«Կյանքի ստենտ» ծրագրով 2019 թվականին իրականացվել է 1308 վիրահատություն |armenpress.am|
08:14 - 03 սեպտեմբերի, 2019

«Կյանքի ստենտ» ծրագրով 2019 թվականին իրականացվել է 1308 վիրահատություն |armenpress.am|

armenpress.am։ «Stent for life» ծրագրով 2019 թվականին արդեն իսկ կատարվել է 1308 վիրահատություն, իսկ 2018 թվականի նույն ժամանակահատվածում` 992:

Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

2019 թվականի օգոստոսին նախարարի հրամանով կատարվել են փոփոխություններ և լրացումներ «Կյանքի ստենտ» ծրագրի չափորոշիչներում:

«Բնակչության բոլոր խմբերին պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով մատուցվող սրտամկանի սուր ինֆարկտի անհետաձգելի վիրահատական ծառայություններում ընդգրկվելու են նաև սրտամկանի ինֆարկտի առանց ST սեգմենտի էլևացիայի այն դեպքերը, երբ առկա է սրտամկանի իշեմիայի համապատասխան կլինիկական պատկեր, արյան մեջ տրոպոնինի առնվազն 1 անգամ արձանագրված 1000 նգ/լ ցուցանիշ ու սրտամկանի ինֆարկտ-պատասխանատու գոտևորող կորոնար զարկերակի կամ նրա մարգինալ ճյուղերից մեկի թրոմբոզ կամ նշանակալի անկայոն նեղացում»,- նշեց նախարարը:

Նախկինում ծրագրից դուրս մնացած քաղաքացիներն այսուհետև կընդգրկվեն դրանում, և կնկատվի մոտ 10-15 տոկոս ավելի շատ միջամտությունների աճ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել