մ հեռու ապագայում Արցախ վերադարձ, երկրորդ` փախստականի ստատուսի ճշտում», - ասում են նրանք:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել