Շրջակա միջավայրի նախարարություն

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է ՀՀ շրջակա միջավայրի պահպանության եւ բնական ռեսուրսների բանական օգտագործման բնագավառներում պետական քաղաքականությունը: 

ՀՀ ՇՄ նախարարն է Ռոմանոս Պետրոսյանը, տեղակալներն են Աննա Մազմանյանը եւ Տիգրան Սիրմոնյանը։

2019 թվականին ՀՀ բնապահպանության նախարարությունը վերանվանվել է Շրջակա միջավայրի նախարարության։

Ագարակի դպրոցում արևային ֆոտոէլեկտրական կայանի տեղադրմամաբ տարեկան կխնայվի 1,8 մլն դրամ

Ագարակի դպրոցում արևային ֆոտոէլեկտրական կայանի տեղադրմամաբ տարեկան կխնայվի 1,8 մլն դրամ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան»-ի շրջանակում համակարգվող փոքր դրամաշնորհի միջոցով «Նյու Պլանետ» բնապահպանական հասարակական կազմակերպությունն  իրականացրել է Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի միջնակարգ դպրոցի ջեռուցման համակարգի վերազինման ծրագիրը՝ արևային ֆոտոէլեկտրական կայանի և նորագույն ջեռուցման համակարգերի ներդրմամբ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի  նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ «Թվով 672 աշակերտ ունեցող դպրոցի ջեռուցման համակարգը մինչև ծրագրի իրականացումը գործել է ոչ էներգախնայող էլեկտրական տաքացուցիչներով, որոնց քանակությունը նույնպես սահմանափակ է եղել: Ձմռան ընթացքում էլեկտրաէներգիայի հսկայական ծախսը հնարավոր է եղել կրճատել ջեռուցման նոր համակարգի ներդրմամբ, որի միջոցով խնայվել են զգալի միջոցներ։Ամրացվել է դպրոցի տանիքը։ Անց է կացվել ամբողջությամբ նոր հողանցման կոնտուր։Քաղաքի միակ դպրոցի տանիքին տեղադրվել են թվով 68 արևային ֆոտոէլեկտրական վահանակներ։ Բոլոր դասարանները համալրվել են տաքացուցիչներով (120 տաքացուցիչ և 40 կարգավորիչ)։ Այժմ դպրոցի ջեռուցումն իրականացվում է սմարթ համակարգով՝ բացառելով մարդկային գործոնը։ Ծրագրի ավարտից ի վեր դպրոցը սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների համար հոսանքի սպառման դիմաց գումար չի վճարել։ Տարեկան խնայողությունը կազմում է շուրջ 1,800,000 ՀՀ դրամ։ Նախկին 14° C-ի փոխարեն այժմ ձմռան ամիսներին բոլորդ դասարաններում ապահովվում է 21-22° C ջերմաստիճան։ Դպրոցը համալրվել է ֆիզիկայի լաբորատոր ստենդով, որը հնարավորություն է տալիս աշակերտներին տեսնել կանաչ էներգիայի արտադրման ողջ գործընթացը։Արևային կայանը հնարավորություն ունի միանալու առցանց մշտադիտարկման համակարգին՝ դիտարկելու համար կայանի արտադրած էներգիայի չափն ու արդյունավետությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։  
20:59 - 10 ապրիլի, 2020
Լևոն Ազիզյանը նշանակվել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» նորաստեղծ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնում

Լևոն Ազիզյանը նշանակվել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» նորաստեղծ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնում

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հրամանով Լևոն Ազիզյանը նշանակվել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» նորաստեղծ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնում։ Լևոն Ազիզյանը ծնվել է 1983 թվականին։2009 թվականին ավարտել է ԵՊՀ Աշխարհագրության ֆակուլտետը՝ ասպիրանտի գիտական աստիճանով։Գերազանցությամբ է ավարտել նաև ԵՊՀ նույն ֆակուլտետի բակալավրիատն ու մագիստրատուրան։Տեխնիկական գիտությունների թեկնածու է։ Աշխատանքային գործունեություն2017 թվականի հունվարի 9-ից - ՀՀ ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ2012 - 2016թթ․ - ՀՀ ԱԻՆ «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի Հիդրոլոգիայի կենտրոնի պետ2010թ. առ այսօր հիդրոօդերևութաբանության ոլորտին առնչվող միջգերատեսչական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի անդամ:2009 - 2011թթ. - ՀՀ ԱԻՆ «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ, Օպերատիվ հիդրոօդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ2006-2011թթ. - «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի, Հիդրոլոգիական կանխատեսումների բաժնի պետ Գործունեությունը միջազգային ծրագրերում2016թ. առ այսօր - «ԵՄ ջրային նախաձեռնություն+» ծրագրի Հայաստանի ազգային իրականացման ռազմավարական խորհրդի անդամ2013թ․ առ այսօր - ՀՕԿ-ի «Մերձավոր Արևելքի և Սևծովյան տարածաշրջանի երկրներում հանկարծահաս հեղեղումների կառավարում» (BSMEFFG) ծրագրի ազգային համակարգող։ ✍️20 գիտական հրատարակումներ հեղինակ է։
13:20 - 10 ապրիլի, 2020
Երևանի բուսաբանական այգու վարձակալության պայմանագրերում ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել

Երևանի բուսաբանական այգու վարձակալության պայմանագրերում ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել

ՀՀ շրջական միջավայրի նախարարությունից ստացված տեղեկատվության հիման վրա ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից մշտադիտարկում է իրականացվել «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում (Երևանի բուսաբանական այգի)` վարձակալությամբ տրամադրված հողատարածքների օրինականության վերաբերյալ: ՊՎԾ լրատվական ծառայությունից հայտնում են, որ մշտադիտարկման ընթացքում արձանագրվել են մի շարք խախտումներ, մասնավորապես՝ «ՔԵԹՐԻՆ ԳՐՈՒՊ» և «ԼԵՎՈ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությունները,խախտելով ՀՀ հողային օրենսգրքի պահանջները, վարձակալված հողամասերն օգտագործելեն (ընկերություններից մեկը ներկայումս էլ շարունակում է  օգտագործել)գործառնական նշանակությունից տարբերվող՝ մրգերի և բանջարեղենի մանրածախ առևտրի և շինանյութի առուվաճառքի գործունեություն իրականացնելու նպատակներով, այնինչ` հիշյալ հողատարածքները պարտավոր էին օգտագործել բացառապես «բուսաբանական այգի կազմակերպելու» նպատակով։ Խախտվել են նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պահանջները՝ հիշյալ դեպքերով առանց նոտարական վավերացման և պետական գրանցման պայմանագրեր են կնքվել, -«ՔԵԹՐԻՆ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությանը տրամադրված տարածքի վարձակալության գինը շուրջ 11 մլն դրամի չափով պակաս է հաշվարկվել և գանձվել՝ չպահպանելով ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված կարգով հաշվարկված վարձավճարի չափերը, -առանց օրենքով սահմանված կարգով շինարարության թույլտվության առկայության վարձակալված տարածքում «ՔԵԹՐԻՆ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության կողմից իրականացվել են ինքնակամ պարսպի կառուցապատման աշխատանքներ: Մշտադիտարկման արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ հանցագործության առկայության հանգամանքը ստուգելու նպատակով:
11:15 - 09 ապրիլի, 2020
Մինչև 800․000 դրամ տուգանք՝ աղբն այրելու համար․ նախարարության պայքարն օդի աղտոտվածության դեմ

Մինչև 800․000 դրամ տուգանք՝ աղբն այրելու համար․ նախարարության պայքարն օդի աղտոտվածության դեմ

Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված նոր օրինագիծը կարող է էականորեն շտկել իրավիճակը վնասակար արտանետումների ոլորտում և անհամեմատ բարելավել օդի որակը մայրաքաղաքում և հանրապետության ողջ տարածքում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը․ «Ներկայացված նոր օրենսդրական նախագծով առաջարկվում է տուգանք սահմանել արտադրությունից, սպառումից, տերևաթափից առաջացած թափոնները բնակավայրերում ու դրանց շրջակայքում կամ դրա համար չնախատեսված վայրերում այրելու համար։ Այս գործողությունները կառաջացնեն նախազգուշացում կամ տուգանքի նշանակում, քաղաքացիների նկատմամբ` 50․000 դրամի չափով, պաշտոնատար անձանց համար՝ 200․000 դրամի չափով։ Չի շրջանցվի նաև արտադրության կամ սպառման թափոնները չարտոնագրված աղբավայրերում այրելու խնդիրը։ Այս դեպքում քաղաքացիները կտուգանվեն 100․000 դրամի չափով, իսկ պաշտոնատար անձինք՝ 400․000 դրամի չափով: Եթե տուգանքի նշանակումից հետո մեկ տարի ժամկետում իրավախախտումը կրկնվի՝ տույժն արդեն կկազմի 200․000 դրամ՝ քաղաքացիների համար, պաշտոնատար անձանց համար՝ 800․000 դրամ։Օրենքի նախագծի  մշակման անհրաժեշտությունը բխել թափոնների բաց այրման հետևանքով աղբավայրերում առաջացող էկոլոգիական խնդիրներից։ Թափոնների բաց այրումն աղբավայրերում կենցաղային աղբի վերացման ամենաէժան, արագ ու հեշտ, բայց և ամենավտանգավոր տարբերակն է։ Դրա արդյունքում շրջակա միջավայր են արտանետվում մեծ քանակությամբ դիօքսիններ և ֆուրաններ, որոնք հանդիսանում են թերի այրման արգասիքներ և կարգավորվում են «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայով։ Ի դեպ, հավելենք, որ օրենքի նախագծի ընդունումը կնպաստի «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած պարտավորությունների կատարմանը, վտանգավոր նյութերի արտանետումների նվազեցմանը, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա դրանց վնասակար ազդեցության կանխարգելմանը և անվտանգության ապահովմանը»,- ասված է նախարարությա տարածած հաղորդագրության մեջ:
16:42 - 08 ապրիլի, 2020
Ձկնորսությունը Սևանա լճում խստացվում է. նոր նախագիծ |lragir.am|

Ձկնորսությունը Սևանա լճում խստացվում է. նոր նախագիծ |lragir.am|

lragir.am: Շրջակա միջավայրի նախարարությունը մշակել է նոր նախագիծ, որի նպատակն է  կանոնակարգել Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը։ Ինչպես հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, դրանով առաջարկվում է արդյունագործական ձկնորսության նպատակով Սևանա լիճ լողամիջոցների մուտքն ու ելքն իրականացնել միմիայն նախագծում նշված 17 տեղամասերից (տեղամասերը նշված են կից նկարում)։ Նոր նախագծի միջոցով նախարարությունը կսահմանի ձկան որսի վերահսկողության նոր գործիքներ, որոնք թույլ կտան արդյունավետ պայքարել ապօրինի ձկնորսության դեմ և գործուն քայլեր ձեռնարկել Սևանի ձկնապաշարների վերականգնման ուղղությամբ։ Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված նախագծի համաձայն․1.  Արգելվում է Սևանա լճում արդյունագործական որսը բոլոր ձկնատեսակների վրա, բացի սիգից և կարասից։2.  Սիգ ձկնատեսակի որսն իրականացվում է Մեծ Սևանի ամբողջ տարածքով, ափից առնվազն 500 մ հեռավորության վրա։ Ձկնորսության համար թույլատրելի քաշ  է սահմանվում ոչ պակաս, քան 500 գրամը3.Որսն արգելվում է  իրականացնել ձկների ձվադրման շրջանում (դեկտեմբերից-հունվար)4. Ձկների արդյունագործական որսն իրականացվում է դնովի ցանցերով(ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ և ավելի):5. Սևանա լճում ձկների արդյունագործական որսն իրականացվում է օրվա լուսային ժամերին։ Նախարարությունը հարկ է համարում առանձնահատուկ ընդգծել, որ նախագծով արգելքը տարածվում է միայն արդյունագործական ձկնորսության նպատակով լիճ մուտք գործող լողամիջոցներին։ Շրջակա միջավայրի նախարարությունը հավելում է նաև, որ ներկայում տեղի ունեցող ապօրինի ձկնորսության ծավալներն ու դրա շուրջ ստեղծված իրավիճակի վերլուծության  և արդյունագործական ձկնորսության կազմակերպման գործող կարգի անկատարության  արդյունքում առաջ են եկել մի շարք հարցեր, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն։ Այս է պատճառը, որ շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել է «Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների կայուն օգտագործում» պիլոտային ծրագիրը՝ հիմք ընդունելով Կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի «Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահ­պանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման կարգը սահմանելու մասին» որոշումը։ Նախագծի այլ մանրամասներին  կարող եք ծանոթանալ e-draft.am առցանց հարթակում՝ հետևյալ հղմամբ։
17:39 - 07 ապրիլի, 2020
Օրինագծում կան շրջակա միջավայրի մասին տեղեկության տրամադրումը չհիմնավորված մերժելու ռիսկեր․ ՀՀ ՄԻՊ

Օրինագծում կան շրջակա միջավայրի մասին տեղեկության տրամադրումը չհիմնավորված մերժելու ռիսկեր․ ՀՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկմամբ՝ Շրջակա միջավայրի նախարարության մշակած տեղեկատվության ազատության ոլորտին վերաբերող օրինագիծը պարունակում է տեղեկության տրամադրումը  չհիմնավորված մերժելու ռիսկեր։ Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ օրինագիծը չի արտացոլում «Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկության մատչելիության, որոշումներ ընդունելուն հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» 1998 թվականի Օրհուսի կոնվենցիայի դրույթների իրական բովանդակությունը և գործնականում կարող է առաջ բերել շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման անհիմն մերժման ռիսկեր: «Պաշտպանը կարևորում է այս ոլորտում տեղեկատվության ազատության երաշխավորումը և դրանով պայմանավորված քաղաքացիական վերահսկողությունը շրջակա միջավայրի պահպանության նկատմամբ։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվում է օրենքի նախագիծը միջազգային չափանիշներին համապատասխանեցման տեսանկյունից, որի արդյունքները կներկայացվեն Ազգային ժողով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
21:13 - 03 ապրիլի, 2020
ՇՄ նախարարությունը պարզաբանել է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում լրացումների օրինագիծը

ՇՄ նախարարությունը պարզաբանել է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում լրացումների օրինագիծը

Շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է ներկայացրել «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ։ «Շրջակա միջավայրի նախարարության միակ նպատակը շրջակա միջավայրի անվտանգության աստիճանի բարձրացումն է, որևէ այլ նպատակ նախարարությունը չի հետապնդում։Առաջարկվող փոփոխությունը բխում է կառավարության դեռևս 2018 թվականի փետրվարի 22-ի N7 արձանագրային որոշմամբ հաստատված Էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացման ռազմավարությունից։ Նախ` հարկ ենք համարում փաստել, որ առաջարկվող կարգավորումը սահմանված է Օրհուսի կոնվենցիայով, ավելին` այս կարգավորումը սահմանված է նաև ԵՄ 2003/4 դիրեկտիվով, մասնավորապես դրա 4-րդ հոդվածի 2-րդ մասի (h) կետով: Ի դեպ, ՀՀ-ԵՄ համաձայնագրով ՀՀ-ն պարտավորություն է ստանձնել մոտարկել նաև ԵՄ 2003/4 դիրեկտիվի 4-րդ հոդվածով սահմանված կիրառելի բացառությունների սահմանումը: Օրհուսի կոնվենցիայի 4-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում սահմանված են հիմքեր, որոնց պարագայում շրջակա միջավայրին վերաբերող տեղեկություն ստանալու կապակցությամբ կատարված հարցումը կարող է մերժվել։Քանի որ, «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» (Օրհուսի) կոնվենցիայով սահմանված հիմքերի զգալի մասն արդեն իսկ ներկայացված է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով, հետևապես` անհրաժեշտություն է առաջացել օրենքում լրացնել միայն կոնվենցիայի 4-րդ հոդվածի 4-րդ մասի «ը» կետով սահմանված մերժման հիմքը։ Օրհուսի կոնվենցիայի 4-րդ հոդվածի ը) կետով ամրագրված է, որ շրջակա միջավայրին վերաբերող տեղեկատվություն ստանալու կապակցությամբ կատարված հարցումը կարող է մերժվել, ը) եթե այն կարող է բացասաբար անդրադառնալ շրջակա միջավայրի, այդ թվում՝ հազվագյուտ տեսակների բազմացման վայրերի վրա։(Օրհուսի կոնվենցիայի վերոհիշյալ հոդվածի կետի բառացի թարգմանություն) Նախագիծը հավանության է արժանացել կառավարության կողմից և կքննարկվի Ազգային Ժողովում։ Եթե կան առաջարկներ, որոնք հնարավորություն կտան լուծել այս խնդիրը, համահունչ են ՀՀ օրենսդրությանը և միջազգային պարտավորություններին՝ պատրաստակամ ենք ներառել դրանք նախագծում։ Ի դեպ, այս կարգավորումներն է՛լ ավելի արդիական են դառնում նախարարությունում մոնիթորինգի համակարգի հզորացման տեսանկյունից, որի արդյունքում նախարարությունում տեղեկությունները (այդ թվում՝ կենդանական և բուսական աշխարհի հազվագյուտ տեսակներին վերաբերող) լինելու են առավել ամբողջական, ավելի լավ մշակված և համակարգված։ Գործող օրենսդրությամբ, եթե օրինակ՝ որևէ անձ պահանջի տեղեկատվություն կովկասյան ընձառյուծի բնադրավայրի վերաբերյալ՝ մենք պարտավոր ենք հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ տեղեկատվությունը տրամադրել»։
18:44 - 03 ապրիլի, 2020
Բնապահպանության նախարար, այս նեղ պահին դուք ձեզ ճիշտ չեք պահում․ Շուշան Դոյդոյան

Բնապահպանության նախարար, այս նեղ պահին դուք ձեզ ճիշտ չեք պահում․ Շուշան Դոյդոյան

Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնած՝ տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը չի անցել պատշաճ հանրային քննարկում։ Այս մասին ֆեյսբուքում գրառում է կատարել ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր-նախագահ Շուշան Դոյդոյանը։ «Լրագրողներ ջան, շրջակա միջավայրին առնչվող ցանկացած տեղեկատվություն ստանալու մասին ձեր հարցումներն այսուհետ կարող են մերժվել, եթե Շրջակա միջավայրի նախարարությունը դրանք համարի շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն ունեցող։ Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքում այս վտանգավոր փոփոխությունն առաջարկել է Շրջակա միջավայրի նախարարությունը, իսկ Կառավարությունն այսօր ընդունել։ Այս նախագիծը չի անցել պատշաճ հանրային քննարկում, չի ստացել քաղ. հասարակության հավանությունը, ավելին, այն արժանացել է խիստ քննադատության։ Մեր կարծիքը պարտավոր եք լսել»,- գրել է նա։ Ավելի վաղ կատարած գրառմամբ էլ նա հարց է բարձրացրել, թե ինչու պետք է հիմա նախագիծն ընդունվեր։  «Բնապահպանության նախարար, այս նեղ պահին դուք ձեզ ճիշտ չեք պահում։ Երբ բոլորը զբաղված են, դուք գաղտագողի կառավարության նիստի օրակարգ եք բերում քաղ. հասարակության կողմից մերժված մի անգրագետ նախագիծ՝ առաջարկելով փոփոխել Տեղեկատվության ազատության մասին օրենքը։ Ո՞րն է սրա հրատապությունը, կարեւորությունը, իմաստը, նպատակը քաղաքացու համար այս պահին սա ընդունելու։ Ի դեպ, բոլոր նախկին կառավարություններն էլ ուզել են Տեղեկատվության ազատության մասին օրենքը փոխել։ Վստահ էինք, այս կառավարությունը տարբեր է»,- գրել է նա։
22:30 - 02 ապրիլի, 2020
ԱԺ-ն միաձայն ընդունեց մեկանգամյա օգտագործման պլաստիկի կիրառումն արգելող օրինագիծը |armenpress.am|

ԱԺ-ն միաձայն ընդունեց մեկանգամյա օգտագործման պլաստիկի կիրառումն արգելող օրինագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է 2022 թվականից արգելել մեկանգամյա պլաստիկի, պոլիէթիլենային տոպրակների իրացումը: ԱԺ մարտի 25-ի նիստում «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրել էր Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: «Նախագիծը վերաբերում է մեկանգամյա օգտագործման պլաստիկի արգելմանը: Առաջարկվում է 2022 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում արգելել մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների` բացառությամբ կշռափաթեթավորման և երկրորդային հումքից արտադրվածը, վաճառքը և իրացումը»,-ասել էր Գրիգորյանն ու նշել` նախագիծը բավականին երկար ժամանակ քննարկվել է կառավարությունում, նաև այս գործունեությամբ զբաղվող 44 արտադրողների, իրացման ցանցերի հետ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը խնդրել էր հստակեցնել, թե ինչ է 50 միկրոն հաստությունը: Էրիկ Գրիգորյանը պարզաբանել էր`բոլոր սուպերմարկետներում և առևտրի ցանցերում վաճառվող բոլորին ծանոթ տոպրակները 50 միկրոնից ցածր են, այսինքն՝ բազմակի օգտագործումներն ավելի շատ են: Նախագծով հիմնականում արգելվելու է մեկանգամյա օգտագործման պլաստիկը: Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ 115 «կողմ» ձայնով:
17:32 - 25 մարտի, 2020
Կառավարությունը ստորերկրյա ջրային ռեսուրսների հորատումները վերահսկելու օրինագիծ է մշակել |armenpress.am|

Կառավարությունը ստորերկրյա ջրային ռեսուրսների հորատումները վերահսկելու օրինագիծ է մշակել |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկում է «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով հնարավորություն կտրվի վերահսկել ստորերկրյա ջրային ռեսուրսների հորատումները: Կառավարության ներկայացրած օրինագիծն Ազգային ժողովի նիստում ներկայացրեց Շրջական միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: «Օրենքի նախագծով կանոնակարգվելու է հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքին առցանց հետևելու տեխնիկական սարքավորումների կարգը: Արդեն ջրային օրենսգրքով նախատեսված էր, որ ստորերկրյա քաղցրահամ ջրերի հորատման համար անհրաժեշտ էր լինելու առցանց հետևել, սակայն կարգավորված չէր, թե ում միջոցներով պետք է ձեռք բերվեին այդ սարքավորումները և ինչպես պետք է իրականացվեր: Նախագիծը հնարավորություն է տալու այսուհետև վերահսկել հիմնականում Արարատյան դաշտում ստորերկրյա ջրային ռեսուրսների մասով իրականացվող հորատումները, և համադրության արդյունքում հնարավոր կլինի հասկանալ՝ այդ հորատումները օրենքին համապատասխան են իրականացվում, թե ոչ»,- ասաց Գրիգորյանը:
12:24 - 25 մարտի, 2020
Էրիկ Գրիգորյանը մասնակցել է շրջակա միջավայրի ոլորտում բարեփոխումներին վերաբերող քննարկման

Էրիկ Գրիգորյանը մասնակցել է շրջակա միջավայրի ոլորտում բարեփոխումներին վերաբերող քննարկման

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը մասնակցել է շրջակա միջավայրի ոլորտում իրականացված բարեփոխումներին վերաբերող կլոր-սեղան քննարկմանը: Միջոցառման նպատակն էր շահագրգիռ գործընկերներին ներկայացնել շրջակա միջավայրի նախարարության կողմից նախաձեռնված և ներկայումս ընթացող բարեփոխումների շարքը՝ օրենսդրական կարգավորումների, կայուն անտառկառավարման և կենսաբազմազանության ու բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության ոլորտում։ Բարեփոխումների հիմքն ու նախապայմանը 2019 թվականի նոյեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև ստորագրված «Քաղաքականության վրա հիմնված վարկ-Շրջակա միջավայրի պահպանություն» վարկային համաձայնագիրն էր։ Քննարկմանը մասնակցում էին շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների և համակարգի կառույցների ղեկավարներ, շահագրգիռ գերատեսչությունների, մարզպետարանների, միջազգային զարգացման գործակալությունների և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում ոլորտի մասնագետները ներկայացրել են շրջակա միջավայրին առնչվող օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումները, կենսաբազմազանության պահպանության, հատուկ պահպանվող տարածքների կառավարման, անտառների կայուն զարգացման, մասնավորապես՝ ապօրինի անտառահատման կանխարգելման և անտառօգտագործման, անտառապատման ու անտառվերականգնման արդյունավետության բարձրացման միջոցառումները:
11:35 - 12 մարտի, 2020
Ամուլսարի հանքավայրն ուսումնասիրելիս հաշվի չեն առնվել 1952-1954 թվականների գիտարշավի արդյունքները. նախարար |news.am|

Ամուլսարի հանքավայրն ուսումնասիրելիս հաշվի չեն առնվել 1952-1954 թվականների գիտարշավի արդյունքները. նախարար |news.am|

news.am: Ամուլսարի հանքավայրն ուսումնասիրելիս հաշվի չեն առնվել 1952-1954 թվականների գիարշավի արդյունքները: Այս մասին հունվարի 9-ին Հայաստանի Ազգային ժողովում լեռնահանքային հանքավայերի ոլորտում ներդրումային ծրագրերի օրինականության եւ հիմնավորվածության ուսումնասիրության խորհրդարանական հանձնաժողովի նիստին հայտարարեց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը: Նրա խոսքով` քրեական գործի շրջանակներում պետք է պատասխանել հարցին` արդյո՞ք այս փաստը այդ ուսումնասիրությունների արդյունքները կոծկելու փորձ է, թե՞ սա բացթողում է պետական մարմնի կողմից թույլ տրված: Ինչպես նշեց նախարարը, կրկնակի ուսումնասիրության արդյունքում զգալի շեղումներ էին գրանցվել: «Եթե Lydian ընկերութունը հնարավորություն ունի փոխել դրանք, ապա պետք է անի դա»,- շեշտեց նախարարը:
18:50 - 09 մարտի, 2020
Հայաստանի կառավարությունն ուսումնասիրում է հողերի վերամշակման հնարավորությունը. նախարար |news.am|

Հայաստանի կառավարությունն ուսումնասիրում է հողերի վերամշակման հնարավորությունը. նախարար |news.am|

news.am: Հայաստանի կառավարությունն ուսումնասիրում է խորհրդային ժամանակներից մնացած 49 պոչամբարներից 10-ի վերամշակման հնարավորությունը: Այս մասին հունվարի 9-ին Հայաստանի Ազգային ժողովում լեռնահանքային հանքավայերի ոլորտում ներդրումային ծրագրերի օրինականության եւ հիմնավորվածության ուսումնասիրության խորհրդարանական հանձնաժողովի նիստին հայտարարեց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը: Ըստ նրա` դրված խնդիրը լուծելու համար մոտ 14 միլիարդ դրամ անհրաժեշտ կլինի, որը կտրամադրվի 2021 թվականի պետական բյուջեից: Բացի այդ, շրջակա միջավայրի նախարարությունը 5-ի փոխարեն պոչամբարների վտանգի 4 դաս է սահմանել: Գործող օրենսդրական-կարգավորիչ ակտերում նաեւ այնպիսի հասկացություններ են ներդրվում, ինչպիսին է սանիտարական գոտին: Գերատեսչությունը նաեւ մտադիր է խստորեն վերահսկել այս կամ այն հանքավայրի իրական ռեսուրսները: Որպես օրինակ` նախարարը նշեց այն հանքավայրերից մեկը, որում ոսկու պաշարները 8 տոննա էին գնահատվել, ինչից հետո բարձրացվել էին մինչեւ 35.6 տոննա: Արդյունքում պարզվել էր, որ այն գերագնահատվել է, եւ հանքավայրը յուրացնող ընկերությունը հրաժարվել էր դրա հետագա մշակումից եւ լքել էր նախկինում զբաղեցրած տարածքը: Արդյունքում պետությանը միլիոնավոր դոլարների վնաս էր պատճառվել: «ՀՀ Վարչապետի գրասենյակ է ներկայացվել նաեւ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» օրինագիծը, որի կարեւորագույն բաղադրիչներից մեկը կլինի ազդեցության գնահատումը մինչեւ լայնածավալ աշխատանքներ սկսելը»,- ասաց Գրիգորյանը:  
18:33 - 09 մարտի, 2020
Դատախազությունը դիմել է ՇՄ նախարարությանը «Սևան ազգային պարկ»-ի տարածքում  կառուցված ինքնակամ շինությունների հետագա տնօրինման և կառուցապատողի իրավունքը դադարեցնելու պահանջով դատարան դիմելու հարցով

Դատախազությունը դիմել է ՇՄ նախարարությանը «Սևան ազգային պարկ»-ի տարածքում կառուցված ինքնակամ շինությունների հետագա տնօրինման և կառուցապատողի իրավունքը դադարեցնելու պահանջով դատարան դիմելու հարցով

Քրեական գործի քննության շրջանակներում պարզվել է, որ ՀՀ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում՝ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 10526 քմ հողամասը զավթվել է, և 2015թ., առանց սահմանված կարգով կառուցապատման իրավունքի տրամադրման, հիշյալ հողամասում կառուցվել են ինքնակամ շենքեր և շինություններ: Այդ ընթացքում «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, ինչպես նաև Դրախտիկ համայնքի համապատասխան պաշտոնատար անձինք, հողամասի ինքնակամ զավթումը, շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու ուղղությամբ դիտավորությամբ միջոցներ չեն ձեռնարկել, հողամասն ինքնակամ զավթած, ինքնակամ կառույց իրականացնող անձանց նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ չեն կիրառվել: 2016թ. դեկտեմբերի 12-ին միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի կողմից հիշյալ հողամասի վերաբերյալ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով անցկացվել է մրցույթ, որի արդյունքում հաղթող է ճանաչվել Երևան քաղաքի մի բնակիչ: «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի 2016թ. դեկտեմբերի 26-ի որոշման հիման վրա այդ անձին 25 տարի ժամկետով վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրվել է նշված հասցեում գտնվող 1,0526 ՀԱ հողամասը՝ 2 տարվա ընթացքում 250 մլն ՀՀ դրամ ներդրումով հանգստի գոտի կառուցելու համար: Ապա 2017թ. մայիսին կնքվել է պետական սեփականություն հանդիսացող այդ հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիրը, փաստորեն, այն դեպքում, երբ արդեն իսկ հողամասը զավթված է եղել և դրա վրա ինքնակամ կառուցված են եղել շենքեր և շինություններ: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Արտանիշի մասնաճյուղի ղեկավարը և նույն մասնաճյուղի տեսուչը հաստատապես իմանալով, որ պետական սեփականություն հանդիսացող այդ հողամասի վրա ապօրինի կառուցվում են ինքնակամ շենք-շինություններ, միջոցներ չեն ձեռնարկել դրանք կասեցնելու ուղղությամբ: Իսկ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի նախկին ղեկավարը, հաստատապես իմանալով նախկին նախարարի կողմից այդ հասցեում առանց համապատասխան թույլտվության ամառանոց կառուցելու մասին, դիտավորությամբ չի կատարել ինքնակամ կառույց իրականացնողի նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու իր լիազորությունները: Ավեին, հստակ իմանալով արդեն իսկ կառուցված՝ ամառանոցի առակայության մասին՝ համայնքի ղեկավարը նշված հասցեի հողամասի վերաբերյալ պատրաստել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ ճարտարապետահատակագծային առաջադրանք, որում մտցրել է կեղծ տեղեկություններ, առ այն, որ նշված հողամասը չկառուցապատված, կիսով չափ ծառապատված տարածք է: Դրա հիման վրա 12.12.2016թ. միջգերատեսչական հանձնաժողովի կողմից պետական սեփականություն հանդիսացող այդ հողամասի մասով անցկացվել է վերոնշյալ մրցույթը, և ՊՈԱԿ-ի ու քաղաքացու միջև կնքվել է պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր: Քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է Դրախտիկ համայնքի նախկին ղեկավարի արարքներում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և 315.2-րդ հոդվածով, իսկ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Արտանիշի մասնաճյուղի ղեկավարի և նույն մասնաճյուղի տեսուչի արարքներում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազի հատկանիշների առկայությունը: Վերջիններս, սակայն, նկատի ունենալով, որ հողամասում ինքնակամ շենք-շինությունները կառուցվել են 2010-2015թթ., այսինքն՝ անցել է հանցանքի կատարման վաղեմության ժամկետը, և այն հանգամանքը, որ նշված բոլոր պաշտոնատար անձինք զղջացել են կատարած արարքի համար և խնդրել իրենց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, վարույթն իրականացնող մարմինը 04.03.2020թ. որոշում է կայացրել նրանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ համաներման ակտի ընդունման և վաղեմության ժամկետն անցնելու հիմքերով: ՊՈԱԿ-ի և քաղաքացու միջև 2017թ. մայիսին կնքված պայմանագրով կառուցապատում իրականացնելու ժամկետ չի սահմանվել, իսկ դրանից հետո առ այսօր համայնքի ղեկավարի կողմից կառուցապատողին շինարարության թույլտվություն չի տրամադրվել։ ՀՀ հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ հողամասի նկատմամբ իրավունքները հարկադիր կարգով դադարում են դատական կարգով, եթե կառուցապատման համար տրամադրված հողամասը կամ դրա մասը երեք տարվա ընթացքում չի օգտագործվել: 2020թ․ մայիսի 3-ին սպառվում է կառուցապատում իրականացնելու և ավարտելու ժամկետը, իսկ հողի սեփականատիրոջ, տվյալ դեպքում պետության մոտ, ծագում է հողամասի նկատմամբ կառուցապատողի իրավունքները դատական կարգով դադարեցնելու իրավունքը։ Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել է Շրջակա միջավայրի նախարարությանը՝ քննարկելու վերոնշյալ իրավական հիմքերով կառուցապատողի իրավունքը դադարեցնելու պահանջով դատարան հայց հարուցելու, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող հողամասի վրա կառուցված ինքնակամ շինությունների հետագա տնօրինման հարցերը:
11:29 - 09 մարտի, 2020
Քննարկվել են Սևանա լճի էկոհամակարգի բարելավման միջոցառումները

Քննարկվել են Սևանա լճի էկոհամակարգի բարելավման միջոցառումները

Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում, որն ուղղված էր Սևանա լճի հիմնախնդիրների լուծմանը։ Քննարկումը վարել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը։Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Եվրամիության պատվիրակության, Հայաստանում Շվեդիայի Թագավորության դեսպանության խորհրդական-դեսպանորդ, գործերի ժամանակավոր հավատարմատար Բիրյեր Կարլսոնը, Գերմանիայի միջազգային համագործակցություն ընկերության (GIZ), «Վեոլիա ջուր» ՓԲ, «Գեոկոմ» ՍՊ ընկերությունների ներկայացուցիչները և շրջակա միջավայրի նախարարության ստորաբաժանումների ղեկավարները։Հանդիպման նպատակն էր ներկայացնել Սևանա լճի էկոհամակարգի հավասարակշռության վերականգնման և պահպանության հիմնախնդիրների կարգավորման համար անհրաժեշտ և նախատեսվող գործողությունները։Նախարարության մասնագետները ներկայացրել են Սևանա լճի առկա վիճակը, կեղտաջրերի մաքրմանն առնչվող խնդիրների լուծումները, գետահուների մաքրման ծրագիրը և Սոթքի լքված պոչամբարի ուսումնասիրության արդյունքները։ՇՄ նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանն անդրադարձել է Սևանա լճի հիմնախնդիրներին ուղղված առաջնահերթություններին, մասնավորապես՝ Հայաստանում Եվրամիության պատվիրակության հետ համատեղ ճանապարհային քարտեզի մշակման աշխատանքներին ու համատեղ իրականացվող միջոցառումներին։Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ներգրավման հարցը։
10:24 - 04 մարտի, 2020