Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն չի ունեցել և չունի ցամաքային միջին և փոքր հեռահարության հրթիռներ |factor.am|
16:39 - 01 մարտի, 2022

Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն չի ունեցել և չունի ցամաքային միջին և փոքր հեռահարության հրթիռներ |factor.am|

factor.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի ունեցել և չունի ցամաքային միջին և փոքր հեռահարության հրթիռներ, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ցանկանում եմ ընդգծել, որ Ռուսաստանը չի ունեցել և չունի ցամաքային միջին և փոքր հեռահարության հրթիռներ, հակառակը պնդել՝ նշանակում է դիտավորյալ կեղծ պատկեր ստեղծել, կոծկել իրական մեղավորների գործողությունները, որոնք իրապես մեղավոր են Միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագրի ոչնչացման համար»,- ասել է նա Ժնևում Զինաթափման կոնֆերանսի ժամանակ իր տեսաուղերձում։

Նա հիշեցրել է, որ Միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագրի դադարեցման համատեքստում հրթիռային ոլորտում կանխատեսելիություն և զսպվածություն ապահովելու համար Ռուսաստանը միակողմանի պարտավորություն է ստանձնել՝ չտեղակայել առաջին անգամ Պայմանագրի տակ հայտնված համակարգերն այն տարածաշրջաններում, որտեղ չեն տեղակայվի ամերիկյան արտադրության նմանատիպ զինատեսակները։

«Մենք կոչ ենք անում ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին՝ հետևել մեր օրինակին»,- ասել է Լավրովը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել