Ինֆոքոմ

Նոր Գեղի համայնքի 28/30 ընտրատեղամասում 1842 ընտրողներից քվեարկության մասնակցել են 925-ը՝ 50,2%-ը

Նոր Գեղի համայնքի 28/30 ընտրատեղամասում 1842 ընտրողներից քվեարկության մասնակցել են 925-ը՝ 50,2%-ը

Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի 28/30 ընտրատեղամասում 1842 ընտրողներից քվեարկության մասնակցել են 925-ը՝ 50,2%-ը։ Infocom.am-ի լրագրողի փոխանցմամբ՝ ընտրության արդյունքներով ամենաշատ ձայները ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 413 ձայն, որին հաջորդում է «Հայաստան» դաշինքը՝ 244 ձայն։ Ստորև ներկայացնում ենք նշված ընտրատեղամասում ձայների բաշխվածությունն ըստ քաղաքական ուժերի համարների հերթականության․       «Արդար Հայաստան» կուսակցություն- 1       «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն - 11       «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 413       ««Զարթոնք» ազգային քրիստոնեական» կուսակցություն - 30       «Ազատություն» կուսակցություն - 0       «Պատիվ ունեմ» դաշինք - 36       «Միասնական հայրենիք կուսակցություն» - 1       «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն - 6       «Լուսավոր Հայաստան» կուսակցություն - 4   «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն - 10   «Հանրապետություն» կուսակցություն - 19   «Հայոց հայրենիք» կուսակցություն - 15   «Ազատ հայրենիք» դաշինք - 1   «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն - 65   «Հայաստանի դեմոկրատական» կուսակցություն - 2   «5165 ազգային պահպանողական շարժում» - 20   «Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական» կուսակցություն - 5   «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» դաշինք - 21   «Ազգային օրակարգ» կուսակցություն - 1   «Վերելք» կուսակցություն - 1   «Ազատական» կուսակցություն - 5   «Հայոց արծիվներ․ միասնական Հայաստան» - չի մասնակցում   «Հայաստանի եվրոպական» կուսակցություն - 1   «Հայաստան» դաշինք - 244   «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն - 9   «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն – 2 - Անվավեր - 2
01:45 - 21 հունիսի, 2021
Նոր Գեղի համայնքի 28/31 ընտրատեղամասում 1970 ընտրողներից քվեարկության մասնակցել է 996-ը

Նոր Գեղի համայնքի 28/31 ընտրատեղամասում 1970 ընտրողներից քվեարկության մասնակցել է 996-ը

Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի 28/31 ընտրատեղամասում 1970 ընտրողներից քվեարկության մասնակցել է 996-ը՝ 50,5%-ը։ Infocom.am-ի լրագրողի փոխանցմամբ՝ ընտրության արդյունքներով ամենաշատ ձայները ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 452 ձայն, որին հաջորդում է «Հայաստան» դաշինքը՝ 289 ձայն։ Ստորև ներկայացնում ենք նշված ընտրատեղամասում ձայների բաշխվածությունն ըստ քաղաքական ուժերի համարների հերթականության։       «Արդար Հայաստան» կուսակցություն- 7       «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն - 10       «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 452       ««Զարթոնք» ազգային քրիստոնեական» կուսակցություն - 34       «Ազատություն» կուսակցություն - 1       «Պատիվ ունեմ» դաշինք - 63       «Միասնական հայրենիք կուսակցություն» - 1       «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն - 0       «Լուսավոր Հայաստան» կուսակցություն - 6   «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն - 15   «Հանրապետություն» կուսակցություն - 19   «Հայոց հայրենիք» կուսակցություն - 8   «Ազատ հայրենիք» դաշինք - 0   «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն - 49   «Հայաստանի դեմոկրատական» կուսակցություն - 5   «5165 ազգային պահպանողական շարժում» - 9   «Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական» կուսակցություն - 1   «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» դաշինք - 1   «Ազգային օրակարգ» կուսակցություն - 0   «Վերելք» կուսակցություն - 2   «Ազատական» կուսակցություն - 11   «Հայոց արծիվներ․ միասնական Հայաստան» - չի մասնակցում   «Հայաստանի եվրոպական» կուսակցություն - 0   «Հայաստան» դաշինք - 289   «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն - 6   «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն – 2 - Անվավեր - 5
00:43 - 21 հունիսի, 2021
Արարատի մարզի 12/41 ընտրատեղամասում ամփոփվեցին քվեարկության արդյունքները

Արարատի մարզի 12/41 ընտրատեղամասում ամփոփվեցին քվեարկության արդյունքները

Արարատի մարզի թիվ 12 տարածքային ընտրական հանձնաժողովի 12/41 ընտրատեղամասում ամփոփվեցին քվեարկության արդյունքները․ 1․ «Արդար Հայաստան» կուսակցություն- 32․ «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն- 43․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն- 6764․ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն- 25․ «Ազատություն» կուսակցություն- 06․ «Պատիվ ունեմ» դաշինք- 127․ «Միասնական հայրենիք» կուսակցություն- 18․ «Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊ) կուսակցություն- 09․ «Լուսավոր Հայաստան» կուսակցություն- 310․ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն- 311․ «Հանրապետություն» կուսակցություն- 2312․ «Հայոց Հայրենիք» կուսակցություն- 513․ «Ազատ հայրենիք» դաշինք- 114․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն- 1915․ Հայաստանի դեմոկրատական կուսակցություն- 416․ «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն- 217․ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն- 118․ «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»- 1319․ «Ազգային օրակարգ» կուսակցություն- 020․ «Վերելք» կուսակցություն- 021․ «Ազատական» կուսակցություն- 323․ «Հայաստանի եվրոպական» կուսակցություն- 124․ «Հայաստան» դաշինք- 17825․ «Ազգային ժողովրդավարական բևեռ»- համահայկական կուսակցություն- 926․ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն- 3 Անվավեր- 1
00:14 - 21 հունիսի, 2021
ՔՊ-ն ունի 163 ձայն, «Հայաստան» դաշինքը՝ 135, ՀԱԿ-ը՝ 43․ հայտնի են էլեկտրոնային քվեարկության արդյունքները

ՔՊ-ն ունի 163 ձայն, «Հայաստան» դաշինքը՝ 135, ՀԱԿ-ը՝ 43․ հայտնի են էլեկտրոնային քվեարկության արդյունքները

ԿԸՀ նիստի ժամանակ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց էլեկտրոնային եղանակով քվեարկության արդյունքները։ ԱԺ արտահերթ ընտրությունների էլեկտրոնային եղանակով ընտրողների ընդհանուր թիվը 650, քվեարկության մասնակիցների թիվը 500, անվավեր քվեաթերթիկների թիվը 45։ 1. «Արդար Հայաստան» կուսակցություն - 12. ՀԱԿ - 433. «Քաղաքացիական պայմանագիր» - 1634. «Զարթոնք ազգային քրիստոնեական» կուսակցություն - 05. «Ազատություն» կուսակցություն - 26. «Պատիվ ունեմ» դաշինք - 147. «Միասնական հայրենիք» կուսակցություն - 18. «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն - 09. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն - 1410. «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն - 211. «Հանրապետություն» կուսակցություն - 1712. «Հայոց հայրենիք» կուսակցություն - 413. «Ազատ հայրենիք» դաշինք - 014. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն - 315. «Հայաստանի դեմոկրատական» կուսակցություն - 416. «5165» շարժում-կուսակցություն - 1217. «Քաղաքացու որոշում» կուսակցություն - 218. «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինք - 319. «Ազգային օրակարգ» կուսակցություն - 020. «Վերելք» կուսակցություն - 1421. «Ազատական» կուսակցություն - 1222. «Հայոց արծիվներ միասնական» կուսակություն23. «Հայաստանի եվրոպական» կոսւակցություն - 024. «Հայաստան» դաշինք - 13525. «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցություն - 626. «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն - 3 Նշենք, որ էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները, նաև օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի անդամները:
22:22 - 20 հունիսի, 2021
Նախնական տվյալներով ընտրությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցողների 49․4 տոկոսը

Նախնական տվյալներով ընտրությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցողների 49․4 տոկոսը

 ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է ժամը 20։00-ի դրությամբ` քվեարկության մասնակիցների վերաբերյալ նախնական տվյալները․ Երևան քաղաք․ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 859000 է, մասնակցել է 442846-ը կամ 51,55%-ը։ Արագածոտնի մարզ․ քվեարկության իրավունք ունեցողների թիվը 117472 է, մասնակցել է 58737-ը կամ 50%-ը։ Արարատի մարզ․ քվեարկության իրավունք ունեցողների թիվը 223360 է, քվեարկել է 113625-ը կամ 50․87%-ը։ Արմավիրի մարզ․ քվեարկության իրավունք ունեցողների թիվը 235840 է, քվեարկել է 104880-ը կամ 44․47%-ը։ Գեղարքունիքի մարզ․ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 189527 է, քվեարկել է 86173-ը կամ 45․47%-ը։ Լոռու մարզ․ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 233552 է, քվեարկել է 109141-ը կամ 46,73%-ը։ Կոտայքի մարզ․ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 242022 է, քվեարկել է 121212-ը կամ 50․08%-ը։ Շիրակի մարզ․ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 226763 է, քվեարկել է 93510-ը կամ 41․24%-ը։ Սյունիքի մարզ․ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 109726 է, քվեարկել է 66252-ը կամ 60․38%-ը։ Վայոց ձորի մարզ․ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 46620 է, քվեարկել է 26132-ը կամ 56․05%-ը։ Տավուշի մարզ․ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 109690, քվեարկել է 58666-ը կամ 53․48%-ը։ Հանրապետության՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 2․593,572 է․ քվեարկությանը 20։00-ի դրությամբ, նախնական տվյալներով, մասնակցել է 1․281․174-ը կամ 49․4%։ Տվյալը ներկայացրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ նշելով, որ դրանք ստացվել են էլեկտրոնային տարբերակով;
21:17 - 20 հունիսի, 2021
Կրիմինալ վիճակը՝ ընտրական հանցագործությունների մասով, ՀՀ-ում միասեռ չէ․ Դանիել Իոաննիսյան

Կրիմինալ վիճակը՝ ընտրական հանցագործությունների մասով, ՀՀ-ում միասեռ չէ․ Դանիել Իոաննիսյան

Մինչ հեղափոխությունը առավոտյան ժամը 8-ին համարյա բոլոր ընտրատեղամասերում, առավոտյան ժամը 8-ից սկսած, լինում էին ընտրողների կուտակումներ։ Այս մասին ասուլիսի ընթացքում ասաց «Անկախ դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։ «2018-ի ընտրություններին ընտրողների կուտակումներ չկային։ Բայց այս ընտրություններին այն տեղամասերում, որոնց տարածքի մասին ունեինք տեղեկություններ ընտրակաշառքի վերաբերյալ, մեր դիտորդները տեսան «տասովշիկների» և հենց այդ տեղամասերում ընտրողների կուտակումներ էին առավոտ ժամը 8-ին։ Ողջամտությունն այն է, որ մարդ նախընտրում է քնել կիրակի առավոտյան։ Ինչ են անում «տասովշիկները»․ ընտրողներին, որոնք իրենցից որոշակի կախման մեջ են, հրահանգում են գալ առավոտյան ժամը 8-ին և առավելագույն շատ ժամանակ ունենան, որ չեկած մարդկանց բերեն տեղամաս կամ իրենց անելիքները տեսնեն»,- ասաց նա։ Իոաննիսյանի խոսքով՝ սա խոսում է այն մասին, որ կրիմինալ վիճակը՝ ընտրական հանցագործությունների մասով, ՀՀ-ում միասեռ չէ․ «Որոշ տեղեր կրիմինալ խմբերը աշխատում են և ընտրողների վրա ազդեցություն են փորձում ունենալ, ըստ էության ունենում են։ Որոշ տեղերում ընտրողներն իրենց ավելի ազատ են զգում, որտեղ կրիմինալ խմբերը չկան կամ ակտիվ չեն»։ Անդրադառնալով ընտրախախտումների մասին ահազանգերին՝ Դանիել Իոաննիսյանը հայտնեց, որ հիմնականում ահազանգերը Երևանից են։ «Եղել է մի դեպք, որ ընտրողն ահազանգել էր, որ իրեն չեն տվել դաշինքի քվեաթերթիկ։ Մենք ուսումնասիրել ենք տեսանյութը, և տեսանյութում երևում է, որ քվեաթերթիկների բոլոր տրցակներից ընտրողին տրվում է քվեաթերթիկ»,- եզրափակեց նա։
13:40 - 20 հունիսի, 2021
29/43 ընտրատեղամասում «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկների վրա տպագրական տարբերվող նշաններ կան

29/43 ընտրատեղամասում «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկների վրա տպագրական տարբերվող նշաններ կան

Այսօր տեղեկություն տարածվեց, համաձայն որի՝ Ներքին Պտղնի գյուղի 29/34 ընտրատեղամասում միայն «Հայաստան» դաշինքի 24 համարի քվեաթերթիկների մեծամասնության վրա տպագրական տարբերվող նշան կա։ Infocom-ը մեկնեց նշված ընտրատեղամաս՝ արձանագրելու՝ լուրը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ։  Ընտրատեղամասում մեր նկարահանող խումբն արձանագրեց, որ իրոք 24 համարի քվեաթերթիկների վրա կան տարբերվող նշաններ։ Հանձնաժողովի նախագահ Վրեժ Վարդանյանը վստահեցրեց, որ քվեաթերթիկները ստանալիս չեն նկատել և հաշվարկի ժամանակ թերթիկները անվավեր չեն համարվելու ««Հայաստան» դաշինքի վստահված անձը ներկա է լինելու հաշվարկի ժամանակ և ինքն էլ կարող է տեսնել, որ քվեաթերթիկները անվավեր չեն ճանաչվելու։ Անվավեր են ճանաչվելու միայն այն թերթիկները, որոնց վրա մարդկային միջամտության նշաններ կան։ Թերթիկներ կան, որոնց գույնն ավելի բաց է։ Թերթիկներ կային, որոնց վրա կարմիր նշան էր եղել․ որոնք նկատել ենք՝ հանել ենք»,- նշեց հանձնաժողովի նախագահը։ Այս դեպքն արձանագրվել է տեղամասի գրանցամատյանում։ Ներքին Պտղնի գյուղի 29/34 ընտրատեղամասն ունի 1326 ընտրող, որոնցից ժամը 12։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 225 ընտրող։  
13:34 - 20 հունիսի, 2021
Գորիսում բաց քվեարկության կամ քվեարկության գաղտնիության խախտման դեպքեր չեն հայտնաբերվել․ Դանիել Իոաննիսյան

Գորիսում բաց քվեարկության կամ քվեարկության գաղտնիության խախտման դեպքեր չեն հայտնաբերվել․ Դանիել Իոաննիսյան

19 ընտրատեղամասում միաժամանակ ներկա է եղել «Հայաստան» դաշինքի 3 վստահված անձ, 12 ընտրատեղամասում մեր դիտորդները նկատել են տեղամասում գտնվող անձանց հագուստի վրա 24 թիվը գրված, ինչը որակում ենք որպես քարոզչություն տեղամասում «Հայաստան» դաշինքի օգտին։ Քաջարանի տարածաշրջանում 35/56 տեղամասում «Հայաստան» դաշինքի 3 վստահված անձանց միաժամանակ գտնվելը վերածվել է վեճի, այնուհետև քաշքշուկի ընտրատեղամասում։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Անկախ դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։ «Մի շարք ընտրատեղամասերում արձանագրվել է, որ հանձնաժողովի նախագահը չի տիրապետում օրենսդրությանը, բայց պետք է ասեմ, որ նման ընտրատեղամասերի թիվը նախկինի համեմատ քիչ է։ Միայն 4 տեղամասում է գոնե առավոտյան արձանագրվել, որ հանձնաժողովի նախագահը չի տիրապետում իր պարտականություններին, և այդ տեղամասերից երկուսում, ըստ էության, հանձնաժողովի նախագահների պարտականությունները իրենց վրա են վերցրել վստահված անձինք, ինչը խնդրահարույց է»,- նշեց նա։ Իոաննիսյանը հայտնեց նաև, որ տեսախցիկների միջոցով նաև ուսումնասիրում են ԶԼՄ-ներով խախտումների մասին ահազանգերը, փորձում են ստուգել դրանց իսկությունը․ «Խիստ մտահոգիչ ինֆորմացիա գնաց առ այն, որ Գորիսի 34/03 տեղամասում զինվորականները կատարում են բաց քվեարկություն։ Տեսախցիկներով ուսումնասիրվեց այդ տեղամասը բացման պահից մինչև այդ հրապարակման պահը։ Եվ այդ տեղամասում թեև իրապես զինվորականները քվեարկում էին, բայց քվեարկում էին քվեախցիկներում, և քվեախցիկներ գնում էին բոլոր քվեաթերթիկներով։ Այլ կերպ ասած, բաց քվեարկության կամ քվեարկության գաղտնիության խախտման դեպքեր չեն հայտնաբերվել, և պարզվել է, որ հրապարակումները իրականությանը չեն համապատասխանում»։ Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ այս պահի դրությամբ տեղամասերում տեղադրված տեսախցիկների 96․6 տոկոսը աշխատում է․ «Սա թերևս մի քիչ ավելի բարձր թիվ է 2018թ․ ԱԺ արտահերթ ընտրություններին գոնե այս ժամի համար։ բայց համեմատած երեկվա հետ՝ այդ թիվը իջնում է։ Այսինքն՝ տենդենցիան այն է, որ տեսախցիկների հետ կապված խնդիրները լուծվում են, և թիվը գնում է նվազման։ Բայց դեռևս ավելի շատ է, քան նախկինում»։ Իոաննիսյանը նշեց, որ նաև հետևում են իրավապահ մարմինների, ԿԸՀ-ի ու նաև վարչական դատարանի գործունեությունը՝ ընտրական վեճերի սահմաններում։ «Մի խնդրահարույց դեպք կա՝ կապված Չարչյան Արմենի հետ։ Խափանման միջոցը կալանք ընտրելու հետ կապված՝ նախ պետք է դատախազությունը ստանար ԿԸՀ որոշումը, և ԿԸՀ լույս 19-ի գիշերը՝ ավելի քան 30 ժամ առաջ, մուտքագրվել է դատախազի համապատասխան միջնորդությունը, և ԿԸՀ-ն առ այս պահը չի քննարկել այդ միջնորդությունը, որի արդյունքում քրեական հետապնդում իրականացնող մարմինը անորոշության մեջ է և չի կարողանում դատարան ներկայացնել խափանման միջոցը կալանավորում ընտրելու միջնորդություն։ Երկար ձգձգման արդյունքում ազատ է արձակվել ենթադրյալ հանցագործություն գործած անձը»,- ասաց նա եզրափակելով ամփոփումը։
13:02 - 20 հունիսի, 2021
Ես կարծում եմ՝ հետընտրական զարգացումներ չեն լինի․ Արթուր Վանեցյան

Ես կարծում եմ՝ հետընտրական զարգացումներ չեն լինի․ Արթուր Վանեցյան

Այսօր ընտրություն է՝ հանուն Հայաստանի լինելու և չլինելու։ Այս մասին քվեարկությունից հետո ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ, «Հայրենիք» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանը։ «Իշխանությունը հոգեվարքի մեջ է, և բոլոր քայլերը միտված են ընդդիմության դիրքերը թուլացնելու։ Նրանք հասկանում են, որ Հայաստանում երբեք վերարտադրվելու կամ իշխանություն կազմելու հնարավորություն չունեն, ուստի վերջին ճիգերն են գործադրում իրենց իշխանական աթոռներից կառչած մնալու համար»,- ասաց նա՝ դաշինքի կողմնակիցների վերաբերյալ լուրը մեկնաբանելով։ Խոսելով ընտրություններից հետո հնարավոր լարվածության մասին՝ Վանեցյանն ասաց, որ ընդդիմությունը չէ դրա պատասխանատուն, դրա պատասխանատուն փաստացի իշխանությունն է։ «Ես կարծում եմ՝ հետընտրական որևէ զարգացումներ չեն լինի, որովհետև ընտրությունների արդյունքները կփաստեն, թե Հայաստանում ով է կազմելու իշխանություն»,- հավելեց նա։ Անդրադառնալով ընտրությունների ընթացքում խախտումներից՝ Վանեցյանն ասաց․ «Բազմաթիվ խախտումների վերաբերյալ ահազանգեր կան՝ սկսած նրանից, որ մեր քվեաթերթիկների վրա կա ինչ-որ նմուշ, որ մեր քվեաթերթիկները չեն տալիս մեր ընտրողներին, ուղղորդում են դեպի ընտրություններ իշխանական ներկայացուցիչները, մասնավորապես զինվորականների և ոստիկանության կողմից մեր ակտիվիստների, շտաբների նկատմամբ իրականացվող ճնշումները։ Երեկ ձերբակալվել են Եղեգնաձորի մեր շտաբի ներկայացուցիչները։ Որևէ հիմնավոր ապացույց ներկայացված չէ փաստաբանական թիմին։ Ես կարծում եմ՝ դա արվել է բացառապես մեկ նպատակով, 72 ժամ՝ այսինքն՝ ընտրությունների ընթացքում մեր թիմակիցներին հեռվացնելու ընտրական գործընթացներից»։ Մենկաբանելով լրագրողի այն դիտարկումը, որ «աղմկահարույց ձայնագրություն է հրապարակվել, որ «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Աննա Մկրտչյանի հայրը պարտադրում է գնալ և ընտրել դաշինքին»՝ Արթուր Վանեցյանն ասաց, որ որևէ աղմկահարույց բան չկա․ «Որևէ աղմկահարույց բան չկա, եթե աննորմալ լիներ, կլիներ քրեական գործ, կլինեին պատժվողներ։ Ձայնագրությունը չեմ լսել, կարդացել եմ լրատվության մեջ, և որևէ աննախադեպ կամ աղմկահարությց բան չեմ տեսնում դրա մեջ»։
11:27 - 20 հունիսի, 2021
Թե հետագայում Կարեն Կարապետյանի հետ ինչ կարգի համագործակցություն կլինի՝ չենք որոշել․ Ռոբերտ Քոչարյան

Թե հետագայում Կարեն Կարապետյանի հետ ինչ կարգի համագործակցություն կլինի՝ չենք որոշել․ Ռոբերտ Քոչարյան

Ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանը մեզ հետ է։ Թե հետագայում ինչ կարգի համագործակցություն կլինի, չենք որոշել։ Այս մասին քվեարկությունից հետո ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ Խոսելով «Հայաստան» դաշինքի մի քանի պաստառների վնասների մասին՝ Քոչարյանն ասաց, որ առաջին հերթին օրենքի կոպիտ խախտում է։ «Քաղաքում տեղադրված են հազարավոր տեսախցիկներ։ Արդեն կան կադրեր ցանցում, և փաստը, որ մինչ այսօր չի հայտնաբերվել, թե ով է արել, ուղղակի մեծ կասկած է առաջացնում, որ արվում է իշխանության կողմից կամ իրենց ուղղորդմամբ։ Եթե մեկ, երկու ժամվա ընթացքում Ոստիկանությունը չհայտնաբերի հանցագործներից, ապա մենք կհայտարարենք, որ դա արվում է իշխանության կողմից», ընդգծեց նա։ Անդրադառնալով «Իզմիրլյան» ԲԿ-ի գլխավոր բժիշկ, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանի ձերբակալությանը՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ ձերբակալումն աբսուրդի ժանրից էր․ «Չեմ կարծում, որ ձերբակալության համար որևէ հիմք կար։ Ինքը իր կարծիքն է ասել, և էդ տեսանկյունից չեմ կարծում՝ ճնշման արտահայտություն կա»։ Մեկնաբանելով նաև այն, որ մի շարք ուժեր խախտել են լռության օրը՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ ԿԸՀ-ն արձագանքեց խախտմանը։ «Կարծում եմ՝ սա ուղղակի ցույց է տալիս իշխանության դեմքը, որ որևէ հարգանք չունեն ոչինչ նկատմամբ, չեն ունեցել այս ընթացքում և շարունակում են չունենալ նաև ընտրության օրը»,- ասաց նա։
11:04 - 20 հունիսի, 2021
Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններ են

Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններ են

Այսօր խորհրդարանական արտահերթ ընտրություններ են։ Արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունն առաջացավ 44-օրյա պատերազմից հետո։ Նոյեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մտադիր չէ հրաժարվել իրավիճակը հաղթահարելու և երկրում կայունություն ու անվտանգություն հաստատելու պատասխանատվությունից։ Նա ճանապարհային քարտեզ հրապարակեց, որտեղ ներառված կետերն իրականացնելուց հետո պատրաստվում էր այս ամիս հաշվետվություն ներկայացնել։ Հաշվետվությունից հետո պետք է որոշում կայացվեր հետագա անելիքների վերաբերյալ։ Այս տարվա սկզբից Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ ունեցավ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։ Վերջին հանդիպումը Գագիկ Ծառուկյանի հետ էր, ինչից հետո հայտարարվեց, որ հունիսի 20-ին կկայանան խորհրդարանական արտահերթ ընտրություններ։ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց, 7-րդ գումարման Ազգային ժողովը երկու անգամ վարչապետ չընտրեց և իրավունքի ուժով ցրվեց։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկեց հունիսի 7-ին և տևեց մինչև հունիսի 18-ը։ Երեկ լռության օր էր։ Նախապես ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 26 քաղաքական ուժ, սակայն նախընտրական քարոզարշավի մեկնարկի օրը «Հայոց արծիվներ․ միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը հայտարարեց, որ իրենք չեն մասնակցի ընտրություններին։ Պատճառն, ըստ Ասրյանի, հետևյալն էր․ «Արտահերթ ընտրություններ չեն կարող անցկացվել Հայաստանի ամբողջ տարածքում, քանի որ որոշ տարածքներ օկուպացված են, ինչը նշանակում է, որ պետք է ընտրությունները չեղարկել»։  Այսպիսով, ընտրություններին մասնակցում է 25 ուժ, այդ թվում՝ 4 դաշինք, 22 կուսակցություն (կուսակցություններից երկուսը մասնակցում են միասնական ցուցակով)։ Ներկայացնում ենք ընտրություններին մասնակցող ուժերին՝ ըստ նրանք քվեաթերթիկների համարների հերթականության։ 1․ «Արդար Հայաստան» կուսակցություն։ Այս կուսակցությունը նոր է ստեղծվել։ Նախընտրական ցուցակը գլխավորում է «Արդար Հայաստան»-ի նախագահ Նորայր Նորիկյանը։ 2․ «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն։ ՀԱԿ-ի ցուցակը գլխավորում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ 3․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն։ ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ 4․ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն։ «Զարթոնք»-ը ևս նոր է ստեղծվել։ Նախընտրական ցուցակը գլխավորում է Արա Զոհրաբյանը։ 5․ «Ազատություն» կուսակցություն։ «Ազատության» նախընտրական ցուցակը գլխավորում է ՀՀ նախկին վարչապետ, կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը։ 6․ «Պատիվ ունեմ» դաշինք։ Այս դաշինքում միավորվել են «Հայաստանի հանրապետական» և «Հայրենիք» կուսակցությունները։ Դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորում է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը։ 7․ «Միասնական հայրենիք» կուսակցություն։ Այս կուսակցությունը ևս նոր է ստեղծվել։ Նախընտրական ցուցակը գլխավորում է Լուսինե Ավագյանը։  8․ «Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊ) կուսակցություն։ ՀԱՊ-ը նորաստեղծ կուսակցություն է, նախընտրական ցուցակը գլխավորում է Արթուր Վարդանյանը։ 9․ «Լուսավոր Հայաստան» կուսակցություն։ Կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է 7-ր գումարման խորհրդարանի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ 10․ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն։ Կուսակցությունն ընտրություններին մասնակցում է «Ալյանս» կուսակցության հետ միասնական ցուցակով։ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է «Ալյանս»-ի նախահագ, 7-րդ գումարման ԱԺ-ի անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։ 11․ «Հանրապետություն» կուսակցություն։ Կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է Արամ Սարգսյանը։ 12․ «Հայոց Հայրենիք» կուսակցություն։ Կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է Արտակ Գալստյանը։ 13․ «Ազատ հայրենիք» դաշինք։ Դաշինքում միավորվել են «Ազգային ինքնորոշում միավորում», «Արդարություն», «Ժողովրդավարական հայրենիք», «Հայ կառուցողական», «Պահպանողական»  կուսակցությունները։ Նախընտրական ցուցակը գլխավորում է «Հայ կառուցողական» կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը։ 14․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն։ ԲՀԿ նախընտրական ցուցակը գլխավորում է Գագիկ Ծառուկյանը։ 15․ Հայաստանի դեմոկրատական կուսակցություն։ Կուսակցությաբ նախընտրական ցուցակը գլխավորում էր Տիգրան Արզաքանցյանը, սակայն ԿԸՀ-ն մերժեց նրա գրանցումը:  16․ «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն։ Կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է Կարին Տոնոյանը։ 17․ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն։ ՔՈ ՍԴԿ-ի նախընտրական ցուցակը գլխավորում է Սուրեն Սահակյանը։ 18․ «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»։ Այդ դաշինքում միավորվել են ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի գլխավորած  «Հանուն Հանրապետության Ժողովրդավարության պաշտպանների դաշինք» և Լևոն Շիրինյանի գլխավորած «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցությունները։ Դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորում է Արման Բաբաջանյանը։ 19․ «Ազգային օրակարգ» կուսակցություն։ Կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համարն Արա Հակոբյանն է։ 20․ «Վերելք» կուսակցություն։ «Վերելքը» նորաստեղծ կուսակցություն է, նախընտրական ցուցակը գլխավորում է Ալեքսան Մինասյանը։ 21․ «Ազատական» կուսակցություն։ Այս կուսակցությունը նորաստեղծ է։ Նախընտրական ցուցակը գլխավորում է Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։ 22-ը «Հայոց արծիվներ․ միասնական Հայաստան» կուսակցության քվեաթերթիկի համարն էր։ Կուսակցությունն, ինչպես նշեցինք, չի մասնակցում ընտրություններին։ 23․ «Հայաստանի եվրոպական» կուսակցություն։ Կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է Տիգրան Խզմալյանը։ 24․ «Հայաստան» դաշինք։ Դաշինքում միավորվել են «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները։ Նախընտրական ցուցակը գլխավորում է ՀՀ եկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ 25․ «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն։ ԱԺԲ-ն նորաստեղծ կուսակցություն է։ Նախընտրական ցուցակը գլխավորում է Վահե Գասպարյանը։ 26․ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն։ «Ինքնիշխան Հայաստանը» նորաստեղծ կուսակցություն է, նախընտրական ցուցակը գլխավորում է ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը։ Արտահերթ ընտրություններից առաջ փոփոխություններ են կատարվել Ընտրական օրենսգրքում։ Օրենսգրքի հիմնական փոփոխությունն այն է, որ վերացվել են վարկանիշային (ռեյտինգային) ցուցակները, ընտրություններն անցակցվում են փակ համամասնական ընտրակարգով։
07:57 - 20 հունիսի, 2021
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 13

ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 13

22։44-Մեզ համար ամենից թանկը մեր պետականությունն է: Մենք կարող ենք ավելի պաշտպանված լինել ու մեզ ավելի ապահով զգալ միայն մեր սեփական պետության մեջ: Հիշե´ք, որ մեր երկրի Մայր օրենքը երաշխավորել է հավասար ու ազատ ընտրություններ ու որևէ մեկը չի կարող հակառակը հարկադրել: Մեր քվեով պետք է ապահովենք բոլորիս միասնության հաստատումն ու պետության վստահ առաջընթացը, երաշխավորենք համերաշխության վերականգնումը: Ու վաղն ամեն ինչ որոշելու ենք հենց մենք` Հայաստանի քաղաքացիներիցս յուրաքանչյուրը` միայն մեր կամքի բացարձակ ազատությամբ, խղճով ու սրտի թելադրանքով` մեր գաղտնի քվեով։ [ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյան]   21։59-2021 թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների աշխատանքները պատշաճ կազմակերպելու գործընթացն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարածքային անձնագրային ծառայություններում հունիսի 19-ին և 20-ին՝ շաբաթ և կիրակի ոչ աշխատանքային օրերին, ժամը 09.00-ից 18.00-ն սահմանվել է հերթապահություն:Հերթապահությունը սահմանվել է միայն ընտրական գործընթացին վերաբերելի ծառայություններ մատուցելու նպատակով: [ՀՀ Ոստիկանություն]   21։42-Մի շարք տեղամասերում «Պատիվ ունեմ» դաշինքի քվեաթերթիկների վրա կան կապույտ նշումներ․ կարծես թե դրանք ինչ-որ տեխնիկական խոտաններ են՝ ներկի տեսքով։ Մի քանի տեղամասերում դրանց թիվը հասնում է 300-ի։ Մենք ԿԸՀ-ի ուշադրությանն ենք հրավիրում այս փաստին, որպեսզի տրվի հստակ պարզաբանում՝ հետագայում ընտրողի քվեն անվավեր չճանաչելու համար։ [«Պատիվ ունեմ» դաշինքի հանրային կապերի և ԶԼՄ-ների հետ հարաբերությունների պատասխանատու Սոս Հակոբյան]   19:52-ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կողմից Հայաստան ժամանած դիտորդական առաքելության անդամների հետ՝ պատվիրակության ղեկավար, սենատոր Ֆիլիպ Կուրարի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նախընտրական քարոզարշավի ընթացքին, Հայաստանում տեղի ունեցած Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին առնչվող հարցեր: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ պետությունը հաստատակամ է՝ ապահովելու քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ, արդար եւ թափանցիկ իրացումը:   19:47-ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Իտալիայի Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնային: Վերջինս Հայաստանում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության կազմում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով: Անդրադառնալով հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ զրուցակիցները կարևորել են ներքաղաքական կայունության պահպանումը և հույս հայտնել, որ ընտրությունների արդյունքները կլինեն ի շահ պետության զարգացման:   18:29-Քրեական կոնկրետ գործով ձեռք բերված տվյալների վերլուծությունը փաստում է, որ  ընտրողների հետ հանդիպումների ընթացքում առանձին անձինք պնդումներ են արել առ այն, որ առկա են համապետական ընտրություններին ոչ միայն քաղաքացիների մասնակցությունը, այլ նաև անձի կատարած քվեարկությունը պարզելու սոցիոլոգիական, ստատիստիկական  ինչ-որ մեխանիզմներ, ֆորմուլաներ, որոնց գործադրմամբ կարող են պարզել, թե առաջիկա արտահերթ ընտրություններում ով ինչպես է քվեարկել:   18։17-Ընդհանուր առմամբ Հանրային հեռուստատեսությունը հունիսի 10-ից 17-ն ընկած ժամանակահատվածում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը live լուսաբանման համար տրամադրվել է 10 ժամ 49 րոպե, «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ին՝ 5 ժամ 24 րոպե, «Հայաստան» դաշինքին՝ 4 ժամ 41 րոպե, «Պատիվ ունեմ» դաշինքին՝ 3 ժամ 27 րոպե, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 2 ժամ 19 րոպե, «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցությանը՝ 1 ժամ 57 րոպե, «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ 1 ժամ 30 րոպե, և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը՝ 1 ժամ 13 րոպե։   18։07-ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յոհան Մարֆիի եւ ղեկավարի տեղակալ Ստեֆան Կրաուսի հետ: Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ մեծաքանակ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում եւ կարեւորեց պետության հավատարմությունն ազատ, արդար, թափանցիկ եւ ժողովրդավար ընտրությունների անցկացման հարցում: Յոհան Մարֆին փաստել է, որ այս ընթացքում պետական բոլոր ինստիտուտներն ակտիվորեն համագործակցել եւ աջակցել են առաքելության աշխատանքներին ու տեղեկացրեց, որ, բացի երկարաժամկետ դիտորդներից, հունիսի 20-ին ընտրատեղամասերում դիտորդական առաքելություն կիրականացնեն եւս 300 կարճաժամկետ դիտորդներ՝ Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում: [ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչություն]   17։48-ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում ընտրակաշառք բաժանելու և ստանալու,  ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ԱԱԾ և ՀՔԾ վարույթում քննվող քրեական գործի նյութերով տվյալներ են  ձեռք բերվե լայն մասին, որ նշված տարածաշրջանում մի խումբ անձինք 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու և կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար նույն տարածաշրջանի ընտրողներին անձամբ և միջնորդների միջոցով բաժանել են կաշառք: Վերը նշված հանցավոր արարքները կատարելու կասկածանքով ձերբակալվել են կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածու Գ. Ս.–ն, ՃՈ ծառայող Հ. Մ.-ն և Կ. Կ.-ն : [ՀՔԾ]   17։38-ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ: Նախագահն ընդգծել է, որ ընտրական գործընթացները չպետք է որևէ կերպ ազդեն սահմանների անվտանգության և երկրի պաշտպանունակության վրա: Նախագահը կարևոր է համարել, որ հատկապես այս օրերին զինված ուժերն իրենց ծառայությունն իրականացնելիս ավելի աչալուրջ լինեն: [Նախագահի աշխատակազմ]   17։20- «Պատիվ Ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Գոռ Սեդրակյանն այսօր ձերբակալել է:  [Դաշինքի անդամ Արսեն Բաբայան] 16։35-Ոչ ոք իրավունք չունի ընտրողին՝  -հարկադրելու, համոզելու հայտնել քվեարկության արդյունքը,-որևէ եղանակով ստուգելու նրա լրացրած քվեաթերթիկը,-առանց ընտրական հանձնաժողովի թույլտվության ընտրողի հետ մտնել քվեարկության խցիկ,-որևէ այլ կերպ խախտել քվեարկության գաղտնիությունը,-հարկադրել ընտրողին քվեախցիկից հանել և իրեն ցույց տալ կամ տրամադրել քվեաթերթիկ՝ վերջինիս կատարած քվեարկության արդյունքներն իմանալու, այդ թվում նաև՝ ընտրողի կողմից որևէ ուժի օգտին քվեարկած չլինելու մեջ համոզվելու համար:Նման արարքները հանցագործություններ են, որոնք պատժվում են ընդհուպ 5 տարի ժամկետով ազատազրկմամբ:  [Գլխավոր դատախազություն] 16։31- Յուրաքանչյուր ընտրող քվեարկությանը մասնակցում է միայն մեկ անգամ: Մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելն արգելվում է: Դրանց կատարումը ծանր հանցագործություն է և պատժվում է ընդհուպ հինգ տարի ժամկետով ազատազրկմամբ, իսկ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից կատարվելու դեպքում նախատեսվում է պատիժ՝ ազատազրկում 4-ից 6 տարի ժամկետով:  [Գլխավոր դատախազություն] 16։04- «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ-ի իրականացրած հարցումների արդյունքների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին կքվեարկեն հարցվածների 33%-ը, «Հայաստան» դաշինքի օգտին՝ 6,8%-ը։ Սակայն հարցման արդյունքները կարող են պակաս արժանահավատ թվալ, քանի որ հարցում իրականացնող ընկերության տնօրենը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի կինն է։ Սարգսյանն էլ հանդիսանում է հարցում իրականացնող ընկերության հիմնադիր խորհրդի անդամ։ 15։48- Արամ Սարգսյանը կընտրի ժամը 13:00-ին Արարատ գյուղում` ընտրատեղամաս 13/31 (N1 միջնակարգ դպրոց): Հասցե` Վազգեն Սարգսյանի 40։ [Հանրապետություն կուսակցություն]   15։41- Նիկոլ Փաշինյանը, օգտվելով իր՝ որպես վարչապետի պաշտոնակատարի սոցիալական կարգավիճակից, ֆեյսբուքյան պաշտոնական էջով հանդես եկավ հայտարարությամբ: Նախ նշված թեկնածուն խախտեց լռության օրվա պահպանման սկզբունքը: Երկրորդ` օգտագործելով իր կարգավիճակը, հորդորեց մասնակցել քվեարկությանը, այն պայմաններում, երբ հանդիսանում է 26 ուժերից մեկի վարչապետի թեկնածու: Նշվածը ուղիղ քարոզ էր վարչական լծակների կիրառմամբ և ԿԸՀ գործառույթի իբր ստանձմամբ: Գտնում ենք, որ ԿԸՀ-ն անհապաղ պետք է նիստ գումարի և ընտրական գործընթացի այս էական և օրինականությունը վտանգող խախտումը, սույն հայտարարության հիմքերով քննության առարկա դարձնի: [«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյան] 15։34-Այսօր՝ վաղ առավոտից, ուժայինների կողմից բառացիորեն տեռոր է սկսվել «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբերի, աջակիցների նկատմամբ: Տասնյակ մարդկանց անհիմն, առանց որևէ առիթի հարկադրում են ներկայանալ  կամ բերման են ենթարկում ԱԱԾ, ՀՔԾ և Ոստիկանություն ու տևական ժամանակ պահում են: Մեր գրասենյակներում և մեր կողմնակիցների բնակարաններում ապօրինի խուզարկություններ են անում և ոչինչ չհայտնաբերելով՝ մասնավոր զրույցներում խոստովանում են, որ դաշինքի աջակիցներին այսօր և վաղը մեկուսացնելու հրահանգ ունեն: [«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետ թեկնածու Արթուր Վանեցյան] 15։28- Հունիսի 19-ին ԱԺ «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցությունների ներկայացուցիչներն Ազգային ժողովում հանդիպեցին ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության անդամներին։  Կողմերն ընդգծեցին, որ հայ ժողովրդի ձայնը պետք է վճռորոշ լինի այս ընտրություններում:Հյուրերը կարևորեցին բաց և թափանցիկ ընտրությունների անցկացումը, ինչը բնորոշ կլինի ժողովրդավարական արժեքներ դավանող Հայաստանին և հայ ժողովրդին: [ԱԺ աշխատակազմ] 14։31- Ազգային ժողովի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ: ԿԸՀ նախագահը Սարգսյանին ներկայացրել է ընտրությունների կազմակերպման և անցկացման աշխատանքների ընթացքը, նշել, որ ԿԸՀ-ն իրականացնում է օրենսդրությամբ սահմանված բոլոր անհրաժեշտ գործառույթներն և միջոցառումները: Նախագահ Սարգսյանն ընդգծել է ընտրությունների էական նշանակությունը երկրի համար և կարևորել դրանց բնականոն ընթացքի ապահովումը ԿԸՀ-ի և ընտրություններին առնչվող մյուս կառույցների կողմից: [Նախագահի աշխատակազմ] 13։32- Ուզում եմ ընդգծել, որ ձեզնից յուրաքանչյուրը այսօր և առավել ևս վաղը ունի բարձրագույն իշխանության կարգավիճակ։ Եվ այդ բարձրագույն իշխանության կարգավիճակը յուրաքանչյուրը իրացնելու է ընտրական տեղամասեր գնալու և իր որոշումը, իր քվեարկությունը կատարելու միջոցով։ Ես ուզում եմ բոլորիդ կոչ անել, որ անպայման գնաք ընտրական տեղամասեր, կատարեք ձեր ընտրությունը։ Եվ ուրեմն ժողովրդի ընտրությունը, քվեարկությունը հստակ արձանագրվելու  է և արտահայտելու է ընտրական ամփոփիչ արձանագրությունների տեսքով։ [Նիկոլ Փաշինյան]   12։38- Տարատեսակ շահարկումները հաշվի առնելով՝ հարկ եմ համարում նշել, որ «Սևան» հոգեկան առողջության կենտրոնի պացիենտներին  ՔՊ կուսակցության հավաքին հարկադրաբար տանելու վերատառությամբ ուղեկցվող տեսանյութը համացանցում հրապարակվելուց անմիջապես հետո արձանագրվել է ՀՀ դատախազությունում իրականացվող մշտադիտարկման արդյունքում։  ՄԻՊ-ի կողմից երեկ համապատասխան հայտարարության տարածումից հետո դատախազության կողմից հանձնարարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստել և այդ շրջանակում ստուգման առարկա դարձնել Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում նմանատիպ հնարավոր դրսևորումների առկայությունը։ [Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյան] 12։21- ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում, մինչև հունիսի 20-ին նախատեսված ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ ստացվել է 18 նյութ և հետաքննության մարմնի կողմից հարուցված 4 քրեական գործ։Նախընտրական քարոզչությանը մասնակցելուն խոչընդոտելու 3, նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու  1, նախընտրական քարոզչության ընթացքում լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու 1, ինչպես նաև ընտրակաշառք տալու 1 դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր։ [ՀՀ ՔԿ] 12։20- Մեր հայրենիքի համար վճռական օրվա շեմին ենք: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցությամբ որոշելու ենք մեր երկրի գալիքի կերտման ուղին: Մենք ամենքս ուզում ենք ապրել խաղաղ ու անվտանգ, կայուն զարգացող երկրում, հեռու ցնցումներից ու պառակտումներից և կառուցել մեր արժանապատիվ ու բարօր կյանքը ազգաշահ ու հայրենաշեն ձեռքբերումների վրա։ [Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը արտահերթ խորհրդարանական ընտրությունների առիթով հանդես է եկել ուղերձով]   11։47- «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը հունիսի 20-ին ժամը 11:30-ին կքվեարկի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի /Անդրանիկի թաղամաս, 120 հասցեին հարող հատված/ թիվ 95 մանկապարտեզ ՀՈԱԿ-ում տեղակայված 7/46 ընտրատեղամասում: [Արդար Հայաստան] 11։38- Հայաստանում ընտրությունների լուսաբանման համար հավատարմագրվել են օտարերկրյա 49 և տեղական 68 լրատվամիջոցներ։ Դիտորդական առաքելություն կիրականացնեն միջազգային 8 և տեղական 19 կազմակերպություններ։ |armenpess.am| 11։31- Կոչ եմ անում ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին ու դաշինքներին, պատգամավորության բոլոր թեկնածուներին, որ իրենց գործողություններում և գործելակերպում լինեն զուսպ և կշռադատված։ Իրավապահ մարմիններից պահանջում եմ, որ նրանք խստագույնս կանխեն օրենքի և իրավունքի ցանկացած խախտում, լինեն անաչառ, դրսևորեն առավելագույն պատասխանատվություն, գործեն օրենքին հավատարիմ։ Այսօր լռության օր է։ Իսկ կիրակի՝ հունիսի 20-ին, յուրաքանչյուրը պետք է կատարի իր ընտրությունը: Որ քաղաքական ուժին էլ նախապատվություն տաք, ինչպիսին էլ լինի ձեր որոշումը, հիշեք, որ դա որոշում է՝ հանուն Հայրենիքի, հանուն մեր պետության, հանուն ձեր և ձեր ընտանիքի վաղվա օրվա։Քվեարկե՛ք արդար ու ազատ, հաշվետու եղեք միա՛յն ու միա՛յն ձեր խղճին։ [Արմեն Սարգսյան]   11։19- Գորիսի համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Գուսան Աշոտ» մշակույթի կենտրոնի տնօրենը, ունենալով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, ինչպես նաև նշված կենտրոնի աշխատակիցների՝ իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, նույն կենտրոնի գրադարանավարին և մյուս աշխատակիցներին հարկադրել է մասնակցել «Հայաստան» դաշինքի կողմից 2021 թ. հունիսի 7-ին Գորիս համայնքում կազմակերպված նախընտրական քարոզչությանը, այնուհետև 2021 թ. հունիսի 15-ին աշխատանքից ազատելու սպառնալիքով՝ գրադարանավարին խոչընդոտել է մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքին: [ՀՀ ՔԿ] 11։09- Ընտրողներն ընտրատեղամասում ստանալու են մասնակցող քաղաքական ուժերի թվին համապատասխան քվեաթերթիկներ, ընտրելու են դրանցից միայն մեկը, դնելու են ծրարի մեջ ու գցելու քվեատուփը: Ընտրողները քվեաթերթիկի վրա գրիչով որևէ նշում չեն կատարելու։ Տեղի է ունեցել նաև էլեկտրոնային եղանակով քվեարկություն, որն ավարտվել է հունիսի 13-ին. ցուցակներում ներառված էր 650 անձ։  |armenpress.am| 11։08- Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվն է 2.578.678։ [ՀՀ ոստիկանություն] 10:50- Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության համար ընտրատեղամասերը կբացվեն 08։00-ին։ Հանրապետության ողջ տարածքում 38 ընտրատարածքներում կգործի 2008 տեղամաս։ |armenpress.am| 10:42- Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հաստատվել է ձայնագրության մեջ առկա դեպքի փաստն ու բովանդակությունը։ Արմեն Չարչյանն ընդունել է ձերբակալման օրն առավոտյան գործընկերների հետ ունեցած զրույցի փաստը։ Դատախազն օրենքով սահմանված կարգով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով միջնորդություններ է ներկայացրել Ա. Չ.-ի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ։ [Գլխավոր դատախազություն] 10։40- Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ այսօր Հայաստանում լռության օր է: Նախընտրական քարոզչությունն այսօր ԸՕ-ով արգելվում է: Նախընտրական քարոզարշավը մեկնարկեց հունիսի 8-ից և տևեց 12 օր։ Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է 25 ուժ՝  21 կուսակցություն և 4 դաշինք։ Ընտրողների ընդհանուր թիվը 2 միլիոն 583 հազար 823 է: |tert.am|
23:02 - 19 հունիսի, 2021
«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածուների, ակտիվիստների նկատմամբ իրականացվում է հստակ քրեական հետապնդում՝ քաղաքական ենթատեքստով․ Սոս Հակոբյան

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածուների, ակտիվիստների նկատմամբ իրականացվում է հստակ քրեական հետապնդում՝ քաղաքական ենթատեքստով․ Սոս Հակոբյան

«Պատիվ ունեմ» դաշինքի հանրային կապերի և ԶԼՄ-ների հետ հարաբերությունների պատասխանատու Սոս Հակոբյանը հրավիրված հրատապ ասուլիսում խոսեց դաշինքի պատգամավորության թեկնածուների ձերբակալությունների, քվեաթերթիկների եւ քվեատուփերի խոտանված լինելու իրենց տեղեկությունների մասին։ Նա զգուշացրեց, որ ասուլիսը չի կրում քարոզչական բնույթ, եւ չի խախտվելու որեւէ արգելք, նորմ, որը վերաբերում է լռության օրվան։ Խոսելով ձերբակալություններ մասին՝ Հակոբյանը նշեց․ «1 շաբաթից ավելի է, որ իրավապահ համակարգի կողմից շարունակվում են մասսայական ճնշումները «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածուների նկատմամբ, դրանք հատկապես ուժգնացել են երկվանից եւ այսօր առավոտվանից»։ Նա նշեց, որ դաշինքի պատգամավորության թեկածուները, շտաբային ակտիվիստները, կողմնակիցները տասնյակներով բերման են ենթարկվում։ Նրա խոսքով՝ կան նաեւ ձերբակալվածներ՝ մոտավորապես 30 անձ, որ այսօր կանչվել են տարբեր քննչական մարմիններ՝ բացատրություններ տալու, իսկ կոնկրետ դեպքերում իրականացվել են նաեւ խուզարկություններ։ «Վայոց ձորում իր աշխատանքը կատարող պատգմավորության թեկնածու Գոռ Սեդրակյանի բնակարանում, գրասենյակում  եւ մեքենայում խուզարկություն են իրականացրել, որը տեւել է մի քանի ժամ․ ոչինչ չի հայտնաբերվել, որից հետո Սեդրակյանը ձերբակալվել է։ Խուզարկության ընթացքում չի հայտնաբերվել որեւէ իր, հանցակազմ պարունակող արարք չի եղե․ ըստ էության, չկա անգամ կողմնակի ապացույց»։ Սոս Հակոբյանը հիշեցրեց, որ պատգավորության թեկնածուները օգտվում են անձեռնամխելիությունից, ինչը նշանակում է, որ վերջիններիս կարելի է ձերբակալել միայն եթե հայտնաբերվում են հանցանքի կատարման պահին կամ դրանից անմիջապես հետո․  «Բացի Սեդրակյանից ձերբակալվել է եւս 2 անձ։ Մենք ունենք նաեւ իրավապահ մարմինների ապօրինի գործողությունների փաստ Հրազդանում․ 40 հոգով ներխուժել են «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբ եւ առանց դատարանի սանկցիայի առկայության իրականացրել խուզարկություն»,-ասաց Հակոբյանը՝ նշելով, որ կատարվողն ուղղակի ամենաթողություն է, իսկ Հրազդանում նույնպես ոչինչ չի հայտնաբերվել։ «Ստանում ենք ահազանգեր պատգամավորության թեկնածուներից եւ ակտիվիստներից, որ զանգեր են ստանում, որով կանչվում են ոստիկանության բաժանմունքներ կամ քննչական մարմիններ։ Կան նաեւ հստակ տեղեկություններ, որ հետեւում են մեր մարդկանց, որոնք մինչ այսօր զբաղված էին քարոզչությամբ, նրանցից մի մասին մի քանի ժամից բաց են թողնում, մի մասին՝ պահում ավելի երկար»,-ասաց Հակոբյանը՝ հրավիրելով բոլոր միջազգաին դիպորդների եւ լրատվամիջոցների ուշադրությունը։ Նա ձերբակալությունները որակեց է հստակ քրեական հետապնդում՝ քաղաքական ենթատեքստով։  Հակոբյանը խոսեց նաեւ իրենց տեղեկությունների մասին, համաձայն որոնց, ի շարք տեղամասերում «Պատիվ ունեմ» դաշինքի քվեաթերթիկների վրա կան կապույտ նշումներ․ «Կարծես թե դրանք ինչ-որ տեխնիկական խոտաններ են՝ ներկի տեսքով։ Մի քանի տեղամասերում դրանց թիվը հասնում է 300-ի։ Մենք ԿԸՀ-ի ուշադրությանն ենք հրավիորւմ այս փաստին, որպեսզի տրվի հստակ պարզաբանում՝ հետագայում ընտրողի քվեն անվավեր չճանաչելու համար»։ Դաշինքի մամուլի պատասխանատուն խոսեց նաեւ քվեատուփերի մասին․«Քվեատուփեր վրա անհասկանալի անցեր կան, որոնցով առնվազն հնարավոր է թերթիկներ ներս գցել, սա նույնպես կարող է ապօրինությունների առիթ դառնալ, ԿԸՀ-ի, դիպորդների ուշադրությունը հրավիրում ենք նաեւ քվեատուփերի միտումնավոր կամ ոչ միտումնավոր խոտաններին»։ Սոս Հակոբյանը անդրադարձավ նաեւ քվեաթերթիկներ պահման վերաբերյալ իրենց տեղեկություններին՝ նշելով, որ եթե դրանք հնարավոր չի լինում պահել չհրկիզվող պահարաններում, ապա դրանք պահվում են կանոնների խախտմամբ։ «Քվեաթերթիկները կարող են վնասվել, նշումներ արվել, որպեսզի դրանք անվավեր համարվեն»,-ասաց Հակոբյանը։
21:39 - 19 հունիսի, 2021