Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ։ Ծնվել է 1952թ. հոկտեմբերի 7-ին։ 1975-1991թթ․ ծառայել է ՊԱԿ-ում (КГБ), զբաղեցրել հետախուզական պաշտոններ։ 1991թ. ըստ պաշտոնական տեղեկատվության սեփական զեկուցագրով զորացրվել է ՊԱԿ-ից։ 1990-1995թթ. զբաղեցրել է Լենինգրադի քաղաքային իշխանության տարբեր պաշտոններ։ 1996-1998թթ․ արագ վերելք է գրանցել Կրեմլի տարբեր պաշտոններում՝ ի վերջո ստանձնելով Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 1998-ին նշանակվում է ԱԴԾ (ФСБ) տնօրեն։

1999-ի օգոստոսին ընդունելով նախագահ Ելցինի առաջարկը ստանձնել է ՌԴ վարչապետի պաշտոնը։ 1999-ի դեկտեմբերի 31-ին հրաժարական տվեց Ելցինը եւ Պուտինը դարձավ նախագահի պաշտոնակատար։ 2000թ․ մարտին ընտրվեց նախագահ եւ պաշտոնավարեց առավելագույն երկու ժամկետով։ 2008-ին՝ վարչապետ Մեդվեդեւի նախագահ ընտրվելուց հետո Պուտինը ստանձնեց Վարչապետի պաշտոնը։ Այս դրվագը հանրային լայն շրջանակներում ընկալվեց որպես «փոխատեղում»։ 2012-ից ի վեր Պուտինը նորից նախագահի պաշտոնում է։ 

Դոնբասի բնակիչների նկատմամբ Կիևի գործողությունները «հանցագործություն են մարդկայնության դեմ»․ Պուտին

Դոնբասի բնակիչների նկատմամբ Կիևի գործողությունները «հանցագործություն են մարդկայնության դեմ»․ Պուտին

Ռուսաստանը բաց է ռազմավարական կայունության ապահովման, զանգվածային ոչնչացման զենքի չտարածման ռեժիմի պահպանման, սպառազինության նկատմամբ վերահսկողության ոլորտում իրավիճակի բարելավման շուրջ երկխոսության համար, «Կոմերսանտի» փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «XXI դարի բազմաբևեռ աշխարհում չպետք է տեղ ունենան պետությունների և ժողովուրդների անիրավահավասարությունը, խտրականությունը», - ասել է նա՝ տեսաուղերձով դիմելով Պետերբուրգի X միջազգային իրավաբանական համաժողովի մասնակիցներին։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը կողմ է ջանքերի միավորմանն այնպիսի կարևոր թեմաների շուրջ, ինչպիսիք են կլիմայական օրակարգը, սովի դեմ պայքարը, պարենային և էներգետիկ շուկաների կայունության ապահովումը, միջազգային առևտրի և մրցակցության արդար կանոնները։ Խոսելով Ուկրաինայում ռազմական գործողությունների մասին՝ Պուտինը հայտարարել է, որ Դոնբասի բնակիչների նկատմամբ Ուկրաինայի իշխանության գործողությունները «հանցագործություն են մարդկայնության դեմ»։ «Այս բոլոր ոլորտները պահանջում են ադեկվատ և ճկուն իրավական կարգավորում, քրտնաջան համատեղ աշխատանք։ Այդ ժամանակ չեն առաջանա ճգնաժամեր, որոնք այսօր տեղի են ունենում Դոնբասում՝ դրա բնակիչներին ցեղասպանությունից պաշտպանելու նպատակով, իսկ Կիևի ռեժիմի գործողություններն այլ բնորոշում չունեն, քան մարդկայնության դեմ հանցագործությունը», - հավելել է նա։   Նորա Վանյան
15:58 - 30 հունիսի, 2022
ԵՀ-ի ղեկավարը չի պաշտպանել G20-ի գագաթնաժողովի բոյկոտի գաղափարը դրան Պուտինի մասնակցության դեպքում

 |armenpress.am|

ԵՀ-ի ղեկավարը չի պաշտպանել G20-ի գագաթնաժողովի բոյկոտի գաղափարը դրան Պուտինի մասնակցության դեպքում |armenpress.am|

armenpress.am: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ դեմ է հանդես գալիս G20-ի գագաթնաժողովը բոյկոտելու գաղափարին այն պատճառով, որ դրան մասնակցելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Հարկավոր է, որ մենք շատ ուշադիր մտածենք այն մասին, որպեսզի կաթվածահար չանենք ողջ G20-ը: Ես չեմ պաշտպանում դա (G20-ի գագաթնաժողովի բոյկոտը)»,-ասել է ֆոն դեր Լյայենը ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Իմ կարծիքով, G20-ը չափազանց կարեւոր է, նույնիսկ զարգացող երկրների, զարգացող շուկաների համար»,-նշել է նա: Նա այն կարծիքին է, որ աշխարհում ստեղծված իրադրությունն արժե քննարկել միմյանց հետ: Ինչպես սպասվում է, «մեծ քսանյակի» պետությունների ղեկավարների գագաթնաժողովը նոյեմբերի 15-16-ին տեղի կունենա Բալիում: Դրան հրավիրված են G20-ի բոլոր երկրների ղեկավարները, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նաեւ գագաթնաժողովին հրավիրված է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
11:23 - 27 հունիսի, 2022
Հայկական կողմը վերահաստատում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման իր պատրաստակամությունը․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

Հայկական կողմը վերահաստատում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման իր պատրաստակամությունը․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

Վերջին օրերին հնչած մեկնաբանությունների կապակցությամբ լրագրողների հարցերին ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ-ն ընդգծում է Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի 2022թ․ ապրիլի 19-ի համատեղ հայտարարության 24-րդ կետը, որտեղ ասվում է. «Առաջնորդները մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասում իրավիճակի մասին: Արտահայտվեցին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների պարբերական հանդիպումների շրջանակներում կառուցողական աշխատանքի շարունակման և երեք առաջնորդների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների հետևողական իրականացման օգտին՝ ի շահ տարածաշրջանի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման ապահովման: Շեշտեցին ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի որոշիչ ներդրումը Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման, բնակչության կյանքի համար բարենպաստ և անվտանգ պայմանների ստեղծման գործում: Ընդգծեցին հումանիտար անհետաձգելի հարցերի հրատապ լուծման և քաղաքական-դիվանագիտական միջոցներով Լեռնային Ղարաբաղյան կարգավորման պահանջվածությունը: Այդ համատեքստում հաստատեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը՝ նրա միջազգային մանդատին համապատասխան»։ Հայկական կողմը վերահաստատում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման իր պատրաստակամությունը և հանձնառությունը»,- ասված է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանի տարածած հաղորդագրության մեջ։
18:31 - 25 հունիսի, 2022
Հացահատիկի խնդրի լուծման համար մի բան է պակասում՝ Կիևի կառուցողական մոտեցումը․ Պուտին

Հացահատիկի խնդրի լուծման համար մի բան է պակասում՝ Կիևի կառուցողական մոտեցումը․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «ԲՐԻԿՍ պլյուս» գագաթնաժողովին տեսակապով ելույթ ունենալիս հայտարարել է, որ Ուկրաինայից հացահատիկի արտահանման խնդրի լուծման համար մի բան է պակասում՝ Կիևի կառուցողական դիրքորոշումը, գրում է «Կոմերսանտը»։ «Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Ռուսաստանը չի խոչընդոտում ուկրաինական հացահատիկի արտահանմանն այդ երկրի տարածքից և պատրաստ է ապահովել հացահատիկով բեռնված նավերի ազատ ելքը դեպի միջազգային ջրեր, եթե, իհարկե, ուկրաինացի զինվորականներն ականազերծեն բեռնման նավահանգիստներն ու հարակից ջրային տարածքները», - ասել է Պուտինը։ «Ավելին՝ մենք ՄԱԿ քարտուղարության ներկայացուցիչների հետ համապատասխան ըմբռնում ունենք, սակայն նախկինի պես մի բան պակասում է՝ Կիևի ներկայիս իշխանությունների կառուցողական մոտեցումը», - հավելել է նա։ Ուկրաինան պատերազմի մեկնարկից առաջ հացահատիկն արտահանում էր սևծովյան նավահանգիստներով։ Այժմ դրանք արգելափակված են։ ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ խոսքը 6 մլն տոննա ցորենի և 7 մլն տոննա եգիպտացորենի մասին է։ Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում։ Նորա Վանյան
20:18 - 24 հունիսի, 2022
Ռուսաստանը եվրոպարտատոմսերի վճարումներն առաջին անգամ ռուբլով է իրականացրել

Ռուսաստանը եվրոպարտատոմսերի վճարումներն առաջին անգամ ռուբլով է իրականացրել

Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը, համաձայն երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա հրամանագրի, եվրոպարտատոմսերի սեփականատերերին վճարել է ռուբլով։ Ինչպես հայտնում է «Կոմերսանտը», վճարվել է 12,51 մլրդ ռուբլի ($234,85 մլն)։ Երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել, որի համաձայն՝ ռուսական իշխանությունը եվրոպարտատոմսերի մասով իր պարտավորությունները կատարված է համարելու, եթե վճարումներն իրականացվել են ռուբլով։ Ինչպես լրագրողներին հայտարարել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, վճարման արժույթի փոփոխությունը չի նշանակում արտաքին պարտքի մասով դեֆոլտի հայտարարում։ Նրա խոսքով՝ Մոսկվան ստիպված է ռուբլով վճարել, քանի որ արտասահմանյան ենթապահառուները հրաժարվում են վճարումներն իրականացնել արտարժույթով։   Նորա Վանյան  
17:16 - 23 հունիսի, 2022
Խաչատուրյանը Պուտինին ասել է, որ պատերազմը կարելի էր կանգնեցնել հոկտեմբերի 19-ին
 |mediamax.am|

Խաչատուրյանը Պուտինին ասել է, որ պատերազմը կարելի էր կանգնեցնել հոկտեմբերի 19-ին |mediamax.am|

mediamax.am: Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ պատերազմը դադարեցնելու հնարավորություն եղել է 2020 թվականի հոկտեմբերի 19-ին։ Այս մասին է վկայում Կրեմլի կայքում տեղադրված հանդիպման սղագրությունը։ Հայաստանի նախագահի կայքում հանդիպման այդ հատվածը չի հիշատակվում: «Իրականում մենք ուզում էինք ավելի շուտ դադարեցնել, ինչ-որ կերպ ավարտել պատերազմը, եւ ես գիտեմ Ձեր ջանքերը: Դուք հնարավորություն ունեիք հոկտեմբերի 19-ին [2020թ.]՝ այդ մասին մենք զրուցել ենք Սերգեյ Վիկտորովիչի [Լավրովի] հետ, երբ նա Երեւանում էր։ Բայց այնպես ստացվեց, որ նոյեմբերի 9-ին [2020թ.] եղավ, բայց ամենակարեւորը՝ պատերազմը կանգնեցվեց»,- Խաչատուրյանի այս խոսքերը մեջբերում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը։   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում  
13:07 - 18 հունիսի, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստին

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստին

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։  «Համաժողովը համախմբում է աշխարհի առաջատար քաղաքական գործիչներին, գործարար համայնքի ներկայացուցիչներին՝ նպատակ հետապնդելով վեր հանել ու քննարկել առանցքային խնդիրները և գտնել հնարավոր լուծումներ։ Նիստի հիմնական բանախոսներն են եղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսին, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը: Համաժողովի շրջանակում նախագահ Խաչատուրյանը շրջայց է կատարել ներկայացված տաղավարներում, ծանոթացել ցուցադրություններին։ Վահագն Խաչատուրյանը հյուրընկալվելով Հայաստանի տաղավարում նշել է, որ մեծապես կարևորում է նման համաժողովներում մեր երկրի ներկայացվածությունը և ընդգծել է հետագա տարիներին այն պահպանելու անհրաժեշտությունը»,-ասված է հաղորդագրությունում։    Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում    
10:48 - 18 հունիսի, 2022
Հայ ժողովուրդը գնահատում է Ձեր ջանքերը՝ ուղղված ԼՂ հակամարտության կարգավորմանը. Խաչատուրյանը հանդիպել է Պուտինին

Հայ ժողովուրդը գնահատում է Ձեր ջանքերը՝ ուղղված ԼՂ հակամարտության կարգավորմանը. Խաչատուրյանը հանդիպել է Պուտինին

Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ «ՌԴ նախագահը նշել է.«Ես շատ ուրախ եմ հանդիպման և Ձեզ հետ ծանոթանալու համար։Հուսով եմ, որ չեք զղջացել, որ եկել եք և մասնակցում եք Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումին։Այս միջոցառումը մենք անցկացնում ենք արդեն 25 տարի, համենայն դեպս այն դարձել է ուղենիշ մեր երկրի՝ Ռուսաստանի համար։ Հույս ունեմ նաև մեր գործընկերների համար։Հայաստանը միայն մեր գործընկերը չէ, այն մեր ռազմավարական դաշնակիցն է, մենք դա գնահատում ենք։ Մենք հասկանում ենք այն ամենը, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, Հայաստանի շուրջ։ Մենք վճռական ենք զարգացնելու մեր գործընկերային հարաբերությունները։ Մենք շահագրգռված ենք, որ երկրում իրավիճակը կայուն լինի և երաշխավորի զարգացում։Հուսով եմ, որ մեր այսօրվա հանդիպումը նույնպես կնպաստի դրան։Այնպես որ, ես շատ ուրախ եմ տեսնել Ձեզ: Բարի գալուստ»:Նախագահ Խաչատուրյանը մասնավորապես նշել է. «Երկար ժամանակ առաջ եմ եղել Սանկտ Պետերբուրգում։ Խորհրդային Միության տարիներին շատ էի այցելում, դա 1980-ական թվականներից մինչև 1992 թվականն էր։ Սա առիթ է տեսնելու, թե ինչպես է փոխվել քաղաքը և կարող եմ գնահատական տալ որպես Երևանի նախկին քաղաքապետ և նշել, որ իսկապես քաղաքը շատ լավ տեսք ունի, այսքան մաքուր, այսքան գեղեցիկ է։Ինչ վերաբերում է Պետերբուրգյան համաժողովին, ես առաջին անգամն եմ մասնակցում, սակայն որպես տնտեսագետ միշտ հետևել եմ և բարձր եմ գնահատել այն, քանի որ տնտեսագիտական առումով շատ հետաքրքիր և կարևոր քննարկումներ են ծավալվում։ Շնորհակալություն հրավերի համար։Հայ ժողովուրդը գնահատում է Ձեր ջանքերն ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։ Կարող եմ ասել, որ պատերազմի դադարեցման հարցում Ձեր ներդրած ջանքերը գնահատվում է ոչ միայն անձամբ իմ կողմից, այլև գիտեմ նաև, որ Հայաստանի ժողովուրդը ևս գնահատում է։ Շատ կարևոր էր, որ պատերազմը դադարեցվեց։ Մեզ համար շատ կարևոր է նաև, որ ձեռք բերված պայմանավորվածությունները պահպանվեն։Ավելորդ եմ համարում նշել մեր պատմական բարեկամության մասին, քանի որ երբ հարաբերությունները եղբայրական են կարիք չկա ասելու՝ դու լավ եղբայր ես կամ դու վատ եղբայր ես։ Եղբայրական հարաբերությունները այդպիսին են, էությունն ու փիլիսոփայությունն է այդպիսին, դա ամեն ինչ է, դա վստահություն է, անկեղծություն է, համատեղ ծրագրեր և համատեղ գործողություններ են, որոնք պետք է շարունակվեն իրագործվել։ Դա իմ դիրքորոշում է որպես քաղաքացու, որպես անհատի և որպես նախագահի այդ մոտեցումն ինձ, անշուշտ, օգնում է։Համոզված եմ, որ մեր հարաբերությունները կզարգանան հետագայում ևս և մենք պետք է աջակցենք դրան»։ Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-ռուսական օրակարգային հարցերի լայն շրջանակի»-ասված է հաղորդագրությունում։Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
10:12 - 18 հունիսի, 2022
Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է շարունակելու բանակցությունները ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

 |armenpress.am|

Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է շարունակելու բանակցությունները ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը պատրաստակամություն է հայտնել շաունակելու բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ նշելով, որռ բացի Ուկրաինայից կցանկանար քննարկել նաեւ պարենային անվտանգության հարցերը: «Ամեն անգամ, երբ պահանջվի, ես դա կանեմ: Նախ, որովհետեւ նրանք (Պուտինը եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին – ծանոթ. խմբ.) չեն խոսում միմյանց հետ: Եվ կարեւոր է հղել ուղերձներ, Վլադիմրի Պուտինին դրդել հնարավոր բանակցությունների»,- ասել է Մակրոնը BFM հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը հրապարակվել է հունիսի 17-ին։ «Երկրորդ, մեք կկաողանայինք կրկին Ռուսաստանի հետ բանակցություններ վարել պարենային անվտանգության թեմայով: ՄԱԿ-ի գլխավոր քատուղարի անմիջական մասնակցությամբ: Եվ հացահատիկի արտահանումն ազատելու հնարավորությունը կկաողանար քննարկման հիմք դառնալ»,- հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
13:58 - 17 հունիսի, 2022
Ռուսաստանը «հատուկ գործողությունում» վերջակետ կդնի այնտեղ, որտեղ իրեն է պետք․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը «հատուկ գործողությունում» վերջակետ կդնի այնտեղ, որտեղ իրեն է պետք․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ, եթե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի ուզում բանակցություններ վարել, դա նրա իրավունքն է։ Ռյաբկովի խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է վերականգնել երկխոսությունն Ուկրաինայի հետ։ Նա ընդգծել է նաև, որ Ռուսաստանը վերջակետ կդնի «հատուկ գործողությունում այնտեղ, որտեղ իրեն է պետք», հայտնում է «Կոմերսանտը»։ «Մեր արձագանքն այն է, որ այդ պլանները (Ռուսաստանին պարտության մատենու Ուկրաինայի պլանները) խաթարվելու են, դրանք ձախողվելու են, մենք վերջակետ ենք դնելու այնտեղ, որտեղ մեզ է պետք»,- ասել է Ռյաբկովը «Ռոսիա-1» հեռուստաընկերության եթերում։ Նա նշել է, որ Ռուսաստանը պետք է ապացուցի «կամքի ուժով, զենքի ուժով, այն դիքերը անհողդողդ պաշտպանելու մեր պատրաստակամությունը, որոնք նախանշվել են մեր ղեկավարության կողմից»։ Քաղաքական և դիվանագիտական մեթոդներ պետք են, դրանք չի կարելի մի կողմ թողնել, սակայն նպատակները հստակ որոշված են, հավելել է Ռյաբկովը։ «Եթե Զելենսկին ու նրա թիմը պատրաստ չեն բանակցություններին, և բոլոր նրանք, ովքեր կանգնած են նրա հետևում, մտադիր են շարունակել Ուկրաինային զենք մատակարարելու անմիտ, ավելի ճիշտ՝ անխոհեմ քայլերը, դա նրանց ընտրություն է։ Դա տխուր է, ողբերգական, սակայն մենք չենք կարող նահանջել», - ասել է նա։ Նշենք, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև վերջին բանակցությունները կայացել են մարտի 29-ին Ստամբուլում։ Հունիսի 14-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ցանկացած պահի պատրաստ է բանակցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ միջնորդների ներկայությամբ կամ առանց նրանց, եթե Մոսկվան նույնպես պատրաստ է երկխոսության և Ուկրաինայից իր զորքերի դուրսբերման։   Նորա Վանյան  
16:04 - 15 հունիսի, 2022