Ջեյհուն Բայրամով

2020 թվականի հուլիսից՝ Ադրբեջանի արտագին գործերի նախարար։

Ջեյհուն Բայրամովը ծնվել է 1973 թվականին Բաքվում: Ավարտել է Ադրբեջանի պետական տնտեսական ինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետը: Հետագայում նա ավարտել է Ադրբեջանի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

1996-2000 թվականներին աշխատել է Ադրբեջանի ֆինանսների նախարարությունում՝ տարբեր պաշտոններում։ 2018-2020 թվականներին եղել է Ադրբեջանի կրթության նախարարը։

 

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունները և հետպատերազմական իրավիճակը |tert.am|

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունները և հետպատերազմական իրավիճակը |tert.am|

tert.am: Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու հետպատերազմական իրավիճակը տարածաշրջանում: Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, նախարարների՝ տեսակապի միջոցով տեղի ունեցած շփմանը ներկա են եղել նաև երկու երկրների դեսպանները, որոնք ևս կոչ են արել շարունակել երկկողմ հարաբերությունների զարգացումը: Կողմերը քննարկել են նաև Թեհրան-Բաքու համագործակցությունը միջազգային շրջանակներում, այդ թվում՝ Կասպից ծովում, ինչպես նաև վերակառուցման նախագծեր:  Քննարկվել են նաև փոխադարձ շահերին առնչվող այլ հարցեր: Դիվանագետները երկու երկրի սահմաններն անվանել են «խաղաղության, բարեկամության և համագործակցության սահմաններ» և ընդգծել են դրանց անվտանգության ապահովման անհրաժեշտությունը:
20:21 - 26 նոյեմբերի, 2020
ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարները ԼՂ հարցով քննարկում են ունեցել |24news.am|

ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարները ԼՂ հարցով քննարկում են ունեցել |24news.am|

24news.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույց է ունեցել: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն: Հեռախոսազրույցը կայացել է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ: Ի զարգացումն ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների շփումների՝ ԱԳ նախարարները մանրամասնորեն քննարկել են ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության կատարման ընթացքը: Առանձին ուշադրություն է հատկացվել ՌԴ ԶՈւ խաղաղապահ զորակազմի տեղակայման և նրանց աշխատանքների կազմակերպման համատեքստում կատարվելիք գործնական քայլերին: Բայրամովի խնդրանքով ՌԴ ԱԳ նախարարը տեղեկացրել է ՌԴ նախագահի նոյեմբերի 13-ի «Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի» ստեղծման վերաբերյալ հրամանագրի իրականացման հիմնական ուղղություններով կատարվելիք աշխատանքների մասին: Նախարարները վերահաստատել են միջազգային կազմակերպությունների՝ այդ թվում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ակտիվ ներգրավման անհրաժեշտությունը` հետհակամարտային վերականգնմանը, մարդասիրական խնդիրների լուծման և տարածաշրջանում կրոնական և մշակութային ժառանգության պահպանմանը նպաստելու նպատակով:
16:57 - 15 նոյեմբերի, 2020
Բայրամովը հայտարարել է, թե ԼՂ հակամարտության գոտում զինադադարը դեռևս չի նշանակում հիմնախնդրի կարգավորում
 |factor.am|

Բայրամովը հայտարարել է, թե ԼՂ հակամարտության գոտում զինադադարը դեռևս չի նշանակում հիմնախնդրի կարգավորում |factor.am|

factor.am: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զինադադարը դեռևս չի նշանակում հիմնախնդրի կարգավորում։«Զինադադարը դեռևս չի նշանակում հակամարտության կարգավորում, և վերիֆիկացման որևէ մեխանիզմ չի փոխարինի հակամարտության հաստատուն կարգավորմանը»,- ասել է Բայրամովը՝ կրկին խոսելով Ադրբեջանի «օկուպացված տարածքներից» հայկական զորքերի դուրսբերման մասին։Անդրադառնալով Սերգեյ Լավրովի՝ հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ԼՂ հակամարտության գոտում ռուս ռազմական դիտորդների տեղակայելու անհրաժեշտության մասին հայտարարությանը, Բայրամովն ասել է, որ այս հարցն անհրաժեշտ է համաձայնեցնել հենց Ադրբեջանի հետ։ «Ցանկացած ուժերի տեղակայումը, այդ թվում՝ դիտորդների, պետք է համաձայնեցվի Ադրբեջանի իշխանությունների հետ։ Հրադադարի ռեժիմի պահպանման մշտադիտարկման մեխանիզմների ներդրումը պետք է համընթաց լինի կարգավորման գործընթացին։ Հակառակ դեպքում՝ դիտորդների տեղակայումը պարզապես կծառայի իրավիճակի ամրապնդմանը, որը հիմնված է օկուպացիայի վրա։ Կրակի դադարեցման համար այժմ պետք է սկսել ադրբեջանական տարածքներից Հայաստանի զորքերի դուրսբերմանը»,- հայտարարել է Բայրամովը։ Պատասխանելով գործակալության հարցին՝ ինչպե՞ս է Ադրբեջանը վերաբերվում հակամարտությանը ՀԱՊԿ-ին ներգրավելու հնարավորությանը՝ Բայրամովը հայտարարել է, թե «Ադրբեջանը կողմ չէ հակամարտության գոտու ընդլայնմանը»: Շարունակությունը՝ factor.am-ում։
21:58 - 29 հոկտեմբերի, 2020
Օ'Բրայենը Բայրամովին ասել է արտաքին դերակատարների կողմից իրավիճակի ապակայունացման անթույլատրելիության մասին |armenpress.am|

Օ'Բրայենը Բայրամովին ասել է արտաքին դերակատարների կողմից իրավիճակի ապակայունացման անթույլատրելիության մասին |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը պնդել է թույլ չտալ արտաքին դերակատարների ներգրավվածությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու իրավիճակի հետագա ապակայունացում։ Հանդիպման մասին մանրամասներ խորհրդականի գրասենյակը ներկայացրել է Թվիթերի պաշտոնական միկրոբլոգում։  «Ես պնդեցի անհապաղ հաստատել հրադադար, ապա անցնել Հայաստանի հետ բանակցությունների` ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո և հրաժարվել արտաքին դերակատարների ներգրավվածությամբ իրավիճակի հետագա ապակայունացումից։ Չի կարող լինել ռազմական լուծում»,-նշել է Օ'Բրայենը։    Նա տեղեկացրել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման մանրամասները` նշելով, որ ԱՄՆ-ը կշարունակի դիվանագիտական ջանքերը բոլոր մակարդակներում մինչև հակամարտությունը լուծվի։ «Քննարկեցինք հրադադարի անհապաղ հաստատման և Մինսկի խմբի հովանու ներքո Ադրբեջանի հետ բանակցությունները սկսելու անհրաժեշտությունը»,-նշել է Օ'Բրայենը։ 
09:09 - 24 հոկտեմբերի, 2020
ԱՄՆ պետքարտուղարը նախ կհանդիպի Ադրբեջանի, ապա Հայաստանի ԱԳ նախարարի հետ |armtimes.com|

ԱՄՆ պետքարտուղարը նախ կհանդիպի Ադրբեջանի, ապա Հայաստանի ԱԳ նախարարի հետ |armtimes.com|

armtimes.com: Ինչպես արդեն հայտնի է, այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն առանձին հանդիպումներ կունենա Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ: ТАСС գործակալությունը, հղում անելով ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրությանը, նշում է, որ հայտնի է, թե որ ժամերին են նախատեսված այդ հանդիպումները: Երևանի ժամանակով 17:30-ին Պոմպեոն կհանդիպի Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, իսկ մեկ ժամ անց՝ 18:30-ին, բանակցություններ կվարի ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Հայտնի է, որ կայանալու է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպում, իսկ Ռուսաստանը ներկայացնող համանախագահ Իգոր Պոպովը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ առաձին շփումներ է ունենալու Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հետ: Նա եւս երեկ մեկնել է ԱՄՆ: Զոհրաբ Մնացականյանն արդեն Վաշինգտոնում է և հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ:
10:37 - 23 հոկտեմբերի, 2020
ԱՄՆ պետքարտուղարը Վաշինգտոնում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ |armenpress.am|

ԱՄՆ պետքարտուղարը Վաշինգտոնում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և  Ադրբեջանի արտաքին գործեր նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին հայտնում է Politico կայքը: Նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղարի հետ առաջինը կհանդիպի Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, որից հետո տեղի կունենա Պոմպեոյի հանդիպումը Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Նշվում է նաև, որ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը չի բացառել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման հնարավորությունը: Կայքը հավելում է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ նույն օրը Վաշինգտոն այցը վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ն ակտիվացնում է ԼՂ հակամարտության գոտում  լարվածությունը թուլացնելու  ջանքերը:
21:30 - 19 հոկտեմբերի, 2020
Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ |civilnet.am|

Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ |civilnet.am|

civilnet.am: Հոկտեմբերի 17-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի եւ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, հաղորդում է ՌԴ ԱԳՆ կայքը։ Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը։ Լավրովն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների ս. թ. հոկտեմբերի 1-ի հայտարարության պահպանվող արդիականությունը: Զրույցի ընթացքում ընդգծվել է Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների ս.թ. հոկտեմբերի 10-ի մոսկովյան հայտարարության դրույթներին խիստ հետևելու անհրաժեշտությունը, որը նախատեսում է հումանիտար նպատակներով կրակի դադարեցում: Վերահաստատվել է Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հիմնարար սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորման շուտափույթ հասնելու նպատակով առարկայական բանակցություններ սկսելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության կարևորությունը:
21:48 - 17 հոկտեմբերի, 2020
Կարծում եմ՝ կա ճանապարհ դեպի կայուն խաղաղություն, որը լուծում է տարաձայնությունները դիվանագիտական ​​ճանապարհով. Էնթոնի Բլինքեն

Կարծում եմ՝ կա ճանապարհ դեպի կայուն խաղաղություն, որը լուծում է տարաձայնությունները դիվանագիտական ​​ճանապարհով. Էնթոնի Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարնորի հետ եռակողմ հանդիպմանը շնորհակալություն հայտնել նրանց հանդիպմանը մասնակցելու համար։ Այս մասին ասված է ԱՄՆ Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ։  «Ես ուզում եմ սկսել` պարզապես մեր անկեղծ ցավակցությունները հայտնելով անցյալ շաբաթ տեղի ունեցած վերջին մարտերում զոհվածների կամ վիրավորների ընտանիքներին և ընկերներին: Մեզ քաջալերում է այն փաստը, որ մարտերը դադարեցվել են, և վերջին մի քանի օրվա ընթացքում որևէ այլ ռազմական գործողություններ չեն եղել։ Թե՛ վարչապետ Փաշինյանի, թե՛ նախագահ Ալիևի հետ իմ վերջին զանգերի ժամանակ երկու առաջնորդներն էլ ինձ ասացին, որ պատրաստ են խաղաղության։ Ուժեղ, կայուն դիվանագիտական ​​ներգրավվածությունը լավագույն ճանապարհն է բոլորի համար: Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունները ռազմական լուծում չունեն։ Բայց, կարծում եմ, կա ճանապարհ դեպի կայուն խաղաղություն, որը լուծում է տարաձայնությունները դիվանագիտական ​​ճանապարհով: Միացյալ Նահանգները այդ ջանքերին աջակցելու համար պատրաստ է անել ամեն ինչ: Եվ ես երախտապարտ եմ իմ երկու գործընկերներին, որ այսօր այստեղ են՝ շարունակելու այս զրույցը»,-նշված է հաղորդագրության մեջ։ 
00:00 - 01 հունվարի, 0001