Լավրովը վստահ է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի լուծումը կգտնվի
14:00 - 03 մարտի, 2022

Լավրովը վստահ է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի լուծումը կգտնվի

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-Ուկրաինա բանակցություննեը տեղի կունենան այսօր։ Նրա խոսքով դեռ վաղ է գնահատական տալ այդ բանակցություններին։ Այդ մասին տեղեկացնում է TASS-ը։

ՌԴ ԱԳ նախարարը վստահ է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի լուծումը կգտնվի․ «Իհարկե, լուծում կգտնվի, ես վստահ եմ։

Նրա խոսքով կասկած չկա, որ բանակցություններում ուկրաինական պատվիրակությունը Վաշինգտոնից ազդակներ է ստանում։

«Ուկրաինական կողմը որոշ պատճառներ է գտել այդ բանակցությունները հետաձգելու համար։ Նրանք, իհարկե, հրահանգներ են ստանում Վաշինգտոնից, դրանում կասկած չկա»,- ասել է նա։

Նշենք, որ ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտնել է, որ ռուս-ուկրաինական բանակցությունները սպասվում են այսօր՝ ժամը 15.00-ին, և սպասում են ուկրաինական պատվիրակությանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել