Սրտի ստենտավորման գները շարունակում են իջնել․ Արսեն Թորոսյան
07:11 - 10 սեպտեմբերի, 2019

Սրտի ստենտավորման գները շարունակում են իջնել․ Արսեն Թորոսյան

Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սրտի ստենտավորման գները շարունակում են իջնել։ Այսօր արդեն ունենք 800.000 դրամ գին՝ 1 դեղապատ ստենտի համար նորաբաց Բեսթ-Լայֆ հայ-ճապոնական կենտրոնում։

2018թ-ի մայիսին 1.1 մլն դրամից ավելի մատչելի գին չունեինք։ Գների անկման, ինչպես նաև պետական լայնածավալ ծրագրերի շնորհիվ գրեթե դադարել է սրտի վիրահատությունների համար հարևան Վրաստան մեկնելը։

Պետական ծրագրերի ընդլայնումը շարունակական է լինելու, բայց խնդրում եմ միշտ հիշել՝ «ամենալավ բուժումը կանխարգելումն է»»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել