Կիևը ցանկանում է հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև․ Լավրով
16:22 - 05 մարտի, 2022

Կիևը ցանկանում է հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև․ Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուսական կողմն Ուկրանիայից դեռ չի ստացել բանակցությունների երրորդ փուլի անցկացման ժամկետների մասին տեղեկություններ։ Այս մասին հայտնում է «ТАСС»-ը։

«Առայժմ [բանակցությունների] նոր ժամկետների մասին տեղեկություն չենք ստացել (Ուկրաինայից- խմբ․)։ Մեր ուկրաինացի գործընկերները լավ գիտեին, որ մենք պատրաստ էինք դեռ երեկ երեկոյան անցնել երրորդ փուլին»,- ասել է ՌԴ արգորնախարարը։

Նրա պնդմամբ Ուկրաինան անընդհատ պատրվակներ է առաջ քաշում՝ բանակցությունների հաջորդ փուլի մեկնարկը հետաձգելու համար։

«Այն, թե որ պայմաններեն ենք մենք բացարձակապես անփոխարինելի համարում այս ճգնաժամը կարգավորելու համար՝ վերացնել Ուկրաինայի տարածքում Հյուսիսատլանտյան դաշինքի անդամների կողմից տարիներ շարունակ ստեղծված վտանգը Ռուսաստանի Դաշնության դեմ, մենք ուրվագծել ենք ինչպես նախագահի ելույթներում, այնպես էլ բանակցությունների ժամանակ մեր պատվիրակության ելույթներում»,- ասել է Լավրովը։

ԱԳՆ ղեկավարը նաև նշել է, որ Զելենսկու դառնացած հայտարարությունները լավատեսություն չեն ներշնչում․ «Կիևը ցանկանում է հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև։ Զելենսկու ռազմատենչ կատաղությունը հուշում է, որ նրան պետք չեն բանակցություններ Ռուսաստանի Դաշնության հետ»։

Հիշեցնենք, որ երեկ Ուկրաինայի նախագահը հայտարարել է, թե ՆԱՏՕ-ի երկրներն իրենք են ստեղծել այն գաղափարը, թե Ուկրաինայի երկնքի փակումը կհրահրի Ռուսաստանին ուղիղ ագրեսիա սկսել դաշինքի դեմ․ «Սա թույլ ու ներքին վստահություն չունեցողների ինքնահիպնոզն է... Ի՞նչ էիք մտածում այդ հանդիպման ժամանակ։ Այսօրվանից սկսած՝ բոլոր մարդիկ, որոնք կզոհվեն, կզոհվեն նաև ձեր պատճառով, ձեր թուլության պատճառով»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել