ՄԱԿ

Միավորված Ազգերի Կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության և ազգերի միջև գործողությունների ներդաշնակման կենտրոնում լինել: Ստեղծվել է 1945 թվականի հոկտեմբերի 24-ին։ Ներառում է 193 երկիր։

ՄԱԿ-ն ունի 6 հիմնական կառույց՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Սոցիալ-տնտեսական խորհուրդը, Խնամակալության խորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը և ՄԱԿ-ի քարտուղարությունը: ՄԱԿ-ի համակարգային գործակալությունները ընդգրկում են Համաշխարհային բանկի խումբը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

ՄԱԿ-ի ամենահայտնի պաշտոնյան գլխավոր քարտուղարն է. 2017 թվականի հունվարի 1-ից յադ պաշտոնը զբաղեցնում է պորտուգալացի քաղաքական գործիչ և դիվանագետ Անտոնիո Գուտիերեշը: ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում ու համարվում են արտաօրենսդրական: Մյուս գլխավոր գրասենյակները տեղակայված են Ժնևում, Նայրոբիում և Վիեննայում:

ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպանը Հայաստանի դեմ նամակ է հղել կազմակերպության գլխավոր քարտուղարին |azatutyun.am|

ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպանը Հայաստանի դեմ նամակ է հղել կազմակերպության գլխավոր քարտուղարին |azatutyun.am|

azatutyun.am: ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպան Յաշար Ալիեւը Հայաստանի դեմ նամակ է հղել կազմակերպության գլխավոր քարտուղարին՝ պնդելով, թե հայկական ուժերը շարունակում են ականներ տեղադրել Ադրբեջանի տարածքում: «Հայաստանը պետք է դադարեցնի ականային ահաբեկչությունը, փոխհատուցում տրամադրի և համապատասխան երաշխիքներ ու հավաստիացումներ տա, որ նման բան չի կրկնվի»,- ասված է նամակում: Փաստաթուղթը պնդում է, թե ադրբեջանական կողմը ականներ է հայտնաբերել նաև այս տարվա օգոստոսին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Լաչինի շրջանի երկու գյուղերում: «Հայաստանն այնտեղ ականային թակարդներ էր տեղադրել իր զորքերն ու ապօրինի բնակիչների հանելիս` մեկ նպատակով` վնասել վերադարձող ադրբեջանական խաղաղ բնակչությանը»,- ասված է նամակում: Պաշտոնական Երևանը հերքում է այս մեղադրանքները:  Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
17:24 - 03 դեկտեմբերի, 2022
Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա իրականացրին ՄԱԿ գրասենյակի մոտ՝ ընդդեմ թուրքական ագրեսիայի |news.am|

Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա իրականացրին ՄԱԿ գրասենյակի մոտ՝ ընդդեմ թուրքական ագրեսիայի |news.am|

news.am: Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներն այսօր՝ նոյեմբերի 28-ին, բողոքի ակցիա են կազմակերպել ՄԱԿ-ի գրասենյակի մոտ՝ ընդդեմ Սիրիայում թուրքական ագրեսիայի: ԱԺ պատգամավոր Կնյազ Հասանովը հայտարարեց. «Մենք մեր ձայնն ենք բարձրացնում ընդդեմ Սիրիայում եւ Իրաքում քուրդ ժողովրդի դեմ Թուրքիայի կատարած ոճրագործությունների ու հանցագործությունների: Մենք այսօր ականատես եղանք, որ թուրքական իշխանությունները Ստամբուլում կազմակերպեցին պայթյուն, որի հետեւանքով 4-5 զոհ եղավ, դեռ դա չվերջացրած, Թուրքիայի իշխանությունները հայտարարեցին, թե այդ գործում իրենց ձեռքն ունեն Քրդական բանվորական կուսակցությունը եւ Սիրիայի քրդերը: Դրա համար Էրդողանն ասաց՝ պետք է հարձակվենք Սիրիայի քրդերի վրա, իբր տեռորի դեմ առնելու համար: Էրդողանն ասում է՝ բոլոր քրդերին պետք է ոչնչացնենք՝ անկախ նրանից, նրանք գտնվում են Թուրքիայում, Սիրիայում, Իրաքում, թե Իրանում: Բայց աշխարհի ամենահզոր տեռորիստները թուրքական իշխանություններն են: Այսօր մենք քուրդ ժողովրդի 4 մասերին կոչ ենք անում, որ միասնական դառնան եւ թուրքական այս ցեղասպանության դեմն առնեն: Մենք կոչ ենք անում նաեւ միջազգային հանրությանը, ՄԱԿ-ի գրասենյակից, աշխարհի առաջադեմ մարդկությանը, որ ձեռք մեկնեն ու բռնեն թուրքական իշխանության ցեղասպան ձեռքը, որ ոճնագործություն է անում 40-50 միլիոնանոց քուրդ ժողովրդի նկատմամբ»,-ասաց պատգամավորը: Նա հիշեցրեց, որ Թուրքիան այսօր գրավել է Սիրիայի քրդերի խոշոր 4-5 քաղաքներ. «Քուրդ ժողովուրդն այսօր գտնվել է վիրավոր վիճակում, մահցած վիճակում, ու դա միջազգային հանրությանը չի հետաքրքրում: Նւոյնը բանը տեսնում ենք Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի նկատմամբ: Մենք մեր ձայնն ենք բարձրացնում հայ ժողովրդի համար, մենք որպես ՀՀ քաղաքացիներ, ուզում ենք, որ աշխարհը տեսնի այս հանցագործությունները: Ցավոք, մենք տեսնում ենք, որ գերտերություններն ամեն ինչ անում են իրենց շահերի համար: մենք այսօր նորից ՄԱԿ-ի գրասենյակին կոչ ենք անում իրենց ձայնը բարձրացնել»,- ասաց Կնյազ Հասանովը: Ակցիայի ժամանակ քրդական համայնքի ներկայացուցիչներն այրեցին Թուրքիայի դրոշը:  
13:33 - 28 նոյեմբերի, 2022
ՄԱԿ-ը Իրանում մարդու իրավունքների խախտումները հետաքննող առաքելություն է ստեղծել․ Հայաստանը դեմ է քվեարկել նախագծին

ՄԱԿ-ը Իրանում մարդու իրավունքների խախտումները հետաքննող առաքելություն է ստեղծել․ Հայաստանը դեմ է քվեարկել նախագծին

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը 35-րդ հատուկ նիստի ժամանակ որոշում է կայացրել ստեղծելու նոր փաստահավաք առաքելություն, որը կհետաքննի Իրանի Իսլամական Հանրապետությունում մարդու իրավունքների խախտումները՝ կապված երկրում սեպտեմբերի 16-ին մեկնարկած և ցայսօր շարունակվող բողոքի ակցիաների հետ։ Այս մասին տեղեկանում ենք կազմակերպության թվիթերյան գրառումից։ Ըստ հրապարակված տվյալների՝ քվեարկությանը 47 երկրից մասնակցել է 31-ը, որոնցից կողմ են քվեարկել 25-ը, դեմ՝ 6-ը։ Դեմ քվեարկող երկրներն են Հայաստանը, Չինաստանը, Կուբան, Էրիթրեան, Պակիստանը և Վենեսուելան։ Նշենք, որ Iran Human Rights իրավապաշտպան կազմակերպության տվյալներով Իրանում այս տարվա սեպտեմբեր ամսից սկսված ցույցերի ընթացքում ոստիկանների հետ բախումներում զոհվել է առնվազն 304 մարդ, զոհերի թվում կան 41 երեխա և 24 կին։ 
11:09 - 25 նոյեմբերի, 2022
ԱԻՆ-ն ու ՄԱԿ-ի փախստականների գործակալությունը քննարկում են ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ապաստարանների ստեղծման հարցը

ԱԻՆ-ն ու ՄԱԿ-ի փախստականների գործակալությունը քննարկում են ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ապաստարանների ստեղծման հարցը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը հանդիպել է ՄԱԿ-ի Փախստականների գործակալության Հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար, գործառնական մասով գլխավոր ղեկավար Ալմազ Բուրկուտովի հետ: Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման սկզբում նախարարի տեղակալը ողջունել է Ա.Բուրկուտովի նախաձեռնությունը նշյալ հանդիպման կազմակերպման հարցում և շեշտել ԱԻ նախարարության պատրաստակամությունը համագործակցության բարելավման, նոր առաջարկների և ծրագրերի քննարկման հարցում: Նշելով ավելի վաղ համագործակցության ոլորտները, Ա.Բուրկուտովը ընդգծել է, որ այս հանդիպումը Հայաստանի կառավարության հետ ակտիվ համագործակցության համատեքստում նոր հնարավորություն է մտքեր ու գաղափարներ փոխանակելու և տեխնիկական, փորձագիտական կամ անհրաժեշտ այլ տարբերակներով օգնություն և աջակցություն ցուցաբերելու համար: Սեպտեմբերի 13-14-ին հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի սրացումներին անդրադառնալով՝ Ա.Բուրկուտովը նշել է, որ կազմակերպության առաքելության շրջանակում հիմնական ուղղությունը իրավիճակի և մարդկանց կարիքների գնահատումն է եղել, ինչն իրականացնելուց հետո կազմակերպությունը ցուցաբերել է պարենային և ոչ պարենային օգնություն: Մյուս ուղղությունը ենթադրում է տեղահանվածների իրավունքների պաշտպանություն: Եվ հաջորդ ուղղությունը ապաստարանների և ճամբարների ստեղծումն է, դրանց ճիշտ համակարգմանն ու կառավարմանն ուղղված միջոցառումների իրականացումը՝ գերատեսչությունների, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզպետարանների, տեղական ինքնակառավարման մարմինների հետ կայացել են կորդինացիոն հանդիպումների միջոցով: Ա. Բուրկուտովը նշեց, որ առաջիկայում ևս սպասվում են հանդիպումներ վերոհիշյալ մարզերի մարզպետարանների հետ՝ հասկանալու ապաստարանների կարիքների առումով ինչ աջակցություն է հնարավոր ցուցաբերել: Անդրադառնալով Արցախյան ներկայիս փախստականներին, և  ներկայացնելով այս տարում և հաջորդ տարվա առաջին 2 ամիսների ընթացքում 300-400 ընտանիքներին հատկացվող օգնությանը, նա հավելել է, որ ապագայում ընդլայնելով իրենց համագործակցության ոլորտները կարող են խոսել արտակարգ իրավիճակներին արձագանքելու պատրաստվածության մասին: Այս համատեքստում  նշելով կառավարության հիմնական շահագրգիռ կողմերի հետ համագործակցության կարևորության մասին, Ա.Բուրկուտովն ընդգծել է նախարարության արագ արձագանքման և պատրաստվածության պլանների ու ծրագրերի արդիականացման անհրաժեշտությունը և այս առումով հայտնեց պատրաստակամություն՝ բացահայտելու այն ոլորտները, որտեղ հնարավոր կլինեն տեղեկատվության փոխանակումը, համագործակցությունն ու աջակցությունը նախարարությանը՝  ՄԱԿ-ի գրասենյակի մանդատի շրջանակներում արտակարգ իրավիճակների արձագանքմանը: Դ. Համբարյանը խոսելով արտակարգ իրավիճակների պլանի մասին, ընդգծել է, որ այս հարցում շատ կարևորում է առաջիկայում ավելի կոնկրետ քննարկումներ ու համագործակցություն ունենալը՝ գործընթացին միաժամանակ փրկարար ծառայությանը և արտաքին կապերի ստորաբաժանմանն ընդգրկելով: Կարևորելով նաև Արտակարգ իրավիճակների և ոստիկանության միավորման արդյունքում հաջորդ տարում  նոր նախարարության  ձևավորման հանգամանքը  փոխնախարարը նշել է, որ ոլորտում շուտով կլինեն նոր զարգացումներ և հատկապես համագործակցության այս ձևաչափի համար,այն կարող է ավելի արդյունավետ լինել, քանի որ միգրացիոն ծառայությունը նույնպես ընդգրկած է լինելու նոր նախարարության կազմում: Դ. Համբարյանը նաև շեշտել է, որ համագործակցության շրջանակներում բոլոր պայմանավորվածությունների սահուն ընթացքը և զարգացումը կապահովի: Իսկ մինչ կառույցների միավորումը ռիսկերի նվազեցման և պաշտպանության ոլորտում նախարարությունը տեսնում է համագործակցության բնականոն շարունակությունը, ինչպես նաև հնարավոր այլ ուղղությունների ուղենշումը: Ա.Բուրկուտովը չափազանց կարևորել է Դ.Համբարյանի նշած մի քանի կետեր, որոնք վերաբերում էին արդյունավետ համագործակցության համար տեղեկատվության փոխանակմանը, նոր նախարարության ձևավորումից հետո արդեն իսկ ունեցած պայմանավորվածությունների ընթացքի սահուն  ապահովմանը: Այս համատեքստում Ա.Բուրկուտովը ողջունել է նոր կառույցի ստեղծման գաղափարը և շեշտել, որ իրենց համար ևս շատ կարևոր է սահուն անցում կատարելը, և որ համագործակցությունը զարգացնելու և ոչ նորից վերագործարկելու համար կփորձեն ամուր կապեր պահպանել փոխնախարարի հետ: Առաջիկա համագործակցության ուղղություններից ապաստարանների ստեղծմանն անդրադառնալով Դ.Համբարյանը հավելել է, որ Կարմիր Խաչի Հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ և ակտիվ համագործակցության արդյունքում նախարարությունում ստանդարտացվում են սահմանամերձ մարզերում 2 ապաստարանների նախագծերը, իսկ  ՅՈՒՆԻՍԵՖ-ը պատրաստակամություն է հայտնել վերազինել դրանք: Ուստի նախարարությունը փորձում է ավելի համակարգված մոտեցում ցուցաբերել այս գործընթացներին: Կիսվելով ընթացքի մեջ գտնվող ծրագրերի և տարբեր ոլորտներում նոր հնարավոր ուղղությունների բացահայտման մասին մտադրություններով, Դ. Համբարյանը հույս է հայտնել, որ  ՄԱԿ-ի ՓԳՀ գրասենյակի հետ ակտիվ համագործակցությունը թույլ կտա բացահայտել միմյանց ներուժն ու կարիքները, համագործակցության նոր ոլորտները, փոխանակել անհրաժեշտ տեղեկատվությունը՝ արտակարգ իրավիճակներում ավելի համակարգված աշխատանք իրականացնելու համար: Դ.Համբարյանը  նշել  է, որ հանդիպումը շատ կարևոր սկիզբ է  համագործակցության բարելավման  համար, ինչն իր հերթին շատ կարևոր է նախարարության համար: Ա.Բուրկուտովը մեծ ոգևորությամբ ընդունելով ընթացքի մեջ գտնվող ծրագրերը, հայտնել է, որ ՁՅՈՒՆԵՐԻՍ-ի հետ իրենք ևս քննարկումներ կսկսեն: Նա  նշել է, որ գրասենյակը այլ մարդասիրական գործակալությունների հետ սերտ կապերի մեջ է և նրանց ևս ընդգրկելու և նոր համագործակցային դաշտի ստեղծմանը նպաստելու համար ոգևորությամբ կզեկուցի հանդիպման մասին: Գրասենյակի արտակարգ իրավիճակների գծով պատասխանատու Տ. Բադալյանը նշել է, որ հաջորդ տարում կարողությունների զարգացմանն ուղղված ավելի շատ միջոցառումներ են նախատեսվում և հաշվի առնելով նախարարության ներկա ծրագրերն ու մտադրությունները պատրաստ են և կարող են առաջիկայում այդ միջոցառումների շուրջ ևս համագործակցել: Ուստի հնարավոր է այդ միջոցումներն ու ծրագրերը կազմելիս հաշվի առնվեն նախարարության, հատկապես արդեն նորաստեղծ կառույցի կարիքները՝ առաջնահերթություն կրող ծրագրերի շրջանակում: Այս համատեքստում Տ.Բադալյանը շեշտել է նաև օրենսդրական դաշտը, որը կվերականգնի և ավելի մեծ հիմքեր կստեղծի կառույցների հետագա համագործակցության համար: Եվ այս առումով, ՄԱԿ-ի ՓԳՀ գրասենյակի գործընկերները ևս պատրաստակամություն են հայտնում՝ տրամադրելու փորձաքննություն, մշակված նոր ծրագրեր և օրենսդրական ակտեր:  Հանդիպման ավարտին կողմերը շնորհակալություն են հայտնել միմյանց համագործակցության նոր մեկնարկի և արդյունավետ հանդիպման համար՝ առաջիկայում ակտիվ համագործակցություն ծավալելու ակնկալիքով:
14:14 - 21 նոյեմբերի, 2022
Ուկրաինան և Լեհաստանը փորձել են ուղղակի բախում հրահրել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև. ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ
 |tert.am|

Ուկրաինան և Լեհաստանը փորձել են ուղղակի բախում հրահրել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև. ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ |tert.am|

tert.am: Ուկրաինան և Լեհաստանը, օգտագործելով սահմանին հրթիռների անկման հետ կապված իրավիճակը, փորձել են ուղղակի բախում հրահրել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև, ասել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:«Եթե հանդիպումը նախատեսված չլիներ, ապա այն պետք է հրավիրվեր՝ քննարկելու Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ բախում հրահրելու Ուկրաինայի և Լեհաստանի փորձերը: Այս երկու պետությունների ղեկավարության կողմից արված բացարձակ անպատասխանատու հայտարարությունները չեն կարող այլ կերպ ընկալվել», - ասել է նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որը նվիրված էր Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին:Նեբենզյան ընդգծել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, մեղադրելով Ռուսաստանին, չի կարող չիմանալ, որ Ուկրաինայի կողմից արձակված հրթիռները հարվածել են Լեհաստանի տարածքին։«Դա նշանակում է, որ սա ոչ միայն կանխամտածված ապատեղեկատվություն է, այլ նաև գիտակցված փորձ՝ Ուկրաինայում Ռուսաստանի հետ պրոքսի պատերազմ մղող ՆԱՏՕ-ին մեր երկրի հետ անմիջական բախման մեջ ներքաշելու»,- հավելել է մշտական ներկայացուցիչը։  Հիշեցնենք, որ Լեհաստանի ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ նշել է, որ հրթիռները, որոնք ընկել են երկրի տարածք ու երկու մարդու մահվան պատճառ դարձել, ռուսական արտադրության են։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ասել է, որ, ըստ հրթիռի հետագծի, «քիչ հավանական է, որ այն Ռուսաստանից արձակված լինի», սակայն դեռ պետք է քննել։ Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ ռուս մասնագետներրը ուսումնասիրել են լեհական կողմի հրապարակած լուսանկարները և նույնականացրել են, որ բեկորները Ուկրաինայի օդուժին պատկանող С-300 զենիթային կառավարվող հրթիռի տարրեր են։  Associated Press լրատվական գործակալությունը նախ հղում էր արել ԱՄՆ հետախուզության բարձրաստիճան պաշտոնյայի՝ գրելով, որ ռուսական հրթիռներն են պայթել Լեհաստանում։ Ավելի ուշ գործակալությունը մեջբերել է այլ ամերիկացի պաշտոնյաներին, որոնք ասում էին, թե նախնական բացահայտումներն այժմ փաստում են, որ պայթյունն առաջացել է ուկրաինական հակաօդային պաշտպանության հրթիռներից:
10:50 - 17 նոյեմբերի, 2022
ՄԱԿ-ի «Պարենի համաշխարհային ծրագրի» կողմից գյուղատնտեսական նոր ծրագիր է ներդրվում Գեղարքունիքի մարզում

ՄԱԿ-ի «Պարենի համաշխարհային ծրագրի» կողմից գյուղատնտեսական նոր ծրագիր է ներդրվում Գեղարքունիքի մարզում

Գեղարքունիքի մարզի 5 բնակավայրերի գյուղացիական տնտեսություններում շուտով ՄԱԿ-ի «Պարենի համաշխարհային ծրագրի» կողմից կներդրվի գյուղատնտեսական նոր ծրագիր, որի նպատակը արեւային կայանների տեղադրման միջոցով գյուղատնտեսության զարգացման հնարավորությունների ստեղծումն է մարզի համայնքներում։ Ծրագրի ներդրման հետ կապված խնդիրները քննարկելու  նպատակով այսօր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՄԱԿ-ի «Պարենի համաշխարհային ծրագրի» սննդի արժեշղթաների ծրագրերի համակարգող, Վանաձորի ենթագրասենյակի ղեկավար  Վահան Առաքելյանին։Ըստ ծրագրի համակարգողի ներկայացման՝ նույն ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզպետարանի առաջարկությամբ կընտրվեն սահմանամերձ 5 գյուղական բնակավայրեր, որոնցից յուրաքանչյուրում կտեղադրվի 20 կիլովատտ հզորության արեւային կայան։ Բացի այդ, յուրաքանչյուր բնակավայրից կընտրվեն 15-ական ընտանիքներ, որոնք աջակցություն կստանան գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաների, նաեւ՝ մրգերի եւ բանջարեղենի չորանոցների տեսքով։ «Տեղադրված արեւային կայաններից յուրաքանչյուրի շահագործման դեպքում տարեկան գոյանում է 1,5 միլիոն դրամի տնտեսում, որից 1 միլիոն դրամն ուղղվում է գյուղատնտեսության զարգացման ծրագրերին, իսկ 500 հազար դրամը մնում է համայնքապետարանի տրամադրության տակ։ Որպես ծրագրի շահառու պետք է հանդիսանան առաջին հերթին սոցիալապես անապահով եւ բազմազավակ ընտանիքները, որոնք իրենց տրամադրության տակ ունեն տնամերձ հողամասեր։ Ծրագրի կողմից կանցկացվեն համապատասխան դասընթացներ, կտրամադրվեն մորու եւ մոշի տնկիներ եւ կաթիլային ոռոգման համակարգ ու չորանոցներ՝ չրեր պատրաստելու  համար։ Ծրագիրը ոչ միայն կխթանի այս տնտեսությունների զարգացմանը, այլ նաեւ կապահովի կայուն եկամուտներ։ Նման ծրագիր մենք ներդրել ենք Շիրակի մարզում եւ ստացել ենք գոհացուցիչ արդյունքներ։ Հուսամ, որ Գեղարքունիքի մարզում էլ այն հաջող քննություն կբռնի, եւ ամենայն հավանականությամբ, 2023 թվականի փետրվարին մենք ձեր միջոցով կընտրենք հաջորդ գյուղական ու սահմանամերձ 5 բնակավայրերի նոր տնտեսություններին»,-ներկայացրեց Վահան Առաքելյանը։ Հավանություն տալով ծրագրի բովանդակությանն ու կարեւորելով նրա նշանակությունը՝ մարզպետ Կարեն Սարգսյանը հստակեցրեց այն համայնքների անունները, որոնց վարչական կազմի մեջ մտնող բնակավայրերի տնտեսություններում  շուտով կտրվի ծրագրի մեկնարկը։  «Ծրագրի ներդրումը շատ կարեւոր նշանակություն կունենա սահմանամերձ բնակավայրերի կարիքավոր ընտանիքների սոցիալական դժվարին վիճակի բարելավման տեսանկյունից։ Մենք ընտրում ենք սահմանամերձ երկու համայնք՝ Վարդենիսը եւ Ճամբարակը։ Իսկ բնակավայրերի եւ գյուղացիական տնտեսությունների ընտրությունը կկատարենք համայնքապետարանների եւ բնակավայրերի վարչական ղեկավարների ներկայացմամբ։ Մեր կողմից կարվի հնարավորը, որպեսզի ծրագրի շահառու դառնան միայն սոցիալապես անապահով եւ խոցելի խմբերը։ Ինքս էլ միայն դրական ու տեսանելի արդյունքներ եմ ակնկալում ծրագրի ընթացքից»,-հանդիպումն ամփոփեց Կարեն Սարգսյանը։ Գեղարքունիքի մարզպետն առաջարկեց՝ ծրագրից ցանկալի արդյունքներ ապահովելու նպատակով էլեկտրաէներգիայի արտադրության միջոցով տնտեսված գումարների հաշվին ստեղծել ծրագրի իրականացման ընթացքը մշտադիտարկող մասնագետի հաստիք, որի գործունեության շնորհիվ ծրագիրը կդառնա ավելի բովանդակային ու կենսունակ։
17:49 - 15 նոյեմբերի, 2022
Աշխարհի բնակչությունը հատել է  8 միլիարդի սահմանը․ Հայաստանում խորհրդանշական 8 միլիարդերորդ երեխան Գեղարքունիքի մարզից է 
 |news.am|

Աշխարհի բնակչությունը հատել է 8 միլիարդի սահմանը․ Հայաստանում խորհրդանշական 8 միլիարդերորդ երեխան Գեղարքունիքի մարզից է |news.am|

news.am: Մարտունիում ծնվել է խորհրդանշական 8 միլիարդերորդ երեխան։ Այս մասին ասաց Մարտունիի ծննդատան տնօրեն Արթուր Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ աղջիկ երեխայի անունը դեռ հայտնի չէ, երեխայի ծնողները Մարտունու տարածաշրջանից են։ Նշենք, որ ըստ ՄԱԿ-ի գնահատականների, նոյեմբերի 15-ին աշխարհի բնակչությունը հատել է  8 միլիարդի սահմանը։ Դրանցից մեկն Էլ խորհրդանշական 8 միլիարդերորդ երեխայի ծնունդն է Հայաստանում։ ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակի «Բնակչություն եւ զարգացում» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը հրավիրված ասուլիսին ասել է, որ ընտրել են Գեղարքունիքի մարզը, քանի որ, ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների, վերարտադրողական առողջության, սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների, ծնելիության ցուցանիշի, մահացության ցուցանիշի տվյալներով մարզը բավականին խոցելի է։ 2011 թվականին բնակչության թիվը պաշտոնապես եղել է 7 միլիարդ։ 2050 թվականին ակնկալվում է, որ երկրի բնակչությունը կհասնի 9,7 մլրդ–ի, իսկ այն կհասնի առավելագույնին 2080 թվականին եւ կկազմի 10,4 մլրդ մարդ։
13:50 - 15 նոյեմբերի, 2022
ԱԳ նախարարը և Լիլա Պիտերս Յահիան քննարկել են ՄԱԿ-ի համակարգի և գործակալությունների հետ համագործակցությանն առնչվող հարցեր

ԱԳ նախարարը և Լիլա Պիտերս Յահիան քննարկել են ՄԱԿ-ի համակարգի և գործակալությունների հետ համագործակցությանն առնչվող հարցեր

Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Պիտերս Յահիային՝ վերջինիս պաշտոնավարման ավարտի կապակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի համակարգի և մասնագիտացված գործակալությունների հետ շարունակական համագործակցությանը, Կայուն զարգացման նպատակների արդյունավետ իրականացմանն առնչվող հարցեր: 44-օրյա պատերազմի, ինչպես նաև սեպտեմբերի 13-14-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ի հայտ եկած հումանիտար և այլ բնույթի խնդիրների համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է ՄԱԿ-ի և մասնագիտացված գործակալությունների առավել ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը՝ իրենց մանդատին համապատասխան առկա մարտահրավերներն արձանագրելու և հասցեագրելու նպատակով:
19:04 - 14 նոյեմբերի, 2022
Հայաստանում ԵՄ-ի և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության աջակցությամբ կհիմնվի տրամաչափարկման 4 լաբորատորիա |armenpress.am|

Հայաստանում ԵՄ-ի և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության աջակցությամբ կհիմնվի տրամաչափարկման 4 լաբորատորիա |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Եվրամիության և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) ջանքերով կիրականացվի 4 մլն եվրո արժողությամբ ծրագիր: Նոյեմբերի 10-ին Երևանում տրվեց ՄԱԱԶԿ-ի և ՀՀ կառավարության համատեղ ջանքերով մշակած և ԵՄ-ի ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում որակի ենթակառուցվածքների զարգացմանը» ծրագրի մեկնարկը: «ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) և ԵՄ-ի հետ մենք որակի ենթակառուցվածքների զարգացման նոր ծրագիր ենք սկսում: Ընդհանուր գումարը մոտ 4 մլն եվրոյի չափով է, որի ներքո կարողությունների զարգացում և 4 նոր լաբորատորիաների հիմնում է նախատեսվում: Դրանք պետք է օգնեն լրացնել չափագիտական լաբորատորիաների ծառայությունների մեր բացերը: Եվ կարողանանք այնպես անել, որ մեր որակի ենթակառուցվածքը կարողանա մատուցել ավելի ամբողջական ծառայություններ արտադրողներին՝ իրենց արտադրանքը թե Հայաստանում, թե դրսում, հիմնականում եվրոպական շուկաներում վաճառելու հնարավորություն ստանալու համար»,-ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Ըստ Քերոբյանի՝ որոշ օրենքներ լավ չեն գործում, օրինակ, պետք է ստանալ սերտֆիկատ, բայց հնարավոր է առանց այդ սերտիֆիկատը ստանալու շուկայահանել ապրանքը: Դրա համար տուգանքը չնչին է, ինչը հանգեցնում է նրան, որ ընկերությունների մեծ մասը ձեռք չեն բերում այն լաբորատոր ծառայությունները, որոնք անհրաժեշտ են և օրենքով պահանջված՝ մինչև անհրաժեշտ շուկայահանում անելը: Այդ ծառայությունների ձեռք չբերումն էլ հանգեցնում է նրան, որ լաբորատոր ծառայությունների մատուցման բիզնեսը դառնում է ոչ այնքան եկամտաբեր: Եվ  ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության գործընկերները մատնանշել են Հայաստանում այդ խնդրի մասին: Քերոբյանի խոսքով՝ այդ առումով կառավարությունը հիմա ավելի համաչափ է դարձնում պատժիչ մեխանիզմները:   «Ծրագրի արդյունքում շահագրգիռ կողմերին կտրամադրվեն կայուն և միջազգայնորեն ճանաչված չափագիտական ծառայություններ, ինչն էլ իր հերթին կնպաստի, որ Հայաստանում բարելավվի արտադրված ապրանքների որակը, ապահովվի Հայաստանում կատարված չափումների, փորձարկումների միջազգային ճանաչումը՝ նախադրյալներ ստեղծելով մարդկանց կյանքի որակի բարձրացման, ԵՄ-ի և այլ երկրների հետ առևտրի ընդլայնման համար»,-ասաց նախարարը: Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը հույս հայտնեց, որ Հայաստանից արտահանվող ապրանքները կկարողանան բարելավել իրենց մրցակցային դիրքերը արտասահմանյան և հատկապես ԵՄ շուկայում: «Հայաստանի արտահանման մի մեծ մասնաբաժին գնում է ԵՄ անդամ 27 պետություններ: Դրա համար մենք բոլոր գործընկերների հետ աշխատում ենք՝ Հայաստանից ԵՄ արտահանման համար: Դա ավելի կզարգացնի սոցիալ-տնտեսական կապերը, կօգնի, որ հայաստանյան ՓՄՁ-ները մասնակցություն ունենան միջազգային առևտրում»,-ասաց Անդրեա Վիկտորինը՝ հավելելով, որ ԵՄ-ն հանձնառու են մնում՝ աջակցելու Հայաստանին՝ արդյունավետորեն իրականացնելու Համապարփակ և ընդլայնված գործունեության համաձայնագրով ստանձնած պարտավորությունները: Հայաստանում ՄԱԱԶԿ ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանն էլ հույս հայտնեց, որ ծրագիրն իսկապես ազդեցություն կունենա տնտեսության, ՓՄՁ-ների վրա: «Որպեսզի երկրի, մասնավորի ջանքերը իզուր չլինեն, կարևոր է վստահությունը, պետք է վստահ լինեն, որ կարող են արտադրել որակով, արտահանել և լինել մրցակցային: Իսկ դրա ճանապարհի քայլերն արդեն արված են»,-նշեց նա:
17:43 - 10 նոյեմբերի, 2022
Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որտեղ բացառվում է անհանդուրժողականության որևէ դրսևորում. Վահագն Խաչատուրյան

Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որտեղ բացառվում է անհանդուրժողականության որևէ դրսևորում. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյթի հետ։ Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ հայ-արաբական հարաբերությունները դարերի պատմություն ունեն և զարգանում են քաղաքական, տնտեսական ու մշակութային բազմաշերտ փոխգործակցությամբ։ Նախագահն ընդգծել է, որ արաբական աշխարհի հետ հարաբերությունները մշտապես գտնվում են Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում։ Ահմեդ Աբուլ Ղեյթը նշել է, որ արաբական աշխարհում Հայաստանը սիրված գործընկեր և բարեկամ է, որի հետ պատրաստակամ են հնարավորինս ջանքեր ներդնել՝ առավել սերտ փոխգործակցության հարթակներ ստեղծելու համար։ Զրույցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանն իր մտահոգություններն է հայտնել վերջերս Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահի ելույթի մի շարք հակահայկական և իրականության հետ կապ չունեցող դրվագների վերաբերյալ, որոնցում Ադրբեջանի նախագահը փորձել է այլախեղել Ղարաբաղյան հակամարտության բովանդակությունը և այն ներկայացնել որպես կրոնական հակամարտություն։ Նախագահը շեշտել է, որ Հայաստանը բազմաթիվ բարեկամներ ունի մուսուլմանական աշխարհում, Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական երկիր է, որտեղ բացառվում է կրոնական կամ խտրականության, անհանդուրժողականության որևէ դրսևորում։ Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ միանշանակորեն շահագրգիռ է քայլեր ձեռնարկել հնարավորինս թյուրընկալումները հարթելու ուղղությամբ և նպաստել սեփական դիրքորոշումը ներկայացնելու հայկական կողմի իրավունքի ապահովմանը։ Զրույցի ավարտին երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել սերտ և բազմակողմ ձևաչափով շփումները։
18:54 - 08 նոյեմբերի, 2022
Չնայած առկա մարտահրավերներին՝ կլիմայի փոփոխության օրակարգը շարունակում է առաջնային տեղ զբաղեցնել ՀՀ կառավարության ձևավորած օրակարգում․ Վահագն Խաչատուրյան

Չնայած առկա մարտահրավերներին՝ կլիմայի փոփոխության օրակարգը շարունակում է առաջնային տեղ զբաղեցնել ՀՀ կառավարության ձևավորած օրակարգում․ Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 7-ին Շարմ Էլ Շեյխում ընթացող ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովին հանդես է եկել ելույթով: Նախագահը նշել է, որ կլիմայի փոփոխության դեմ պայքարը համաշխարհային օրակարգի կարևոր բաղկացուցիչն է, որը պահանջում է բոլորի համատեղ հանձնառությունը: «Կլիմայի փոփոխությունն ընթանում է նույնիսկ ավելի արագ, քան նախկինում գնահատվում էր: Մարդկությունը ոչ միայն ականատեսն է այս փոփոխության, այլև անմիջապես կրում է վերջինիս ազդեցությունը. վտանգված են էկոհամակարգերը, սպառվում են ջրային ռեսուրսները, առավել հաճախակի են դառնում ջրհեղեղները, փոթորիկները, անտառային հրդեհները, տապի ու երաշտի դեպքերը»,- ասել է նախագահ Խաչատուրյանը: Անդրադառնալով շրջակա միջավայրի վրա հակամարտություններ ունեցած ազդեցությանը, նախագահն ասել է. «Մենք բոլորս քաջատեղյակ ենք շրջակա միջավայրի, վերջինիս ռեսուրսների ու արտադրողականության վրա ունեցած հակամարտությունների կործանարար ուժի մասին: Պատերազմի ազդեցությունն էկոհամակարգերի վրա տարբեր է և պայմանավորված է հակամարտության ծավալով և տևողությամբ, ինչպես նաև կիրառված զենքի տեսակներով: Ցավոք, վերջերս Հայաստանն առերեսվեց նման մարտահրավերի։ Այս տարվա սեպտեմբերի 13-ին Ադրբեջանն ագրեսիա նախաձեռնեց՝ թիրախավորելով Հայաստանի ինքնիշխան տարածքը։ Հայաստանի արևելյան և հարավ-արևելյան շրջանների խիտ բնակեցված քաղաքները, այդ թվում՝ Ջերմուկ քաղաքը, որը հայտնի է որպես լեռնային սպա և բժշկական զբոսաշրջության վայր, ենթարկվել էր ծանր հրթիռակոծության: Նշված շրջանների դեմ ռազմական գործողությունները, ուղեկցվել էին լայն սպառազինության, այդ թվում՝ հրետանային և մարտական անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ, զգալի վնաս պատճառելով եզակի բնապահպանական համալիրին։ Կեչուտի ջրամբարի հրետակոծությունը ևս կարող էր հանգեցնել մեծաթիվ մարդկային զոհերի, իսկ շրջակա միջավայրի վրա ունենալ աղետալի հետևանքներ»: Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ չնայած Հայաստանում առկա մարտահրավերներին ու անվտանգային խնդիրներին՝ կլիմայի փոփոխության օրակարգը շարունակում է առաջնային տեղ զբաղեցնել կառավարության ձևավորած օրակարգում: «Մասնավորապես, որպես առաջնահերթություն է ճանաչվել կլիմայապես դիմացկուն և ցածր ածխածնային զարգացումը, որը հիմնված է կայուն և երկարաժամկետ կլիմայի փոփոխության հարմարվողականության ռազմավարության, լայնածավալ անտառապատման, վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության ոլորտներում ներդրումների, նորարարական և ժամանակակից կլիմայական տեխնոլոգիաների կիրառման, էլեկտրական շարժունակության խթանման և միջուկային էներգիայի զարգացման վրա»,- ասել է նախագահը։
13:47 - 08 նոյեմբերի, 2022
ՄԱԿ ԱԽ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թիվ 1325 բանաձևի՝ Հայաստանի 2022-2024թթ. գործողությունների ազգային երկրորդ ծրագրի շնորհանդեսը

ՄԱԿ ԱԽ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թիվ 1325 բանաձևի՝ Հայաստանի 2022-2024թթ. գործողությունների ազգային երկրորդ ծրագրի շնորհանդեսը

Նոյեմբերի 2–ին ՀՀ ԱԳՆ և Հայաստանում ՄԱԿ գրասենյակը համատեղ կազմակերպել են ՄԱԿ Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թիվ 1325 բանաձևի՝ Հայաստանի 2022-2024 թվականների գործողությունների ազգային երկրորդ ծրագրի շնորհանդեսը։ Հանդիպման սկզբում մասնակիցներին է փոխանցվել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղերձը: Բացման խոսքով հանդես են եկել ՄԱԿ-ի մշտական համակարգող Լիլա Փիթրս Յահիան, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը: Հայաստանում ԵՄ գրասենյակի անունից ելույթ է ունեցել նաև Ֆրանկ Հեսսը։ Բանաձևի շրջանակում տարվող աշխատանքների, նպատակների ու կարևորության վերաբերյալ ելույթներով միջոցառմանը հանդես են եկել ՄԱԿ Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» 1325 բանաձևի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի անդամներն ու ՏԻՄ ներկայացուցիչները: Ի թիվս այլ հարցերի, զեկուցողներն անդրադարձել են ադրբեջանական ագրեսիաների հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների հասցեագրմանը և կանանց վրա դրանց ազդեցությանն առնչվող հարցերի։ Միջոցառումն ամփոփել է ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը մշտապես առաջնահերթ է համարում ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևի իրականացումն ու դրա դրույթների տեղայնացումը:
12:44 - 03 նոյեմբերի, 2022
ՄԱԿ ԱԽ-ը չընդունեց Ռուսաստանի նախագիծը «Ուկրաինայում ԱՄՆ կենսալաբորատորիաների» մասին |azatutyun.am|

ՄԱԿ ԱԽ-ը չընդունեց Ռուսաստանի նախագիծը «Ուկրաինայում ԱՄՆ կենսալաբորատորիաների» մասին |azatutyun.am|

azatutyun.am: Երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի ընդունել Ռուսաստանի բանաձևի նախագիծը «Ուկրաինայում ԱՄՆ կենսալաբորատորիաների գործունեությունը» հետաքննող հանձնաժողով ստեղծելու մասին։ Նախագիծը չի ստացել պահանջվող 9 ձայնը` ՄԱԿ ԱԽ անդամ 15 երկրներից։ Կողմ են քվեարկել Ռուսաստանը և Չինաստանը։ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան՝ դեմ, մյուս անդամ երկրները՝ ձեռնպահ։ ՄԱԿ-ում Ռուսաստանյան Դաշնության ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին հայտարարել է, որ Ռուսաստանը հիասթափված է քվեարկության արդյունքներից։ Ավելի վաղ Ռուսաստանը պաշտոնական բողոք էր հղել Անվտանգության խորհրդին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ կապված «Ուկրաինայում ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաների գործունեության» հետ, ինչպես նաև շրջանառության մեջ էր դրել բանաձևի նախագիծ, համաձայն որի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը «որոշում է ստեղծել հանձնաժողով, որը բաղկացած է Անվտանգության խորհրդի բոլոր անդամներից՝ հետաքննելու համար ԱՄՆ-ի և Ուկրաինայի դեմ Ռուսաստանյան Դաշնության բողոքում ներկայացված պահանջները»։ Պաշտոնական Մոսկվան պնդում է, թե մասնավորապես «Ուկրաինայում Միացյալ Նահանգների գաղտնի լաբորատորիաները» կենսաբանական զենք են մշակում, ինչը Վաշինգտոնը և Կիևը կտրականապես հերքում են:
10:45 - 03 նոյեմբերի, 2022
ԼՂ դեմ սանձազերծված պատերազմը, ագրեսիվ հարձակումը Հայաստանի 3 մարզերի ուղղությամբ պարզորոշ վերհանել է կանանց ու աղջիկների ծայրահեղ խոցելիությունը. ՀՀ ՄԻՊ

ԼՂ դեմ սանձազերծված պատերազմը, ագրեսիվ հարձակումը Հայաստանի 3 մարզերի ուղղությամբ պարզորոշ վերհանել է կանանց ու աղջիկների ծայրահեղ խոցելիությունը. ՀՀ ՄԻՊ

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մասնակցել է «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» ՄԱԿ-ի թիվ 1325 բանաձևի՝ Հայաստանի 2022-2024 թվականների գործողությունների ազգային երկրորդ ծրագրի շնորհանդեսին: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։ Պաշտպանի ելույթը՝ ստորև. «Ձերդ գերազանցություն փոխնախարար, Ձերդ գերազանցություն դեսպաններ, Մեծարգո տիկին մշտական համակարգող Քաղաքացիական հասարակության սիրելի ներկայացուցիչներ, Տիկնայք և պարոնայք։ Պատիվ է մասնակցել Կանայք, խաղաղությունն ու անվտանգությունը ՄԱԿ-ի 1325 բանաձևի ներքո Հայաստանի մշակած ազգային ծրագրի բացման միջոցառմանը։ Այս բանաձևի ու ազգային ծրագրի հետևողական իրականացման կարևորությունն էլ ավելի է հաստատվում տարածաշրջանային ու միջպետական հակամարտությունների աճի ու միջազգային մարդու իրավունքների պաշտպանության համակարգերի ճգնաժամի ֆոնին։ Հայաստանում մենք շատ լավ գիտենք խաղաղության ու անվտանգության գինը, մենք մեր ընտանիքների, հարազատների ու հենց մեր մաշկի վրա արդեն տասնամյակներ ամեն օր զգում ենք խաղաղության ու անվտանգության կործանարար դեֆիցիտը մեր տարածաշրջանում։ «Կանայք, խաղաղությունն ու անվտանգությունը» ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի 2022 թվականի զեկույցն իրոք մտահոգիչ պատկեր է ներկայացնում։ Այսպես, գլոբալ առումով արձանագրվել է ռազմական բյուջեների աննախադեպ աճ՝ հասնելով պատմական մաքսիմումի (2.1 տրիլիոն ԱՄՆ դոլարի), այն ֆոնին, որ էականորեն նվազել են հակամարտությունների գոտիներում գործող կանանց կազմակերպություններին հատկացվող գումարները։ Անգամ ՄԱԿ-ի կողմից իրականացվող խաղաղաշինական առաքելություններում կանանց թիվը նվազել մինչև 19%՝ համեմատած 2020 թ. 23%-ի հետ։ Սրանք պարզ փաստեր են, որոնք կարելի է լրացնել շատ ավելի բարդ վերլուծություններով։ Սակայն պարզ հարց է առաջանում՝ իսկ միգուցե պատճառահետևանքային կապ կա այս տենդենցների միջև։ Հարգելի ներկաներ, Կանանց մասնակցությունը խաղաղաշինությանն ու անվտանգությանը գենդերային հավասարության ապահովման հարց չէ, այն ազգային, տարածաշրջանային ու եթե կուզեք գլոբալ անվտանգության հարց է։ Հայաստանի անվտանգության հարցերով որշումներ կայացնող մարմնի կազմերում (անկախ տարբեր ժամանակահատվածում դրանց տարբեր անուններից ու սահմանադրաիրավական կարգավիճակներից) երբևէ կին չի եղել՝ առ այսօր։ Որքա՞ն կարելի է բնակչության միայն ուղիղ կեսի ինտելեկտի ու իմաստնության վրա հիմնել ամբողջ բնակչության անվտանգությունն ու խաղաղությունը։ Սա անթույլատրելի ճոխություն է։ Բայց մյուս կողմից, մենք՝ կանայք, պետք է գիտակցենք ստեղծված վիճակի լրջությունն ու առավել ակտիվ ու համաձակ լինենք խաղաղաշինության ու անվտանգության ապահովման նախաձեռնություններում, խոսակցություններում, մասնագիտացման հարցերում, քանի որ միայն տղամարդիկ ակնհայտորեն դա լավ չեն անում։ Այլ կերպ ասած՝ մեր բոլորի խաղաղությունն ու անվտանգությունը մեր իսկ բոլորի կարիքն ունի։ Հայաստանի սահմանամերձ համայնքներում իմ այցերն ու շփումները պարզորոշ ցույց են տալիս, որ կանայք ու աղջիկներն առավել խոցելի են զինված հարձակումների, տեղահանումների, ճգնաժամային այլ իրավիճակների ու պարզապես՝ սողացող ու մշտարթուն պատերազմի պայմաններում ուղղակի ամեն օր ապրելու, նպատակներ իրականացնելու, իրենց երեխաներին խնամելու ու դասիարակելու, ընտանիքներ կառուցելու և պահպանելու, աշխատելու հարցերում։ Ադրբեջանի կողմից 2020 թ. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմը, այս տարվա սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի իրականացրած լայնածավալ ագրեսիվ հարձակումը Հայաստանի երեք մարզերի ուղղությամբ՝ թիրախավորելով քաղաքացիական բնաչությանն ու կենսական ենթակառուցվածքները, այդ թվում՝ տարհանման ճանապարհները, ու մինչ օրս շարունակվող ներխուժումը, պարզորոշ վերհանել է կանանց ու աղջիկների ծայրահեղ խոցելիությունը։ Յուրատեսակ խոցելի են զինված ուժերում ծառայող կանայք՝ այնպիսի ռեժիմների ու պետությունների դեմ իրենց պարտքը կատարելիս, որտեղ կնատյացությունն ու հասարակության մեջ կնոջ դերի դեգրադացված պատկերացումներն ուղղակի վտանգավոր չափերի են ու համընդհանուր կանոն։ Այո՛, վառ օրինակը այս տարվա սեպտեմբերի հարձակման ընթացքում ադրբեջանական զինուժի զարհուրելի գործողություններն են հայ կին զինծառայողների նկատմամբ և առավել վտանգավոր է այն, թե կնատյացության ու էթնիկ ատելության նման սենտիմենտներն ինչպիսի ընդգրկում ունեն ադրբեջանական հանրության շրջանում։ Հարգելի ներկաներ, Ինչպես արդեն ասացի, խաղաղության ու անվտանգության լուծումները մեր կարիքն ունեն, ու յուրաքանչյուրս մեր տեղում գործ ունենք անելու։ Ահա այս միտքն է ինձ ոգեշնչել ստեղծելու Պաշտպանին առընթեր կանանց հարցերով խորհուրդ, որտեղ Հայաստանի հատկապես մարզերում գործող կանանց կազմակերպությունների ձայնն առավել լսելի ու մասնակցությունն առավել արդյունավետ դարձնելն է։ Մեր նպատակն է միավորելու ջանքերը՝ կանանց օրակարգերն առաջ մղելու, կանանց իրավազորելու ու ոգեշնչելու, որ իրավատեր լինեն մեր բոլորի կայուն, խաղաղ ու անվտանգ կյանքի համար։ Այս տարվա սեպտեմբերի սկզբին կայացած մեր առաջին իսկ հանդիպմանն ընթացքում Խորհրդում համաձայնության ենք եկել մի գործողության ծրագրի շուրջ, որի նպատակն է ավելացնել կանանց մասնակցությունն ու ներգրավվածությունը իրավապահ համակարգերում։ Պայմանավորվել ենք հաջորդիվ աշխատել զինված ուժերում կանանց առավել իմաստալից ներգրավման ուղղությամբ։ Մեր գործողությունների ծրագիրը տրամաբանորեն ներդաշնակ է «Կանայք, խաղաղությունն ու անվտանգությունը» Հայաստանի ազգային գործողությունների ծրագրի հետ և ապահովելու է մի շարք գործողությունների ուղղակի կատարումը։ Ամփոփելով՝ թույլ տվեք բոլորիս շնորհավորել կատարված աշխատանքի համար ու մաղթել ուժ, նվիրում ու եռանդ՝ ծրագիրը կյանքի կոչելու համար»։ 
15:56 - 02 նոյեմբերի, 2022
Ռուսաստանը վերադառնում է հացահատիկային գործարքին՝ երաշխիքներ ստանալով Ուկրաինայից |armenpress.am|

Ռուսաստանը վերադառնում է հացահատիկային գործարքին՝ երաշխիքներ ստանալով Ուկրաինայից |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը վերադառնում Է հացահատիկային գործարքին մասնակցությանը՝ Ուկրաինայից ստանալով գրավոր երաշխիքներ Մոսկվայի դեմ մարտական գործողություններ վարելու համար հացահատիկային միջանցքը չօգտագործելու մասին, նոյեմբերի 2-ին հայտնել են ՌԴ-ի պաշտպանության նախարարությունում: Այնտեղ նշել են, որ դա տեղի Է ունեցել ՄԱԿ-ի եւ Թուրքիայի միջնորդության շնորհիվ: «Հաջողվել Է ստանալ անհրաժեշտ գրավոր երաշխիքներ Ուկրաինայի կողմից ՌԴ-ի դեմ մարտական գործողություններ վարելու համար գյուղատնտեսական արտադրանքի արտահանման նպատակով որոշված հումանիտար միջանցքը եւ Ուկրաինայի նավահանգիստները չօգտագործելու մասին, որոնք Համատեղ համակարգող խորհուրդ են ուղարկվել 2022 թվականի նոյեմբերի 1-ին»,- նշել են պաշտպանության նախարարությունում: «Ռուսաստանի Դաշնությունը կարծում Է, որ ստացված երաշխիքներն այս պահին բավարար են եւ վերսկսում Է համաձայնագրի իրականացումը»,- հայտարարել են գերատեսչությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
15:49 - 02 նոյեմբերի, 2022