Սերգեյ Լավրովն ու Վատիկանի կարդինալ Պիետրո Պարոլինը քննարկել են իրավիճակը Ուկրաինայում
16:57 - 08 մարտի, 2022

Սերգեյ Լավրովն ու Վատիկանի կարդինալ Պիետրո Պարոլինը քննարկել են իրավիճակը Ուկրաինայում

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի հետ եւ քննարկել Ուկրաինայի հակամարտությանն առնչվող մարդասիրական բնույթի հարցեր։

«Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ Պիետրո Պարոլինի հայտնած մտահոգությունների վերաբերյալ Սերգեյ Լավրովը զրուցակցին ՌԴ-ի սկզբունքային դիրքորոշումն է ներկայացրել Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության պատճառների ու նպատակների մասին։ Հատուկ ուշադրություն է դարձվել հակամարտության հետ կապված մարդասիրական բնույթի հարցերին, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության պաշտպանության միջոցներին, մարդասիրական միջանցքների կազմակերպմանն ու գործարկմանը, փախստակններին տրամադրվելիք աջակցությանը»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

«Կողմերը հույս են հայտնել Մոսկվայի եւ Կիեւի միջեւ բանակցությունների հերթական փուլի շուտափույթ անցկացման եւ ուկրաինական ճգնաժամի հիմքում ընկած հիմնական խնդիրների լուծման շուրջ համաձայնության գալու մասին՝ ճգնաժամը լուծելու եւ մարտական գործողությունները դադարեցնելու նպատակով»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել