Արաբկիրի 4/41 ընտրատեղամասում ընտրություն կատարած անձանց կտրոնների վրա կնիք չի դրվել
17:46 - 20 հունիսի, 2021

Արաբկիրի 4/41 ընտրատեղամասում ընտրություն կատարած անձանց կտրոնների վրա կնիք չի դրվել

Արաբկիրի 4/41 ընտրատեղամասում ընտրություն կատարած անձանց կտրոնների վրա չի դրվել կնիք։ Այս մասին հայտնում է ընտրատեղամասում աշխատող Infocom-ի լրագրողը։ 

Հանձնաժողովի անդամները պնդել են, որ ուղեցույցով կնիք դնելու պահանջ նախատեսված չէ։ Ինֆոքոմի լրագրողը հանձնաժողովի անդամներին ցուցադրել է ԿԸՀ համապատասխան հոլովակն ու հանձնաժողովի անդամների ուղեցույցի այն դրույթը, որ կտրոնի վրա կնիք դնելու պահանջ կա։ Ուստի նշյալ տեղամասում ընտրողների կտրոնները սկսել են կնքվել միայն այս դիտարկումից հետո։

Նշենք, որ ժամը 17։00-ի դրությամբ այս տեղամասում քվեարկությանը մասնակցել է 802 ընտրող՝ ընտրելու իրավունք ունեցող 1967 ընտրողից։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել