Սիրիա

Սիրիա, պաշտոնական անվանումը՝ Սիրիայի Արաբական Հանրապետություն։ Գտնվում է «Առաջավոր Ասիայում»՝ Արաբական Արեւելքում։ Սիրիայի ցամաքային սահմանագիծը 2 հազար 363 կմ է։ Սիրիայի տարածքը շուրջ 185 000 քառ. կմ է եւ Հայաստանին գերազանցում է ավելի քան 6 անգամ։

Մոսկվայում սկսվել են Իդլիբի հարցով Ռուսաստանի ու Թուրքիայի պատվիրակությունների բանակցությունները |ermenihaber.am|

Մոսկվայում սկսվել են Իդլիբի հարցով Ռուսաստանի ու Թուրքիայի պատվիրակությունների բանակցությունները |ermenihaber.am|

ermenihaber.am: Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ ռուսական կողմի հետ բանակցություններ անցկացնելու նպատակով Մոսկվա մեկնած թուրքական պատվիրակությունը հանդիպել է ռուսական պատվիրակության հետ: Հաղորդվում է, որ Ռուսաստանի արտգործնախարարության շենքում մեկնարկած հանդիպումը անցկացվում է մամուլի համար փակ ռեժիմով: Պատվիրակությունների կազմում դիվանագետներից բացի կան զինվորականներ և հետախուզական ծառայությունների բարձրաստիճան պաշտոնյաներ: Թուրքական պատվիրակությունը ղեկավարում է փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը: Բանակցություններին անդրադարձել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ասելով, որ ըստ իրենց տվյալների՝ թուրք և ռուս բարձրաստիճան ռազմական գործիչների միջև փոխհամաձայնություն կա: Մյունխենի անվտանգության կոնֆերանսից հետո լրագրողների հետ զրույցում Լավրովը շեշտել է, որ 2 երկրների հրամկազմի միջև առկա է մշտական կապ: «Բոլոր փաստերը դրված են սեղանին: Հուսով եմ, որ իրավասուները կկարողանան առաջ քաշել Իդլիբի վիճակը կարգավորելուն միտված առաջարկներ, որոնք կհամապատասխանեն Ռուսաստանի ու Թուրքիայի ղեկավարների ստորագրած պայմանագրերին»,- նշել է Լավրովը: Օրեր առաջ Իդլիբի հարցով Թուրքիայից Ռուսաստան էր վերադարձել նույն խնդրի շուրջ բանակցություններ վարելու նպատակով Անկարայում գտնվող ռուսական պատվիրակությունը: Բանակցությունները որևէ արդյունք չէին տվել: Սակայն փետրվարի 16-ին Ռուսաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Մյունխենում ունեցած հանդիպումից հետո հայտարարեցին, որ 2 երկրների միջև առկա պայմանավորվածությունները կյանքի կոչելու ճանապարհներ գտնելու համար պատվիրակությունները կշարունակեն բանակցությունները:
17:50 - 17 փետրվարի, 2020
Սիրիական բանակը շարունակում է հարձակումը երկրի հյուսիսում |azatutyun.am|

Սիրիական բանակը շարունակում է հարձակումը երկրի հյուսիսում |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր Մոսկվայում մեկնարկող ռուս-թուրքական բանակցությունների հերթական փուլի շեմին Բաշար Ասադին հավատարիմ ուժերը շարունակում են առաջխաղացումը Սիրիայի հյուսիսում: Կիրակի օրը սիրիական բանակը նվազագույն կորուստներով կարողացել է գրավել Հալեպի նահանգի այն բնակավայրերը, որոնք դեռ գտնվում էին զինված ընդդիմության հսկողության ներքո: «Մեկ օրում կառավարական բանակը կարողացել է գրավել այն շրջանը, որտեղ ութ տարի շարունակ ի վիճակի չէր անգամ մեկ գյուղ վերցնել», - Reuters-ին է ասել է Լոնդոնում գործող «Սիրիայում մարդու իրավունքների դիտարկման կենտրոնի» տնօրեն Ռամի Աբդուլռահմանը: Այսպիսով Սիրիայի կառավարական ուժերը վերջնական հսկողություն են սահմանել ռազմավարական նշանակություն ունեցող M5 մայրուղու նկատմամբ, որը կապում է երկրի երկու խոշորագույն քաղաքները` Հալեպը և Դամասկոսը:
13:53 - 17 փետրվարի, 2020
Թուրքիան լրացուցիչ զրահատեխնիկա է ուղարկել Սիրիա |ermenihaber.am|

Թուրքիան լրացուցիչ զրահատեխնիկա է ուղարկել Սիրիա |ermenihaber.am|

ermenihaber.am: Վերջին շրջանում Սիրիայում լարված մթնոլորտն ավելի է թեժացել  թուրքական զինուժի և Սիրիայի կառավարական զորքերի միջև: Կողմերը չեն դադարում մեկը մյուսին սպառնալ պատասխան ռազմագործողություններով: Այս ամենի ֆոնին Թուրքիան շարունակում է լրացուցիչ զինտեխնիկա ուղարկել Սիրիայի իր դիտակետեր: Ըստ թուրքական կողմի՝ Սիրիայի Իդլիբ նահանգի հարավային և արևելյան շրջաններ թուրք զինվորականներ ուղարկելու և զինտեխնիկան համալրելու նպատակն է «պաշտպանել իր դիտակետերը Սիրիայում և կանխել փախստականների հոսքը դեպի Թուրքիա»: Նշվում է, որ զրահատեխնիկայով բեռնված ավտոշարասյունը արդեն հատել է թուրք-սիրիական սահմանը: Սիրիայի Իդլիբ նահանգում վերջին 2 շաբաթվա ընթացքում Սիրիայի կառավարական բանակի հրետակոծության հետևանքով թուրքական բանակի 13 զինծառայող է սպանվել: 
13:22 - 17 փետրվարի, 2020
Էրդողանի խոսքով` Թուրքիան պատրաստ է Իդլիբի հարցը ռազմական ճանապարհով լուծել մինչև այս ամսվա վերջ |azatutyun.am|

Էրդողանի խոսքով` Թուրքիան պատրաստ է Իդլիբի հարցը ռազմական ճանապարհով լուծել մինչև այս ամսվա վերջ |azatutyun.am|

azatutyun.am: Եթե Բաշար Ասադին հավատարիմ ուժերը չդադարեցնեն Իդլիբի ուղղությամբ հարձակումը, թուրքական բանակը ստիպված կլինի միջամտել արդեն առաջիկա օրերին, շաբաթ երեկոյան Ստամբուլում հնչեցրած ելույթում այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Իդլիբում առկա ճգնաժամի հանգուցալուծումը հետևյալն է` սիրիական վարչակազմը պետք է շուտափույթ կերպով դադարեցնի հարձակումը և հետ քաշի զորքերը` տեղակայելով դրանք նախկին պայմանավորվածությունների հիման վրա նախանշված դիրքերում: Հակառակ դեպքում մենք այդ հարցը կլուծենք մինչև փետրվարի վերջ: Մենք ուրախ կլինենք, եթե հնարավոր լինի այդ հարցը լուծել մեր բարեկամների օգնությամբ: Պատրաստ ենք նաև միայնակ դիմել այդ գործողություններին», - հայտարարում էր Թուրքիայի նախագահը:
17:54 - 16 փետրվարի, 2020
Սիրիական բանակը շարունակում է առաջ շարժվել Հալեպ և Իդլիբ նահանգներում |tert.am|

Սիրիական բանակը շարունակում է առաջ շարժվել Հալեպ և Իդլիբ նահանգներում |tert.am|

tert.am: իրիական բանակը շաբաթ Հալեպ և Իդլիբ նահանգներում շարունակել է առաջ շարժվել և հսկողության տակ է առել մայրուղու մոտ կեսը, որը իրար է կապում այս նահանգների համանուն կենտրոնները։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի վաղ հայտնել էր, որ ՌԴ իր գործընկեր Վլադիմիր Պուտինին կոչ է արել ճնշում գործադրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի նկատմամբ, որպեսզի սիրիական բանակը դադարեցնի Իդլիբ նահանգի հարձակումը և թուրքական դիտորդական կետերից հեռանա մինչև փետրվարի վերջ: Էրդողանը հակառակ դեպքում սպառնացել է ռազմական պատասխանով: Շաբաթ Էրդողանը հայտնել էր, որ Անկարան չի սպասի մինչև փետրվարի ավարտ, այլ պահանջում է Սիրիայի զորքերի անհապաղ դուրսբերում: «Սիրիական բանակը Հալեպի կողմից ազատագրել է Հալեպ - Իդլիբ մայրուղին(խմբ.՝ մի մասը), այն բանից հետո, երբ ազատագրել է ոստիկանական դպրոցի և Քահրաբ, Ռահալ և Շամ բնակելի համալիրների շրջանները»,- փոխանցում է հեռուստաալիքը: Այս շրջանները գտնվում են Հալեպ քաղաքից դեպի արևմուտք: Բացի դա, զինվորականները հսկողության տակ են առել Հալեպից դեպի արևմուտք գտնվող Մանսուրա, Ուվեյջիլ, Աջիլ գյուղերը, ինչպես նաև քաղաքի Ռաշիդին-1 շրջանը, հայտնում է կառավարական al-Watan թերթը: Պարբերականի փոխանցմամբ՝ «Ջեմբհատ ան-Նուսրայի» զինյալների դեմ դաժան մարտերից հետո Սիրիական բանակը հսկողության տակ է առել նաև Հալեպի գիտահետազոտական կենտրոնը:
10:23 - 16 փետրվարի, 2020
Թուրքիան դատապարտում է Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը Սիրիայի խորհրդարանում |azatutyun.am|

Թուրքիան դատապարտում է Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը Սիրիայի խորհրդարանում |azatutyun.am|

azatutyun.am: style="text-align: left;">Պաշտոնական Անկարան դատապարտել է Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը: Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյը այս որոշումը սիրիական ռեժիմի բնույթը ներկայացնող ցայտուն օրինակ է համարել: Նա սիրիական իշխանություններին մեղադրել է տարիներ շարունակ սեփական ժողովրդին կեղեքելքու, միլիոնավոր մարդկանց տեղահանելու, քիմիական զենք կիրառելու մեջ, շեշտելով՝ այս որոշումն ի ցույց է դնում Սիրիայի իշխանությունների երկերեսանիությունը։ «Մարդկային ողբերգությունը, որի պատճառը սիրիական ռեժիմն է, պատմության ամենադաժան աղետներից մեկը մեր սահմանին է տեղի ունենում», - հայտարարել է Թուրքիայի արտաքին գերատեսչության խոսնակը, հավելելով՝ միջազգային հանրության աչքում իր օրինականությունը կորցրած ռեժիմը, առաջ քաշելով «անհիմն պնդումները», ցույց է տալիս դրանց հետևում կանգնած «իր աղավաղված մտայնությունը»: Նախօրեին Սիրիայի խորհրդարանը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: Խորհրդարանի նիստի օրակարգը ներառում էր Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության հանձնախմբի կողմից ներկայացված՝ 20-րդ դարում Օսմանյան կայսրության թուրք իշխանավորների կողմից Հայոց ցեղասպանության և Սիրիայի ժողովրդի այլ ներկայացուցիչների ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը հաստատող բանաձևը։ Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Նորա Արիսյանը նշել էր, որ ավելի քան 30 երկրի խորհրդարաններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, իսկ Սիրիայի խորհրդարանը հատուկ նիստով հարգանքի տուրք էր մատուցել 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրի զոհերի հիշատակին: Սիրիայի խորհրդարանի քարտուղար Ռամի Սալեհը նշել էր, որ թեև Սիրիայի խորհրդարանում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, սակայն անհրաժեշտ էր ունենալ նման բանաձև: Հայաստանի արտգործնախարարությունը, իր հերթին, բարձր է գնահատել Սիրիայի Ժողովրդական Ժողովի՝ Օսմանյան Պետության կողմից իրականացված հայ ժողովրդի ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ բանաձևի ընդունումը:
10:01 - 14 փետրվարի, 2020
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական Ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ բանաձևի առնչությամբ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական Ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ բանաձևի առնչությամբ

Բարձր ենք գնահատում Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական Ժողովի՝ Օսմանյան Պետության կողմից իրականացված հայ ժողովրդի ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ բանաձևի ընդունումը: Երիտթուրքական կառավարության կողմից սանձազերծված ցեղասպանությունը, որի մի զգալի հատվածն իրականցվել է այն ժամանակ Օսմանյան կայսրության տիրապետության ներքո գտնվող Սիրիայի տարածքում, հայ և սիրիացի ժողովուրդների ընդհանուր պատմական հիշողության մասն է կազմում։ Սիրիացի   ժողովուրդն ականատեսը լինելով հայ ժողովրդի նկատմամբ իրականացված եղեռնագործությանը՝ առաջիններից էր, որ օգնության ձեռք մեկնեց ցեղասպանության զոհերին: Հազարավոր վերապրածներ Սիրիայում վերգտան իրենց նոր հայրենիքը՝ կազմավորելով հայ ամենածաղկուն համայքներից մեկը և իրենց ներդրումն ունեցան Սիրիայի զարգացման գործում: Այս բանաձևը վառ վկայությունն է հայ և սիրիացի ժողովուրդների դարավոր բարեկամության և փոխադարձ համակրանքի։ Այն ծանրակշիռ ավանդ է պատմական արդարության վերականգնման և ցեղասպանությունների կանխարգելման գործում: Այսօր, երբ դժվարին փորձությունների միջով է անցնում Սիրիայի ժողովուրդը, մենք մեր   համերաշխությունը և զորակցությունն ենք հայտնում առկա մարտահրավերների հաղթահարման  գործում։ ՀՀ ԱԳՆ
20:58 - 13 փետրվարի, 2020
Սիրիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը   |armenpress.am|

Սիրիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը |armenpress.am|

armenpress.am: Սիրիայի խորհրդարանը փետրվարի 13-ին միաձայն  ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: Այս մասին տեղեկացրեց լրագրող Սարգիս Քասարջյանը Սիրիայից: Հալեպի «Գանձասար»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ խորհրդարանի նիստի օրակարգը ներառում էր Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության հանձնախմբի կողմից ներկայացված՝ 20-րդ դարում Օսմանյան կայսրության թուրք իշխանավորների կողմից Հայոց ցեղասպանության եւ Սիրիայի ժողովրդի այլ ներկայացուցիչների ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը հաստատող բանաձեւը։ Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Նորա Արիսյանը նշել է, որ ավելի քան 30 երկրի խորհրդարաններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, իսկ Սիրիայի խորհրդարանը հատուկ նիստով հարգանքի տուրք է մատուցել 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրի զոհերի հիշատակին: Սիրիայի խորհրդարանի քարտուղար Ռամի Սալեհը նշել էր, որ թեև Սիրիայի խորհրդարանում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, սակայն անհրաժեշտ էր ունենալ նման բանաձև: ՀՀ-ում Սիրիայի դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմը կարևորել է Սիրիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը՝ նշելով, որ այն իրագործողների ժառանգներն այսօր էլ նույն ոճիրն իրագործում են Սիրիայի ժողովրդի նկատմամբ՝ ահաբեկիչների ձեռամբ: «Ճանաչումը կարևոր է, քանի որ արաբական երկրներից միայն Լիբանանն է մինչև այժմ ընդունել Հայոց ցեղասպանությունը»,-ասել է նա: Խորհրդարանի արաբական եւ արտաքին հարցերի հանձնախմբի նախագահ Պութրոս Մրճենեն շեշտել է,որ Հայոց ցեղասպանությունը պատմական իրողություն է, որին հաջորդել է նաեւ Սիրիայի հյուսիսային սահմաններին ասորիների և սիրիանիների սպանդը։ «Ժամանակն է ճանաչելու եւ դատապարտելու այս անմարդկային արարքներն ու կանխելու դրանց կրկնությունը, հատկապես որ մեծաթիվ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։
15:37 - 13 փետրվարի, 2020
Սիրիան միջազգային հանրությանը կոչ է անում սանձել թուրքական ռեժիմի ագրեսիվ գործողությունները |news.am|

Սիրիան միջազգային հանրությանը կոչ է անում սանձել թուրքական ռեժիմի ագրեսիվ գործողությունները |news.am|

news.am: Սիրիան միջազգային հանրությանը կոչ է անում անհրաժեշտ միջոցներ կիրառել, որպեսզի սանձվեն թուրքական ռեժիմի ագրեսիվ գործողությունները, նրա կողմից Սիրիայում եւ Լիբիայում ահաբեկիչների անսահման աջակցությունը։ Այս մասին ասվում Է Սիրիայի ԱԳՆ հայտարարության մեջ, հայտնում է ՍԱՆԱ-ն։ «Թուրքական ռեժիմը շարունակում է Սիրիայի տարածքի ինքնիշխանության եւ անձեռնմխելիության դեմ ագրեսիան՝ ավելի շատ ռազմական ուժ քաշելով Իդլիբ եւ Հալեպ, հարձակվելով բնակելի թաղամասերի եւ սիրիական զինվորականների դիրքերի վրա՝ փորձելով փրկել իր գործիքներին՝ ահաբեկչական խմբավորումներին, որոնք պարտություն են կրում Սիրիական բանակի ճնշման ներքո։ ՍԱՀ-ը կրկին հաստատում է իր հողում ցանկացած թուրքական ներկայության կտրուկ մերժումը, որը իրենից ներկայացնում է իր ինքնիշխանության դեմ ոտնձգություն, Իդլիբի ապառազմականացման գոտու հետ կապված միջազգային նորմերի, Աստանայի հայտարարությունների եւ Սոչիի պայմանագրերի աղաղակող խախտում։ Այս ամենը վկայում է Էրդողանի «օրենքից դուրս ռեժիմի» եւ նրանց կողմից իրենց վրա վերցրած պարտականությունները չկատարելու մասին»։ ԱԳՆ-ի հայտարարության մեջ հաստաված է, որ Թուրքիայի ագրեսիան չի հանգեցնի ահաբեկչական կազմակերպությունների վերածննդին, իսկ սիրիական բանակի զինվորականները կշարունակեն հետապնդել մնացած զինված խմբավորումներին՝ մինչեւ նրանց լիակատար ոչնչացումը եւ իր երկրի տարածքի լիարժեք վերահսկումը վերականգնելը։      
19:30 - 11 փետրվարի, 2020
ՆԱՏՕ-ն Դամասկոսից պահանջել Է դադարեցնել գործողությունն Իդլիբում |armenpress.am|

ՆԱՏՕ-ն Դամասկոսից պահանջել Է դադարեցնել գործողությունն Իդլիբում |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ն խորապես մտահոգված Է Իդլիբում սիրիական բանակի հարձակման առնչությամբ եւ կոչ Է անում Դամասկոսին դադարեցնել գործողությունը: Այդ մասին փետրվարի 11-ին հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը մամուլի ասուլիսում, որը տեղի Է ունեցել դաշինքի պաշտանության նախարարների՝ փետրվարի 12-13-ին կայանալիք հանդիպման նախաշեմին: «Մենք տեսնում ենք, որ մարտական գործողություններն ընթանում են առանց խտրության, մենք խորապես անհանգստացած ենք եւ դատապարտում ենք դա: Ուստի մենք կոչ ենք անում (Սիրիայի նախագահ Բաշար) Ասադի ռեժիմին եւ Ռուսաստանին, որը աջակցություն Է ցուցաբերում Ասադին, դադարեցնել հարձակումը»,-ասել Է նա: Գլխավոր քարտուղարի խոսքով՝ սպասվում Է, որ ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները կքննարկեն Սիրիայի իրադրությունը: «Ասադի ռեժիմը պետք Է դադարեցնի այդ սարսափազդու հարձակումներն Իդլիբի խաղաղ բնակչության վրա»,-հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
16:55 - 11 փետրվարի, 2020
Ռուսները և թուրքերն Անկարայում քննարկել են Իդլիբի հարցը |ermenihaber.am|

Ռուսները և թուրքերն Անկարայում քննարկել են Իդլիբի հարցը |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի նախագահականը հաղորդագրություն է տարածել նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընի և Սիրիայում Ռուսաստանի հատուկ ներկայացուցչի հանդիպման մասին: Անկարայի նախագահական պալատում կազմակերպված հանդիպմանը ռուսական կողմից մասնակցել են քաղաքական, ռազմական և հետախուզական ոլորտի պատվիրակներ: Հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերը քննարկել են Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցող վերջին զարգացումները: Թուրքիան խստորեն դատապարտել է Սիրիայի կառավարական ուժերի կողմից Իդլիբում թուրքական դիտակետերի ուղղությամբ կատարված ռազմական գործողությունները՝ պահանջելով անմիջապես դադարեցնել դրանք, այլապես ինքնապաշտպանության իրավունքի շրջանակում սպառնացել  է պատասխան գործողություններ իրականացնել: Թուրքական կողմն ուղերձ է հղել Ռուսաստանին՝ որպես երաշխավոր երկիր կատարելու իր  ստանձնած պարտավորությունները և թույլ չտալու Սոչիի համաձայնագրի խախտումներ: «Սոչի համաձայնագրի իրագործելու և մեր զինվորների դեմ կատարվող հարձակումները անպատասխան չթողնելու հարցում մենք խիստ վճռական ենք տրամադրված»,- ասում է Թուրքիայի նախագահականի տարածած հաղորդագրության մեջ:
15:21 - 11 փետրվարի, 2020