«Հայաստան» դաշինք

The “Armenia” (Hayastan) alliance was founded in 2021 to participate in the snap parliamentary elections.

The alliance was created by Robert Kocharyan, the "Armenian Revolutionary Federation" and the "Reviving Armenia" parties. The electoral list is headed by Robert Kocharyan.

Մենք այստեղից չենք հեռանալու, մինչեւ ԱԺ պատգամավորների եւ նախարարների հանդիպումը տեղի չունենա. Իշխան Սաղաթելյան |news.am|

Մենք այստեղից չենք հեռանալու, մինչեւ ԱԺ պատգամավորների եւ նախարարների հանդիպումը տեղի չունենա. Իշխան Սաղաթելյան |news.am|

news.am: Մենք այստեղից չենք հեռանալու, մինչեւ ԱԺ պատգամավորների եւ նախարարների հանդիպումը տեղի չունենա: Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: «Սադրանքների, ստեղծված իրավիճակից ելքի պատասխանատվությունը մնալու է նրանց  վզին, որոնք այդ սադրանքը  կազմակերպում են: Մենք հետ չենք գնալու, եւ պատգամավորները շենք մտնելու են: Մեր առջեւ որեւէ փակ դուռ չկա: Հիմա ոստիկանությունը բանակցություններ է վարում, 10 րոպեից մեզ կպատասխանեն եւ մենք կորոշենք մեր հետագա անելիքները»,-ասաց նա: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն էլ լրագրողներին հայտարարեց, որ ոստիկանությունն իրավունք չունի պատգամավորներին թույլ չտալ մտնել կառավարության մասնաշենք:
13:43 - 30 մայիսի, 2022
Կառավարության 3–րդ մասնաշենքի մոտ՝ ցուցարարների հետ քաշքշոցի ընթացքում, ոստիկան է ուշագնաց եղել |tert.am|

Կառավարության 3–րդ մասնաշենքի մոտ՝ ցուցարարների հետ քաշքշոցի ընթացքում, ոստիկան է ուշագնաց եղել |tert.am|

tert.am: «Դիմադրություն» շարժումն ակցիաներ է իրականացնելու պետական գերատեսչությունների շենքերի մոտ։ Կառավարության 3–րդ մասնաշենքի մոտ մոտ լարված իրավիճակ  ստեղծվեց այն բանից հետո, երբ ոստիկանությունը որոշեց հեռացնել մուտքի մոտից ակցիայի մասնակիցներին։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները ցանկանում էին ներս մտնել և տեղեկանալ նախարարությունների աշխատակիցների դիրքորոշման մասին իրենց ներկայացրած հայանպաստ փաստթղթի վերաբերյալ։ Ոստիկանության աշխատակիցները պնդեցին, որ ներս մտնելու համար նախ պետք է ստանալ տեսկացությունների թույլտվություն, ինչից հետո բախումներ և հրմշտոց սկսվեց։ Քաշքոցի ընթացքում վատացավ տեղում ծառայություն իրականացնող  ոստիկաններից մեկի ինքնազգացողությունը, նա ուշագնաց է եղել։ Այս պահին լարված իրավիճակը կառավարության մասնաշենքի մոտ շարունակվում է։
12:50 - 30 մայիսի, 2022
Շարժվում ենք նախարարություններ հասկանալու՝ ով է կողմ և ով է դեմ այս հայանպաստ փաստաթղթին․ Իշխան Սաղաթելյան |tert.am|

Շարժվում ենք նախարարություններ հասկանալու՝ ով է կողմ և ով է դեմ այս հայանպաստ փաստաթղթին․ Իշխան Սաղաթելյան |tert.am|

tert.am: Առաջիկա չորս օրերի ընթացքում պետք է հստակ, թիրախավորված այցելենք տարբեր պետական հաստատություններ, բոլորը պետք է այս փաստաթղթի վերաբերյալ հայտնեն իրենց դիրքորոշումը։ Սա հնարավորություն է, որ բոլորը իրենց դիրքորոշումը հայտնեն այս հայանպաստ փաստաթողթի վերաբերյալ։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով նախօրեին իրենց կողմից հրապարակված հայտարարությանը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման, սահմանազատման աշխատանքների և այլ կարևոր հարցերի վերաբերյալ։«Երթով շարժվում ենք, կայցելենք տարբեր նախարարություններ, պետական գերատեսչություններ։ Մեր պատգամավորները հստակ կդնեն խնդիրը և կհասկանանք՝ ով ով է և ով է կիսում այս պատասխանատվությունը։ Սա նաև լավ հնարավորություն է քաղաքական պաշտոններ զբաղեցող անձանց տարանջատվելու Նիկոլից և չկիսելու երկրի կործանման այս պատասխանատվությունը»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։ Այս պահին կառավարական 3-րդ մասնաշենքի մոտ հրմշտոց է ոստիկանների ու քաղաքացիների միջև:
12:15 - 30 մայիսի, 2022
Սա ջրբաժան է, ով ուզում է`ունենանք պետություն, ինքն այս փաստաթղթին դեմ չի կարող լինել. Սաղաթելյանը՝  ԱԺ արտահերթ նիստին իրենց նախաձեռնության մասին

Սա ջրբաժան է, ով ուզում է`ունենանք պետություն, ինքն այս փաստաթղթին դեմ չի կարող լինել. Սաղաթելյանը՝ ԱԺ արտահերթ նիստին իրենց նախաձեռնության մասին

Այսօր Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ առաջիկա երկուշաբթի օրվանից մինչեւ ուրբաթ հասցեական գնալու են դռնեդուռ, որ բոլորը դիրքորոշում հայտնեն՝ կողմ են արդյոք այն հայտարարությանը, որ իրենք պատրաստվում են ուրբաթ օրն ընդունել ԱԺ արտահերթ նիստին։  «Սա ջրբաժան է, ով ուզում է` ունենանք պետություն, ինքն այս փաստաթղթին դեմ չի կարող լինել, սրանք նվազագույն պահանջներն են հայ մնալու, պետություն ունենալու: Երկուշաբթի օրվանից համախմբելու ենք  ուժերը եւ գնալու ենք դռնեդուռ, վիճակը օրհասական է․ ով փաստաթղթին դեմ է, դեմ է ժողովրդին, որովհետեւ այլ հնարավորություն, այլ ելք, այլ ճանապարհ չկա: Երկուշաբթի օրվանից ժամը 11:00-ից բոլորիդ հրավիրում ենք հրապարակ, մի քանի հասցեներով գնում ենք, հերթով բոլորը պետք է պատասխան տան, մենք պետք է հասկանանք` ով է ժողովրդին կողմ, ով է դեմ»,-ասաց նա: Սաղաթելյանի խոսքով՝ բոլորը՝ սկսած իշխող խմբակցության պատգամավորներից ու կառավարության անդամներից, պետք է պատասխանեն այդ հարցին։ Հիշեցնենք, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ԱԺ արտահերթ նիստ են նախաձեռնել, որը տեղի կունենա հունիսի 3-ին՝ ժամը 16:00-ին։ 
23:13 - 28 մայիսի, 2022
ՔՊ խմբակցությունը չի մասնակցելու ընդդիմադիր խմբակացությունների կողմից հրավիրած ԱԺ արտահերթ նիստին

ՔՊ խմբակցությունը չի մասնակցելու ընդդիմադիր խմբակացությունների կողմից հրավիրած ԱԺ արտահերթ նիստին

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը տարածել է ՔՊ խմբակցության հայտարարությունը` ընդդիմադիր խմբակցությունների` ԱԺ արտահերթ նիստ նախաձեռնելու մասին: Դրանում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Ինչպես գիտեք, Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հանդես են եկել Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների օրակարգով։ Ավելի քան մեկ ամիս՝ խորհրդարանական ընդդիմությունը դուրս է եկել փողոցային պայքարի Արցախի փրկության հռչակագրային կարգախոսներով՝ մինչ այս պահը չառաջարկելով Արցախի հարցի լուծման որևէ տրամաբանական ճանապարհ: Երբեմնի իշխանություն հանդիսացող խորհրդարանական ուժերը նաև պատշաճ բացատրություններ չեն տվել իշխանության եղած տարիներին ԼՂ հարցի բանակցային գործընթացը որպես իշխանության երկարաձգման միջոց օգտագործելու, Արցախի շահերը դավաճանելու, հարցը փակուղի մտցնելու իրենց ապացուցված գործելակերպի վերաբերյալ: Այժմ առավել քան ակնհայտ է, որ խորհրդարանական ընդդիմությունը կրկին փորձ է կատարում Արցախի հարցն օգտագործել բացառապես ներքաղաքական նպատակներով: Այդ նպատակին է միտված ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը։ Չունենալով ժողովրդի աջակցությունը, հրապարակում չունենալով լսարան՝ խորհրդարանական ընդդիմությունը փորձում է Ազգային ժողովի ամբիոնը օգտագործել որպես «քաղաքը կաթվածահար անելու» լծակ։ Հիշեցնենք, որ ամիսներ շարունակ խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտել է միջխորհրդարանական պատվիրակությունների աշխատանքը՝ հրաժարվելով Արցախի և արցախահայության շահերը ներկայացնել միջազգային ամենատարբեր հարթակներում։ Սա լավագույնս քողազերծում է ընդդիմության իրական մոտիվները։ Ելնելով վերոգրյալից՝ հայտարարում ենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի տրվելու ընդդիմության քաղաքական շանտաժին և չի մասնակցելու Արցախի հարցը ներքաղաքական նպատակներով օգտագործելուն ուղղված՝ ԱԺ արտահերթ նիստին։ Միաժամանակ, հայտարարում ենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, օժտված լինելով ժողովրդի ամուր մանդատով, շարունակելու է պաշտպանել Արցախի և արցախահայության իրավունքներն ու շահերը բոլոր հնարավոր հարթակներում և ջանքեր գործադրել Խաղաղության օրակարգը առաջ մղելու համար: Հայաստանում ժողովրդի իշխանությունը անսասան է, ժողովրդավարությունը՝ անշրջելի։ Կեցցե՛ հայկական ժողովրդավարությունը»։  
23:19 - 27 մայիսի, 2022
Ալեն Սիմոնյանն արտահերթ նիստ հրավիրելու որոշում է ստորագրել |hetq.am|

Ալեն Սիմոնյանն արտահերթ նիստ հրավիրելու որոշում է ստորագրել |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն արտահերթ նիստ հրավիրելու որոշում է ստորագրել: Որոշման մեջ նշվում է, որ պատգամավորների նախաձեռնությամբ հունիսի 3-ին՝ ժամը 16:00-ին, կգումարվի արտահերթ նիստ: Նախաձեռնության հեղինակները «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն են: Նիստի օրակարգում ընդգրկված է մեկ հարց՝ «Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» Ազգային ժողովի հայտարարության նախագիծը: Նշենք, որ օրակարգը նախ պետք է հաստատվի ԱԺ խորհրդի նիստում, որից հետո նոր միայն կարող է գումարվել արտահերթ նիստ: Այս պահի դրությամբ դեռ հայտնի չէ, թե ինչ դիրքորոշում ունի քաղաքական մեծամասնությունը: Այսօր հրավիրված ճեպազրույցներին ՔՊ խմբակցության պատգամավորները չհստակեցրին՝ մասնակցելու են նիստին, թե ոչ: Սակայն սրանով ընդդիմության բոյկոտը փաստացի դադարում է, և նրանք, ինչպես ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն է ասել, կվերադառնան խորհրդարան իրենց օրակարգով:
17:20 - 26 մայիսի, 2022
Պայքարը 2-3 ամիս չի ձգվելու, իսկ բոլոր նրանք, ովքեր իրենց չափը անցնում են, ամեն ասածի համար պատասխան են տալու․ Իշխան Սաղաթելյան |news.am|

Պայքարը 2-3 ամիս չի ձգվելու, իսկ բոլոր նրանք, ովքեր իրենց չափը անցնում են, ամեն ասածի համար պատասխան են տալու․ Իշխան Սաղաթելյան |news.am|

news.am: Իշխանափոխության կհասնենք այն օրը, երբ կհասնենք այն կրիտիկական կետին, երբ մեր ժողովուրդը ամբողջությամբ ոտքի կանգնի եւ ոստիկանությունն այլեւս չկարողանա պաշտպանել Նիկոլի իշխանությունը: Այս մասին, այսօր՝ մայիսի 26-ին, Ֆրանսիայի հրապարակում հրավիրված ասուլիսում հայտնեց ԱԺ փոխխոսնակ, «Դիմադրության» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը: Հարցին, թե հնարավո՞ր է, որ եւս 2-3 ամիս բողոքի ակցիաներ իրականացվեն, նա պատասխանեց. «Այս պահին ժամկետներ ասել չեմ ասում, բայց կարծում եմ՝ այդքան չի ձգվելու պայքարը: Այս պահին պետք է պահել տեմպը, ավելացնել ճնշումը: Տեմպը պահելու իմաստով որեւէ կասկած չունեմ, որովհետեւ րոպե-րոպե ավելանում են մեր մասնակիցները: Ճնշումն ավելացնել ասելով նկատի ունեմ, որ պետք է կրկնապատկենք, բազմապատկենք անհնազանդության ակցիաների քանակն ու ծավալը: Երբ այդ պատկերն ունենանք, այդ օրը այս իշխանությունը չի լինի: Այս շարժումը չի կարող պարտվել, որովհետեւ դա կլինի հայ ժողովրդի պարտությունը»: Ըստ Սաղաթելյանի՝ իշխանության վախերը բնական են, որովհետեւ իրենք գիտեն՝ ինչ դավաճանություն են գործել, իսկ բոլոր նրանք, որոնք իրենց չափը անցնում են, շատ հաճախ լեզուները  երկարացնում են, ես անձամբ իմ անունից ասում եմ՝ դուք հավերժ իշխանություն չեք լինելու եւ ամեն մեկդ ձեր ասածի համար պատասխան եք տալու: Այս մասին, այսօր՝ մայիսի 26-ին, Ֆրանսիայի հրապարակում հրավիրված ասուլիսում հայտնեց ԱԺ փոխխոսնակ, «Դիմադրության» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը: Անդրադառնալով բանակցային գործընթացին, Իշխան Սաղաթելյանն ասաց. «Վստահեցնում եմ, որ եթե այս շարժումը չլիներ, կորուստներն ակնհայտ կլինեին եւ որոշ փաստաթղթեր ստորագրված: Առնվազն այս շարժումը կարողացել է ձախողել երկիրը հանձնելու ժամանակացույցը, բայց դա բավարար չէ»:
16:38 - 26 մայիսի, 2022
Ընդդիմադիր մի խումբ պատգամավորներ Ավետիք Չալաբյանին ազատ արձակելու երաշխավորագրեր են ներկայացրել

Ընդդիմադիր մի խումբ պատգամավորներ Ավետիք Չալաբյանին ազատ արձակելու երաշխավորագրեր են ներկայացրել

Ազգային Ժողովի պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Սեյրան Օհանյանը, Էլինար Վարդանյանը, Հայկ Մամիջանյանը, Տիգրան Աբրահամյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը մայիսի 14-ին կալանավորված Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը փոխելու համար անձնական երաշխավորագրեր են ներկայացրել, որոնցով Ա.Չալաբյանի պաշտպանական խումբը մայիսի 25-ին դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն։ Այս մասին հայտնում է Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը։ Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանը կալանքի մեջ է, նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարք գործելու մեջ՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների՝ ընդդիմության ցույցերին մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու մեջ։  Պատգամավորները, ըստ պաշտպանական խմբի հաղորդագրության, երաշխավորում են, որ Ավետիք Մկրտչի Չալաբյանն ազատության մեջ գտնվելով՝ կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությանն ու չի խուսափի իր դատավարական պարտականությունները պատշաճ կատարելուց։  Երաշխավորագիր է ներկայացրել նաև «Արար» հիմնադրամը, որը ևս երաշխավորում է, որ Ավետիք Չալաբյանը չի խոչընդոտի և չի խուսափի քննությունից, ինչպես նաև հորդորում է փոխել նրա խափանման միջոցն ու ազատ արձակել։
13:33 - 26 մայիսի, 2022
Զոհված զինծառայողների հարազատները մտան ԲԴԽ. լրագրողներին թույլ չտվեցին ներս մտնել |news.am|

Զոհված զինծառայողների հարազատները մտան ԲԴԽ. լրագրողներին թույլ չտվեցին ներս մտնել |news.am|

news.am: Բարձրագույն դատական խորհրդի դիմաց բողոք իրականացնող զոհված զինծառայողների հարազատները տասը րոպե ժամանակ էին տվել՝ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանն իջնի ու հանդիպի իրենց հետ։ Ժամանակը լրանալուց հետո ծնողները ցանակացան ներս մտնել, սակայն ոստիկանները մի քանի շարք պատ են կազմել և խոչընդոտում են  ծնողների մուտքը ԲԴԽ։ «Ներողություն եմ խնդրում ոստիկաններից, բայց կներեք՝ մենք առաջ պետք է գնանք։ Ուզում եմ տեսնել այն ոստիկանին, ով ձեռք կբարձրացնի մայրերի վրա»,- ասաց 44-օրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը։ Որոշ ժամանակ անց նա հայտարարեց, որ ի վերջո ընդունվել է իրենց պահանջը՝ գոնե 30 ծնողով ներս մտնել։ Կարին Տոնոյանը խնդրեց, որ ամեն ընտանիքից մեկական ծնող ներս մտնի, որպեսզի հնարավորինս շատ ընտանիքների ներկայացուցիչներ լինեն։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն ասաց, որ լրատվամիջոցներին թույլ չեն տալիս ներս մտնել, այդ հարցը ներսում ծնողները կբարձրացնեն։
13:20 - 26 մայիսի, 2022
Նախաձեռնության մասին ասելը դեռևս օրակարգ չէ, դեռևս արտահերթ նիստ չէ․ Վլադիմիր Վարդանյան |armenpress.am|

Նախաձեռնության մասին ասելը դեռևս օրակարգ չէ, դեռևս արտահերթ նիստ չէ․ Վլադիմիր Վարդանյան |armenpress.am|

armenpress.am: Երբ ընդդիմությունը Ազգային ժողով մուտք կանի նախագիծ՝ արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ, իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կհայտնի մասնակցելու կամ չմասնակցելու վերաբերյալ իր դիրքորոշումը: Խորհրդարանական ճեպազրույցում այս մասին ասաց ՔՊ-ից Արթուր Հովհաննիսյանը: «Երբ ԱԺ-ում մուտք կարվի նախագիծ՝ արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ, այդ ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կհայտնի իր դիրքորոշումը՝ նիստին մասնակցելու կամ չմասնակցելու վերաբերյալ»,-ասաց Հովհաննիսյանը: Պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ, անդրադառնալով հարցին, թե արդյոք սա կարելի՞ է դիտարկել որպես ընդդիմության վերադարձ խորհրդարան, ասաց՝ ընդդիմադիրների պարտականությունն է՝ լինել նիստերին: Ինչ վերաբերում է նախատեսվող արտահերթ նիստին՝ նա ասաց.  «Նիստը պետք է ունենա օրակարգ, օրակարգին պետք է նախորդի հայտարարության նախագիծ, նախագիծը պետք է սահմանված կարգով դրվի շրջանառության մեջ, ընդդիմադիր պատգամավորները պետք է մասնակցեն հանձնաժողովների նիստերին: Նախաձեռնության մասին ասելը դեռևս օրակարգ չէ, դեռևս արտահերթ նիստ չէ»:
12:27 - 26 մայիսի, 2022
«Միանում ենք զոհված ծինծառայողների ծնողներին». «Դիմադրություն» շարժման մասնակիցները ԲԴԽ շենքի դիմաց են |news.am|

«Միանում ենք զոհված ծինծառայողների ծնողներին». «Դիմադրություն» շարժման մասնակիցները ԲԴԽ շենքի դիմաց են |news.am|

news.am: «Դիմադրություն» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից երթով հասել են Բարձրագույն դատական խորհրդի շենք, որպեսզի սատարեն 44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած զինվորների հարազատներին, որոնք ԲԴԽ-ի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ պետական դավաճանության հատկանիշներով քրեական գործ հարուցելու պահանջով։ «Երեկ դատարանում ԲԴԽ ենթակայության տակ գտնվող դատական կարգադրիչները ծնողների հետ «արա»-ով են խոսել։ Ինչ վարքագիծ որ չէինք պատկերացնի, դա էլ է տեղի ունեցել։ Միանում ենք իրենց», - ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը։ Հիշեցնենք` զոհված զինծառայողների ծնողները դիմում են ԲԴԽ-ին՝ պահանջելով հաշվի առնել Նիկոլ Փաշինյանի կողմից պետական դավաճանության հատկանիշներով քրգործ հարուցելու պահանջով բողոքի կարևորությունը, չեղարկել դատարանի երեկվա կայացրած որոշումը և դատավարությունը շարունակել դռնբաց կարգով, թույլատրելով ծնողներին և լրագրողներին մասնակցել նիստերին, ապահովելով նաև այդ նիստերի հասանելիությունը հանրությանը: «Ինչու մեզ չեն ճանաչել տուժող, այս պահի դրությամբ 27 մարդ է ճանաչվել տուժող։ Դատավարությունն ընթանում է, բայց մենք նոր փորձում ենք հասնել նրան, որ մեզ տուժող ճանաչեն։ Է՞լ ինչ պետք է լիներ, որ մեզ տուժող ճանաչեին» , - լրագրողների հետ զրույցում ասաց զոհված Մենուա Հարությունյանի մայրը՝ «5165 շարժման» առաջնորդ Կարին Տոնոյանը։ Նա ասաց, թե դատավարությունը չի կարող օրենքի ուժի սահմաններում տեղի ունենալ և իրենք՝ 44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած զինվորների հարազատները անվստահություն են հայտնում։
12:02 - 26 մայիսի, 2022
Վարչապետը հայտնեց, թե ընդդիմության աչքերին նայելով ինչ բացահայտում էր ուզում անել


 |armenpress.am|

Վարչապետը հայտնեց, թե ընդդիմության աչքերին նայելով ինչ բացահայտում էր ուզում անել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե ընդդիմության աչքերին նայելով ինչ բացահայտում էր ուզում անել։ Ազգային ժողովում Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հետաքրքրվեց, թե Կառավարության անդամների հետ նախորդ հարց ու պատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի՞նչ էր ցանկանում բացահայտել՝ նայելով ընդդիմադիր քաղաքական գործիչների աչքերին։ Վարչապետը նշեց, որ ճիշտ կլիներ, որ ընդդիմության ներկայությամբ այդ հարցին պատասխաներ, բայց հիմա էլ դա չի խանգարում։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իր մոտ տպավորություն է ստեղծվել, որ որոշ շրջանակների ամենակարևոր և առաջնային խնդիրը ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ իրենց թողած բանակցային ժառանգության հետ կապված ճշմարտությունը բացահայտելուն խոչընդոտելն է։ «Այն, ինչ պետք է ասեմ, ես երկար ժամանակ ձեռնպահ էի մնում ասելուց, չնայած կտոր-կտոր ժամանակին ասել եմ։ Տեսեք՝ այսօր շատ են խոսում այն մասին, որ Ղարաբաղի հարցի հասցեագրման ժամանակ հայկական կողմը պետք է հենվեր և հենվի 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կողմից անկախություն հռչակելու փաստի և 1991 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքվեի վրա, որով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը և ինքնավար մարզը հռչակել է անկախությունը։ Եվ հայկական նարատիվը միշտ եղել է հետևյալը, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում և սահմանված կարգով ու հանրաքվեով դուրս է եկել Խորհրդային Միությունից և Խորհրդային Ադրբեջանից։ Հիմա առաջանանք 2007 թվական, երբ Հայաստանի Հանրապետությունը որպես կարգավորման բանակցային հիմք ընդունում է Մադրիդյան սկզբունքները, որտեղ ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը պետք է որոշվի ապագայում տեղի ունենալիք հանրաքվեի միջոցով։ Սա ի՞նչ է նշանակում։ Սա նշանակում է, որ հայկական կողմը, այդ հենքը ընդունելով, ապալեգիտիմացրել է արդեն գոյություն ունեցող հանրաքվեն։ Եվ ես սրա մասին օգոստոսին այլ կոնտեքստում ասել եմ Արմեն Ռուստամյանին («Հայաստան» խմբակցության պատգամավոր – խմբ)։ Հաջորդը՝ երբ որ հայկական կողմը ընդունել է, որ այդ ապագա հանրաքվեն պետք է տեղի ունենա Ադրբեջանի հետ փոխհամաձայնության պայմաններում, ինքը կտրել է այն ճյուղը, որի վրա մենք բոլորս նստել ենք և նստած ենք եղել, որովհետև եթե, ինչպես մենք արդարացիորեն ասել ենք, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում, բայց ինչի՞ ենք Ադրբեջանի հետ քննարկում նրա նոր կարգավիճակ ստանալու հարցը։ Դա քիչ չի, մի հատ էլ ասում ենք, որ իր հետ համաձայնեցված պայմաններում պետք է դա տեղի ունենա։ Այսինքն՝ Մադրիդյան սկզբունքները ընդունելով Հայաստանի այդ կառավարությունը, որի ներկայացուցիչներն են քաղաքում այսօր խցանումներ առաջացնում, Ադրբեջանին վետոյի իրավունք է տվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցում։ Հաջորդը՝ արձանագրելով, որ այդ ապագայի հանրաքվեին պետք է մասնակցեն նաև Լեռնային Ղարաբաղում ապրած ադրբեջանցիները, ևս մեկ հարված է հասցրել 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի լեգիտիմությանը, ընդունելով, որ այն ժամանակ ապրող ադրբեջանցիները չեն մասնակցել այդ հանրաքվեի։ Դա լեգիտիմության խնդիր է առաջացնում»,- ընդգծեց Փաշինյանը։ Վարչապետի խոսքով՝ ամենամեծ սենսացիոն փաստը, սակայն, այն է, որ Մադրիդյան սկզբունքների նախաձեռնության հեղինակը կամ համահեղինակը հայկական կողմն է։ «Ինչո՞ւ են այս ամենն արել մարդիկ, հետո էլ ասում են, որ առաջնորդվել են նրանով, որ Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Եվ ես այս ամբիոնից ասեցի, որ Մադրիդյան սկզբունքներն ընդունելու պահին, դուք արդեն ընդունել եք, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է, որովհետև մեր նարատիվը, որը մեզ անընդհատ ասվել է, որ Ղարաբաղը չի եղել երբեք անկախ Ադրբեջանի կազմում, ինչո՞ւ ենք ապագա կարգավիճակի հարցը և պարամետրերը քննարկում Ադրբեջանի հետ։ Սա է ամբողջ ճշմարտությունը։ Եթե դուք հիշում եք, երբ ես վարչապետ էի, անընդհատ հարց է հնչել՝ դուք Մադրիդյան սկզբունքներն ընդունու՞մ եք որպես բանակցությունների հենք։ Ես ասել եմ, որ մենք նախ խնդիր ունենք հասկանալու։ Եվ ես մի ուրիշ առիթով այս ամբիոնից պատմել եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ հարցրել եմ, որ՝ հարգելիներս ես նոր մարդ եմ, այս սկզբունքների շրջանակում, կարո՞ղ է արդյոք Լեռնային Ղարաբաղը չլինել Ադրբեջանի կազմում, իրենք էլ կարճ դադարից հետո պատասխանել են՝ այո, եթե Ադրբեջանը համաձայնվի՝ սրանով ապացուցելով մադրիդյան սկզբունքների մեր ընկալումը, որ դրանով Ադրբեջանին վետո է տրվել Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման հարցում»,- ընդգծեց Փաշինյանը։ Վարչապետը նաև պարզաբանեց 2016 թվականին մի շատ մեծ աղմուկ հանած մի դրվագ,երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կառավարության նիստում  հայտարարել է, որ  կուլիսներում ճնշում են, որ ինքը ճանաչի Ղարաբաղի անկախությունը, բայց ինքը դա երբեք չի անի։  «Դա Հայաստանում մեծ ֆուրոր առաջացրեց։ Պաշտոնական քարոզչությունը դա ներկայացրեց որպես մեծ հաղթանակ։ Ոչ մեկը չի ասում, թե ինչու՞ են Ադրբեջանի հետ այս խոսակցությունը վարում։ Ի՞նչ է նշանակում այդ դրվագը, որ մեր ուզած Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճանաչումը կախված է Ադրբեջանից և դա կախվածության մեջ է դրել Ադրբեջանի դիրքորոշումից։ Բա ինչո՞ւ միջազգային հանրությունը չէր ասում, որ կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այս է ամբողջ ճշմարտությունը»,- եզրափակեց Փաշինյանը։
19:25 - 25 մայիսի, 2022
Պետք է չխանգարել՝ իրենց «մինչև քոք մաշեն»․ Փաշինյանը՝ ընդդիմության ակցիաները ոչ թե քաղաքական, այլ «լոգիստիկ» անվանեց |factor.am|

Պետք է չխանգարել՝ իրենց «մինչև քոք մաշեն»․ Փաշինյանը՝ ընդդիմության ակցիաները ոչ թե քաղաքական, այլ «լոգիստիկ» անվանեց |factor.am|

factor.am: «Իմ գնահատականով` ընդդիմության քայլերն այլևս քաղաքական չեն, այլ լոգիստիկ, քանի որ հիմա խոսում ենք խցանման մասին»,- Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս տեսակետը հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ընդդիմության բողոքի ակցիաներին։ «Պետք է անկեղծ ասեմ, որ տեղի ունեցողն իր նշանակությամբ մի փոքր զիջում է Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզմանը։ Այս պրոցեսը սկսել է քաղաքական շեշտադրումներով, և ընդդիմությունը մեկ ամիս հնարավորություն է ունեցել բոլոր քաղաքական միջոցներով, ակցիաներով իր ասելիքն ասել հանրությանը»,–ասաց Փաշինյանը՝ ընդգծելով՝ ընդդիմության ակցիաների քաղաքական նշանակությունը սպառված է, և տեղի ունեցողի իմաստը հանրության համար անհարմարություն ստեղծելն է` թերևս վրեժ լուծելով 2021-ի ընտրությունների արդյունքների համար։ Փաշինյանի խոսքով` սովորաբար նման ակցիաների նպատակն այն է, որ հանրությանը ներգրավեն պրոցեսի մեջ և քաղաքական պահանջ ձևավորեն։ Բայց, ըստ վարչապետի, քանի որ հիմա ակնհայտ է, որ դա տեղի չի ունեցել, ընդդիմության գործընթացները ոչ թե իշխանության դեմ են, այլ հանրության, քանի որ հետևյալ տրամաբանությամբ են` եթե մեզ չմիացաք, ուրեմն ավելի շատ մնացեք խցանման մեջ։ «Մենք նոր ռեկորդներ ունենք, երբ քաղաքական ուժի ներկայացուցիչները հայտարարում են, որ իրենց հագուստն ավելի թանկ է, քան ոստիկանը կամ քաղաքացին։ Կարծում եմ` պետք է նրանց առանձնապես չխանգարենք, որ «մինչև քոք մաշեն», ինչպես իրենք նախընտրական շրջանում ասում էին իշխանության մասին»,- նշեց վարչապետը։
17:22 - 25 մայիսի, 2022
Պատրաստվում ենք Հայաստանի խորհրդարանի արտահերթ նիստ գումարել՝ մեր օրակարգով․ Իշխան Սաղաթելյան |news.am|

Պատրաստվում ենք Հայաստանի խորհրդարանի արտահերթ նիստ գումարել՝ մեր օրակարգով․ Իշխան Սաղաթելյան |news.am|

news.am: Հաջորդ շաբաթ պատրաստվում ենք Հայաստանի խորհրդարանի արտահերթ նիստ գումարել, այսօր հանրահավաքում կխոսեմ նիստի օրակարգի մանրամասների մասին, մայիսի 25-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։ Նա իշխանություններին խորհրդարան հրավիրեց «ժողովրդի օրակարգով, այլ ոչ թե նրանց կեղծ օրակարգով»։ Ըստ նրա՝ ընդդիմության մանդատը պահանջում է, որ նա հիմա լինի փողոցում, ժողովրդի կողքին։ «Խորհրդարան մենք կվերադառնանք մեր օրակարգով։ Այդ օրակարգը մենք կձեւակերպենք։ Չենք ուզում ապուշ օրակարգի մաս դառնալ, շոուի մասնակից դառնալ։ Ի՞նչ ենք հարցնելու կապիտուլյանտին։ Այդ մասին արդեն խոսել են Ադրբեջանի նախագահ Ալիեւը եւ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։ Հենց իշխանությունները չեն հարգում ժողովրդին, քանի որ կտրված են ժողովրդից։ Ի՞նչ համարձակության մասին են նրանք խոսում։ Իրենց շրջապատել են բազմահազարանոց զորքերով։ Հեռացրեք այդ զորքերը, այդ ժամանակ կտեսնենք, թե ով կարող է համարձակության մասին խոսել»,- հավելեց Սաղաթելյանը։
14:04 - 25 մայիսի, 2022
Խորհրդարան վերադառնալու ենք բացառապես մեր օրակարգով․ Իշխան Սաղաթելյան |tert.am|

Խորհրդարան վերադառնալու ենք բացառապես մեր օրակարգով․ Իշխան Սաղաթելյան |tert.am|

tert.am: Խորհրդարան վերադառնալու ենք բացառապես մեր օրակարգով, սրա վերաբերյալ շատ հստակ հայտարարել ենք։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրուցյի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։ «Եթե այս շարժումը չլիներ, վստահեցնում եմ՝ ամեն ինչ արդեն ավարտված կլիներ։ Ժողովուրդը առնվազն կարողացել է խախտել այն ժամանակացույցը, որով օրվա իշխանությունը պատրաստվում է հանձնել երկիրը։ Վերջին Բրյուսելյան հանդիպումը դրա վառ ապացույցն է։ Բանավոր խոստումներին զուգահեռ Նիկոլը նաև ժամանակ է խնդրել Ալիևից ու իր մյուս  գործընկերներից՝ հաշվի առնելով իրավիճակը։ Հույս է ունեցել, որ մթնոլորտը կթուլանա, այս առումով ժողովրդի ձեռքբերումները ակնհայտ են։ Ակնհայտ է նաև, որ թուրք-ադրբեջանական դաշինքը շտապում է, որպեսզի պատերազմում ձեռք բերած առավելությունները դարձնի վերջնական։ Իրենք լավ հասկանում են՝ եթե Հայաստնում կորցնեն Նիկոլ Փաշինյանին, այդ ծրագրերը չեն իրականանա,պետք է պահենք տեմպը, ավելացնենք ճնշումները, բազմապատկենք անհազազանդության ակցիաների ծավալը և քանակը»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
11:53 - 25 մայիսի, 2022
Ընդդիմադիրները դադարեցրել են նախագահի նստավայրի և անվտանգության խորհրդի շենքի շրջափակումը |armenpress.am|

Ընդդիմադիրները դադարեցրել են նախագահի նստավայրի և անվտանգության խորհրդի շենքի շրջափակումը |armenpress.am|

armenpress.am: «Դիմադրություն» շարժման անդամները բացեցին Հայաստանի նախագահական նստավայրի, ինչպես անվտանգության խորհրդի շենքի մուտքերը: ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը ելույթ ունեցավ, որի ընթացքում  նշեց, որ նախագահական նստավայրը և անվտանգության խորհրդի շենքերի մուտքերը փակելու իրենց գործողությունների արդյունքում նախագահի աշխատակազմի, ինչպես նաև անվտանգության խորհրդի աշխատակիցները չեն կարողացել ներս մտնել: Սաղաթելյանը հավելեց, որ այլևս անիմաստ է շենքերը շրջափակման մեջ պահելը, քանի որ երկու շենքում էլ մարդ չկա: «Ես կոչ եմ անում մեր մյուս հայրենակիցներին, որոնք այս պահին գտնվում են անվտանգության խորհրդի շենքի դիմաց և նախագահականի մյուս մուտքերի մոտ, դադարեցնել շրջափակումը, միանալ մեզ, որպեսզի երթով շարունակենք անհնազանդության այլ ակցիաները»,- ասաց Սաղաթելյանը: Նա հավելեց, որ պետք է նույն եղանակով շարունակել, ճնշումն ավելացնել, ավելացնել անհնազանդության, բողոքի ակցիաների ծավալն ու քանակը: Նրա խոսքով՝ սա է իրենց նպատակին հասնելու ճանապարհային քարտեզը և հաղթանակի հասնելու բանաձևը:
11:37 - 25 մայիսի, 2022