Արսեն Թորոսյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Մասնագիտությամբ առողջապահության կազմակերպիչ է։

Ծնվել է 1982թ. հունիսի 21-ին։ 2005-2010 թվականներին եղել է Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների ծրագրի Ընտանեկան բժշկության և բուժօգնության որակի համակարգող։ 2010-2011 թվականներին հանդիսացել է ՀՀ ԱՆ տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի Մոնիտորինգի և գնահատման բաժնի վարիչ և տնօրենի պաշտոնակատար: 2011-2015 և 2016-2018 թվականներին եղել է ՄԻԲՍ բժշկական ախտորոշիչ կենտրոնի տնօրեն։

Եղել է «Հիմա» քաղաքացիական նախաձեռնության անդամ։ 2018թ․ օգոստոսից անդամակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ 2018 թվականի մայիսի 12-ին նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար։

2020 թվականի հունվարի 18-ին նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար։

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Աուդիտի արդյունքում պարզվել է, որ նախկին տնօրինության կողմից հիվանդանոցի տարածքները երկարաժամկետ վարձակալության իրավունքով տրվել են տարբեր անձանց․ Արսեն Թորոսյան

Աուդիտի արդյունքում պարզվել է, որ նախկին տնօրինության կողմից հիվանդանոցի տարածքները երկարաժամկետ վարձակալության իրավունքով տրվել են տարբեր անձանց․ Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ Որպեսզի պատկերացնեք, թե նախկինում կատարված գործարքները ստուգելիս, մենք ինչպիսի դեպքերի հետ ենք առնչվում, ձեզ եմ ներկայացնում մի փոքր հատված ՀՀ առողջապահության նախարարության ներքին աուդիտի բաժնի կողմից «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ-ում իրականացված աուդիտի արդյունքներից։ Աուդիտի արդյունքում պարզվել է, որ նախկին տնօրինության կողմից հիվանդանոցի տարածքները երկարաժամկետ վարձակալության իրավունքով տրվել են տարբեր անձանց` այդ թվում առողջապահության ոլորտում տարբեր ղեկավար պաշտոններ զբաղեցրած: Առկա է դեպք, երբ վարձակալած հողամասի վրա արդեն կառուցված է առանձնատուն` զբաղեցնելով ավելի քան 1600 քմ տարածք: Նաև առկա է դեպք, երբ վարձակալության վճարը տարիներով վճարված չէ հիվանդանոցին, իսկ հողի գույքահարկը հիվանդանոցի կողմից վճարված է քաղաքային բյուջե։ Առկա դեպքերի հանգամանքները և օրինականությունը ճշտելու նպատակով նյութերը ուղարկվելու են դատախազություն: Ստուգումները շարունակական են լինելու։
16:18 - 07 սեպտեմբերի, 2019
«Կյանքի ստենտ» ծրագրով 2019 թվականին իրականացվել է 1308 վիրահատություն |armenpress.am|

«Կյանքի ստենտ» ծրագրով 2019 թվականին իրականացվել է 1308 վիրահատություն |armenpress.am|

armenpress.am։ «Stent for life» ծրագրով 2019 թվականին արդեն իսկ կատարվել է 1308 վիրահատություն, իսկ 2018 թվականի նույն ժամանակահատվածում` 992: Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:2019 թվականի օգոստոսին նախարարի հրամանով կատարվել են փոփոխություններ և լրացումներ «Կյանքի ստենտ» ծրագրի չափորոշիչներում: «Բնակչության բոլոր խմբերին պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով մատուցվող սրտամկանի սուր ինֆարկտի անհետաձգելի վիրահատական ծառայություններում ընդգրկվելու են նաև սրտամկանի ինֆարկտի առանց ST սեգմենտի էլևացիայի այն դեպքերը, երբ առկա է սրտամկանի իշեմիայի համապատասխան կլինիկական պատկեր, արյան մեջ տրոպոնինի առնվազն 1 անգամ արձանագրված 1000 նգ/լ ցուցանիշ ու սրտամկանի ինֆարկտ-պատասխանատու գոտևորող կորոնար զարկերակի կամ նրա մարգինալ ճյուղերից մեկի թրոմբոզ կամ նշանակալի անկայոն նեղացում»,- նշեց նախարարը: Նախկինում ծրագրից դուրս մնացած քաղաքացիներն այսուհետև կընդգրկվեն դրանում, և կնկատվի մոտ 10-15 տոկոս ավելի շատ միջամտությունների աճ:
08:14 - 03 սեպտեմբերի, 2019
Գումարի պակասի պատճառով պետպատվերով վիրահատությունների հերթագրում չի լինի. Թորոսյան |armenpress.am|

Գումարի պակասի պատճառով պետպատվերով վիրահատությունների հերթագրում չի լինի. Թորոսյան |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ առողջապահության նախարարությունը բուժհաստատություններին տալիս է բավարար չափով գումար, որ երեխաների համար պետպատվերով վիրահատությունների հերթագրում չլինի, բժիշկները պացիենտից հավելյալ գումար չակնկալեն: Այս մասին նախարարության վերջին ծրագրերի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկմանը վստահեցրեց նախարար Արսեն Թորոսյանը:Վարչապետը հետաքրքրվեց երեխաների հիվանդանոցային բուժմամբ: Արսեն Թորոսյանը նշեց, որ կա երկու սցենար: Պլանային վիրահատության դեպքում, երբ, օրինակ, 9 տարեկան երեխայի բուժումը չի տվել ցանկալի արդյունք, կա վիրահատության կարիք, տեղամասային պոլիկլինիկայի մանկաբույժը տալիս է պետական պատվերով ուղեգիր: «Այդ ուղեգրով մոտենալու են հիվանդանոցի ընդունարան: Եվ մեր այս պահի բյուջետային հատկացումները թույլ են տալիս, որ հերթագրումը տեղի ունենա միայն բժիշկների ֆիզիկական ծանրաբեռնվածության հետևանքով: Գումարի պակասի պատճառով հերթագրում չի լինելու»,-վստահեցրեց Թորոսյանը:Վարչապետը նկատեց՝ տասնյակ դեպքեր են լինում, երբ անձը պետպատվերով պետք է բուժվի, հերթագրվում է, սակայն ծառայությունը չի մատուցվում, քանի որ ասում են, թե պետպատվերի գումարը վերջացել է:Թորոսյանը հավաստիացրեց, որ այդ մասով նման խնդիր չկա: Մնացած ծառայությունների մասով էլ էական բարելավում ունեն: «Մենք բուժհաստատություններին այնքան բավարար ֆինանսավորում ենք տալիս, որպեսզի հավելյալ եկամուտ չակնկալեն պացիենտներից, ակնկալելու դեպքում պատրաստ ենք արագ արձագանքել»,-նշեց նախարարը:Վարչապետը հետաքրքրվեց, թե պացիենտը արդյոք իր գումարով դեղ ևս չպետք է առնի, Թորոսյանն ասաց՝ հիվանդանոցում՝ ոչ:
11:11 - 02 սեպտեմբերի, 2019
Արսեն Թորոսյանն Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտգործնախարարի հետ համագործակցությանը վերաբերող հարցեր է քննարկել

Արսեն Թորոսյանն Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտգործնախարարի հետ համագործակցությանը վերաբերող հարցեր է քննարկել

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոային: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից: Կողմերը քննարկել են առողջապահության ոլորտում առկա համագործակցության ուղղությունները, ապագա անելիքները, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ ուղղություններով համագործակցության հեռանկարները: Ռոդոլֆո Նին Նովոան ընդգծել է, որ 2 երկրի միջև առկա համագործակցությունը, որը ստորագրվել է 2002-ին, նոր թափ կստանա` ընդլայնելով շրջանակները և ընդգրկելով ծխախոտի դեմ պայքարի քաղաքականության վերաբերյալ հարցերը: Արսեն Թորոսյանն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել ծխախոտի դեմ պայքարում Ուրուգվայի փորձին և հույս հայտնել, որ առաջիկա համագործակցությունը կնպաստի այդ փորձը մեր երկրում կիրառելուն: Նախարարն ընդգծել է, որ ծխախոտի դեմ պայքարը ոլորտի գերակայություններից է և քայլերը միտված են առողջ հասարակություն ունենալուն: Արտաքին գործերի նախարարն առանձնակի շեշտել է, որ իրենց երկրում մեծ դեր է խաղացել Ազգային ժողովը` դեռևս 2005թ-ին ընդունելով հանրային վայրերում ծխելն արգելելու վերաբերյալ օրենքը: «Մենք հենց այս տարի ենք ուզում այդ օրենքն ընդունել և հատուկ ուզում եմ նշել այն կարևոր դերը, որն ունի Ուրուգվայի նախագահն այս դաշտում: Մենք այն տարբեր քննարկումների ընթացքում որպես օրինակ ենք ներկայացնում»,- նշել է Արսեն Թորոսյանը` կարևորելով քաղաքական առաջնորդության դերը ծխախոտի դեմ պայքարի հարցում: Ռոդոլֆո Նին Նովոան կիսվել է Ուրուգվայի դեմ միջազգային ծխախոտային ընկերության դատական հայցի մանրամասներով, նշելով, որ այդ գործընթացում երկրի հաղթանակը առողջության իրավունքի գերակայությունը տնտեսական շահից գերադասելու շնորհիվ է եղել: Արտաքին գործերի նախարարը եզրափակել է, որ Ուրուգվայի հանրային առողջապահության նախարարությունը պատրաստ է ընդունել Հայաստանի պատկան մարմինների ներկայացուցիչներին իրենց երկիր` փորձի փոխանակման համար: Երկուստեք կարևորվել է առաջիկա սերտ համագործակցությունը և պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվ պահել կապը առողջապահական ծրագրերի իրականացման գործում:
18:13 - 14 օգոստոսի, 2019
Հանրության մի ստվար մասը պատրաստ է առողջության ապահովագրութան համակարգի նեդրմանը․ Արսեն Թորոսյան

Հանրության մի ստվար մասը պատրաստ է առողջության ապահովագրութան համակարգի նեդրմանը․ Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էում գրում է․  «Քանի որ քվեարկությունը ամփոփվեց, կարող ենք արձանագրել, որ հանրության մի ստվար մասը պատրաստ է առողջության ապահովագրութան համակարգի նեդրմանը, ինչը տեղի կունենա մոտակա մի քանի տարիների ընթացքում: Կուզենամ անպայման ֆիքսենք, որ այն մեր քաղաքացիների սոցիալական պաշտպանությանն ուղղված համակարգ է, և ոչ թե ֆինանսական համակարգ, ինչպիսին կամավոր ապահովագրությունն է։ Այն ապահովելու է այսպես կոչված աղետալի առողջապահական ծախսերի (catastrophic health expenditures) վերացումը համակարգում ներգրավված բոլոր անձանց համար, որոնք դեպքերի մի մասում բերում էին ընտանիքների աղքատացման։ Նոր համակարգի ներդրման ժամանակ այսօր գործող բոլոր պետական երաշխիքները մնալու են ուժի մեջ։ Մոտակա ամիսներին նաև կներկայացնենք առողջության ապահովագրության հայեցակարգը հանրային լայն քննարկումների համար»:    
06:12 - 07 օգոստոսի, 2019
Առողջապահության նախարարն աշխատանքային այցով Լոռու մարզում է |hetq.am|

Առողջապահության նախարարն աշխատանքային այցով Լոռու մարզում է |hetq.am|

hetq.am։ Այսօր Վանաձորի բժշկական կենտրոն են այցելել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը և ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Քոչարյանը: Ինչպես տեղեկացնում է ԱՆ-ն, Վանաձորի մարզպետ Անդրեյ Ղուկասյանի, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Արթուր Մխիթարյանի և Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է Վանաձորի բժշկական կենտրոնում, տեղեկացել ընթացիկ աշխատանքներին։ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակներում բժշկական կենտրոնը հագեցվել է ժամանակակից բժշկական սարքավորումներով, ամբողջությամբ կահավորված վիրասրահներով, տրամադրվել են ինտենսիվ թերապիայի և լաբորատորիայի համար նախատեսված սարքերով, գործում է հեմոդիալիզի ծառայությունը, ինչպես նաև հատկացվել է անգիոգրաֆ, համակարգչային շերտագրման սարք, բազմաֆունկցիոնալ թվային ռենտգեն համալիր, ուլտրաձայնային հետազոտման շարժական և ստացիոնար սարքեր, տրեդմիլ սարքը և հոլտեր համակարգ, որոնք նախկինում չեն եղել Լոռու մարզում: Այժմ նորագույն սարքերի շնորհիվ մարզի բնակիրները հնարավորություն ունեն տեղում ստանալու՝ ինչպես ախտորոշիչ, այնպես էլ ինվազիվ բուժական միջամտություններ: Շրջայցի ժամանակ Արսեն Թորոսյանը ներկա է գտնվել ժամանակակից անգիոգրաֆիկ սարքի գործակմանը՝ սրտի ստենտավորման պրոցեսին: Նախարարը շփվել է նաև հիվանդների հետ, որոնք ողջունել են առողջապահական ոլորտում կատարվող բարեփոխումների առիթով, և շնորհակալություն հայտնել մարդակենտրոն քաղաքականության համար: Այցը եզրափակվել է մարզային բժշկական հաստատությունների տնօրենների հետ հանդիպումով: Հարցուպատասխանի արդյունքում` տնօրենները ներկայացրել են իրենց մտահոգությունները և առաջարկները:
14:00 - 27 հուլիսի, 2019