Պետք է չխանգարել՝ իրենց «մինչև քոք մաշեն»․ Փաշինյանը՝ ընդդիմության ակցիաները ոչ թե քաղաքական, այլ «լոգիստիկ» անվանեց |factor.am|
17:22 - 25 մայիսի, 2022

Պետք է չխանգարել՝ իրենց «մինչև քոք մաշեն»․ Փաշինյանը՝ ընդդիմության ակցիաները ոչ թե քաղաքական, այլ «լոգիստիկ» անվանեց |factor.am|

factor.am: «Իմ գնահատականով` ընդդիմության քայլերն այլևս քաղաքական չեն, այլ լոգիստիկ, քանի որ հիմա խոսում ենք խցանման մասին»,- Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս տեսակետը հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ընդդիմության բողոքի ակցիաներին։

«Պետք է անկեղծ ասեմ, որ տեղի ունեցողն իր նշանակությամբ մի փոքր զիջում է Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզմանը։ Այս պրոցեսը սկսել է քաղաքական շեշտադրումներով, և ընդդիմությունը մեկ ամիս հնարավորություն է ունեցել բոլոր քաղաքական միջոցներով, ակցիաներով իր ասելիքն ասել հանրությանը»,–ասաց Փաշինյանը՝ ընդգծելով՝ ընդդիմության ակցիաների քաղաքական նշանակությունը սպառված է, և տեղի ունեցողի իմաստը հանրության համար անհարմարություն ստեղծելն է` թերևս վրեժ լուծելով 2021-ի ընտրությունների արդյունքների համար։

Փաշինյանի խոսքով` սովորաբար նման ակցիաների նպատակն այն է, որ հանրությանը ներգրավեն պրոցեսի մեջ և քաղաքական պահանջ ձևավորեն։ Բայց, ըստ վարչապետի, քանի որ հիմա ակնհայտ է, որ դա տեղի չի ունեցել, ընդդիմության գործընթացները ոչ թե իշխանության դեմ են, այլ հանրության, քանի որ հետևյալ տրամաբանությամբ են` եթե մեզ չմիացաք, ուրեմն ավելի շատ մնացեք խցանման մեջ։

«Մենք նոր ռեկորդներ ունենք, երբ քաղաքական ուժի ներկայացուցիչները հայտարարում են, որ իրենց հագուստն ավելի թանկ է, քան ոստիկանը կամ քաղաքացին։ Կարծում եմ` պետք է նրանց առանձնապես չխանգարենք, որ «մինչև քոք մաշեն», ինչպես իրենք նախընտրական շրջանում ասում էին իշխանության մասին»,- նշեց վարչապետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել