Սերգեյ Լավրով

ՌԴ արտաքին գործերի գործող նախագահն է։ Ծնվել է 1950թ. մարտի 21-ին։ 1972-1976 թվականներին եղել է ստաժյոր՝ Շրի Լանկայում ԽՍՀՄ դեսպանի կցորդը: 1976-1981 թվականներին զբաղեցրել է ԽՍՀՄ ԱԳՆ միջազգային տնտեսական կազմարկերպության երրորդ բաժնի, երկրորդ քարտուղարի պաշտոնը։ 1981-1988 թվականներին առաջին քոարտուղար, խորհրդատու, ավագ խորհրդատու ՄԱԿում Ռուսաստանի եւ ԽՍՀՄ մշտական ներկայացուցիչը Նյու Յորքում։ 1988-ից մինչեւ 1992 թվականը եղել է միջազգային կառավարման տնտեսական կազմակերպության նախագահի տեղակալը եւ նույն կազմակերպության ղեկավարը Սովետական Միության արտաքին գործերի նախարարությունում: Մինչեւ 1991 թվականը եղել է Կոմունիստական կուսակցության անդամ։

1991-ից մինչեւ 1992 թվականը եղել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում միջազգային տնտեսական կազմակերպության ղեկավար։ 1992 թվականին նշանակվել է արտաքին գործերի նախարարությունում միջազգային խնդիրների եւ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն։ 1992 թվականի ապրիլի 3-ին նշանակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ (փոխնախարար)։ Ղեկավարել է Ռուսաստանի ԱԳՆի մարդու իրավունքների պաշտպանության եւ միջազգային մշակութային համագործակցության բաժինը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում ԱՊՀ եկրների գործերով դեպարտամենտի ղեկավար, այս պաշտոնում է եղել մինչեւ 1994 թվականի հունվարը։

1993 թվականի մարտից եղել է Ռուսաստանի մասնակցությունը միջազգային կազմակերպությունների համակարգի, ՄԱԿի միջգերատեսչական հանձնաժողովի փոխնախագահ։ 1993-ի նոյեմբերից եղել է Ռուսաստանի կողմից միջգերատեսչական հանձնաժողովում ընտրված համնախագահ եւ ապահովել Ռուսաստանի մասնակցությունը խաղաղապահական գործունեությունում։ 1994ից մինչեւ 2004 թվականը եղել է Միացյալ Ազգերի Կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը։ 2004 թվականի մարտի 9-ին Ռուսաստանի նախագահի հրամանով նշանակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար:

Լավրովն մարդասիրական միջանցք բացելու համար համաձայնության գալու կարգավիճակում չէր, բայց նա կխոսի համապատասխան մարմինների հետ. Կուլեբա

Լավրովն մարդասիրական միջանցք բացելու համար համաձայնության գալու կարգավիճակում չէր, բայց նա կխոսի համապատասխան մարմինների հետ. Կուլեբա

Ես եկա այստեղ հումանիտար նպատակներով, որ հանդիպումից դուրս գայի՝ Մարիուպոլից և դեպի Մարիուպոլ մարդասիրական միջանցք բացելու։ Այս մասին Անթալիայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո ասուլիսում հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան։ «Միջանցք Մարիուպոլից քաղաքացիականների համար, որոնք ուզում են փախչել վախի և պայքարի այս վայրից, և մարդասիարկան միջանցք՝ Մարիուպոլ հասցնելու մարդասիրական աջակցություն։ Ցավոք, նախարար Լավրովն այն կարգավիճակում չէր, որ այդ մասով որևէ համաձայնության գալու, բայց նա կխոսի համապատասխան մարմինների հետ այս հարցի շուրջ»,- ասել է Կուլեբան։ Նա նշել է, որ իրենք բարձրացրել են նաև 24-ժամյա հրադադարի հարցը՝ լուծելու ամենահրատապ հումանիտար խնդիրները։ «Այս մասով մենք առաջընթաց չգրանցեցինք, քանի որ, ինչպես երևում է, այս հարցով Ռուսաստանում այլ անձինք են որոշում կայացնողները»,- հայտնել է Ուկրաինայի ԱԳ նախարաը՝ հավելելով, որ պատրաստ է այս ֆորմատով կրկին հանդիպում անցկացնելու, եթե առարկայական քննարկման և որոշումների ձգտելու հեռանկարներ լինեն։ «Ես հավատում եմ, որ երբ երկու արտգործնախարարներ հանդիպում են, նրանք, որպես կանոն, խաղաղության, անվտանգության հարցերի շուրջ բանակցելու մանդատ ունեն, մանդատ, որը նրանց վստահված է նրանց առաջնորդներից, խորհրդարաններից»-նշել է նա։
14:41 - 10 մարտի, 2022
Կուլեբան հորդորել է Թուրքիային շարունակել աշխատանքը Մոսկվայի հետ՝ «դադարեցնելու արյունահեղությունը Ուկրաինայում»

Կուլեբան հորդորել է Թուրքիային շարունակել աշխատանքը Մոսկվայի հետ՝ «դադարեցնելու արյունահեղությունը Ուկրաինայում»

Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտնում է, որ Ուկրաինայի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Դմիտրի Կուլեբան և Մևլութ Չավուշօղլուն համաձայնեցրել են պատերազմին վերջ տալու քայլերը։ Ավելի վաղ Չավուշօղլուն տեղեկացրել էր, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ եռակողմ հանդիպումից առաջ երկկողմ հանդիպում է ունեցել Կուլեբայի հետ։ «Ուկրաինայի ԱԳ նախարարը  երախտագիտություն է հայտնել Թուրքիային ուկրաինացի ժողովրդի դեմ Ռուսաստանի բարբարոսական պատերազմի ֆոնին Ուկրաինային ցուցաբերած քաղաքական և մարդասիրական աջակցության համար»,- ասված է Ուկրաինայի ԱԳ  նախարարության հաղորդագրությունում։ «Ուկրաինան բանակցություններին ժամանել է ամուր դիրքորոշմամբ. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, մեր դիվանագիտության, մեր Պաշտպանության ուժերի, ողջ ուկրաինացի ժողովրդի և գործընկերների աջակցության շնորհիվ ռուս զավթիչները համապատասխան հակահարված են ստանում բոլոր ճակատներում»,- ընդգծել է Դմիտրի Կուլեբան։ Նա ուրվագծել է եռակողմ հանդիպմանը Ուկրաինայի համար առանցքային երեք հարցեր․ «Հրադադարի ռեժիմ, հումանիտար իրավիճակի բարելավում Մարիուպոլում, Խարկովում, Սումիում, Վոլնովախայում և Ուկրաինայի այլ քաղաքներում, ռուսական զորքերի դուրսբերում Ուկրաինայի տարածքից»։ Կուլեբան հորդորել է Թուրքիային շարունակել աշխատանքը Մոսկվայի հետ՝ «դադարեցնելու արյունահեղությունը Ուկրաինայում»։
12:20 - 10 մարտի, 2022
Լավրովը կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին

Լավրովը կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին

Անթալիայում նախատեսվում է շփում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի միջև։ Ինչպես հաղորդում է «Ռիա նովոստին», այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով չորեքշաբթի Լավրովը կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ «Պլանավորվում են երկկողմ հանդիպումներ, դրանք բոլորն էլ արդիական են։ Այս միջոցառումների շրջանակներում, բուն համաժողովի շրջանակներում նախատեսված է հանդիպում։ Շփումը պետք է տեղի ունենա Լավրովի և Կուլեբայի միջև»,- ասել է Զախարովան։ Հիշեցնենք, որ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ քննարկվում է Անթալիայում Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպման հնարավորությունը։
11:21 - 09 մարտի, 2022
Սերգեյ Լավրովն ու Վատիկանի կարդինալ Պիետրո Պարոլինը քննարկել են իրավիճակը Ուկրաինայում

Սերգեյ Լավրովն ու Վատիկանի կարդինալ Պիետրո Պարոլինը քննարկել են իրավիճակը Ուկրաինայում

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի հետ եւ քննարկել Ուկրաինայի հակամարտությանն առնչվող մարդասիրական բնույթի հարցեր։ «Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ Պիետրո Պարոլինի հայտնած մտահոգությունների վերաբերյալ Սերգեյ Լավրովը զրուցակցին ՌԴ-ի սկզբունքային դիրքորոշումն է ներկայացրել Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության պատճառների ու նպատակների մասին։ Հատուկ ուշադրություն է դարձվել հակամարտության հետ կապված մարդասիրական բնույթի հարցերին, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության պաշտպանության միջոցներին, մարդասիրական միջանցքների կազմակերպմանն ու գործարկմանը, փախստակններին տրամադրվելիք աջակցությանը»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։ «Կողմերը հույս են հայտնել Մոսկվայի եւ Կիեւի միջեւ բանակցությունների հերթական փուլի շուտափույթ անցկացման եւ ուկրաինական ճգնաժամի հիմքում ընկած հիմնական խնդիրների լուծման շուրջ համաձայնության գալու մասին՝ ճգնաժամը լուծելու եւ մարտական գործողությունները դադարեցնելու նպատակով»։
16:57 - 08 մարտի, 2022
Կիևը ցանկանում է հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև․ Լավրով

Կիևը ցանկանում է հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև․ Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուսական կողմն Ուկրանիայից դեռ չի ստացել բանակցությունների երրորդ փուլի անցկացման ժամկետների մասին տեղեկություններ։ Այս մասին հայտնում է «ТАСС»-ը։ «Առայժմ [բանակցությունների] նոր ժամկետների մասին տեղեկություն չենք ստացել (Ուկրաինայից- խմբ․)։ Մեր ուկրաինացի գործընկերները լավ գիտեին, որ մենք պատրաստ էինք դեռ երեկ երեկոյան անցնել երրորդ փուլին»,- ասել է ՌԴ արգորնախարարը։ Նրա պնդմամբ Ուկրաինան անընդհատ պատրվակներ է առաջ քաշում՝ բանակցությունների հաջորդ փուլի մեկնարկը հետաձգելու համար։ «Այն, թե որ պայմաններեն ենք մենք բացարձակապես անփոխարինելի համարում այս ճգնաժամը կարգավորելու համար՝ վերացնել Ուկրաինայի տարածքում Հյուսիսատլանտյան դաշինքի անդամների կողմից տարիներ շարունակ ստեղծված վտանգը Ռուսաստանի Դաշնության դեմ, մենք ուրվագծել ենք ինչպես նախագահի ելույթներում, այնպես էլ բանակցությունների ժամանակ մեր պատվիրակության ելույթներում»,- ասել է Լավրովը։ ԱԳՆ ղեկավարը նաև նշել է, որ Զելենսկու դառնացած հայտարարությունները լավատեսություն չեն ներշնչում․ «Կիևը ցանկանում է հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև։ Զելենսկու ռազմատենչ կատաղությունը հուշում է, որ նրան պետք չեն բանակցություններ Ռուսաստանի Դաշնության հետ»։ Հիշեցնենք, որ երեկ Ուկրաինայի նախագահը հայտարարել է, թե ՆԱՏՕ-ի երկրներն իրենք են ստեղծել այն գաղափարը, թե Ուկրաինայի երկնքի փակումը կհրահրի Ռուսաստանին ուղիղ ագրեսիա սկսել դաշինքի դեմ․ «Սա թույլ ու ներքին վստահություն չունեցողների ինքնահիպնոզն է... Ի՞նչ էիք մտածում այդ հանդիպման ժամանակ։ Այսօրվանից սկսած՝ բոլոր մարդիկ, որոնք կզոհվեն, կզոհվեն նաև ձեր պատճառով, ձեր թուլության պատճառով»։
16:22 - 05 մարտի, 2022
Միջուկային պատերազմը ոչ թե ռուսների, այլ արևմտյան երկրների գլխում է․ Լավրով

Միջուկային պատերազմը ոչ թե ռուսների, այլ արևմտյան երկրների գլխում է․ Լավրով

Միջուկային պատերազմը ոչ թե ռուսների, այլ արևմտյան երկրների գլխում է։ Այս մասին ռուսական և արտասահմանյան լրատվամիջոցների հետ ունեցած հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Բոլորը հասկանում են, որ երրորդ համաշխարհայինը կարող է լինել միայն միջուկային։ Բայց ես ձեր ուշադրությունը հրավիրում եմ այն փաստին, որ միջուկային պատերազմը ոչ թե ռուսների, այլ  արևմտյան քաղաքական գործիչների գլխում է»։  Նրա խոսքով՝ Արևմուտքը ցուցադրաբար խոսում է միջուկային զենքի առկայության մասին։ «Նախ պարոն Սթոլթենբերգը, ցանկանալով հաճոյանալ Արևմուտքի ամենաարմատական ուժերին, ասաց, որ ոչ ոք ՆԱՏՕ-ին չի արգելի անել այն, ինչ ՆԱՏՕ-ն ցանկանում է, ներառյալ Արևելյան Եվրոպայի տարածքում միջուկային զենք տեղակայելը։ Բայց սկսենք նրանից, որ ՆԱՏՕ-ն չի կարող որոշել, թե որտեղ տեղակայի միջուկային զենք, քանի որ չունի դա, իսկ ամերիկացիներն ունեն»։ ԱԳ նախարարը հավելել է, որ Արևմուտքը միջուկային պատերազմի մասին խոսում է հանրությանը անորոշ վիճակում պահելու և ռուսաֆոբիային աջակցելու համար։
14:53 - 03 մարտի, 2022
Լավրովը վստահ է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի լուծումը կգտնվի

Լավրովը վստահ է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի լուծումը կգտնվի

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-Ուկրաինա բանակցություննեը տեղի կունենան այսօր։ Նրա խոսքով դեռ վաղ է գնահատական տալ այդ բանակցություններին։ Այդ մասին տեղեկացնում է TASS-ը։ ՌԴ ԱԳ նախարարը վստահ է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի լուծումը կգտնվի․ «Իհարկե, լուծում կգտնվի, ես վստահ եմ։ Նրա խոսքով կասկած չկա, որ բանակցություններում ուկրաինական պատվիրակությունը Վաշինգտոնից ազդակներ է ստանում։ «Ուկրաինական կողմը որոշ պատճառներ է գտել այդ բանակցությունները հետաձգելու համար։ Նրանք, իհարկե, հրահանգներ են ստանում Վաշինգտոնից, դրանում կասկած չկա»,- ասել է նա։ Նշենք, որ ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտնել է, որ ռուս-ուկրաինական բանակցությունները սպասվում են այսօր՝ ժամը 15.00-ին, և սպասում են ուկրաինական պատվիրակությանը։ 
14:00 - 03 մարտի, 2022
Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն չի ունեցել և չունի ցամաքային միջին և փոքր հեռահարության հրթիռներ |factor.am|

Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն չի ունեցել և չունի ցամաքային միջին և փոքր հեռահարության հրթիռներ |factor.am|

factor.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի ունեցել և չունի ցամաքային միջին և փոքր հեռահարության հրթիռներ, գրում է ՏԱՍՍ-ը։ «Ցանկանում եմ ընդգծել, որ Ռուսաստանը չի ունեցել և չունի ցամաքային միջին և փոքր հեռահարության հրթիռներ, հակառակը պնդել՝ նշանակում է դիտավորյալ կեղծ պատկեր ստեղծել, կոծկել իրական մեղավորների գործողությունները, որոնք իրապես մեղավոր են Միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագրի ոչնչացման համար»,- ասել է նա Ժնևում Զինաթափման կոնֆերանսի ժամանակ իր տեսաուղերձում։ Նա հիշեցրել է, որ Միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագրի դադարեցման համատեքստում հրթիռային ոլորտում կանխատեսելիություն և զսպվածություն ապահովելու համար Ռուսաստանը միակողմանի պարտավորություն է ստանձնել՝ չտեղակայել առաջին անգամ Պայմանագրի տակ հայտնված համակարգերն այն տարածաշրջաններում, որտեղ չեն տեղակայվի ամերիկյան արտադրության նմանատիպ զինատեսակները։ «Մենք կոչ ենք անում ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին՝ հետևել մեր օրինակին»,- ասել է Լավրովը։
16:39 - 01 մարտի, 2022
Լավրովը Չավուշօղլուի հետ զրույցում ներկայացրել ՌԴ-ի սկզբունքային մոտեցումները՝ Ուկրաինայի իշխանությունների հետ բանակցությունների հնարավորությունների մասով

Լավրովը Չավուշօղլուի հետ զրույցում ներկայացրել ՌԴ-ի սկզբունքային մոտեցումները՝ Ուկրաինայի իշխանությունների հետ բանակցությունների հնարավորությունների մասով

Թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի հեռախոսազրույցը։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։ «Լավրովը տեղեկացրել է Ուկրաինայում իրավիճակի զարգացման մասին, ներկայացրել ՌԴ-ի սկզբունքային մոտեցումները՝ Ուկրաինայի իշխանությունների հետ բանակցությունների հնարավորությունների մասով։ Հատկապես ընդգծվել է, որ Ուկրաինայի ապառազմականացման և դենացիֆիկացիայի համար առաջադրված խնդիրների կատարման գործում առաջնահերթ է խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը։ Չավուշօղլուն օգնություն է խնդրել Ուկրաինայում գտնվող Թուրքիայի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու հարցում»- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
20:39 - 27 փետրվարի, 2022
Լավրովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել

Լավրովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել

Փետրվարի 26-ին թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի միջև։ Հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ «Ուկրաինայում իրավիճակի և տարածաշրջանում ընդհանուր դրության հանգամանալից քննարկման ընթացքում Սերգեյ Լավրովը Թուրքիայի իր գործընկերջը մանրամասն տեղեկացրել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ազգային ոստիկանության համագործակցությամբ ռուսական Զինված ուժերի կողմից Դոնբասում իրականացվող հատուկ ռազմական օպերացիան, որը տեղի է ունենում Ռուսաստանի բարձր ղեկավարության որոշմամբ: Ընդգծվել են Ուկրաինայի ապառազմականացմանն ու դենացիֆիկացիայի, այս երկրի խաղաղ բնակչության անվտանգության ապահովմանը, Ռուսաստանի Դաշնության օրինական շահերի պաշտպանությանն ուղղված համալիր միջոցառումների հիմնական նպատակներն ու խնդիրները։ Ընդգծվել է ռուսական կողմի պատրաստակամությունը սերտ համագործակցության բոլոր կառուցողական ուժերի հետ՝ ուկրաինական խնդրի շուտափույթ կայուն կարգավորման համար՝ ի շահ խաղաղության և կայունության։ Նախարարներն անդրադարձել են երկկողմ և միջազգային օրակարգի մի շարք արդի հարցերի։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քաղաքական շփումները և արդյունավետ փոխգործակցությունը ռուս-թուրքական պայմանավորվածությունների և համատեղ նախագծերի իրականացման համատեքստում», - ասվում է ՌԴ ԱԳՆ պատոնական կայքում հրապարակաված հայտարարության տեքստում։
18:52 - 26 փետրվարի, 2022