Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

ԵՄ-ը փորձագետների խումբ կուղարկի Հայաստան՝ դիտարկելու նոր առաքելության տեղակայման հնարավորությունը. Պետեր Ստանո
 |azatutyun.am|

ԵՄ-ը փորձագետների խումբ կուղարկի Հայաստան՝ դիտարկելու նոր առաքելության տեղակայման հնարավորությունը. Պետեր Ստանո |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիությունն առաջիկա շաբաթներին փորձագետների խումբ կուղարկի Հայաստան՝ դիտարկելու այստեղ նոր քաղաքացիական առաքելության տեղակայման հնարավորությունը, «Ազատությանը» հայտնել է Եվրամիության արտգործնախարար Ժոզեպ Բորելի խոսնակը՝ առանց հստակ ժամկետներ նշելու։ «Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մշտական կապի մեջ է կողմերի հետ։ Այս պահին Միությունն ու անդամ երկրները տեղի գործընկերների հետ խորհրդակցություններ են անցկացնում՝ քննարկելու, թե ինչպես կարող են նպաստել կայուն խաղաղությանը՝ տեղում ներգրավված լինելու միջոցով։ Այդ նպատակով Եվրամիությունը առաջիկա շաբաթներին փորձագետների խումբ կուղարկի Հայաստան՝ դիտարկելու նոր առաքելության տեղակայման հնարավորությունը, որպեսզի նպաստի վստահության կառուցմանը», - ասել է Պետեր Ստանոն իր գրավոր պատասխանում։ Եվրամիության քաղաքացիական դիտորդների առաքելությունն ավարտվում է վեց օրից։ Արտաքին քաղաքականության հարցերով մամուլի խոսնակն, ըստ էության, չի պատասխանել «Ազատության» հարցին, թե ինչո՞ւ Եվրամիությունը որոշեց չերկարաձգել այս գործող առաքելությունը՝ հատկապես, որ պաշտոնական Երևանը ողջունել էր նման հնարավորությունը։ Ավելի մանրամասն՝ azatutyun.am-ում։ 
21:02 - 13 դեկտեմբերի, 2022
Լաչինի միջանցքի տարածք են ժամանել Ադրբեջանի ՆԳՆ ներքին զորքերի զինծառայողներ և ոստիկանական ուժեր

Լաչինի միջանցքի տարածք են ժամանել Ադրբեջանի ՆԳՆ ներքին զորքերի զինծառայողներ և ոստիկանական ուժեր

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Լաչինի միջանցքի տարածք են ժամանել Ադրբեջանի ՆԳՆ ներքին զորքերի զինծառայողներ և ոստիկանական ուժեր՝ «ապահովելու բողոքի ակցիայի մասնակիցների անվտանգությունը»։ Միևնույն ժամանակ այսօր արտաքին հարաբերությունների գծով Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը Բաքվում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպմանը անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին։ Հաջիևը հայտնել է, որ կապի մեջ են ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ՝ նշելով, որ ադրբեջանական կողմը նամակներ է փոխանցել հրամանատարությանը։ Ադրբեջանական լրատվամիջոցները նաև տարածում են տեսանյութեր, որտեղ երևում է, որ ռուս խաղաղապահները փակված ճանապարհի մոտ վրաններ են տեղադրել, սակայն առայժմ հայտնի չէ, թե ինչ նպատակներով։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ի վերջո ճանապարհը բացվել էր։  Արցախի բնապահպանության կոմիտեն հայտարարություն տարածեց՝ ընդգծելով, որ Արցախում ընդերքից օգտվելու սկզբունքները, կարգը, ինչպես նաև ընդերքօգտագործման հետ կապված հարաբերությունները սահմանվում են Արցախի՝ ընդերքի մասին օրենսգրքով, և որ Արցախի Հանրապետությունը պատրաստ է նույնիսկ միջազգային փորձագիտական խումբ հրավիրել՝ բնապահպանական ռիսկերը լրացուցիչ գնահատելու և համակարգը բարելավելու նպատակով։  Դեկտեմբերի 12-ին ադրբեջանցի «էկոակտիվիստներ»-ը կրկին փակել են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը, որը Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն է։  Գլխավոր լուսանկարը՝ ադրբեջանական Report.az-ի
17:59 - 13 դեկտեմբերի, 2022
Բողոքի ակցիայի մասնակիցները ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչին հանձնեցին դիմում

Բողոքի ակցիայի մասնակիցները ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչին հանձնեցին դիմում

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը դուրս եկավ՝ հանդիպելու բողոքի ակցիայի մասնակիցներին։ Վերջիններս նրան հանձնեցին դիմում, որտեղ ասված է, որ Ադրբեջանը, խախտելով իր իսկ ստանձնած պարտավորությունները, փակել է Արցախը Հայաստան կապող միակ ճանապարհը։ Մասնակիցները նշեցին, որ Ադրբեջանը ստեղծել է հումանիտար ու անվտանգային լրջագույն խնդիրներ՝ նպատակ ունենալով ապակայունացնել տարածաշրջանը, հայաթափել Արցախը։  Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ ՄԱԿ-ի գրասենյակի առաջ հավաքվել են մարդիկ, որոնք Արցախի իրենց հայրենակիցներին չեն կարողանում օգնել այլ կերպ, քան ՄԱԿ-ին դիմելն է, որպեսզի միջազգային հանրությունը իրական քայլեր ձեռնարկի Արցախի ապաշրջափակվի․ «Իրականում չենք ցանկանում կարծել, որ այս ամենը եւ Ադրբեջանի ագրեսիան հովանավորվում են միջազգային հանրության կողմից, հույս ենք հայտնում, որ դրա հակադարձ ապացույցը կտեսնենք ձեր՝ միջազգային տարբեր կառույցների կողմից»,- ասաց քաղաքացին՝ հավելելով, որ այն մարդիկ, որոնք ապրում են Արցախում, մարդիկ են, որոնք ծնվել են եւ իրենց ազատություններն ունեն, եւ այն կյանքի երակը, որ այսօր Արցախը կապում է ՀՀ-ին, միակ տարբերակն է՝ փրկելու 120․000-ից ավելի հայությանը եւ հայրենիքում նրանց ապրելու իրավունքը։ Արցախի երիտասարդներից մեկն էլ նշեց, որ ինքը 20 տարի շարունակ ապրել է Հադրութում եւ չի ուզում այժմ Արցախի մնացած մասն էլ կորցնել։ Նա խնդրեց ՄԱԿ-ի ուշադրությունը այս կարեւորագույն հարցի շուրջ՝ պնդելով, որ իրենք՝ երիտասարդները, պահանջատեր են։ ՄԱԿ-ի ներկայացուցիչը շնորհակալություն հայտնեց՝ նշելով, որ ինքը ընդունեց մասնակիցների դիմումը։ Վերջիններս էլ հույս հայտնեցին, որ միջազգային կառույցները գործուն քայլեր կձեռնարկեն։
16:59 - 13 դեկտեմբերի, 2022
Ստեփանակերտի ու Արցախի այլ բնակավայրերի հետ կապի բացակայության պատճառով առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարում համայանքներ չի իրականացվում․ տեղեկատվական շտաբ

Ստեփանակերտի ու Արցախի այլ բնակավայրերի հետ կապի բացակայության պատճառով առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարում համայանքներ չի իրականացվում․ տեղեկատվական շտաբ

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով փաստացի շրջափակված են Շուշիի շրջանի Մեծ շեն, Հին շեն, Եղծահող և Լիսագոր համայնքները: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։   Ստեփանակերտի և հանրապետության այլ բնակավայրերի հետ կապի բացակայությունը կարող է հումանիտար ճգնաժամի պատճառ հանդիսանալ այդ բնակավայրերում: Ճանապարհի փակման պատճառով սննդամթերքի, մասնավորապես, հացի և ալյուրի, ինչպես նաև առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումը դեպի տվյալ բնակավայրեր Արցախից չի իրականացվում:   Շուշիի շրջանի վարչակազմը, ԱՀ օպերատիվ շտաբի հրահանգով, պահպանում է կապը համայնքների հետ և կատարվում են հնարավոր բոլոր գործողությունները այդ համայնքների հրատապ կարիքների բավարարման նպատակով:
16:45 - 13 դեկտեմբերի, 2022
Ակնկալում ենք, որ Եվրոպական Միությունը համապատասխան գնահատական կտա Ադրբեջանի քայլերին․ Դավիթ Բաբայան

Ակնկալում ենք, որ Եվրոպական Միությունը համապատասխան գնահատական կտա Ադրբեջանի քայլերին․ Դավիթ Բաբայան

Ցեղասպանությունների կանխարգելման գլոբալ ֆորումը համընկավ ևս մի ցեղասպան գործարքի կամ քաղաքականության դրսևորման հետ։ Միակ ճանապարհի փակումը, որ Արցախը կապում է մայր Հայաստանի, արտաքին աշխարհի, ինչպես նաև Արցախի Շուշիի շրջանի մի քանի գյուղի հետ, մայրաքաղաք Ստեփանակերտի հետ, փաստորեն ադրբեջանական կողմը հերթական անգամ փակել է, կաթվածահար է փորձում անել Արցախը։ Այս մասին Երևանում Արցախի Հանրապետության այլ պաշտոնյաների հետ ունեցած համատեղ  ասուլիսի ընթացքում ասաց Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը։  Բաբայանն ընդգծեց, որ չեն կարողացել վերադառնալ Արցախ․ «Մենք իսկապես չկարողացանք վերադառնալ, որովհետև Ֆրանսիա պաշտոնական այցից հետո ճանապարհին՝ Գորիսում ստիպված կանգնեցինք, մեկ օր մնացինք, քանի որ ճանապարհը փակ էր, իմ կոլեգաներն էլ այստեղ էին, մասնակցում էին այդ կարևոր միջոցառմանը»,-ասաց Բաբայանը։ Արցախի ԱԳ նախարարի պաշտոնակատարը անդրադարձավ նաև հարցին, թե այս իրավիճակում ինչ ակնկալիքներ կան Եվրոպական Միությունից՝ նշելով, որ մի քանի նամակներ արդեն իսկ ուղարկել են եվրոպական կառույցներին․  «Մենք ակնկալում ենք, որ Եվրոպական Միությունը համապատասխան գնահատական կտա Ադրբեջանի քայլերին, որովհետև իսկապես տեղի է ունենում մարդասիրական աղետ, ցեղասպան քաղաքականության դրսևորում, և մենք արդեն իսկ ուղարկել ենք մի շարք պաշտոնական նամակներ Եվրոպայի տարբեր կառույցներին։ Հույս ունենք, որ կոնկրետ ինչ-որ քայլեր կձեռնարկվեն, կլինեն հասցեական գնահատականներ և պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ»։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Մանուկյանը նույնպես անդրադարձավ այս հարցին․ «ԵՄ-ն արժեքների և մարդու իրավունքների վրա հիմնված կառույց է և աշխարհում տարածում է մարդու իրավունքների պաշտպանություն, բայց ցավալիորեն տեսնում ենք, որ մինչև այս պահը որևէ առարկայական, շոշափելի արձագանքի չի արժանացրել Ադրբեջանի այս հանցավոր գործողությունը։ Իհարկե, աշխարհաքաղաքական և տնտեսական շահերը վերջին ժամանակներում ստվերի տակ են թողնում մարդու իրավունքների օրակարգը և առհասարակ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանությունը, բայց դա չպետք է այդպես լինի ԵՄ-ի պարագայում, որովհետև մի կառույց, որ աշխարհի բոլոր կետերում տարածում է մարդու իրավունքների օրակարգ, առաջին հերթին իրենից պետք է սկսի և հստակ կանգնի այդ իրավունքների պաշտպանության դիրքերում»,-ասաց Գեղամ Ստեփանյանը՝ նշելով, որ ԵՄ-ն պետք է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի դեմ՝ Արցախում բնակվող մարդկանց իրավունքները խախտելու համար։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Լուսանկարը՝ Արմենպրեսի
16:44 - 13 դեկտեմբերի, 2022
Այս պահի դրությամբ 1100 մարդ մնացել է ճանապարհներին ձմեռվա ցուրտ պայմաններում․ Գեղամ Ստեփանյան

Այս պահի դրությամբ 1100 մարդ մնացել է ճանապարհներին ձմեռվա ցուրտ պայմաններում․ Գեղամ Ստեփանյան

Մարդու իրավունքների մասին միջազգային իրավունքը հստակ ամրագրում է, որ որևէ վայրկյան չպետք է խաթարվի կենսաապահովման համար անհրաժեշտ պայմանները, իսկ մենք տեսնում ենք, որ 24 ժամ շարունակ խաթարված է Արցախում ապրող մարդու ամենատարրական իրավունքը։ Այսօր Երևանում՝ Արմենպրեսի մամուլի ակումբում, հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ անդրադառնալով Արցախը Հայաստանին կապող միջանցքում ստեղծված իրավիճակին։  «Դա իրականացվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից և անձամբ Ադրբեջանի նախագահի ուղղորդմամբ և նրա հրահանգներով։ Այն թեզերը, որ շրջանառվում են, իբր բնապահպանական հարցեր, ամբողջովին կեղծ են, և կա տեղեկություն, որ այդ ճանապարհը փակողները հիմնականում Ադրբեջանի իշխանությունների կողմից ուղղորդվողներն են, այդ թվում՝ հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ»,- ասաց Գեղամ Ստեփանյանը։  Անդրադառնալով հարցին, թե ինչ հումանիտար հետևանքներ ունեն ադրբեջանցիների կողմից ճանապարհի փակումը, Գեղամ Ստեփանյանն ասաց, որ 24 և ավելի ժամ դադարեցված է սննդամթերքի, էներգակիրների, դեղորայքի և այլ անհրաժեշտ պարագաների մատակարարումը ամբողջ Արցախի տարածքում․ «Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը ահազանգեր է ստանում, որ բժշկական հաստատությունններում առկա դեղորայքային պաշարը մի քանի օրվա պաշար է և նման ձևով շարունակվելու դեպքում կանգնելու ենք այս հարցում շատ լուրջ խնդիր առաջ։ Նույնը վերաբերում է սննդամթերքի մատակարարումներին և էներգակիրների մատակարումներին, կոնկրետ բենզինի և դիզվառելիքի մասին է խոսքը»։ Գեղամ Ստեփանյանն ընդգծեց՝ 1100 մարդ այս պահի դրությամբ մնացել է ճանապարհներին ձմեռվա  ցուրտ պայմաններում, այդ թվում՝ 270 երեխաներ․ «Նրանք զրկվել են իրենց ընտանիքների հետ միանալու իրավունքից, այսինքն՝ կտրված են իրենց ընտանիքներից»։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։
15:55 - 13 դեկտեմբերի, 2022
Իրավիճակի հանգուցալուծումը ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից Լաչինի միջանցքում լիակատար վերահսկողության վերականգնումն է՝ ցանկացած կերպ․ Ռուբինյան

Իրավիճակի հանգուցալուծումը ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից Լաչինի միջանցքում լիակատար վերահսկողության վերականգնումն է՝ ցանկացած կերպ․ Ռուբինյան

Ազգային ժողովի փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերություններում Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև․    «Նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետում հստակ նշված է, որ.   Լաչինի միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո։ Այսինքն միջանցքում զորախումբը ոչ թե կանգնած է Ադրբեջանի բանակի ու ԼՂ Պաշտպանության բանակի միջև՝ բախումներ թույլ չտալու համար, այլ իրականացնում է 5 կմ լայնությամբ տարածքի ուղիղ վերահսկողություն՝ ԼՂ և Հայաստանի միջև անխափան կապ ապահովելու նպատակով։   Համաձայն հայտարարության՝ Ոչ ԼՂ-ն, ոչ ՀՀ-ն Լաչինի միջանցքում որևէ գործառույթ չունեն, որովհետև այն չի գտնվում վերջիններիս վերահսկողության ներքո։   Ադրբեջանը նույնպես նույն պատճառով միջանցքում որևէ գործառույթ չունի, բայց ունի 1 պարտավորություն՝ «Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը»:   Այսինքն Ադրբեջանը պարտավորվել է որևէ կերպ վտանգի չենթարկել ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո գտնվող տարածքով ազատ տեղաշարժը։ (Օրինակ՝ չռմբակոծել ճանապարհը կամ ֆեյք բնապահպաններ այնտեղ չուղարկել այն արգելափակելու համար):   Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումով Ադրբեջանն իր այս պարտավորությունն ակնհայտորեն խախտել է։   Արդյունքում խախտվել է նաև ՌԴ խաղաղապահ զորախմբի՝ միջանցքում վերահսկողություն իրականացնելու պարտավորությունը։   Իրավիճակի հանգուցալուծումը նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի համաձայն ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից Լաչինի միջանցքում իր լիակատար վերահսկողության վերականգնումն է՝ ցանկացած կերպ։   Հ.Գ. Փարիզում եմ ԵԽԽՎ քաղաքական և մոնիտորինգի կոմիտեների նիստերին մասնակցելու համար։ Ստեղծված իրավիճակը քննարկման թեմա եմ դարձնելու նաև այստեղ»,- նշված է գրառման մեջ։    Լուսանկարը՝ Ազգային ժողովի
15:28 - 13 դեկտեմբերի, 2022
Արցախի իշխանությունը, Ադրբեջանի հետ երկխոսության պատրաստ լինելով հանդերձ, ունի կարմիր գծեր, որոնք չի խախտելու․ Արցախի նախագահ

Արցախի իշխանությունը, Ադրբեջանի հետ երկխոսության պատրաստ լինելով հանդերձ, ունի կարմիր գծեր, որոնք չի խախտելու․ Արցախի նախագահ

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր տեղի է ունեցել Արցախի ԱԺ արտահերթ նիստ, որի ժամանակ ընդուվել է հայտարարություն։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․  «Հարգելի՛ հայրենակիցներ Այսօր մասնակցել եմ ԱՀ Ազգային ժողովի արտահերթ նիստին, որը հայտարարություն է ընդունել Արցախի Հանրապետության ժողովրդին սպառնացող  հումանիտար աղետը կանխելու մասին: Ներկայացրել եմ ԱՀ շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը ՝ շեշտելով, որ Արցախի Հանրապետության իշխանությունը, Ադրբեջանի հետ երկխոսության պատրաստ լինելով հանդերձ, ունի կարմիր գծեր, որոնք չի խախտելու: Խորհրդարանի բարձրագույն ամբիոնից այսօր կոչով դիմել եմ համայն հայությանը և միջազգային հանրությանը՝ ժամ առաջ արձագանքելու Ադրբեջանի՝ պետական մակարդակով կազմակերպված ահաբեկչական գործողություններին, որոնք կեղծ պատրվակների տակ իրականում ուղղված են Արցախը հայաթափելուն և հումանիտար մեծ աղետ ստեղծելուն։ Մեր ժողովուրդն անկոտրում է իր սեփական հայրենիքում ազատորեն ապրելու պայքարում»,- նշված է հաղորդագրության մեջ։  Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։   
14:55 - 13 դեկտեմբերի, 2022
Կարևոր ենք համարում ՌԴ խաղաղապահ առաքելությանը անորոշ ժամկետով միջազգային մանդատի տրամադրումը. Արցախի ԱԺ պատգամավոր

 |armenpress.am|

Կարևոր ենք համարում ՌԴ խաղաղապահ առաքելությանը անորոշ ժամկետով միջազգային մանդատի տրամադրումը. Արցախի ԱԺ պատգամավոր |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանը, շարունակելով իր կողմից տասնամյակների ընթացքում որդեգրած հայատյաց քաղաքականությունն, այս անգամ էլ կեղծ բնապահպանական օրակարգով արգելափակել է Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը կապող միակ ճանապարհը՝ իրականացնելով համաշխարհային ծավալների հանցագործություն և ստեղծելով հումանիտար աղետ, որով փորձում է խուճապային տրամադրություններ ստեղծել մեր բնակչության շրջանում: Այս մասին նշեց Արցախի Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք- ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը: «Հերթական անգամ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները՝ նրանք ակնհայտորեն ցույց են տալիս իրենց նկրտումներն Արցախում էթնիկ զտումներ իրականացնելու և Արցախը հայաթափելու ուղղությամբ, որն անպատժելիության հետևանք է: Այդ ամենն իրականություն չդառնալու միակ ճանապարհն Արցախի անկախությունը ճանաչելն է միջազգային հանրության կողմից: Սակայն Ադրբեջանն ամեն գնով փորձում է խոչընդոտել այդ գործընթացին՝ ներկայացնելով աշխարհին, որ հարցը լուծված է, Լեռնային Ղարաբաղի հակամարտություն չկա, որն իրականությանը չի համապատասխանում: Դրա մասին բազմաթիվ անգամ խոսվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, բարձրաստիճան պաշտոնյաների և միջազգային այլ դերակատարների կողմից. հակամարտությունը գոյություն ունի և այն պետք է կարգավորվի միջազգային նորմերի և հիմնարար սկզբունքների հիման վրա»,-ասաց խմբակցության ղեկավարը: Նա  հավելեց, որ Ադրբեջանը, միաժամանակ օգտվելով ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակից, պարբերաբար խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները՝ ակնհայտորեն փորձում է ստվեր գցել տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովող Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության վրա: Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանն այդպիսով հող է նախապատրաստում հետագայում խաղաղապահներին տարածաշրջանից դուրս բերելու և եռակողմ հայտարարությունը չեղարկելու համար, ինչն էլ կբերի անկանխատեսելի հետևանքների: Այդ համատեքստում նա կարևորեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելությանը անորոշ ժամկետով միջազգային մանդատի տրամադրումը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից՝ որպես միջազգային հիմնարար երաշխիք: «Մեր գոյապայքարի բարդ ու դժվարին ճանապարհին մենք հաղթահարել ենք բազում մարտահրավերներ և այսօր էլ շարունակում ու հետայսու ևս շարունակելու ենք պայքարել մեր հայրենի հողում ազատ ապրելու և արարելու իրավունքի համար: Դրա համար չափազանց կարևոր է մեզանից յուրաքանչյուրի բարձր քաղաքացիական պատասխանատվությունն ու անմնացորդ սերը մեր հայրենիքի նկատմամբ: Միայն այդ ճանապարհով մենք կարող ենք Արցախը պահել հայկական և մեր ինքնորոշման իրավունքի իրացման արդյունքների լրիվ և անսակարկելի ճանաչման հիման վրա հասնել մեր վերջնանպատակին»,-եզրափակեց «Ազատ Հայրենիք- ՔՄԴ» խմբակցության ղեկավարը:
14:44 - 13 դեկտեմբերի, 2022
Սյունիքի մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ

Սյունիքի մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ

Հայաստան - Արցախ ավտոճանապարհի փակ լինելու հետևանքով ուղևորների համար առաջացող խնդիրների լուծման աշխատանքը համակարգելու նպատակով Սյունիքի մարզպետի որոշմամբ մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից։    Ճանապարհին մնացած ուղևորներն ու վարորդները առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների ու հրատապ հարցերի դեպքում կարող են զանգահարել մարզպետարանում շուրջօրյա գործող թեժ գծի հեռախոսահամարով՝ 093 25 08 08։   Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ 
14:17 - 13 դեկտեմբերի, 2022
Իշխան Սաղաթելյանը Արցախի շրջափակման հարցով հրատապ գործողությունների պլան է ներկայացրել

Իշխան Սաղաթելյանը Արցախի շրջափակման հարցով հրատապ գործողությունների պլան է ներկայացրել

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ խոսելով Արցախում շրջափակման մեջ հայտնված արցախցիների խնդրի առնչությամբ ՀՅԴ գրասենյակների կատարած աշխատանքի մասին։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի հայրենակիցներ, Արդեն 24 ժամից ավելի է, ինչ Արցախի 120.000 մեր հայրենակիցները շրջափակման մեջ են:Ցանկանում եմ տեղեկացնել, որ երեկվանից ՀՅԴ Հայ դատի աշխարհասփյուռ գրասենյակները լծված են Ադրբեջանի ցեղասպան գործողությունները միջազգային հանրությանը ներկայացնելու գործին:Իրավիճակի առնչությամբ այսօր Արցախի Ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստ և հանդես եկել համայն հայությանն ուղղված կոչով, որտեղ հոդորում է օգտագործել բոլոր հնարավորությունները տարբեր հարթակներում բարձրաձայնելու Ադրբեջանի կողմից Արցախում ստեղծված հումանիտար աղետի մասին, տեր կանգնել արցախահայության իրավունքների պաշտպանությանն ու պատրաստ լինել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործողությունների: Ուստի, առաջիկայում հրատապ են հետևյալ գործողությունները.1. Բողոքի ակցիաներ՝ տարբեր երկրներում Ադրբեջանի և Թուրքիայի դեսպանատների առջև:2. Բողոքի ակցիաներ՝ Հայաստանում միջազգային ներկայացուցչությունների մոտ։ Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ժամը 16։00-ին հավաքվում ենք ՄԱԿ-ի ներկայացուցչության դիմաց։ Այնուհետև նամակներ կփոխանցենք Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ դեսպանատներ։3. ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ Ադրբեջանի ցեղասպան գործողությունները դատապարտող հայտարարության ընդունում։ Այս երեք ուղղություններով մենք աշխատանքներ ենք իրականացնում, որոնց մասին հանդես կգանք լրացուցիչ տեղեկություններով: Լուսանկարը՝ Photolure-ի  
13:31 - 13 դեկտեմբերի, 2022
Միակողմանի զիջումներ Ստեփանակերտը չի անի. ցանկացած զիջման դեպքում ունենալու ենք հաջորդ զիջումը. Արցախի նախագահ
 |news.am|

Միակողմանի զիջումներ Ստեփանակերտը չի անի. ցանկացած զիջման դեպքում ունենալու ենք հաջորդ զիջումը. Արցախի նախագահ |news.am|

news.am: Ադրբեջանի պահանջը հեռու է բնապահպանական կոչվելուց: Այս մասին Արցախի ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքը երեկվանից ադրբեջանցիների կողմից փակելուն: Նա հավելել է, որ Ստեփանակերտում վերջին հանրահավաքը, Ռուբեն Վարդանյանի պետնախարար նշանակվելն ու իր Ֆրանսիա այցը Ադրբեջանում ցավոտ են ընդունել. «Նրանց մոտ ձեւավորված է կարծրատիպ, որ մենք համակերպվել ենք սոցիալական, կենցաղային խնդիրներով եւ հրաժարվելու ենք մեր  ազգային ինքնորոշման քաղաքականությունից: Բայց նման մեծ հանրահավաքը, այցելությունը Ֆրանսիա... Ադրբեջանի համար դա եղել է շոկային: Ընդհուպ բազմաթիվ սպառնալիքներ են եղել իմ հասցեին, իմ նկատմամբ եւ այլն: Սադրիչ գործողություններն արդյունք չեն տալու, միակողմանի զիջումներ Ստեփանակերտը չի անի: Այսպես կոչված բնապահպանների դիտորդական այցին ի պատասխան Արցախի իշխանություններն էլ են պահանջներ ներկայացրել: Շատ կառուցողական վարքագիծ ենք դրսեւորել, բայց մեր բոլոր առաջարկությունները մի կողմ են դրել: Եթե իրենց նպատակը էկոլոգիական դիտարկումը, մոնիտորինգն է, ապա մենք դա առաջարկել ենք, որը չի ընդունվել, քանի որ նրանց նպատակը ճանապարհը փակելն է եղել»,-ասաց նա: Արցախի նախագահը Հայաստանում եւ Սփյուռքում ապրող հայերին կոչ արեց խաղաղ ակցիաներով միջազգային կազմակերպություններին լսելի դարձնել Արցախի ձայնը՝ տեղեկացնելով, որ այստեղ հումանիտար աղետ է. «Մենք չպետք է հուսահատվենք: Մենք պետք է գիտակցենք, որ նման ճնշումներով ցանկացած զիջում կորզելու պարագայում մենք ունենալու ենք հաջորդ զիջումը: Մինչեւ  այսօր մենք երբեւէ որեւէ զիջում չենք արել, երբեւէ միակողմանի կամ պարտադրանքով որեւէ հարց չենք լուծել: Միշտ եղել են խոսակցություններ, դրանց արդյունքում եկել ենք համաձայնության: Դա եղել է ենթակառուցվածքների, ճանապարհի, Սարսանգի ջրերի օգտագործման հետ կապված խնդիրներ: Միշտ եղել է երկխոսություն, այս անգամ դա խախտվել է»,-ասաց Արայիկ Հարությունյանը:
13:24 - 13 դեկտեմբերի, 2022
Առողջական ծանր խնդիրներ ունեցող Արցախի քաղաքացիների տեղափոխումը Երևան շարունակում է անհնար մնալ․ Արցախի առողջապահության նախարարություն

Առողջական ծանր խնդիրներ ունեցող Արցախի քաղաքացիների տեղափոխումը Երևան շարունակում է անհնար մնալ․ Արցախի առողջապահության նախարարություն

Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով առողջական ծանր խնդիրներ ունեցող Արցախի քաղաքացիների տեղափոխումը Երևան շարունակում է անհնար մնալ: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։ «Արցախի առողջապահության նախարարությունը գործադրում է հնարավոր բոլոր ջանքերը նրանց մասնագիտական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ՝ կապ պահպանելով նաև Երևանի մասնագետների հետ:  Ներկա պահին առաջին օգնության համար անհրաժեշտ դեղերի և բժշկական պարագաների պակաս չկա: Այդուհանդերձ, անհանգստացնող է, որ դեղամիջոցների մատակարարումը դարձել է անհնարին»,- նշված է հաղորդագրության մեջ։  Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ 
13:12 - 13 դեկտեմբերի, 2022