Ալեն Սիմոնյանն արտահերթ նիստ հրավիրելու որոշում է ստորագրել |hetq.am|
17:20 - 26 մայիսի, 2022

Ալեն Սիմոնյանն արտահերթ նիստ հրավիրելու որոշում է ստորագրել |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն արտահերթ նիստ հրավիրելու որոշում է ստորագրել: Որոշման մեջ նշվում է, որ պատգամավորների նախաձեռնությամբ հունիսի 3-ին՝ ժամը 16:00-ին, կգումարվի արտահերթ նիստ: Նախաձեռնության հեղինակները «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն են:

Նիստի օրակարգում ընդգրկված է մեկ հարց՝ «Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» Ազգային ժողովի հայտարարության նախագիծը: Նշենք, որ օրակարգը նախ պետք է հաստատվի ԱԺ խորհրդի նիստում, որից հետո նոր միայն կարող է գումարվել արտահերթ նիստ: Այս պահի դրությամբ դեռ հայտնի չէ, թե ինչ դիրքորոշում ունի քաղաքական մեծամասնությունը:

Այսօր հրավիրված ճեպազրույցներին ՔՊ խմբակցության պատգամավորները չհստակեցրին՝ մասնակցելու են նիստին, թե ոչ: Սակայն սրանով ընդդիմության բոյկոտը փաստացի դադարում է, և նրանք, ինչպես ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն է ասել, կվերադառնան խորհրդարան իրենց օրակարգով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել