Հայաստանի երեք մարզերում կիրականացվեն կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման և վաղ հայտնաբերման սքրինինգային հետազոտություններ
12:24 - 05 օգոստոսի, 2019

Հայաստանի երեք մարզերում կիրականացվեն կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման և վաղ հայտնաբերման սքրինինգային հետազոտություններ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր աջում գրում է․ 

«Շուտով Հայաստանի երեք մարզերում կիրականացվեն կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման և վաղ հայտնաբերման սքրինինգային հետազոտություններ։

Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա ՀՀ Տավուշի, Սյունիքի և Լոռու մարզերի 50-69 տարեկան կանանց անցնել մամոգրաֆիայի անվճար հետազոտություն՝ կանխարգելելով հիվանդությունը:

Սքրինինգը իրականացվելու է Հայաստանի Հանրապետության և Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի միջև ստորագրված «Առողջապահության առաջնային օղակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կատարելագործում» դրամաշնորհային Ծրագրի շրջանակներում»:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել