Ադրբեջանի ԱԳ նախարարը դեկտեմբերի 9-ին կայցելի Իրան |azatutyun.am|
13:06 - 07 դեկտեմբերի, 2020

Ադրբեջանի ԱԳ նախարարը դեկտեմբերի 9-ին կայցելի Իրան |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը առաջիկա չորեքշաբթի օրը պաշտոնական այց կկատարի Թեհրան, հաղորդել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն:

Բայրամովը կհանդիպի Իրանի նախագահ Հասան Ռոհանիի, խորհրդարանի խոսնակի և Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի հետ:

Այցի մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել օրեր առաջ` երկու երկրների արտգործնախարարների` տեսակոնֆերանսով անցկացված հանդիպման արդյունքում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել էին Հյուսիս֊Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքին, Արաքս գետի վրա իրականացվող համատեղ ծրագրերին և երկկողմ օրակարգին վերաբերող մի շարք հարցեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել