Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Դավիթ Բաբայանը մասնակցել է Մարտունի և Գլենդեյլ քաղաքների միջև բարեկամության հռչակագրի ստորագրման արարողությանը

Դավիթ Բաբայանը մասնակցել է Մարտունի և Գլենդեյլ քաղաքների միջև բարեկամության հռչակագրի ստորագրման արարողությանը

Սեպտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է Գլենդեյլի քաղաքապետ Արտաշես Քասախյանի և քաղաքային իշխանության ներկայացուցիչների հետ։ Արցախի ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարար Բաբայանը երախտագիտություն է հայտնել Գլենդեյլի բնակչությանը և քաղաքային իշխանություններին Արցախը մշտապես ուշադրության  կենտրոնում պահելու համար և ընդգծել, որ դա բարձր է գնահատվում արցախցիների կողմից։ Նույն օրը նախարար Բաբայանը մասնակցել է Մարտունի և Գլենդեյլ քաղաքների միջև բարեկամության հռչակագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը։ Դավիթ Բաբայանը կարևորել է Մարտունու և Գլենդեյլի միջև համագործակցությունը՝ սոցիալ-տնտեսական, մարդասիրական և բարոյական տեսանկյուններից։ Նախարարը հավելել է, որ Գլենդեյլի հետ փոխգործակցությունը, միանշանակ, դրական ազդեցություն կունենա շրջկենտրոն Մարտունու զարգացման գործում։ Հանդիպմանն ու հռչակագրի ստորագրման արարողությանը մասնակցել են նաև ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում  ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։
11:02 - 29 սեպտեմբերի, 2022
Ապագա բանակցային գործընթացը լինելու է Բաքու-Ստեփանակերտ ու, ինչ-որ չափով, Մոսկվա․ Ռոբերտ Քոչարյան

Ապագա բանակցային գործընթացը լինելու է Բաքու-Ստեփանակերտ ու, ինչ-որ չափով, Մոսկվա․ Ռոբերտ Քոչարյան

Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ Արցախի թեման բացակայում է բանակցային գործընթացներից։ «Խոսքը գնում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մասին։ Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Ղարաբաղի շուրջ էր, ես լավ չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է այս հարաբերությունները կարգավորել առանց որոշակիության  ու միասնական պատկերացման Ղարաբաղի, Ղարաբաղի խնդրի հետ կապված»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Քոչարյանը՝ հավելելով, որ իր կարծիքով Ղարաբաղի հարցում կա համաձայնություն լռությամբ կամ ոչ լռության։ Նրա խոսքով՝ այն հանգամանքը, որ Արցախի Հանրապետություն, ինքնորոշում, սուվերենություն ուղղակի ՀՀ պաշտոնյաների բառապաշարից իսպառ կորել են, վկայակոչում է այն մասին, որ մենք այստեղ ունենք լրջագույն պրոբլեմ։ Քոչարյանը նշեց, որ ապագա բանակցային գործընթացը լինելու է Բաքու-Ստեփանակերտ ու, ինչ-որ չափով, Մոսկվա։ «Տպավորությունն այնպիսին է նաև, որ Ղարաբաղի իշխանությունը ինչ-որ տեղ հարմարվել է այս վիճակի հետ, իհարկե իրենց հայտարարություններում խոսում են ինքնորոշման, սուվերենության, հանրապետության մասին, բայց այլ խոսակցություններում թեման մի քիչ ուրիշ է․ ինքնաարդարացման ճանապարհը հետևյալն է՝ հիմա ինչ անենք, Հայաստանը ձեռքերը լվացել է, մի ելք պիտի գտնենք, ժողովրդին այստեղ պահելու համար, և դա հնարավոր չէ անել առանց Ադրբեջանի հետ համագործակցության»,- ասաց նա՝ նշելով, որ վերջերս Ղարաբաղի իշխանությունը դա անում է ջանասիրությամբ։ Քոչարյանի խոսքով՝ կախվածությունը Բաքվից բավականին մեծացել է։ Նա անդրադարձավ նրան նաև, որ ճանապարհը փոխելուց հետո ենթակառուցվածքները չեն տեղափոխվել՝ ընդգծելով․ «Այնպիսի մի կախվածություն է սա ստեղծում, որ Ադրբեջանը երբ ցանկանա, կարող է անելանելի վիճակ ստեղծել ղարաբաղցիների համար,ու Ղարաբաղի իշխանության համար սա լինելու է ևս մի բացատրություն, թե ինչու է պետք համագործակցել Ադրբեջանի հետ»,- նշեց նա։ Նա նշեց, որ ամենից մեծ վտանգն այն է, որ սկսվի Արցախի պետական ինստիտուտներին ապամոնտաժում․ «Ես կարծում եմ՝ փորձելու են գնալ նաև դրան»։
11:51 - 28 սեպտեմբերի, 2022
Ունենք մոտ 80 գերիներ, որոնք չեն ընդունվում Ադրբեջանի կողմից․Սիրանուշ Սահակյանը նոր գործընթաց նախաձեռնելու առաջարկ արեց
 |news.am|

Ունենք մոտ 80 գերիներ, որոնք չեն ընդունվում Ադրբեջանի կողմից․Սիրանուշ Սահակյանը նոր գործընթաց նախաձեռնելու առաջարկ արեց |news.am|

news.am: Այս պահի դրությամբ ունենք շուրջ 156 գերիներ, որոնք ներդրված իրավական ու քաղաքական ջանքերի շնորհիվ հայրենադարձվել են, բայց սրանով հանդերձ կան մեծաթիվ գերիներ, որ դեռեւս պահվում են Ադրբեջանում: Այս մասին յսօր՝ սեպտեմբերի 27-ին, «Պատերազմի 2-րդ տարելից. միջազգային իրավունքի ի՞նչ գործիքակազմ է ներդրվել, ի՞նչ է հնարավոր անել» թեմայով քննարկման ժամանակ նշեց Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը։ «Իհարկե, չափազանց կարեւոր խնդիր է, որ ունենք շուրջ 8 տասնյակ գերիներ, որոնք առայսօր պաշտոնապես չեն ընդունվում  Ադրբեջանի իշխանությունների կողմից եւ այս ընթացում ենթարկվել են բռնի անհետացման: Պաշտոնապես Ադրբեջանում պահվող գերիների թիվը մինչեւ սեպտեմբերի 13-ին պատերազմի վերսկսումը, կազմում էր 33-ը, իսկ հետպատերազմյան շրջանում մենք ունենք շուրջ 20 նոր գերեվարման դեպքեր: Դրանց ճնշող մեծամասնությունը արդեն իսկ պաշտոնականացվել է, բայց առաջիկայում եւս պատասխաններ են ակնկալվում ՄԻԵԴ-ի միջոցով եւ ավելի հստակ կկարողանանք հաստատել; վերջին միջադեպերով գերիներին»,-ասաց նա: Սիրանուշ Սահակյանը նշեց, որ իրենք գործում են անհատական գանգատների հիման վրա՝ ներկայացնելով ռազմագերիներին եւ նրանց ընտանիքներին. «Նաեւ այս ջանքերը լրացվում են այլ փաստաբանների կողմից: Միաժամանակ կա միջպետական գործընթաց հենց ՄԻԵԴ-ում, որի առարկան ներառում է նաեւ գերիների հիմնախնդիրը, նրանց նկատմամբ վերաբերմունքը, նաեւ հայրենադարձումը: Գերիների հարցն անուղղակիորեն արծարծվում է նաեւ Արդարադատության միջազգային դատարանում՝ ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման կոնվենցիայի համատեքստում: Այս տեսանկյունից կարծում եմ՝ իրավական ջանքերը բավականին ինտենսիվ են եղել, որոշակի առումով նաեւ աննախադեպ, որովհետեւ Հայաստանը նախկինում զերծ է մնացել որեւէ պետության դեմ մարդու իրավունքների խնդիրներով միջպետական գործեր ներկայացնելուց: Պետությունն ռաջին անգամ է, որ իր դեմքով այդքան ակտիվ է գործում միջազգային իրավական ատյաններում»«,-ասաց նա: Սիրանուշ Սահակյանի խոսքով, թերեւս միակ բացը, որ կարելի է լրացնել իրավական գործընթացում, պատանդառության արգելման կոնվենցիայի շրջանակներում գործընթաց նախաձեռնելն է ՄԱԿ-ի արդարադատության դատարանում, քանի որ գործընթացները ցույց տվեցին, որ գերիները դադարել են զուտ գերի լինելուց, եւ նրանք որպես պատանդներ պահվում են, եւ օգտագործվում են որպես միջոց ՀՀ իշխանությունների նկատմամբ ճնշումն ուժեղացնելու նպատակով: «Նրանց հայրենադարձումը ուղղակի կապի մեջ է դրված քաղաքական բնույթ ունեցող հարցերի լուծումից: Դրա համար կան բավարար փաստեր պնդելու, որ նրանք պատանդներ են: Իրավական գործընթացները պետք է համադրել քաղաքական ու դիվանագիտական աշխատանքի հետ: Այստեղ մեծ նշանակություն պետք է ունենան պաշտոնական, դիվանագիտական ջանքերը, բայց նաեւ մարդու իրավունքների կառույցների կողմից իրականացվող գործունեությունը երբ միջազգային կառույցները, պետությունները կզգան նաեւ գործելու անհրաժեշտության առնչությամբ հասարակական ճնշումը թե Հայաստանի ներքին լսարանից, թե միջազգայնորեն»,-ընդգծեց նա:  
18:02 - 27 սեպտեմբերի, 2022
Այս ծանր պահին եղբայրական ռուս ժողովրդի հետ միասին կիսում ենք կորստի վիշտն ու ցավը. Արայիկ Հարությունյանը ցավակցական խոսք է հղել Իժևսկում տեղի ունեցած միջադեպի առթիվ

Այս ծանր պահին եղբայրական ռուս ժողովրդի հետ միասին կիսում ենք կորստի վիշտն ու ցավը. Արայիկ Հարությունյանը ցավակցական խոսք է հղել Իժևսկում տեղի ունեցած միջադեպի առթիվ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցական խոսք է հղել Իժևսկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ: «Արցախում խոր ցավով տեղեկացանք Ռուսաստանի Դաշնության Ուդմուրտիայի Հանրապետության մայրաքաղաք Իժևսկի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության մասին, որը խլեց տասնյակ մարդկային կյանքեր։ Արցախի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում ողբերգական պատահարի զոհ դարձած աշակերտների և մեծահասակների հարազատներին ու մերձավորներին։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր տուժածներին։ Այս ծանր պահին եղբայրական ռուս ժողովրդի հետ միասին կիսում ենք կորստի վիշտն ու ցավը», - ասվում է հաղորդագրությունում։
18:00 - 27 սեպտեմբերի, 2022
Ստեփանակերտի հուշահամալիրում տեղի է ունեցել Արցախյան երրորդ պատերազմի նահատակների հիշատակին նվիրված արարողություն
 |artsakhpress.am|

Ստեփանակերտի հուշահամալիրում տեղի է ունեցել Արցախյան երրորդ պատերազմի նահատակների հիշատակին նվիրված արարողություն |artsakhpress.am|

artsakhpress.am: Այսօր՝ սեպտեմբերի 27-ին՝ Արցախյան երրորդ պատերազմի տարելիցի օրը, Ստեփանակերտի հուշահամալիրում կանգնեցված «Լուսո խորան» խորագրով հուշակոթողի մոտ տեղի է ունեցել հանուն հայրենիքի պաշտպանության նահատակված զինվորների հիշատակին նվիրված արարողություն:  Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի փոխառաջնորդ Սահակ Վարդապետ Շաքարյանի ձեռամբ կատարվել է «Լուսո խորան» կոթողի օրհնության և Արցախյան երրորդ պատերազմի հերոս նահատակների հոգեհանգստյան կարգ:   «Այսօր մեր քաջարի որդիների հիշատակը հավերժացնելու օր է: Մեր տղաները զոհասեղանին դրեցին ամենաթանկը՝ կյանքը: Մենք պարտավոր ենք հիշել, հարգել նրանց հիշատակը»,-ասել է Սահակ Վարդապետ Շաքարյանը: «Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ նախագահ Արմեն Ասրյանի խոսքով՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքական տանդեմի կողմից սանձազերծված պատերազմն արցախցիների կյանքը բաժանեց երկու ժամանակահատվածի՝ մինչ պատերազմ և դրանից հետո:   Նա կոչ է արել բոլորին, որպես հերոսամարտիկների հիշատակին հարգանքի տուրք, համախմբվել և գործել ի շահ Արցախի զարգացման:   Ապրիլյան քառօրյայում և Արցախյան երրորդ պատերազմում երկու որդիներին կորցրած հայր Միքայել Հաջյանը մեզ հետ զրույցում ասել է,որ Սեպտեմբերի 27-ը ոչ թե սգի, այլ՝ ազգի զավակների հպարտության, գաղափարների, կենսակերպի վերարժեվորման օր է:   «Մեր պատմության էջերը լի են թե հերոսական, թե ողբերգական դրվագներով, սակայն պետք է մտածենք,թե ինչ ենք փոխանցում ապագա սերունդներին, և անենք ամեն ինչ,որպեսզի բաց ճակատով նայենք նրանց»,-հավելել է Մ.Հաջյանը:   Արցախի բոլոր բուհերում 44-օրյա պատերազմից հետո Փառքի անկյուն է բացվել: Արցախի պետական համալսարանում նույնպես , Փառքի անկյունը դարձել է ուսանողների հավատարմության խոստման ու երդումի վայր: Մայր բուհի Մարտական պատրաստության ակումբի ղեկավար Յուրա Մարգարյանը ընդգծեց,որ չնայած երկու տարի անց հետո էլ չսպիացող վերքերին, արցախցին շարունակում է կանգուն մնալ: «Մեր հերոս եղբայրների շնորհիվ է,որ շարունակում ենք ապրել ու արարել մեր վիրավոր Արցախում: Նրանց սուրբ պատգամին և երդմանը հավատարիմ՝ մենք պետք է խոստանանք,որ նրանց կիսատ գործը շարունակող արժանի հետնորդները կլինենք:   Սուգը հավերժ է,եթե պայքար չկա: Ուրեմն պետք է պայքարենք, ինքնակազմակերպվենք, միաբանվենք մեկ միասնական գաղափարի շուրջ, ազգովի մարտնչենք ու մեր հերոսների կիսատ թողած գործը շարունակենք պատվով»,-հավելել է Յու.Մարգարյանը: Միջոցառմանը ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱՀ երրորդ նախագահ Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը,Պետական նախարար Արտակ Բեգլարյանը, պետական պաշտոնյաներ:
17:12 - 27 սեպտեմբերի, 2022
Միջազգային հանրության ոչ հասցեական հայտարարությունները կանաչ լույս են վառում Ադրբեջանի հերթական ագրեսիաների համար. Արցախի ՄԻՊ

 |armenpress.am|

Միջազգային հանրության ոչ հասցեական հայտարարությունները կանաչ լույս են վառում Ադրբեջանի հերթական ագրեսիաների համար. Արցախի ՄԻՊ |armenpress.am|

armenpress.am: Միջազգային հանրությունը պետք է հստակ դիրքորոշում հայտնի դեռ 2 տարի առաջ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի իրականացրած պատերազմական հանցագործությունների վերաբերյալ, իսկ գերիների վերադարձը Ադրբեջանի կողմից ոչ թե հումանիտար ժեստ է, այլ միջազգային իրավունքով ստանձնած պարտավորություն: Նման տեսակետ հայտնեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: «Երկու տարի է անցել պատերազմից: Սա այն պատերազմն էր, որ ուղեկցվել է ռազմական հանցագործությունների գրեթե բոլոր տեսակների կիրառմամբ, այսինքն այն, ինչ արգելված է միջազգային մարդասիրական իրավունքով, Ադրբեջանը 44-օրյա պատերազմի ընթացքում իրագործել է: Ցավոք սրտի, պատերազմից 2 տարի անց էլ մենք Ադրբեջանի կողմից կատարված հանցագործությունների հստակ իրավական և քաղաքական գնահատականների չենք հանդիպում: Իհարկե, իրավական գործընթացներ կան միջազգային դատարաններում, որոնց առնչությամբ գործընթացը մի փոքր երկարատև է, և ամբողջական դատաքննությունից հետո միայն հանցավորները պատժի, պատասխանատվության կենթարկվեն: Բայց առնվազն պետք էր ակնկալել, և այսօր էլ պետք է շարունակել ակնկալել, որ միջազգային հանրության կողմից հստակ դիրքորոշում պետք է արտահայտվի, որ այդ պատերազմն Ադրբեջանի կողմից վարված ագրեսիվ պատերազմ է, որն ուղեկցվել է բազմաթիվ հանցագործություններով»,-ասաց Ստեփանյանը: Ընդ որում, Ադրբեջանն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում նաև միջազգային դատական մարմինների նկատմամբ:  Ադրբեջանը մինչ օրս անտեսում է, չի իրականացնում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք որոշումներ, որոնք ոչ միայն Արցախի, 44-օրյա պատերազմի համատեքստում են, այլ առհասարակ: Արցախի ՄԻՊ-ը նկատեց՝ Ադրբեջանը ՄԻԵԴ-ի վճիռները չկատարելու հարցում հնգյակում է: Կա ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ միջանկյալ միջոցների կիրառման վերաբերյալ, որը մեծ հաշվով չի փոխել Ադրբեջանի վարքագիծը: «Ընդ որում, եթե կայացվել է իրավական որոշումը, ապա միջազգային հանրությունն առաջին հերթին ինքն իրեն և իր ստեղծած մարմինները պետք է հարգի, ըստ այդմ էլ այդ որոշումները չկատարողներին ենթարկի պատասխանատվության»,-շեշտեց Ստեփանյանը: Չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությանը՝ Ադրբեջանը մինչև օրս ամբողջությամբ չի վերադարձնում հայ գերիներին: «Այստեղ խոսքը նաև գերիների թեման քաղաքական առևտրի առարկա դարձնելու մեջ էր, որը և անթույլատրելի, և անընդունելի է: Ինձ համար երբեմն նաև զարմանալի է, երբ միջազգային կառույցների ներկայացուցիչներն են փորձում ողջունել, երբ  Ադրբեջանը գերիների նոր խումբ է թողնում վերադառնալ հայրենիք»,-ասաց Արցախի ՄԻՊ-ը: Ստեփանյանն անընդունելի համարեց ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հայտարարությունը, որով վերջինս ողջունել էր Ադրբեջանի կողմից գերիների վերադարձը: «Գերիների վերադարձը չի կարող հումանիտար ժեստ լինել: Դա միջազգային իրավունքով սահմանված պարտավորություն է, որը պետք է կատարվի, ոչ թե դրա համար պետք է ողջունել կամ խրախուսել: Դա պարտավորություն է՝ պարտադիր կատարման ենթակա: Եվ մեր ուղղությունը նաև այն պետք է լինի, որ այդ պարտադիր կետերը, պահանջները պետք է կատարվեն, այլ ոչ թե դառնան այս կամ հարցի քաղաքական առևտրի թեմա»,-ասաց նա: Այսպիսով Արցախի ՄԻՊ-ը և իրավական, և քաղաքական պատասխանատվության տեսանկյունից համատեղ աշխատանքի կարիք է տեսնում: Ինչ վերաբերվում է իրավական գործընթացներին, ապա Ստեփանյանը լավատես է, կարծում է, որ հաջողություն ունենալու ենք երկու դատարաններում էլ՝ թե ՄԻԵԴ-ում, թե ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում, սակայն դրան պետք է զուգորդի նաև քաղաքական պատասխանատվության հարցը: Ստեփանյանը կարևորում է այդ թեմաները տարբեր կառույցներում հնարավորինս շատ բարձրացնելը: «Պետք է տարբեր պետությունների ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրենք և պահանջենք, որ, եթե աշխարհի տարբեր կետերում ագրեսորին ենթարկում են պատժամիջոցների կամ այլ մեթոդներով զսպում են ագրեսիան, ապա նույնը պետք է կատարվի այստեղ, որովհետև միջազգային իրավունքը պետք է բոլորի համար գործի»,-ընդգծեց նա՝ շեշտելով՝ պետք է շարունակել աշխատանքը՝ համատեղելով իրավական պատասխանատվության գործիքակազմը քաղաքական պատասխանատվության հետ: Անդրադառնալով սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային՝ Ստեփանյանն ընդգծեց, որ միջազգային հանրության ոչ հասցեական և հաճախ անբովանդակ հայտարարություններն ուղղակի կանաչ լույս են վառում Ադրբեջանի հերթական ագրեսիաների համար: Ընդ որում, խոսքը ոչ միայն սեպտեմբերին Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ իրագործված ագրեսիայի մասին է, այլ նաև հրադադարի երկու տարիների ընթացքում Արցախի դեմ իրագործված ագրեսիաների: «Եթե միջազգային հանրությունը պետք է իր այս կրավորականությամբ թույլ տա, անպատժելիություն ստեղծի Ադրբեջանի համար, ապա բոլորը պետք է հասկանան, որ միջազգային իրավունքն է դրվում լուրջ վտանգի տակ: Սա միայն Հայաստանի կամ հայ ժողովրդի հարցը չէ, այլ նաև ընդհանուր աշխարհակարգի և սահմանված կանոնների հարցն է»,-ընդգծեց Արցախի ՄԻՊ-ը: Շարունակությունը՝ armenpress.am-ում
15:18 - 27 սեպտեմբերի, 2022
Արցախի նախագահը մասնակցել է 44-օրյա պատերազմում նահատակվածներին նվիրված հիշատակի միջոցառումներին

Արցախի նախագահը մասնակցել է 44-օրյա պատերազմում նահատակվածներին նվիրված հիշատակի միջոցառումներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 27-ին մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի Ազատամարտիկների անվան պուրակ, որտեղ ծաղիկներ է խոնարհել 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին տեղադրված հուշատախտակի մոտ։ Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, նշելով, որ այնուհետև երկրի ղեկավարը հոգևոր դասի առաջնորդությամբ Արցախի Հանրապետության երրորդ նախագահ Բակո Սահակյանի, գործադիր և օրենսդիր մարմինների պատասխանատուների հետ մասնակցել է օրվա խորհրդով  կազմակերպված խաչերթին։ Նախագահ Հարությունյանը Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում ներկա է գտնվել 44-օրյա պատերազմին  նվիրված «Լուսո խորան» խորագիրը կրող հուշակոթողի բացման ու օրհնության և Հայրենիքի պաշտպանության համար զոհված ազատամարտիկների հոգեհանգստյան կարգերին, որից հետո զինվորական պանթեոնում ծաղիկներ է խոնարհել նահատակված հերոսների շիրիմներին։
14:29 - 27 սեպտեմբերի, 2022
Արցախի ԱԳ նախարարը հյուրընկալվել է Հայ Առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի ազգային առաջնորդարանում

Արցախի ԱԳ նախարարը հյուրընկալվել է Հայ Առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի ազգային առաջնորդարանում

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 26-ին այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի ազգային առաջնորդարան, հանդիպել ազգային, կենտրոնական ու թեմական վարչության անդամների, համահայկական խորհրդի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը, սոցիալ-տնտեսական իրավիճակին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ներհայկական կապերի զարգացմանը, տարածաշրջանային գործընթացներին առնչվող հարցեր։Դավիթ Բաբայանն ընդգծել է Հայ Առաքելական եկեղեցու կարևորագույն դերակատարությունը պետականաշինության, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման և Սփյուռքում ազգային ինքնության պահպանման գործում։Հանդիպմանը մասնակցել են նաև Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում  Արցախի Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։  
11:53 - 27 սեպտեմբերի, 2022
Միջազգային հանրության կողմից անհրաժեշտ են Ադրբեջանի ագրեսիվ վարքագիծը դատապարտող գործնական ու զսպիչ գործողություններ. Արտակ Բեգլարյանը՝ Բելգիայի խորհրդարանականների հետ հանդիպմանը

Միջազգային հանրության կողմից անհրաժեշտ են Ադրբեջանի ագրեսիվ վարքագիծը դատապարտող գործնական ու զսպիչ գործողություններ. Արտակ Բեգլարյանը՝ Բելգիայի խորհրդարանականների հետ հանդիպմանը

Սեպտեմբերի 24-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանն ու ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Արցախի Հանրապետություն – Բելգիայի Թագավորության Ֆլանդրիայի խորհրդարան» բարեկամական խմբի ղեկավար Արամ Գրիգորյանը հանդիպել են Բելգիայի Թագավորության Սենատի անդամ, Խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարկ Դեմեսմեկերի գլխավորած պատվիրակության հետ։ Հանդիպման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը մանրամասներ է ներկայացրել 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո իրագործված ադրբեջանական ռազմական հանցագործությունների, Ադրբեջանի կողմից ուժի և ուժի սպառնալիքի հետևողական ու համակարգային կիրառման հետևանքով մարդու իրավունքների համատարած խախտումների, ենթակառուցվածքների աշխատանքը խոչընդոտելու միջոցով Արցախում բնականոն կյանքը խաթարելու ուղղությամբ ադրբեջանական հանցավոր գործողությունների վերաբերյալ։ Պաշտպանը ընդգծել է, որ մարդու իրավունքների պաշտպանությամբ շահագրգիռ բոլոր անհատներն ու կառույցները ստեղծված իրավիճակում պետք է առաջնահերթորեն հանդես գան Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության և ինքնորոշման իրավունքի ճանաչման օրակարգով։ ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախում իրականացվող էթնիկ զտման քաղաքականությունն և դրա հետևանքով ստեղծված անվտանգային և հումանիտար իրավիճակը՝ շեշտադրելով միջազգային հանրության կողմից Ադրբեջանի ագրեսիվ վարքագիծը դատապարտող գործնական ու զսպիչ գործողությունների անհրաժեշտությունը։ ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը ողջունել է բելգիացի խորհրդարանականների հետ ձևավորված համագործակցությունն ու հույս հայտնել, որ Բելգիայի օրենսդիրները կօգտագործեն իրենց հնարավորություններն ու լծակները Արցախի մասին միջազգային իրազեկվածությունը բարձրացնելու և Արցախի անկախության ճանաչման գործընթացին աջակցելու համար։ Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հայաստան-Բելգիա» բարեկամական խմբի անդամները։
15:02 - 26 սեպտեմբերի, 2022
Նոր նախագիծ Արցախի ԱԺ-ում. բռնազավթված տարածքներից տեղահանվածների ընտրական իրավունքը կապահովվի

Նոր նախագիծ Արցախի ԱԺ-ում. բռնազավթված տարածքներից տեղահանվածների ընտրական իրավունքը կապահովվի

Սեպտեմբերի 26-ին ԱՀ ԱԺ պետաիրավական  հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը։ Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ օրակարգում  ««Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման հարցն էր։ Օրինագիծը ներկայացրել է ԱՀ արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը։ Նախագծով նախատեսվում է բռնազավթված տարածքների Արցախի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացման կիրառումն ապահովող օրենսդրական փոփոխությունները կատարել մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը: Նախարարի փոխանցմամբ՝ օրենքի նախագծի անհրաժեշտությունը առաջացել է բռնազավթված տարածքներից տեղահանված Արցախի Հանրապետության քաղաքացիների ընտրություններին և հանրաքվեներին մասնակցության  համար արդյունավետ և գործուն մեխանիզմներ մշակելու համար ավելի խորը և բազմակողմանի ուսումնասիրություններ անցկացնելու նպատակով։ Պատգամավորների հարցերին  նախարարը տվել է պարզաբանումներ։ Օրինագծի վերաբերյալ առաջարկությունները քննարկման կդրվեն։ 3 կողմ ձայնով օրենքի նախագիծը դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ հերթական նիստի օրակարգում։  
13:02 - 26 սեպտեմբերի, 2022
Դավիթ Բաբայանն ու Ադամ Շիֆը քննարկել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանն ու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր

Դավիթ Բաբայանն ու Ադամ Շիֆը քննարկել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանն ու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 25-ին հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից։ Քննարկվել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր։ Արցախի ԱԳ նախարարը երախտագիտություն է հայտնել Ադամ Շիֆին՝ հայ ժողովրդի նկատմամբ ունեցած բարեկամական վերաբերմունքի, ինչպես նաև Արցախին մշտապես սատարելու համար և ընգծել, որ Արցախում բարձր են գնահատում կոնգրեսական Շիֆի և նրա գործընկերների անձնվեր պայքարը հանուն արցախահայության օրինական իրավունքների պաշտպանության։ Հանդիպմանը մասնակցել են ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում  ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։  
11:30 - 26 սեպտեմբերի, 2022
Արարատ Միրզոյանը Հնդկաստանի ԱԳ նախարարին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքները

Արարատ Միրզոյանը Հնդկաստանի ԱԳ նախարարին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքները

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Նախարար Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքները։Արարատ Միրզոյանն ընդգծել է միջազգային գործընկերների կողմից Ադրբեջանին ուղղված հասցեական հայտարարությունների անհրաժեշտությունը և նոր ագրեսիաները կանխելու նպատակով գործուն քայլերի իրականացումը։ Այս համատեքստում նա կարևորել է հատկապես ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ հանդիպումների ընթացքում Հնդկաստանի բարձրաձայնած դիրքորոշումը։Քննարկվել են նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր։Արարատ Միրզոյանն ու Սուբրամանյամ Ջայշանկարն անդրադարձ են կատարել հայ-հնդկական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերի։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել միջազգային հարթակներում Հայաստանին վերաբերող հարցերում հնդկական կողմի արտահայտած դիրքորոշումները։Նույն օրը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի հրավերով մասնակցել է Հնդկաստանի անկախության 75-ամյակին, Հնդկաստան- ՄԱԿ համագործակցությանը նվիրված միջոցառմանը», - նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
23:03 - 24 սեպտեմբերի, 2022