Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունները և հետպատերազմական իրավիճակը |tert.am|
20:21 - 26 նոյեմբերի, 2020

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունները և հետպատերազմական իրավիճակը |tert.am|

tert.am: Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու հետպատերազմական իրավիճակը տարածաշրջանում:

Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, նախարարների՝ տեսակապի միջոցով տեղի ունեցած շփմանը ներկա են եղել նաև երկու երկրների դեսպանները, որոնք ևս կոչ են արել շարունակել երկկողմ հարաբերությունների զարգացումը:

Կողմերը քննարկել են նաև Թեհրան-Բաքու համագործակցությունը միջազգային շրջանակներում, այդ թվում՝ Կասպից ծովում, ինչպես նաև վերակառուցման նախագծեր: 

Քննարկվել են նաև փոխադարձ շահերին առնչվող այլ հարցեր: Դիվանագետները երկու երկրի սահմաններն անվանել են «խաղաղության, բարեկամության և համագործակցության սահմաններ» և ընդգծել են դրանց անվտանգության ապահովման անհրաժեշտությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել