Սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն այցելել է Լոս Անջելեսի Ռոզ և Ալեքս Փիլիպոս կրթահամալիր և հանդիպել ուսուցիչների ու սաների հետ։ Այս մասին հայտնում են ԱՀ արտաքին գործերի նախարարությունից։
Նախարարը բարձր է գնահատել կրթահամալիրի դերակատարությունը հայապահպանության, ազգային կրթության, միջմշակութային երկխոսության զարգացման գործում՝ նշելով, որ կրթահամալիրի ավանդույթներն ու ուսումնական ծրագրերն արժանի են ընդօրինակման։
Դավիթ Բաբայանը նաև պատասխանել է ներկաների հարցերին։
Հանդիպմանը մասնակցել են ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։
comment.count (0)